Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.265
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
04.12.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
04.12.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1468/05/09 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

 Վարչական գործ թիվ ՎԴ/1468/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/1468/05/09

2009թ. 

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

 Ս. Սարգսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

   

Ե. Խունդկարյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռաշիդ Մելիքսեթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ռաշիդ Մելիքսեթյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` (այսուհետ` Կոմիտե) 23.02.2009 թվականի թիվ 1/120 հրամանը վերացնելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդը վճարելու պահանջների մասին.

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ռաշիդ Մելիքսեթյանը պահանջել է վերացնել Կոմիտեի 23.02.2009 թվականի թիվ 1/120 հրամանը, վերականգնել Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնում` վճարելով հարկադիր պարապուրդի համար:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, այն է` վերացվել է Կոմիտեի 23.02.2009 թվականի թիվ 1/120 հրամանը: Կոմիտեից հօգուտ Ռաշիդ Մելիքսեթյանի բռնագանձվել է նրա միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 23.02.2009 թվականից մինչև սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Պաշտոնում վերականգնելու մասով պահանջը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաշիդ Մելիքսեթյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, 23.02.2009 թվականի ազատման հրամանն անվավեր ճանաչելով և հաստատված համարելով փաստ, որ պետի տեղակալի հաստիքի կրճատում տեղի չի ունեցել, չէր կարող կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, այլ պարտավոր էր հայցվորին վերականգնել նախկին աշխատանքում:

Ավելին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության հարցը դատաքննության առարկա չի դարձվել, և հայցվորը հնարավորություն չի ունեցել դրա վերաբերյալ ներկայացնելու իր դիրքորոշումը: Դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ 09.02.2009 թվականին Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում ավելացել է ևս մեկ պետի տեղակալի հաստիք:

Դատարանը, հանգելով ճիշտ եզրահանգման այն մասին, որ իրականում հաստիքների կրճատում տեղի չի ունեցել. 23.02.2009 թվականի հրամանն անվավեր է ճանաչել, սակայն չի վերականգնել նախկին աշխատանքում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.06.2009 թվականի վճռի` աշխատանքի վերականգնելու մասը և այն փոփոխել` վերականգնել նախկին աշխատանքում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 14.05.2005 թվականի թիվ 02/537-Ա հրամանի համաձայն` Ռաշիդ Մելիքսեթյանը նշանակվել է Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնում (գ. թ 36):

2) Կոմիտեի նախագահի 22.12.2008 թվականի թիվ Ն9637/7 ծանուցմամբ Ռաշիդ Մելիքսեթյանը ծանուցվել է Կոմիտեի աշխատանքային կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման պատճառով 23.02.2009 թվականից զբաղեցված պաշտոնից ազատվելու մասին: Միաժամանակ տեղեկացվել է, որ հնարավորությունների սահմաններում մինչև աշխատանքից ազատելը կառաջարկվի այլ աշխատանք(գ. թ. 10):

3) Կոմիտեի նախագահի 09.02.2009 թվականի թիվ 1/18 հրամանի համաձայն` հաստատվել է Կոտայքի տարածքային հարկային տեսչության հաստիքացուցակը, համաձայն որի` պետի տեղակալի հաստիքն ավելացել է ևս մեկով՝ սահմանելով երկու պետի տեղակալ (գ. թ 29-31, 34):

4) Կոմիտեի նախագահի 23.02.2009 թվականի թիվ 1/120 հրամանի համաձայն` Ռաշիդ Մելիքսեթյանն ազատվել է հարկային ծառայությունից (գ. թ. 12):

5) Կոմիտեի նախագահի 06.02.2009 թվականի թիվ Հ-02/74-Ա հրամանի համաձայն` Արմեն Գրիգորյանը նշանակվել է Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնին (գ.թ 11):

6) Կոմիտեի նախագահի 09.02.2009 թվականի թիվ 1/18 հրամանի Հավելված 23-ի՝ հաստիքացուցակի համաձայն՝ Կոտայքի տարածքային հարկային տեսչությունն ունի պետի երկու տեղակալ՝ Ալթունյան Վալերիկ և Գրիգորյան Արմեն(գ.թ 32-35):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատահխան հրամանը (փահտաթուղթը) հտանալու օրվանից հետո` մեկ ամհվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենհդրությամբ հահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները կարող են վերականգնվել: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք, բացառությամբ հույն հոդվածի 2-րդ մահով նախատեհված դեպքերի: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատահխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

 Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այհ դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

Դատարանը հաստատված համարելով այն հանգամանքը, որ Ռաշիդ Մելիքսեթյանն օրենքի խախտմամբ է ազատվել աշխատանքից, միաժամանակ, նախկին աշխատանքում վերականգնման հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ներկայումս Կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալների պաշտոններում աշխատում են այլ անձինք` կիրառելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը:

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում աշխատողների թվաքանակի կրճատում տեղի չի ունեցել, այլ Կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում ոչ միայն պահպանվել է Ռաշիդ Մելիքսեթյանի զբաղեցրած հաստիքը, այլ 09.02.2009 թվականի դրությամբ ավելացվել է պետի տեղակալի ևս մեկ հաստիք:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը հիմնավոր կերպով վերացրել է պատախանողի՝ 23.02.2009 թվականի թիվ 1/120 հրամանը, սակայն աշխատանքում վերականգնելու պահանջը մերժել է հիմնվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմով, որը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ, ինչպես նշվեց, հաստիքների կրճատում տեղի չի ունեցել, իսկ Ռաշիդ Մելիքսեթյանի զբաղեցրած պաշտոնում այլ անձի աշխատանքի ընդունելու փաստը հիմք չէ վերոնշյալ հոդվածի կիրառման և աշխատանքում վերականգնելու հայցի մերժման համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 09.06.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան