Համարը 
N 9
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2009.12.21/33(351)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
14.12.2009
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.12.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

14 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան.

N 9

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 76-րդ հոդվածի համաձայն` 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների համար նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարվա համար հաշվարկված համախառն եկամտի 2%-ից և ավելի` համախառն եկամտի 10%-ից, որը համարվում է 2009 թվականի համար շահութահարկի վերջնական գումար: Նույն օրենքի 47.1-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից:

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 31.2-րդ հոդվածի համաձայն` 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված անհատ ձեռնարկատերերի համար նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա եկամտահարկը չի կարող պակաս լինել այդ տարվա համար հաշվարկված համախառն եկամտի 2%-ից և ավելի` համախառն եկամտի 10%-ից, որը համարվում է 2009 թվականի համար եկամտահարկի վերջնական գումար: Նույն օրենքի 29.1-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն նվազագույն եկամտահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների եկամտահարկից:

Միաժամանակ`

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2009 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի N 1-05/7-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2682-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելվածով սահմանված շահութահարկի պարզեցված հաշվարկի ցուցումների համաձայն հաշվարկի 6-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը (տող 0600)` որպես 0500 տողի և 20%-ի արտադրյալ` ներառելով նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարները (տող 0600Ա),

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1038-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 766-Ն որոշմամբ հաստատված ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի (հավելված N 4) 32-րդ տողին վերաբերող լրացման բացատրությունների համաձայն այդ տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկը (տող[13] + տող[23] + տող[31]):

2009 թվականի տարեկան շահութահարկի և տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկների լրացման առումով հարկ վճարողների կողմից նշված իրավական ակտերի դրույթները տարբեր կերպ են մեկնաբանվում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունները 2009 թվականի շահութահարկի պարզեցված հաշվարկի 0600 տողում նշում են հաշվարկի 0500 տողի և 20%-ի արտադրյալը` համախառն եկամտի 2%-ի և 10%-ի սահմաններում, գումարած 2009 թվականին ավարտված ստուգումներով լրացուցիչ հայտնաբերված` նախորդ տարիներին վերաբերող շահութահարկի գումարները (տող 0600Ա):

2. 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված անհատ ձեռնարկատերերը 2009 թվականի եկամտահարկի պարզեցված հաշվարկի [32] տողում նշում են հաշվարկի տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[13] + տող[23] + տող[31])` տվյալ տարվա համախառն եկամտի (տող[1] + տող[9]/սյունակ[6] + տող[10]/սյունակ[6] + տող[11]/սյունակ[6] + տող[12]/ սյունակ[6] + տող[14] + տող[18]/I...XII) 2%-ի և 10%-ի սահմաններում:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան