Համարը 
N 895
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.773
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.09.2001
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.09.2001
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
24.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 սեպտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2001 թվականի N 895
քաղ. Երևան

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ կետերով և 6-րդ բաժնի 5-րդ կետով.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 23.04.03 N 438-Ն)

գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով և աղյուսակի 9-րդ բաժնի 6-րդ կետով» բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի մասով.

դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 18-րդ բաժնի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.

ե) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` աղյուսակի 7-րդ բաժնի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով.

զ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով.

է) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` աղյուսակի 101-րդ բաժնի 1-ին և 16-րդ բաժնի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով.

ը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` աղյուսակի 11-րդ բաժնի 1-8-րդ կետերով.

թ) («թ» ենթակետն ուժը կորցրել է 23.04.03 N 438-Ն)

ժ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` աղյուսակի 18-րդ բաժնի 3-րդ կետով.

ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 17-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` աղյուսակի 18-րդ բաժնի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով.

ժգ) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 18-րդ բաժնի 1-ին կետով.

ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` աղյուսակի 16-րդ բաժնի 1-ին կետով.

ժե) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 14-րդ բաժնի 1-ին, 17.1-ին բաժնի 1-ին և 2-րդ, 18-րդ բաժնի 11-րդ կետերով.

ժզ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` աղյուսակի 13-րդ բաժնի 2-րդ կետով.

ժէ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` աղյուսակի 17.2-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով.

ժը) Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը` աղյուuակի 1-ին բաժնի 3-րդ կետով:

(1-ին կետը խմբ., լրաց. 12.11.01 N 1093, փոփ. 22.11.01 N 1156, լրաց. 20.06.02 N 863-Ն, խմբ., փոփ. 23.04.03 N 438-Ն, խմբ. 26.06.03 N 819-Ն, լրաց. 29.04.04 N 589-Ն, 17.03.05 N 332-Ն, խմբ. 19.05.05 N 610-Ն, 25.05.05 N 677-Ն, լրաց. 15.09.05 N 1506-Ն, խմբ. 09.02.06 N 103-Ն, լրաց. 22.09.06 N 1446-Ն, փոփ. 28.09.06 N 1371-Ն, լրաց. 02.11.06 N 1566-Ն, 05.04.07 N 404-Ն, փոփ. 06.07.07 N 778-Ն, փոփ., լրաց. 08.10.08 N 1143-Ն, խմբ. 05.02.09 N 114-Ն, 19.03.09 N 306-Ն, 26.02.09 N 196-Ն, փոփ., լրաց. 22.10.09 N 1218-Ն, փոփ., խմբ. 11.03.10 N 219-Ն, լրաց. 19.08.10 N 1049-Ն)

2. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պարզ ընթացակարգով լիցենզիաները տրամադրող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 11.03.10 N 219-Ն)

3. Հաստատել պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների N N 1, 2 և 3 ձևերը (կցվում են):

4. Սահմանել, որ բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների ձևերը սահմանվում են համապատասխան լիցենզավորման կարգերով:

4.1. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից բժշկական ու դեղագործական մասնագիտությունների գծով տրված բարձրագույն և միջին մասնագիտական կրթական գործունեության լիցենզիաների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(4.1 կետը լրաց. 29.06.06 N 924-Ն)

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում մշակել և սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին ու գերատեսչություններին տրամադրել լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը:

6. Սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին և գերատեսչություններին`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրության հիման վրա 15-օրյա ժամկետում հաստատել լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները.

բ) մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան լիցենզավորման կարգերը:Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության լիցենզավորման կարգը և Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու ժամկետները սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 26.06.03 N 819-Ն)

(6-րդ կետը լրաց. 30.04.02 N 481, փոփ. 26.06.03 N 819-Ն)

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 24-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան