Համարը 
N 1672-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2011.03.01/5(388) Հոդ.84
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
06.12.2010
Ստորագրող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
06.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՈՂԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011076

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 դեկտեմբերի 2010 թ.

N 1672-Ն 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՈՂԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի, ինչպես նաև այլ ծառայությունների իրականացման համար ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։

2. Նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչությանը (պետ Ա. Այվազյան), իրավաբանական վարչությանը (պետ Մ. Գրիգորյան)՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին։

 

Նախարար`

Ա. Աշոտյան

 

Հավելված

ՀՀ ԿԳ նախարարի

6 դեկտեմբերի 2010 թ.

թիվ 1672-Ն հրամանով

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

___________ 

 կնքման վայրը

«____»_________ 2010  

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության «Հանրակրթության մասին» օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև այլ ծառայություններ իրականացնելու համար կնքվում է սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):

Ուսումնական հաստատությունների սովորողների մասնակցությունը վճարովի լրացուցիչ կրթության պարապմունքներին կամավոր է:

«Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը` (այսուհետ` Դպրոց)

 

_________________________________________________________________________________

դպրոցի լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի

__________________ վկայական N ___________________ լիցենզիա N __________________,

_______________, ______________, գրանցման N __________________, ի դեմս տնօրեն`
     տրված                                         գրանցված

 

(այսուհետ` Տնօրեն) ___________________________________________________________ - ի,

անունը, հայրանունը, ազգանունը

Դպրոցի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) համաձայն, որպես կատարող և քաղաքացի (այսուհետ` Սովորող) _________________________________________________ -ի

        անունը, հայրանունը, ազգանունը

օրինական ներկայացուցիչ`_____________________(այսուհետ` Օրինական ներկայացուցիչ)*

ծնողները, որդեգրողը, խնամակալը, հոգաբարձուն, կամ ծնողների, ինչպես նաև չափահաս սովորողի ներկայացուցիչը

անձնագիր`_______________ , ________, _____________ , ________________________,

համարը                          կոդը                     ե՞րբ է տրվել                                                  հասցեն

 

_______________________________________________________________________________-ը,

անունը, հայրանունը, ազգանունը

որպես պատվիրատու (այսուհետ` Կողմեր), կնքեցին սույն Պայմանագիրը Սովորողի կրթական պահանջմունքները բարելավելու և վճարովի հիմունքներով հանրակրթական, մասնագիտական կողմնորոշման լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև այլ ծառայություններ (այսուհետ` Լրացուցիչ կրթություն) իրականացնելու համար:

 

 1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Լրացուցիչ կրթական ծրագրերը նպատակաուղղված են հանրակրթական հիմնական ծրագրերից դուրս սովորողների, քաղաքացիների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը:

2. Լրացուցիչ կրթությունը, ինչպես նաև կրթական այլ ծառայությունները չեն կարող իրագործվել քաղաքական, ազգային ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակներով:

3. Լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն ապահովում է Սովորողի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացումը, ինքնուրույն կյանքի, մասնագիտական կողմնորոշման և մասնագիտական կրթության նախապատրաստումը:

4. Լրացուցիչ կրթական ծառայությունները չեն կարող իրականացվել պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնական կրթական ծրագրերի որակի հաշվին կամ դրա փոխարեն:

5. Դպրոցն իրականացնում է Լրացուցիչ կրթական հետևյալ ծրագրերը` ______________

 

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________:
նշել իրականացվող Լրացուցիչ կրթական ծրագրերի անվանումները

 6. Կողմերը փոխադարձ համաձայնությամբ պարտավորվում են ի շահ Սովորողի` բարեխղճորեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց իրականացնել իրենց պարտականությունները:

 

2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման գործընթացը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` Նախարարություն) երաշխավորած լրացուցիչ առարկայացանկի (եթե այդ առարկան ընդգրկված չէ Դպրոցի ուսումնական պլանում), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով Դպրոցի կողմից առաջարկվող ծրագրերի շրջանակներում:

2. Սովորողի ընդունելությունը Դպրոցի լրացուցիչ կրթական ծրագրերի դասընթացներին իրականացվում է.

1) Տնօրենի հրամանով` Օրինական ներկայացուցչի դիմումի և կնքված սույն Պայմանագրի հիման վրա:

3. Օրինական ներկայացուցիչը, որպես պատվիրատու Դպրոցին որպես կատարողի պատվիրում է իրականացնել հետևյալ վճարովի Լրացուցիչ կրթական ծրագրերը.

 

1) ______________________________________________________________________________

 Լրացուցիչ կրթական ծառայության անվանումը

________________________________________________________________________________,

Լրացուցիչ կրթություն իրականացնող ուսուցչի (մանկավարժի) անունը, ազգանունը

_______________________________________
կրթական ծառայության սկիզբը

________________________________________
կրթական ծառայության ավարտը

_________________________________________________________________________________
կրթական ծառայության ամսական վճարի արժեքը թվերով (տառերով)

_________________________________________________________________________________

կրթական ծառայության ամբողջական վճարի արժեքը թվերով (տառերով)

2) ______________________________________________________________________________

Լրացուցիչ կրթական ծառայության անվանումը

________________________________________________________________________________,

Լրացուցիչ կրթություն իրականացնող ուսուցչի (մանկավարժի) անունը, ազգանունը

_______________________________________
կրթական ծառայության սկիզբը

________________________________________
կրթական ծառայության ավարտը

_________________________________________________________________________________

կրթական ծառայության ամսական վճարի արժեքը թվերով (տառերով)

_________________________________________________________________________________

կրթական ծառայության ամբողջական վճարի արժեքը թվերով (տառերով)

3) ______________________________________________________________________________

Լրացուցիչ կրթական ծառայության անվանումը

________________________________________________________________________________,

Լրացուցիչ կրթություն իրականացնող ուսուցչի (մանկավարժի) անունը, ազգանունը

______________________________________
կրթական ծառայության սկիզբը

_________________________________________
կրթական ծառայության ավարտը

________________________________________________________________________________
կրթական ծառայության ամսական վճարի արժեքը թվերով (տառերով)

________________________________________________________________________________

կրթական ծառայության ամբողջական վճարի արժեքը թվերով (տառերով)

4) ______________________________________________________________________________
կատարվում է վճարի արժեքի զեղչ կամ մասնակի փոխհատուցում համապատասխան սոց. խմբին պատկանելու համար

_________________________________________________________________________________

նշել կատարվող զեղչի չափը (թվերով և տառերով), ինչպես նաև հիմնավորող փաստաթղթի անվանումը

_______________________________________________________________________________:

5) Լրացուցիչ կրթության, ինչպես նաև ուսուցման ընթացքում Պայմանագրի 3.2.(1) կետով սահմանված ծառայություններից օգտվելու դեպքում գոյացած վարձավճարները սահմանված կարգով վճարվում է կանխիկ` Դպրոցի դրամարկղ կամ փոխանցումով` բանկային համապատասխան հաշվարկային հաշվին:

6) Օրինական ներկայացուցիչը պարտավորվում է մատուցված Լրացուցիչ կրթական ծառյության վարձավճարի մուծումները կատարել հետևյալ հաճախականությամբ`

 

_________________________________________________________________________________

________________________________________________________________________________:
նշել վճարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը կամ այլ փոխհամաձայնեցված այլ ժամանակացույց

7) Պայմանագրով սահմանված ուսուցման վարձավճարը հաստատուն է ուսումնառության ողջ ժամանակահատվածի համար:

 

4. Կողմերի միջև կնքված սույն Պայմանագրի հիման վրա Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման գործընթացն իրականացվում է` ___________________________________________
                                                                                                                 խմբային կամ անհատական ուսուցման եղանակով

5. Լրացուցիչ կրթական ուսումնական խմբերը (դասարանները) կազմավորվում են` ըստ սովորողների տարիքի և նրանց կողմից ուսումնասիրվող Լրացուցիչ կրթական ծրագրերի յուրացման մակարդակի.

 

1)________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________:
նշել դասարանի, խմբի համալրման քանակը կամ այլ լրացուցիչ դրույթներ

6. Լրացուցիչ կրթական խմբային ուսուցումը կազմակերպվում է դասի ձևով:

Դասի տևողությունը սահմանվում է ըստ Պայմանագրի, սակայն ոչ ավելի, քան նախատեսված է կրթական պետական չափորոշչով:

 

Դասի տևողությունը սահմանվում է` __________________________________________________ ։

                          գրել թվերով և տառերով րոպե

1) _______________________________________________________________________________

__________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________:
այլ լրացուցիչ դրույթներ

7. Լրացուցիչ կրթական ծրագրերը իրականացվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետ մանկավարժների միջոցով:

8. Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման ընթացքում Սովորողի և մանկավարժական աշխատողի ընտրությամբ գործածվում են հանրակրթական և Լրացուցիչ կրթության ծրագրերին համապատասխան Նախարարության կողմից փորձաքննություն անցած ու երաշխավորված դասագրքեր, ձեռնարկներ, ինչպես նաև կրթական պետական չափորոշչի պահանջները բավարարող հանրամատչելի այլ լրացուցիչ գրականություն:

9. Ռազմամարզական ուղղվածության Լրացուցիչ կրթական ծրագրերը իրականացվում են Նախարարության համաձայնությամբ:

Սպորտային պարապմունքների ժամանակ բժշկի (բուժակի) ներկայությունը պարտադիր է:

10. Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման ավարտին իրականացվում է պատվիրված կրթության ծրագրային պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում:

11. Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցումը ավարտելուց հետո սահմանված կարգով Դպրոցի կողմից Սովորողին տրվում է ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական), որը չի կարող պարունակել մասնագիտական որակավորում:

12. Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման ընթացքում Սովորողի հաճախակի անհարգելի բացակայության, ինչպես նաև Պայմանագրի 3.2.(2) կետով սահմանված պայմանի գործողության դեպքում Դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ Օրինական ներկայացուցչի կողմից մուծված ուսուցման վարձավճարը հետ չի վերադարձվում, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծառայություններ չեն կազմակերպվում:

13. Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման ընթացքում մանկավարժի անորակ աշխատանքի կամ Դպրոցի կողմից պայմանագրային պարտավորությունների հաճախակի խախտելու դեպքերում Դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ Օրինական ներկայացուցչի կողմից մուծված ուսուցման վարձավճարը հետ է վերադարձվում կամ Կողմերի համաձայնությամբ կազմակերպվում է նոր կրթական ծառայություն:

14. Դպրոցին արգելվում է առանց Օրինական ներկայացուցչի և Սովորողի համաձայնության, Սովորողին ընդգրկել այնպիսի աշխատանքներում, որոնք նախատեսված չեն օրենսդրությամբ և Լրացուցիչ կրթության ծրագրերով:

 

15. _____________________________________________________________________________

այլ լրացուցիչ դրույթներ

_________________________________________________________________________________

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն Պայմանագրով:

 

1. Տնօրենը պարտավոր է`

1) Մինչև Պայմանագիրը սահմանված կարգով կնքելը Սովորողին (14 տարեկանից բարձր) և Օրինական ներկայացուցչին ծանոթացնել Լրացուցիչ կրթական ծրագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լրացուցիչ վճարովի ուսումնական ծառայությունների ցանկին, դրանց մատուցման պայմաններին, անցկացման և վճարման կարգին, ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններին, կրթադաստիարակչական այլ փաստաթղթերին ու պայմաններին.

2) Լրացուցիչ կրթական գործընթացը կազմակերպել պատվիրված ծրագրերի պահանջներին համապատասխան.

3) վերահսկողություն իրականացնել Լրացուցիչ կրթության ծրագրերով անցկացվող ուսումնական գործընթացի, մանկավարժների աշխատանքի որակի նկատմամբ.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել ու իրագործել լրացուցիչ կրթության ուսուցման, դաստիարակության, սովորողների անվտանգության գործընթացը: Ապահովել լրացուցիչ կրթության ուսուցմամբ սահմանված գիտելիքների, կարողությունների ընդհանրական որակական մակարդակը.

5) հարգանքով վերաբերվել Սովորողի իրավունքներին ու ազատություններին` միաժամանակ կարևորելով քաղաքացիական գիտակցության, կրթության բնագավառում ժողովրդավարական սկզբունքների, աշխարհիկ բնույթի ապահովումը և կիրարկումը.

6) Սովորողի առողջության պահպանման մտավոր ու ֆիզիկական, հիգիենայի, սննդի և հանգստի զարգացման համար ապահովել համապատասխան պայմաններ` _______________

 

____________________________________________________________________________________.

 նշել օժանդակ պայմանների առկայությունը

7) ապահովել Սովորողի կյանքի անվտանգության պայմանները, միաժամանակ իրագործելով նրա շահերի դեմ ուղղված ոտնձգություններից պաշտպանելու իրավաչափ գործողություններ, ինչպես նաև թմրեցնող նյութերից, պայթուցիկ պարագաներից, մուրացկանությունից, թափառաշրջիկությունից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող, կանխարգելող միջոցառումներ.

8) Դպրոցի վերակազմակերպման կամ լուծարման դեպքում վճարված, բայց չմատուցված ծառայությունների վարձավճարները սահմանված կարգով հետ վերադարձնել Օրինական ներկայացուցչին.

 

9) _______________________________________________________________________________

____________________________________________________________________________________:

այլ լրացուցիչ դրույթներ

 2. Տնօրենն իրավունք ունի.

1) Լրացուցիչ կրթական ուսուցման ընթացքում Օրինական ներկայացուցչի կողմից համապատասխան վճարումները սահմանված կարգով վճարելու դեպքում, որպես ծրագրերի անբաժանելի մաս, ներառելու`

ա. Սովորողի առողջության պահպանման միջոցառումներ.

բ. Սովորողի սննդի կազմակերպում.

գ. Սովորողի տրանսպորտային կազմակերպված փոխադրումներ.

դ. Սովորողի երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպում.

ե. Սովորողի ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպում ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում.

 

զ. ______________________________________________________________________________

___________________________________________________________________________________ .

այլ լրացուցիչ դրույթներ

2) միակողմանի լուծել Պայմանագիրը` այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով Օրինական ներկայացուցչին, եթե Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման ընթացքում Սովորողը կամ Օրինական ներկայացուցիչը չեն պահպանել պայմանագրային դրույթները.

 

3) _______________________________________________________________________________

___________________________________________________________________________________ ։

այլ լրացուցիչ դրույթներ

3. Օրինական ներկայացուցիչը պարտավոր է`

1) ընտանիքում Սովորողին դաստիարակել և ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.

2) պաշտպանել Սովորողի իրավունքները, օրինական շահերը և առանց լիազորագրի հանդես գալ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում.

3) ներկայացուցչի իրավունքները իրականացնելիս վնաս չպատճառել Սովորողի ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը.

4) Սովորողի դաստիարակության եղանակները ընտրելիս բացառել քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը.

5) Սովորողի դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ընտանիքում լուծել փոխադարձ համաձայնությամբ` ելնելով Սովորողի շահերից, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Ներկայացուցչական իրավունքները չիրականացնել Սովորողի շահերին հակառակ.

6) մշտապես հոգալ Սովորողի ֆիզիկական առողջության, հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ կրթական կարիքների բավարարման, հակումների և ընդունակությունների զարգացման համար.

7) հարգել Սովորողի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, մայրենի լեզվի, կրթության աշխարհիկ սկզբունքների, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.

8) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների, հայրենիքի, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների, շրջակա միջավայրի նկատմամբ.

9) դաստիարակել հարգանք Դպրոցի, մանկավարժական և տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող աշխատողների նկատմամբ.

10) հատուցել իր, ինչպես նաև Սովորողի կողմից Դպրոցին հասցված վնասը.

11) Սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ, թմրեցնող նյութեր, զենք, զինամթերք, թունավոր պայթուցիկ պարագաներ, առարկաներ օգտագործելուց, ինչպես նաև իրագործել մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, մոլախաղերից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող գործողություններ.

12) սահմանված ժամկետներում ապահովել Սովորողի մասնակցությունը Լրացուցիչ կրթության ծրագրով նախատեսված պարապմունքներին, կանխարգելել հաճախակի անհարգելի բացակայությունները.

13) _____________________________________________________________________________

________________________________________________________________________________ ։

այլ լրացուցիչ դրույթներ

4. Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի.

1) Ընտրելու Լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող ուսուցչին կամ մանկավարժին.

2) Սովորողի կարծիքը հաշվի առնելով` սահմանված կարգով ընտրելու կրթական և ուսուցման ձևերը.

3) համագործակցելու ուսումնական հաստատության, մանկավարժական և դաստիարակչական աշխատանքներ կատարող աշխատողների հետ պատվիրված Լրացուցիչ կրթության ծրագիրը իրականացնելու համար.

4) դիմելու համապատասխան մարմիններին Սովորողի ուսուցման և դաստիարակության հարցերով.

5) պաշտպանելու իր և Սովորողի օրինական շահերը համապատասխան ատյաններում.

6) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներից.

7) Սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու դեպքում սեփական դիմումի համաձայն Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման գործընթացը շարունակել Դպրոցում.

8) ______________________________________________________________________________

________________________________________________________________________________:
այլ լրացուցիչ դրույթներ

5. Կողմերը` Սովորողի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, եթե դրա հետևանքով Սովորողի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է վնաս, կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

6. Կողմերի կողմից Սովորողին քրեածին հանցանքի կատարմանը ներգրավելը, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը համարվում է ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություն, որը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

7. ______________________________________________________________________________

____________________________________________________________________________________:

այլ լրացուցիչ դրույթներ

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Պայմանագիրը լուծվում կամ գործողությունը դադարում է, եթե`

1) Կողմերից մեկը, այդ մասին տասն օր առաջ տեղյակ է պահում մյուս Կողմին.

2) ուսումնական հաստատությունը լուծարվել կամ վերակազմակերպվել է.

3) Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը դարձել է անհնար.

4) Պայմանագրի ժամկետը ավարտվելու կապակցությամբ.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում. 

6) _____________________________________________________________________________

___________________________________________________________________________________ :

այլ լրացուցիչ դրույթներ

5. ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մեկ տարի կամ

 

_________________________________________________________________________________

գրել ամիսների քանակը թվով և տառերով,

____________________________________________________________________________________

եթե չի լրացվում սույն տողը, ապա Պայմանագրի ժամկետը համարվում է մեկ տարի

ամիս ժամկետով:

2. Պայմանագրում կատարված փոփոխությունները կամ լրացումներն իրավական ուժ են ստանում, եթե դրանք կատարվել են գրավոր և ստորագրվել Կողմերի կողմից: Կատարված փոփոխությունները կամ լրացումները համարվում են Պայմանագրի անբաժանելի մաս:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կողմերը Սովորողի դաստիարակության, կյանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև Պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

1. Կողմերի տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ օրենսդրությամբ ու Կանոնադրությամբ նախատեսված կարգով:

2. Տասը տարին լրացած Սովորողի կարծիքը հաշվի չառնելու կամ նրա շահերին հակառակ գործողություններ իրականացնելիս Կողմերը առաջացած հարցը կամ վեճը լուծում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:

 

8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պայմանագիրը կնքվում է երկու հավասարազոր օրինակներից, որոնք տրվում են Կողմերին:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պայմանագիրը կնքելիս 14-ից 18 տարեկան Սովորողի գրավոր համաձայնությունը և ներկայությունը պարտադիր է:

3. Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո Պայմանագրի օրինակը սահմանված կարգով ուսումնական հաստատությունում պահպանվում է հինգ տարի ժամանակով:

 

 ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

 

Պատվիրատու` Օրինական ներկայացուցիչ` կատարող`

 

   Լրացուցիչ կրթություն

Անձնագիր` ________________________

ուսումնական հաստատության անվանումը`

անուն_____________________________

_______________________________________

հայրանուն ________________________

_____________________________________

ազգանուն _________________________

տնօրեն ________________________________

ստորագրություն ___________________

ստորագրություն Կ.Տ. ___________________

հասցե _________________________

հասցե _________________________________

հեռախոս_____________________

հեռախոս ______________________________

Սովորող` ____________________ 
                                    ստորագրություն

________________________________________________
  ազգանունը, անունը, հայրանունը (լրացնում է 14-18 տարեկան Սովորողը) 

Պայմանագիրը լուծվել է հետևյալ պատճառով` __________________________________________

_________________________________________________________________________________:

գրել Պայմանագրի լուծման գլխավոր պատճառները

Օրինական ներկայացուցիչ`
ստորագրություն

_______________________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն

Սովորող`_______________ __________________________________________                               

                            ստորագրություն          ազգանուն, անուն, հայրանուն (լրացնում է 14-18 տարեկան Սովորողը)

* Չափահաս (18 տարեկանից բարձր) Սովորողի դեպքում, եթե դիմումատուն չի ցանկանում ունենալ Օրինական ներկայացուցիչ, ապա Պայմանագրով սահմանված Օրինական ներկայացուցչի պարտականությունները և իրավունքները, որպես պատվիրատուի անցնում են չափահաս Սովորողին: