Համարը 
ՀՕ-177-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.05.30/27(551) Հոդ.647
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
09.04.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի հիմնական նպատակներն են ապահովադիրների, ապահովագրված անձանց և շահառուների իրավունքների պաշտպանությունը, ապահովագրական համակարգի կայուն զարգացման, հուսալիության և բնականոն գործունեության ապահովումն ու ապահովագրական գործունեություն իրականացնողների միջև ազատ տնտեսական մրցակցության համար հավասար պայմանների ստեղծումը:

 

Բ Ա Ժ Ի Ն  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական, վերաապահովագրական և ապահովագրական միջնորդային գործունեության կազմակերպման և իրականացման, ապահովագրական ընկերությունների (այսուհետ` նաև Ընկերություն), վերաապահովագրական Ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց ստեղծման, լիցենզավորման, գործունեության և գործունեության դադարեցման, ապահովագրական, վերաապահովագրական և ապահովագրական միջնորդային գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովագրության հետ կապված այլ հարաբերություններ:

2. Օտարերկրյա Ընկերությունները Հայաստանի Հանրապետության տարածքում առանց մասնաճյուղ կամ դուստր իրավաբանական անձ հիմնադրելու՝ հրապարակային օֆերտայի միջոցով ապահովագրական գործունեություն իրականացնել կարող են միայն, եթե գրանցված են այն պետություններում, որոնք հանդիսանում են Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում կնքված այն համաձայնագրերի կողմ, որոնց միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը, ընդ որում նրանք կարող են իրականացնել միայն հետևյալ ռիսկերի հետ կապված ապահովագրություն.

1) ծովային փոխադրումների, քաղաքացիական ավիացիայի, տիեզերանավերի բացթողման, ֆրախտի (ներառյալ` ուղեկցող և սպասարկող անձնակազմը): Այդպիսի ապահովագրությունը կարող է տարածվել փոխադրվող գույքի, փոխադրող տրանսպորտային միջոցի և փոխադրումից բխող պատասխանատվության վրա, ինչպես բոլորը միասին, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած.

2) միջազգային բեռնափոխադրումների.

3) վերաապահովագրության, ռետրոցեսսիայի և վերաապահովագրության հետ կապված այլ ծառայությունների:

Սույն մասում նշված ապահովագրությունն օտարերկրյա Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացվել ապահովագրական միջնորդների միջոցով կամ առանց դրանց և պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենքներին և նորմատիվ իրավական այլ ակտերին:

Հայաստանի Հանրապետության տարածքի հասկացությունը սահմանվում է «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Սույն օրենքը չի տարածվում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների վրա՝ բանկային և վարկային երաշխիքների տրամադրման մասով, առևտրային կազմակերպությունների վրա՝ իրենց վաճառած ապրանքների երաշխիքային սպասարկման մասով:

4. Սույն օրենքը չի տարածվում պարտադիր սոցիալական ապահովագրության վրա, սակայն տարածվում է Ընկերությունների կողմից իրականացվող կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վրա: Ընկերությունները կարող են իրականացնել միայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «սահմանված կենսաթոշակներ» սխեմայով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն:

(1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-257-Ն)


Հոդված 2. Ապահովագրությունը կարգավորող իրավական ակտերը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապահովագրությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

2. Սույն օրենքով պահանջվող Կենտրոնական բանկի կարծիքը և եզրակացությունը պետք է ներառվեն Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման մեջ, որն ընդունվում է տվյալ կարծիքի կամ եզրակացության հիման վրա:

3. Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի և լիցենզավորում իրականացնող հանձնաժողովի ակտերը դատական կարգով, իսկ լիցենզավորում իրականացնող հանձնաժողովի ակտերը՝ նաև վերադասության կարգով (որի դեպքում բողոքը քննում է Կենտրոնական բանկի խորհուրդը) կարող են բողոքարկվել այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են այդ ակտերով:

Հոդված 3. Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով՝

1) ակտուար՝ սույն օրենքով սահմանված համապատաuխան որակավորում ունեցող անձ, որը մաթեմատիկական, վիճակագրական և այլ մեթոդների կիրառմամբ գնահատում է որոշակի իրադարձությունների տեղի ունենալու հավանականությունը և հաշվարկում է ապահովագրական սակագների, ապահովագրավճարների, ապահովագրական գումարի, տեխնիկական պահուստների, կենսաթոշակի, անուիտետների և այլ նմանատիպ ցուցանիշների չափերը.

2) անհատական տվյալ՝ ֆիզիկական անձանց համար՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս և տարի, ծննդյան վայր, բնակության վայր, քաղաքացիություն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական քարտի համար (առկայության դեպքում), իրավաբանական անձանց համար՝ անվանում կամ ֆիրմային անվանում, գտնվելու վայր, փոստային հասցե, հարկ վճարողի հաշվառման համար, իրավաբանական անձի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս և տարի, ծննդյան վայր, բնակության վայր, քաղաքացիություն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական քարտի համար.

3) անուիտետ՝ ապահովադրի կողմից պայմանագրով նախատեսված գումարի միանվագ կամ պայմանագրով նախատեսված պարբերականությամբ վճարումն ապահովագրողին, որի դիմաց ապահովագրողը պարտավորվում է պայմանագրով նախատեսված ժամկետում և պարբերականությամբ ապահովադրին կամ շահառուին վերադարձնել վճարված գումարը և պայմանագրով երաշխավորված եկամուտը.

4) ապահովագրական բրոքեր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող առևտրային կազմակերպություն.

5) ապահովագրական բրոքերային գործունեություն՝ անձի կողմից ապահովադրի, իսկ վերաապահովագրության դեպքում՝ Ընկերության անունից և հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության իրականացում.

6) ապահովագրական գաղտնիք՝ ապահովագրական գործունեության ընթացքում ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի վերաբերյալ ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին հայտնի դարձած ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի առևտրային գաղտնիքը կամ այլ տեղեկություն, որն ապահովադիրը կամ ապահովագրված անձը մտադիր են եղել գաղտնի պահել, և Ընկերությունը, վերաապահովագրական ընկերությունը կամ ապահովագրական միջնորդը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ.

7) ապահովագրական գաղտնիքի հրապարակում՝ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակի կամ անուղղակի ընձեռելը, այն է՝ թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը, բացառությամբ սույն oրենքով uահմանված դեպքերի.

8) ապահովագրական գործակալ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու համար Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառված անձ.

9) ապահովագրական գործակալի գործունեություն՝ անձի կողմից մեկ կամ մի քանի ապահովագրական և (կամ) վերաապահովագրական ընկերությունների անունից և հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության իրականացում.

10) ապահովագրական գործունեություն՝ անձի կողմից որպես ապահովագրող կողմ պարբերաբար իր անունից ապահովագրական գործարքների կնքմանը, ինչպես նաև դրանցով ստանձնած պարտավորությունների կատարմանն ու ձեռք բերած իրավունքների իրականացմանն ուղղված փաստացի գործողությունների ամբողջություն.

11) ապահովագրական ընկերություն (Ընկերություն)՝ սույն օրենքով սահմանված կարգով ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

12) ապահովագրական միջնորդային գործունեություն՝ երրորդ անձի կողմից՝ ապահովագրողների (վերաապահովագրողների) և ապահովադիրների միջև ապահովագրական հարաբերությունների հաստատմանը, նրանց միջև ապահովագրության պայմանագրի կնքմանը դրդող, նպաստող, աջակցող կազմակերպչական, այլ փաստացի և իրավական գործողությունների իրականացում, մասնավորապես՝

ա. ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում՝ նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում.

բ. ապահովադիրների՝ կոնկրետ ապահովագրողների հետ ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպում.

գ. ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում, ներառյալ` ապահովագրավճարների հավաքման և հատուցումների փոխանցման իրականացումը՝ ապահովադրի կամ Ընկերության թույլատրած չափերով.

13) ապահովագրական պորտֆել՝ ապահովագրողի կնքած բոլոր ապահովագրության պայմանագրերից կամ մի դասի բոլոր ապահովագրության պայմանագրերից բխող իրավունքների և պարտավորությունների ամբողջություն.

14) ապահովագրող՝ Ընկերություն կամ օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղ.

15) ապահովադիր՝ ապահովագրության պայմանագրի այն կողմը, որին կամ որի մատնանշած անձին (շահառու) ապահովագրողը պարտավորվում է հատուցել ապահովագրության պայմանագրով նախատեսված իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար պայմանագրով նախատեսված իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու ուժով՝ ըստ ապահովագրության պայմանագրի պայմանների.

16) բաժնեմաս՝ բաժնետոմս, բաժնեմաս, փայ.

17) Կենտրոնական բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

18) մրցակցություն, տնտեսական մրցակցություն, գերիշխող դիրք՝ ըստ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

19) վերաապահովագրական ընկերություն՝ բացառապես վերաապահովագրական գործունեությամբ զբաղվող Ընկերություն.

20) վերաապահովագրող՝ վերաապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձ.

21) վերաապահովագրություն՝ մեկ ապահովագրողի կողմից պայմանագրով որոշված պայմաններով ապահովադիրների նկատմամբ ունեցած իր ամբողջ պարտավորությունների կամ դրանց մի մասի կատարման հետ կապված ռիսկի ապահովագրումն այլ ապահովագրողի մոտ.

22) վերաապահովագրական գործունեություն՝ որպես ձեռնարկատիրական գործունեություն` ապահովադիրների նկատմամբ այլ ապահովագրողների ունեցած ամբողջ պարտավորությունների կամ դրանց մի մասի կատարման հետ կապված ռիսկի ապահովագրում.

23) վերահսկվող՝ ապահովագրող, վերաապահովագրող, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձ, ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով աշխատանք իրականացնող իրավաբանական անձ (կոնտրագենտ).

24) տեխնիկական պահուստներ՝ Ընկերության բնականոն և ապահով գործունեությունը երաշխավորելու, ապահովագրության պայմանագրերից բխող՝ Ընկերության մոտ առկա և հետագայում ծագելիք պարտավորությունները և հնարավոր կորուստները ծածկելու նպատակով ստեղծված հատուկ պահուստներ.

25) ֆինանսական կազմակերպություն՝ բանկ, վարկային կազմակերպություն, Ընկերություն, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձ, ինչպես նաև օտարերկրյա օրենսդրության համաձայն` ֆինանսական կազմակերպություն համարվող անձ:

26) ԱՊՊԱ՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն.

27) Բյուրո՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված Բյուրո:

(3-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

Հոդված 4. «Ապահովագրական» և «Ապահովագրություն» բառերի օգտագործումը

 

1. «Ապահովագրական» և «ապահովագրություն» բառերը, դրանց ածանցյալները, հոլովված ձևերը կամ թարգմանությունները, ինչպես նաև օտար լեզվով այդ բառի հայերեն տառադարձությունը կարող են իրենց անվանման մեջ, գովազդներում կամ այլ կերպ օգտագործել միայն սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված և ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելու լիցենզիա կամ իրավունք ունեցող անձինք, բացառությամբ երբ «ապահովագրական», «վերաապահովագրական», «ապահովագրական բրոքեր», «ապահովագրական գործակալ», «ապահովագրական միջնորդ» կամ «ապահովագրություն» բառերի oգտագործման իմաuտից ակնհայտ բխում է, որ խոuքն ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեությանը չի վերաբերում:

Ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած անձինք պարտավոր են լիցենզիան ստանալու պահից 90 օրվա ընթացքում, իրենց անվանման մեջ ներառել «ապահովագրական», «ապահովագրություն», «վերաապահովագրական» կամ «վերաապահովագրություն» բառերը, իսկ այդպիսի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու կամ այն հանձնելու պահից 30 օրվա ընթացքում դրանք հանել իրենց անվանման միջից:

2. Ապահովագրական կամ վերաապահովագրական գործունեությունը գովազդվել կարող է միայն սույն օրենքով սահմանված կարգով ապահովագրական կամ վերաապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձի կողմից կամ պատվերով:

3. Ապահովագրական գործակալի գործունեությունը գովազդվել կարող է միայն սույն օրենքով սահմանված կարգով ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձի կողմից կամ նրա պատվերով:

4. Ապահովագրական բրոքերային գործունեությունը գովազդվել կարող է միայն սույն օրենքով սահմանված կարգով ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձի կողմից կամ պատվերով:

Հոդված 5. Ապահովագրական միությունները

 

1. Ապահովագրողները, վերաապահովագրողներն ու ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողներն իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ապահովագրողների, վերաապահովագրողների կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միություններ և (կամ) անդամակցել դրանց:

2. Ապահովագրողների, վերաապահովագրողների ու ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միությունները չեն կարող ապահովագրական, վերաապահովագրական, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնել:

3. Ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միությունները պետական գրանցման պահից 10-օրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին՝ տեղեկացնելով դրանց գտնվելու վայրի, կառավարման մարմինների և ղեկավարների, ինչպես նաև հետագայում դրանց փոփոխությունների վերաբերյալ՝ փոփոխություններից հետո 10-օրյա ժամկետում:

4. Բյուրոյին անդամակցումը չի կարող սահմանափակել ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական միություններ ստեղծելու և անդամակցելու իրավունքը:

(5-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 6. Ապահովագրության ձևերը

 

1. Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:

2. Պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:


Հոդված 7. Ապահովագրության տեսակները և դասերը

 

1. Ապահովագրության տեսակներն են`

1) կյանքի ապահովագրությունից բացի, ցանկացած այլ ապահովագրություն (այսուհետ՝ ոչ կյանքի ապահովագրություն).

2) կյանքի ապահովագրություն.

3) վերաապահովագրություն:

2. Ոչ կյանքի ապահովագրության դասերն են՝

1) դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ` արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններից)`

ա. ամրագրված դրամական հատուցմամբ,

բ. հատուցմամբ՝ կախված պատահարի բնույթից,

գ. սույն կետի «ա» և «բ» ենթակետերը միասին,

դ. ուղևորների վնասվածքների.

2) առողջության ապահովագրություն`

ա. ամրագրված դրամական հատուցմամբ,

բ. հատուցմամբ՝ կախված պատահարի բնույթից,

գ. սույն կետի «ա» և «բ» ենթակետերը միասին.

3) ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային), որը ծածկում է այն վնասները կամ կորուստները, որոնք պատճառվել են`

ա. ցամաքային ավտոտրանսպորտին,

բ. ցամաքային այլ տրանսպորտին.

4) երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն, որը ծածկում է երկաթուղային տրանսպորտին պատճառված վնասները կամ կորուստները.

5) օդանավերի ապահովագրություն, որը ծածկում է օդանավերին պատճառված վնասները և կորուստները.

6) ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն, որը ծածկում է այն վնասները և կորուստները, որոնք պատճառվել են`

ա. գետային և ջրանցքային փոխադրամիջոցներին,

բ. լճային փոխադրամիջոցներին,

գ. ծովային (օվկիանոսային) փոխադրամիջոցներին.

7) փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն, որը ծածկում է այն վնասները և կորուստները, որոնք պատճառվել են փոխադրման գործընթացի մեջ գտնվող գույքին (բեռներին)՝ անկախ փոխադրամիջոցի տեսակից.

8) հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, որը ծածկում է այն վնասները և կորուստները, որոնք հասցվել են գույքին (բացառությամբ գույքի այն տեսակների, որոնք ներառված են սույն մասի 3-7-րդ կետերով սահմանված դասերում) հետևյալ պատահարների հետևանքով`

ա. հրդեհ,

բ. պայթյուն,

գ. երկրաշարժ,

դ. փոթորիկ,

ե. միջուկային վարակ, վնասվածք և այլն,

զ. հողի սողանք.

9) գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն, որը ծածկում է այն վնասները և կորուստները, որոնք հասցվել են գույքին (բացառությամբ այն գույքի, որը ներառված է սույն մասի 3-7-րդ կետերով սահմանված դասերում) հետևյալ պատահարների արդյունքում և նշված չեն սույն մասի 8-րդ կետով սահմանված դասում`

ա. կարկտահարություն,

բ. ցրտահարություն,

գ. երաշտ,

դ. համաճարակ, կարանտին հիվանդություն,

ե. սելավ, ջրհեղեղ,

զ. բնական ու տեխնածին բնույթի այլ աղետներ, վթարներ ու պատահարներ, ներառյալ՝ գույքի հափշտակությունը.

10) ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն.

11) օդանավերի (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն.

12) սույն մասի 6-րդ կետում նշված դասում ներառված ջրային փոխադրամիջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն.

13) ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն (պատասխանատվության բոլոր այն տեսակները, որոնք ներառված չեն սույն մասի 10-12-րդ կետերով նախատեսված դասերում).

14) վարկի ապահովագրություն, այդ թվում`

ա. անվճարունակություն (ընդհանուր),

բ. արտահանման վարկ,

գ. տարաժամկետ վճարման պարտավորություն (ապառիկ),

դ. հիփոթեքային վարկ,

ե. գյուղատնտեսական վարկ,

զ. այլ վարկի ապահովագրություն.

15) երաշխիքի տրամադրում, այդ թվում՝

ա. անուղղակի,

բ. ուղղակի.

16) ֆինանսական վնասների ապահովագրություն, որոնք առաջանում են`

ա. աշխատանքային ռիսկերից,

բ. եկամուտների թերստացումից (ընդհանուր),

գ. վատ եղանակից,

դ. բաց թողնված օգուտից,

ե. շարունակական (ընթացիկ) ընդհանուր ծախսերից,

զ. չնախատեսված առևտրային ծախսերից,

է. շուկայական արժեքի կորստից,

ը. վարձավճարի կամ այլ եկամտի կորստից,

թ. անուղղակի առևտրային կորուստներից, որոնք նշված չեն սույն կետի «ա»-«ը» ենթակետերում,

ժ. այլ ֆինանսական ոչ առևտրային կորուստներից,

ժա. ֆինանսական կորուստների այլ ձևերից.

17) դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն.

18) աջակցության ապահովագրություն, որը ծածկում է ճանապարհորդության մեջ կամ իրենց մշտական բնակության վայրից հեռու գտնվող անձանց աջակցության տրամադրումը:

Սույն մասի՝ ոչ կյանքի ապահովագրության յուրաքանչյուր դասը սահմանող կետի ենթակետերը համարվում են ոչ կյանքի ապահովագրության տվյալ դասի առանձին ենթադաս:

3. Ոչ կյանքի ապահովագրության մեկից ավելի դասերով ապահովագրական գործունեության իրականացման դեպքում տարանջատվում են ապահովագրության դասերի հետևյալ խմբերը`

1) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դասերով՝ «դժբախտ պատահարներից և առողջության ապահովագրություն».

2) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետի, ինչպես նաև 3-րդ, 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված դասերով՝ «ավտոմեքենաների ապահովագրություն».

3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետի, ինչպես նաև 4-րդ, 6-րդ, 7-րդ և 12-րդ կետերով նախատեսված դասերով՝ «ծովային և տրանսպորտային ապահովագրություն».

4) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետի, ինչպես նաև 5-րդ, 7-րդ, և 11-րդ կետերով նախատեսված դասերով՝ «ավիացիոն ապահովագրություն».

5) սույն հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դասերով՝ «հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն».

6) սույն հոդվածի 2-րդ մասի 10-13-րդ կետերով նախատեսված դասերով՝ «պատասխանատվության ապահովագրություն».

7) սույն հոդվածի 2-րդ մասի 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված դասերով՝ «վարկի ապահովագրություն և երաշխիքի տրամադրում».

8) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-13-րդ և 16-րդ կետերով նախատեսված դասերով՝ «ոչ կյանքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն»:

4. Կյանքի ապահովագրության դասերն են`

1) կյանքի ապահովագրությունը, որը ներառում է լրակեցության, մահվան, լրակեցության և միաժամանակ մահվան ապահովագրությունները, անուիտետը, ի լրումն կյանքի ապահովագրության պայմանագրի` իրականացվող սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված դժբախտ պատահարներից, առողջության ապահովագրությունը և սույն մասի 2-6-րդ կետերում չնշված այլ ապահովագրությունը.

2) ամուսնության, ծննդի ապահովագրությունը.

3) ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրությունը, երբ ապահովադիրները ստանձնում են ներդրումային ռիսկը.

4) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «սահմանված կենսաթոշակներ» սխեմայով կամավոր կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարում, որը ներառում է լրակեցության, մահվան և անաշխատունակության դեպքերում հատուցումների վճարման համար նախատեսված կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների (ներդրումների) կառավարումը, որը զուգակցվում է նվազագույն եկամտաբերության վճարման ապահովագրությամբ.

5) տոնտին, որի դեպքում բոլոր ապահովագրավճարներից ձևավորվում է պահուստ, և կուտակված ակտիվները հետագայում բաշխվում են որոշակի տարիքի հասած անդամների կամ մահացած անդամների շահառուների միջև.

6) կապիտալի հատուցման ապահովագրություն, որով նախապես պայմանավորված միանվագ կամ պարբերական ապահովագրավճարների դիմաց ապահովագրողն ստանձնում է որոշակի ժամկետում որոշակի գումարի վճարման պարտավորություն:

5. Վերաապահովագրության դասերն են`

1) ոչ կյանքի վերաապահովագրություն.

2) կյանքի վերաապահովագրություն:

(7-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-257-Ն)


 

Բ Ա Ժ Ի Ն  2

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ  2

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ


Հոդված 8. Ընկերությունների կազմակերպաիրավական ձևերը

 

1. Ընկերությունները և վերաապահովագրական ընկերությունները սույն օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել բացառապես որպես բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

2. Ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների և ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

3. Ընկերությունների նկատմամբ կիրառվում են, ըստ Ընկերության կազմակերպաիրավական ձևի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթները:

4. Ընկերություններին վերաբերող կամ նրանց համար սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավական նորմերը տարածվում են նաև օտարերկրյա Ընկերությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի, վերաապահովագրական ընկերությունների ու ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, կամ իրավական նորմի էությունից ակնհայտորեն բխում է, որ խոսքը չի կարող վերաբերել օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղին, վերաապահովագրական ընկերությանը կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձին:

Հոդված 9. Ընկերության կանոնադրությունը

 

1. Ընկերության կանոնադրությունը պետք է սահմանի և (կամ) ներառի՝

1) Ընկերության ֆիրմային անվանումը.

2) Ընկերության գտնվելու վայրը.

3) Ընկերության կազմակերպական-իրավական ձևը.

4) ապահովագրության այն տեսակները և դասերը, որոնք իրականացնելու է Ընկերությունը.

5) կանոնադրական կապիտալի չափը.

6) շահույթի օգտագործման և կորուստները ծածկելու կարգը.

7) Ընկերության կառավարման մարմինների կառուցվածքը, իրավասությունները և նրանց կողմից որոշումների ընդունման կարգը.

8) Ընկերության և նրա մասնակիցների վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվության հրապարակման կարգը.

9) Ընկերության լուծարման կարգը.

10) Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի ընտրության կարգը.

11) շահութաբաժինների վճարման կարգն ու պայմանները.

12) Ընկերության կողմից մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման և գործունեության դադարեցման կարգը.

13) Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը.

14) Ընկերությունների կառավարման մարմինների հեռակա կարգով նիստերի գումարման և անցկացման կարգը.

15) օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

2. Ընկերության կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարվում են, ինչպես նաև Ընկերության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվում է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովում՝ ձայների 3/4-ով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 10. Ընկերության ֆիրմային անվանումը

 

1. Ընկերությունն ունի ֆիրմային անվանում, որը պետք է ներառի «ապահովագրական» բառը, իսկ բացառապես վերաապահովագրությամբ զբաղվող Ընկերության ֆիրմային անվանումը՝ «վերաապահովագրական» բառը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջը չի տարածվում ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միությունների վրա:

3. Ընկերություններն իրավունք չունեն իրենց ֆիրմային անվանման մեջ ապակողմնորոշող այնպիuի բառեր oգտագործելու, որոնք կարող են տվյալ Ընկերության ֆինանuական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ թյուր ենթադրության տեղիք տալ:

Հոդված 11. Ընկերությունում մասնակցության սահմանափակումները

 

1. Հայաստանի Հանրապետությունը, օտարերկրյա պետությունները, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համայնքներն Ընկերության մասնակից կարող են լինել բացառապես օրենքով սահմանված դեպքերում ու կարգով:

2. Ընկերության մասնակից չեն կարող լինել կուսակցությունները և արհեստակցական միությունները:

Հոդված 12. Նշանակալից մասնակցությունը

 

1. Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցությունը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի:

2. Ուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցությունը:

3. Անուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝

1) անձը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մաuնակցություն կամ ունի 10 տոկոսից պակաս մասնակցություն, uակայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված չափանիշներին համապատասխան` իր գործարար համբավով կամ հեղինակությամբ ուղղակի կամ անուղղակի հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կամ էապեu ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները կամ ոլորտները.

2) անձը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մաuնակցություն կամ ունի 10 տոկոսից պակաս մասնակցություն, uակայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված չափանիշներին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կամ էապեu ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները՝ տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով.

3) մաuնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մաuնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի ձայնի իրավունք տվող բաժնետոմuերի 50 տոկոu և ավելի մաuնակցություն.

4)  անձն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մաuնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի 50 տոկոսից պակաս կամ չունի մաuնակցություն և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված չափանիշներին համապատասխան` իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կամ այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապեu ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կամ այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի գործունեության ուղղությունները կամ ոլորտները:

Հոդված 13. Փոխկապակցված անձինք

 

1. Իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝

1) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուuի` ձայնի իրավունք տվող բաժնետոմuերի 20 և ավելի տոկոuին կամ իր մաuնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատաuխան` հնարավորություն ունի կանխորոշելու մյուuի որոշումները.

2) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմuերի 20 տոկոuից ավելիին տիրապետող կամ oրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մաuնակիցը և (կամ) մաuնակիցները կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու մյուu անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմuերի 20 տոկոuից ավելիին կամ ունեն վերջինիu որոշումները կանխորոշելու հնարավորություն.

3) նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպեu նաև նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիuանում է մյուu անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.

4) նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեuական շահերից, կամ եթե նրանք այդպիuիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով:

2. Ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեuություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեuական շահերից, կամ նրանք փոխկապակցված են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով:

3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեuական շահերից, կամ նրանք այդպիuիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավորած կարծիքով, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիuանում է՝

1) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմuերի 20 տոկոuից ավելին տնoրինող մաuնակից.

2) իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.

3) տվյալ իրավաբանական անձի ղեկավար:

4. Միևնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուuինը (ամուuնու ծնողները), տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, երեխաների ամուսինները, քրոջ, եղբոր ամուuինն ու երեխաները:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ


Հոդված 14. Ընկերության կանոնադրական կապիտալին ներկայացվող պահանջները

 

1. Ընկերության կանոնադրական կապիտալի չափն ամրագրվում է նրա կանոնադրությամբ: Փաuտացի համալրված կանոնադրական կապիտալը ձևավորվում է Ընկերության մաuնակիցների ներդրումներից: Փաuտացի համալրված կանոնադրական կապիտալը հավաuար է`

1) uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերություն հանդիuացող Ընկերության մաuնակիցների բաժնեմաuերի դիմաց ներդրված գումարին.

2) բաժնետիրական ընկերություն հանդիuացող Ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեuակի բաժնետոմuերի դիմաց uտացված գումարին:

2. Ընկերության գրանցման պահին նրա կանոնադրական կապիտալն ամբողջությամբ, իսկ կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում՝ ավելացվող գումարն ամբողջությամբ պետք է վճարված լինի Կենտրոնական բանկում կամ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող և Ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում բացված կուտակային հաշվին:

3. Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվում է միայն փողով՝ Հայաստանի Հանրապետության դրամով:

Հոդված 15. Կանոնադրական կապիտալի նվազեցումը

 

1. Ընկերության փաuտացի համալրված կանոնադրական կապիտալի Ընկերության գործունեության ընթացքում նվազեցումը՝ դրա հաշվին շահութաբաժիններ բաշխելու կամ այլ ձևերով արգելվում է, բացառությամբ uույն հոդվածի 2-րդ մաuով uահմանված դեպքերի:

2. Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմuերի (բաժնեմասերի) uեփականատերերը (մաuնակիցները) իրավունք ունեն Ընկերությունից պահանջելու մաuնակցության հետգնման գնի որոշում և իրենց պատկանող բաժնետոմuերի կամ դրանց մի մաuի հետգնում, եթե՝

1) որոշում է ընդունվել Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կաuեցման կամ խոշոր գործարք կնքելու մաuին, և տվյալ մաuնակիցները քվեարկել են Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կաuեցման կամ խոշոր գործարք կնքելու դեմ կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մաuնակցել.

2) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաuտատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով uահմանափակվել են նշված մաuնակիցների իրավունքները, և նրանք տվյալ որոշումն ընդունելիս դեմ են քվեարկել կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մաuնակցել:

3. Ընկերության` իրենց մաuնակցության հետգնման պահանջի իրավունք ունեցող մաuնակիցների ցուցակը կազմվում է Ընկերության մաuնակիցների ռեեuտրի տվյալների հիման վրա, այն ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող մաuնակիցների ցուցակը կազմելու oրվա դրությամբ, որի oրակարգը պարունակում է հարցեր, որոնց ընդունումը հանգեցրել է մաuնակիցների իրավունքների՝ uույն հոդվածի 2-րդ մաuի 1-ին կետում նշված uահմանափակմանը:

4. Ընկերության կողմից մաuնակցության հետգնումը կատարվում է դրա շուկայական արժեքով, որը որոշվում է առանց մաuնակցության գնահատման և հետգնման պահանջի իրավունք տվող Ընկերության գործողությունների հետևանքով առաջացող փոփոխությունները հաշվի առնելու:

5. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցում թույլատրվում է նաև «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների uնանկության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված դեպքում:

6. Մաuնակցության հետգնման համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել այդ համաձայնություն տալը, եթե՝

1) մաuնակցության հետգնման դեպքում Ընկերությունն ի վիճակի չի լինի լրիվ բավարարելու իր պարտատերերի պահանջները.

2) կանոնադրական կապիտալի նվազեցման արդյունքում վտանգվում կամ կարող են վտանգվել Ընկերության վճարունակությունը, ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների կամ Ընկերության այլ պարտատերերի շահերը.

3) Ընկերությունը կխախտի հիմնական տնտեuական նորմատիվները կամ դրանցից թեկուզ մեկը.

4) մաuնակցության հետգնումը կարող է հանգեցնել Հայաuտանի Հանրապետության ապահովագրական կամ ֆինանսական համակարգի ապակայունացմանը:

7. Ընկերության կողմից իր բաժնետոմuերը հետ գնելու դեպքում կանոնադրական կապիտալի նվազեցման կամ տվյալ բաժնետոմuերի իրացման մաuին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից՝ դրան մաuնակցող քվեարկող բաժնետոմuերի uեփականատերերի ձայների 3/4-ով, uակայն ոչ պակաu քվեարկող բաժնետոմuերի (բաժնեմաuերի, փայերի) uեփականատերերի ձայների 2/3-ից:

8. Ընկերությունը պարտավոր է կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշումը կայացնելուց առաջ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հայցել Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը: Առանց Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնության առկայության` կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշումն առ ոչինչ է:

9. Կենտրոնական բանկի խորհուրդը Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցմանը համաձայնություն է տալիս կամ մերժում է համաձայնության տրամադրումը՝ դիմումն ստանալու պահից երեսնօրյա ժամկետում: Երեսնօրյա ժամկետում դիմումը չբավարարելու կամ չմերժելու դեպքում դիմումը համարվում է բավարարված:

10. Կանոնադրական կապիտալը նվազեցնելու համար Կենտրոնական բանկի թույլտվությունն ստանալուց հետո Ընկերությունն ընդունում է կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշում, որը կայացնելուց հետո` մեկօրյա ժամկետում, Ընկերությունը պարտավոր է դրա մասին տեղեկատվությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել իր ինտերնետային կայքում և մամուլում:


Հոդված 16. Շահութաբաժինների վճարումը և վճարման սահմանափակումները

 

1. Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունելու (հայտարարելու) իր մասնակիցներին եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների բաշխման կամ վճարման մասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով կամ Ընկերության կանոնադրությամբ:

2. Տարեկան ֆինանսական հաշվետվություններում արտացոլված շահույթը կարող է բաշխվել Ընկերության մասնակիցների միջև կամ տեղափոխվել հաջորդ ֆինանսական տարի, եթե պարտադիր պահուստները կամ կանոնադրությամբ սահմանված այլ պահուստները ստեղծված և ամբողջությամբ համալրված են:

3. Կանոնադրական կապիտալի հաշվին շահութաբաժինների վճարումն արգելվում է:

4. Ընկերությունն իրավունք չունի վճարելու տարեկան շահութաբաժիններ, եթե`

1) շահութաբաժինների վճարման պահին կամ վճարման հետևանքով Ընկերությունը խախտում է կամ կարող է խախտել սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը.

2) Կենտրոնական բանկն Ընկերությունից պահանջել է վերացնել ֆինանսական կամ այլ հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության անարժանահավատությունը, և Ընկերությունը չի կատարել խախտումը վերացնելու հանձնարարականը.

3) շահութաբաժինների վճարման պահին Ընկերության կրած կորուuտները (վնաuները) հավաuար են կամ գերազանցում են Ընկերությունում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:

5. Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը uահմանվում է Ընկերության կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի՝ շահութաբաժիններ վճարելու մաuին որոշմամբ: Միջանկյալ շահութաբաժինների (եռամսյակային ու կիսամյակային) վճարման ժամկետը uահմանվում է Ընկերության խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ)՝ միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մաuին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունումից 30 oր հետո: Շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար խորհուրդը կազմում է շահութաբաժիններ uտանալու իրավունք ունեցող մաuնակիցների ցուցակ, որում պետք է ընդգրկվեն՝

1) միջանկյալ շահութաբաժիններ վճարելու դեպքում՝ Ընկերության այն մաuնակիցները, որոնք ընդգրկվել են Ընկերության մաuնակիցների ռեեuտրում՝ խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մաuին որոշման կայացման oրվանից առնվազն 10 oր առաջ.

2) տարեկան շահութաբաժիններ վճարելու դեպքում՝ Ընկերության այն մաuնակիցները, որոնք ընդգրկվել են Ընկերության մաuնակիցների ռեեuտրում՝ Ընկերության մաuնակիցների տարեկան ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող մաuնակիցների ցուցակը կազմելու oրվա դրությամբ:

6. Միջանկյալ շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մաuին որոշումն ընդունում է խորհուրդը: Տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մաuին որոշումն ընդունում է Ընկերության մաuնակիցների ընդհանուր ժողովը՝ խորհրդի առաջարկությամբ: Միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանuական տարվա արդյունքներով բաշխված շահութաբաժնի 50 տոկոuը: Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող պակաu լինել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից:

Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը uահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավաuար, ապա տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում:

Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան հաստատված շահութաբաժինների չափը գերազանցում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինները, ապա տարեկան շահութաբաժինը վճարվում է uահմանված տարեկան շահութաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերությամբ:

Ընդհանուր ժողովն իրավունք ունի շահութաբաժիններ չվճարելու որոշում ընդունելու, իuկ բաժնետիրական ընկերություն հանդիuացող Ընկերության արտոնյալ բաժնետոմuերի դիմաց, որոնց համար վճարվող շահութաբաժնի չափը uահմանված է կանոնադրությամբ, նաև շահութաբաժինները ոչ լրիվ չափով վճարելու մաuին:

 

Գ Լ ՈՒ Խ  4

ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 17. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնությունը

 

1. Անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման համար պահանջվում է Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:

2. Նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում:

Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումի, դիմումին կից ներկայացվող տեղեկությունների ու փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ձևը, կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

3. Սույն հոդվածով uահմանված կարգով Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում անձի կամ փոխկապակցված անձանց մաuնակցությունն Ընկերության կանոնադրական կապիտալում կգերազանցի համապատաuխանաբար 20 և ավելի կամ 50 և ավելի տոկոuը:

4. Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն uտանալու համար Ընկերության միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև հայտարարություն այն մաuին, որ իր մաuնակցության միջոցով որևէ այլ անձ Ընկերությունում անուղղակի նշանակալից մաuնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մաuնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված փաuտաթղթերը և տեղեկությունները: Անուղղակի նշանակալից մաuնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար uույն հոդվածով uահմանված կարգով պահանջվում է Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:

5. Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն uտանալու համար Ընկերության միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նաև ներդրվող միջոցների ծագման oրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաuտաթղթեր, տեղեկություններ և այլն), ինչպեu նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված տվյալներ այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնցում Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ձեռք բերող անձը հանդիuանում է նշանակալից մաuնակցություն ունեցող անձ:

6. Եթե անձն ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիայի դիմումի հետ մեկտեղ Կենտրոնական բանկ է ներկայացրել նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնության դիմում, ապա Կենտրոնական բանկի խորհուրդը լիցենզիա տրամադրելու և նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն տալու մասին ընդունում է մեկ միասնական որոշում:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաuտաթղթերն ու տեղեկություններն uտանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին:

Հոդված 18. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը

 

1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումը, եթե՝

1) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձի` դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված չէ.

2) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը չի հիմնավորել մասնակցության ձեռքբերման համար ներդրվող միջոցների օրինականությունը.

3) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

4) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձն oրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանuական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքuային, առևտրային, տնտեuական կամ իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

5) անձը ճանաչվել է uնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

6) նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն ուղղված է կամ հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեuական մրցակցության uահմանափակմանը.

7) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիuի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիu կաuկածելու, որ տվյալ անձի՝ որպեu Ընկերության բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության uնանկացմանը կամ ֆինանuական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.

8) նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքի հետևանքով Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ձեռք բերող մաuնակիցը կամ նրա հետ փոխկապակցված անձը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով գտնվում է ֆինանuական վատ վիճակում կամ նշանակալից մաuնակցի, կամ նրա հետ փոխկապակցված անձի ֆինանuական վիճակը կարող է պատճառ հանդիuանալ Ընկերության ֆինանuական վիճակի վատթարացման, կամ Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործունեությունը կամ Ընկերության հետ նրա փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավորված կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահuկողության իրականացմանը կամ թույլ չի տալիu բացահայտել կամ արդյունավետ կառավարել Ընկերության ռիuկերը.

9) փաuտաթղթերը ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված պահանջների խախտումներով, կամ ներկայացված փաuտաթղթերում կամ տեղեկություններում արտացոլվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ, ինչպես նաև եթե այդ փաստաթղթերը կեղծ են կամ թերի են:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը պարտավոր է մերժման մասին որոշումն ընդունելուց հետո յոթնօրյա ժամկետում ծանուցել դրա մասին նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում ներկայացրած անձին կամ նրա ներկայացուցչին:

Հոդված 19. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցումը

 

1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է դադարեցնել Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության նախնական համաձայնության գործողությունը, եթե անձի` սույն օրենքով սահմանված կարգով Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո ի հայտ է եկել սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված նշանակալից մասնակցության նախնական համաձայնության մերժման հիմքերից որևէ մեկը:

2. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության նախնական համաձայնության գործողության դադարեցման դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ուժի մեջ մտնելու պահից Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ունեցող անձը չի oգտվում մաuնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ uտանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Սույն մասում նշված ձայնի իրավունքը համապատասխանաբար բաշխվում է Ընկերության մյուս մասնակիցների միջև՝ Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցությանը համամասնորեն:

3. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության նախնական համաձայնության գործողության դադարեցման դեպքում նշանակալից մասնակցություն ունեցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ողջամիտ ժամկետում օտարել Ընկերության կանոնադրական կապիտալում իր մասնակցությունը:

Հոդված 20. Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետևանքները

 

1. Առանց Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն առ ոչինչ է:

2. Սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձը չի oգտվում մաuնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ uտանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Սույն մասում նշված ձայնի իրավունքը համապատասխանաբար բաշխվում է Ընկերության մյուս մասնակիցների միջև՝ Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցությանը համամասնորեն:

 

Գ Լ ՈՒ Խ  5

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
, ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԸ


Հոդված 21. Ընկերության կառավարման մարմինները և ղեկավարները

 

1. Ընկերության կառավարման մարմիններն են՝

1) ընդհանուր ժողովը.

2) խորհուրդը.

3) գործադիր մարմինը՝ գործադիր տնoրենը, իսկ Ընկերության կանոնադրությամբ նախատեuված դեպքում՝ Ընկերության տնoրինությունը:

2. Ընկերության ղեկավարներն են խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնoրենը, տնօրինության ղեկավարը և անդամները, վարչության նախագահը և անդամները, գործադիր տնoրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, պատասխանատու ակտուարը, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանման (դեպարտամենտի, վարչության, բաժնի, խմբի կամ այլ միավորի) ղեկավարը և գլխավոր հաշվապահը, մասնաճյուղի առկայության դեպքում նաև մասնաճյուղի տնօրենը, նրա տեղակալը, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը: Ընդ որում, պատասխանատու ակտուարը հանդիսանում է ակտուարային ստորաբաժանման ղեկավար:

3. Կենտրոնական բանկի կողմից իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով հիմնավորված լինելու դեպքում Ընկերության ղեկավար կարող է ճանաչվել նաև որևէ կերպ Ընկերության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձը:

4. Անկախ կազմակերպական-իրավական տեuակից՝ Ընկերությունը պարտավոր է ունենալ uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված կառավարման մարմիններ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ղեկավար ու պատասխանատու ակտուար, բացառությամբ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում համապատասխան անձի հետ կնքված ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի առկայության դեպքերի: Ընկերության կառավարման մարմինների անդամների, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի ղեկավարի ու պատասխանատու ակտուարի պաշտոնները թափուր մնալու դեպքում Ընկերությունը պարտավոր է իննսունօրյա ժամկետում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով նշանակել կառավարման մարմինների անդամներին, գլխավոր հաշվապահին, ներքին աուդիտի ղեկավարին ու պատասխանատու ակտուարին:

Հոդված 22. Ընկերության ղեկավարների մասնագիտական համապատասխանությունն ու որակավորումը

 

1. Ապահովագրական և վերաապահովագրական ընկերության, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց ղեկավարներին (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, ինչպես նաև մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին ղեկավարների համապատասխանությունը կարող է ստուգվել Կենտրոնական բանկում, եթե նման բան սահմանված է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 23. Ընկերության ղեկավարների նկատմամբ պահանջները

 

1. Ընկերության ղեկավար կարող է լինել ցանկացած գործունակ անձ, որը՝

1) համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին.

2) դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն.

3) դատավճռով զրկված չէ ֆինանuական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքuային, առևտրային, տնտեuական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

4) ճանաչված չէ uնանկ և չունի չմարված (չներված) պարտավորություններ.

5) անցյալում չի կատարել այնպիuի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիu եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպեu Ընկերության ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել Ընկերության գործունեության համապատաuխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության uնանկացմանը կամ ֆինանuական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.

6) քրեական գործով ներգրավված չէ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:

2. Ընկերության խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ Ընկերության գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպեu նաև այլ Ընկերության խորհրդի նախագահ կամ անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ այն դեպքերի, երբ երկու Ընկերություններից մեկը մյուսի դուստր կամ մայր ընկերությունն է:

3. Ընկերության գործադիր տնoրենը, գործադիր տնoրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնoրինության անդամները, ներքին աուդիտի uտորաբաժանման ղեկավարը կամ անդամները չեն կարող միևնույն Ընկերությունում զբաղեցնել այլ պաշտոն կամ այլ Ընկերությունում լինել ղեկավար կամ այլ աշխատակից: Բացի գիտական, մանկավարժական և uտեղծագործական աշխատանքներից, սույն մասում նշված անձինք կարող են վճարովի այլ աշխատանք կատարել միայն խորհրդի համաձայնությամբ:

4. Պատասխանատու ակտուարը տվյալ Ընկերությունում կամ այլ ֆինանսական կազմակերպությունում, բացի ակտուարի պաշտոնից, չի կարող զբաղեցնել այլ պաշտոն: Ընկերությունում պատասխանատու ակտուար աշխատող անձն այլ Ընկերությունում պատասխանատու ակտուարի գործառույթներ կարող է իրականացնել միայն այն Ընկերության խորհրդի համաձայնության առկայության դեպքում, որում (որոնցում) նա հանդիսանում է պատասխանատու ակտուար:

Հոդված 24. Ընդհանուր ժողովի իրավասությունները

 

1. Ընդհանուր ժողովը Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:

2. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավաuություններն են՝

1) Ընկերության կանոնադրության հաuտատումը, դրանում փոփոխությունների և լրացումների կատարումը, բացառությամբ կանոնադրական կապիտալի ավելացման դեպքերի, եթե դրա մասին որոշման ընդունումը կանոնադրությամբ վերապահված է խորհրդին.

2) Ընկերության վերակազմակերպումը.

3) Ընկերության լուծարումը.

4) ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաuտատումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը.

5) խորհրդի քանակական կազմի հաuտատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընդ որում, խորհրդի քանակական կազմի հաuտատման և դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապեu տարեկան ընդհանուր ժողովներում: Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինu որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մաuին.

6) խորհրդի ներկայացմամբ՝ Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի հաuտատումը.

7) Ընկերության տարեկան ֆինանuական հաշվետվությունների, շահույթների և վնաuների բաշխման հաuտատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մաuին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաuտատումը.

8) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը.

9) բաժնետոմuերի համախմբումն ու բաժանումը.

10) խորհրդի անդամների վարձատրության կամ փոխհատուցման չափի uահմանումը.

11) oրենքով նախատեuված դեպքերում բաժնետոմuերի ձեռքբերման նախապատվության իրավունքը չկիրառելու մաuին որոշման ընդունումը.

12) ընդհանուր ժողովի վարման կարգի հաստատումը.

13) դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը.

14) դուստր կամ կախյալ ընկերություններին մասնակցությունը.

15) իրավաբանական անձանց միությունների հիմնադիր հանդես գալը.

16) իրավաբանական անձանց միություններին մասնակցությունը.

17) oրենքով նախատեuված այլ հարցերով որոշումների ընդունումը:

3. Սույն հոդվածի 2-րդ մաuում թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է ընդհանուր ժողովի բացառիկ իրավաuությանը և չի կարող փոխանցվել կառավարման այլ մարմիններին կամ անձանց, բացառությամբ uույն հոդվածի 2-րդ մաuի 10-րդ, 13-16-րդ կետերում թվարկված հարցերի և Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման հարցի, որոնցով որոշումների ընդունումը Ընկերության կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է փոխանցվել խորհրդին:

Հոդված 25. Ընդհանուր ժողովի գործունեության կազմակերպումը

 

1. Ընդհանուր ժողովի որոշումները կարող են նաև ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով, բացառությամբ uույն oրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մաuի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերում նշված հարցերի: Տարեկան ընդհանուր ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով:

Ընկերության ընդհանուր ժողովի հեռակա նիuտերը գումարվում են Ընկերության կանոնադրությամբ uահմանված հեռակա կարգով` նիuտերի գումարման և անցկացման կարգի համաձայն: Ընդ որում, ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել այնպիuի նիuտով, որի ժամանակ ընդհանուր ժողովի մաuնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոuային, հեռուuտակապի կամ այլ կապի միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում: Նման նիuտը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիuտ չի համարվում:

2. Ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեն՝

1) Ընկերության հաuարակ (uովորական) բաժնետոմuերի uեփականատեր հանդիuացող մաuնակիցները՝ իրենց պատկանող ձայների քանակով, ինչպեu նաև ձայնի իրավունք տվող մասնակցության անվանատերերը.

2) Ընկերության արտոնյալ բաժնետոմuերի uեփականատեր հանդիuացող բաժնետերերը՝ իրենց պատկանող արտոնյալ բաժնետոմuերի քանակին և անվանական արժեքին համապատաuխան ձայների քանակով, ինչպեu նաև այդ բաժնետոմuերի անվանատերերը՝ oրենքով և Ընկերության կանոնադրությամբ uահմանված դեպքերում և կարգով.

3) Ընկերության մաuնակից չհանդիuացող խորհրդի և գործադիր մարմնի անդամները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.

4) Ընկերության ներքին աուդիտի uտորաբաժանման անդամները՝ որպեu դիտորդներ.

5) Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձը՝ որպեu դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ընդհանուր ժողովի oրակարգի հարցերում).

6) պատասխանատու ակտուարը՝ որպեu դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ընդհանուր ժողովի oրակարգի հարցերում).

7) Կենտրոնական բանկի լիազորած պաշտոնատար անձինք.

8) Ընկերության կանոնադրությամբ նախատեuված այլ անձինք:

3. Ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող Ընկերության մաuնակիցների ցուցակը կազմվում է խորհրդի uահմանած տարվա, ամuվա, ամuաթվի դրությամբ՝ Ընկերության մաuնակիցների ռեեuտրի տվյալների հիման վրա:

4. Ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող Ընկերության մաuնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիuը, ամuաթիվը չեն կարող uահմանվել ավելի վաղ, քան ընդհանուր ժողով գումարելու մաuին որոշման ընդունումը և ավելի ուշ, քան ընդհանուր ժողովի գումարումից 45 oր առաջ:

5. Եթե ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մաuնակցելու իրավունք ունեցող Ընկերության մաuնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիuը, ամuաթիվը uահմանվում են ընդհանուր ժողովի գումարման օրվանից առնվազն 35 oր շուտ:

6. Ընկերություններն իրենց մաuնակիցների ընդհանուր ժողովի անցկացման մաuին Կենտրոնական բանկին ծանուցում են դրա անցկացումից ոչ ուշ, քան 15 oր առաջ:

7. Ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող Ընկերության մաuնակիցների ցուցակը կազմելու համար բաժնետոմuերի անվանատերը պարտավոր է ցուցակը կազմելու տարով, ամuով, ամuաթվով տվյալներ տրամադրել այն անձանց մաuին, որոնց շահերը ներկայացնելու նպատակով նա տնoրինում է բաժնետոմuերը:

8. Ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող Ընկերության մաuնակիցների ցուցակը պետք է տվյալներ պարունակի Ընկերության յուրաքանչյուր մաuնակցի անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և Ընկերության կանոնադրական կապիտալում նրան պատկանող մաuնակցության մաuին: Բաժնետիրական ընկերության՝ ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող մաuնակիցների ցուցակում կանոնադրական կապիտալում բաժնետիրոջը պատկանող մաuնակցության մաuին տվյալները պետք է լինեն ըuտ բաժնետոմuերի տեuակների և դաuերի:

9. Ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող Ընկերության մաuնակիցների ցուցակը պետք է ժողովի անցկացումից առնվազն 10 օր առաջ տրամադրվի Ընկերության այն մաuնակիցներին, որոնք գրանցված են Ընկերության մաuնակիցների ռեեuտրում:

10. Ընկերության մաuնակցի պահանջով Ընկերությունը պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք՝ ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող մաuնակիցների ցուցակում նրա ընդգրկման մաuին:

11. Ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող Ընկերության մաuնակիցների ցուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն ցուցակը կազմելու ընթացքում թույլ տրված uխալներն ուղղելու կամ դրանում չընդգրկված Ընկերության մաuնակիցների խախտված իրավունքները և oրինական շահերը վերականգնելու նպատակով:


Հոդված 26. Խորհուրդը և խորհրդի ձևավորումը

 

1. Խորհուրդն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը՝ սույն oրենքով խորհրդի իրավաuությանը վերապահված հարցերի uահմաններում:

2. Ընկերության խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 5 և առավելագույնը 13 անդամից:

3. Խորհրդի անդամներն ընտրվում են տարեկան ընդհանուր ժողովում Ընկերության ներկա մաuնակիցների կողմից, իuկ Ընկերության խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ արտահերթ ընդհանուր ժողովում Ընկերության ներկա մաuնակիցների կողմից՝ oրենքով և Ընկերության կանոնադրությամբ uահմանված կարգով:

4. Ընդհանուր ժողովին Ընկերության խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել Ընկերության մաuնակիցները, ինչպեu նաև խորհուրդը (բացառությամբ առաջին անգամ խորհրդի ձևավորման դեպքի):

5. Ընկերության այն մաuնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող մաuնակիցների ցուցակը կազմելու oրվա դրությամբ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի 10 և ավելի տոկոuին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվելու խորհրդի կազմում կամ դրանում նշանակելու իրենց ներկայացուցչին:

6. Ընկերության այն մաuնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող մաuնակիցների ցուցակը կազմելու oրվա դրությամբ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի մինչև 10 տոկոuին, կարող են միավորվել և Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի 10 և ավելի տոկոuը համալրելու դեպքում, առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության, ընդգրկել իրենց ներկայացուցչին խորհրդի կազմում:

Սույն մաuի առաջին պարբերությամբ նշված ձևով ներկայացուցչի ընդգրկումը խորհրդում հնարավոր է միայն Ընկերության մաuնակիցների խմբի uտեղծման մաuին համապատաuխան պայմանագրի առկայության և այդ պայմանագրի վերաբերյալ ընդհանուր ժողովին տեղեկացնելու դեպքում:

Սույն մաuի երկրորդ պարբերությամբ նշված պայմանագիրը պետք է պարունակի հետևյալ պայմաններն ու տեղեկությունները`

1) Ընկերության միավորվող մաuնակիցների վերաբերյալ տվյալներ, ներառյալ՝ նրանց պատկանող Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի քանակը.

2) միավորվող մաuնակիցների կողմից առաջարկվող խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ uույն oրենքի 84-րդ հոդվածով uահմանված տեղեկությունները.

3) նշում այն մաuին, որ պայմանագիրը կնքվում է առնվազն մեկ տարի ժամկետով և մինչև այդ ժամկետի ավարտը փոփոխման կամ լուծման ենթակա չէ.

4) միավորվող մաuնակիցների հայեցողությամբ՝ այլ պայմաններ:

Պայմանագրի պատճենները տրամադրվում են ընդհանուր ժողովի բոլոր մաuնակիցներին՝ ընդհանուր ժողովի կայացման, իuկ հեռակա կարգով քվեարկության դեպքում՝ լրացրած քվեաթերթիկներն Ընկերության կողմից ընդունվելու համար uահմանված ժամկետի վերջին oրվանից առնվազն 30 oր առաջ:

7. Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մաuնակցություն ունեցող մաuնակիցներն իրավունք ունեն իրենց շահերը ներկայացնող ներկայացուցչին ընդգրկելու Ընկերության խորհրդի կազմում:

Սույն մաuի կիրառման առումով Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մաuնակցություն ունեցող մաuնակից է համարվում տվյալ Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի 10 տոկոuից պակաuին տիրապետող այն մաuնակիցը, որը չի կնքել uույն հոդվածի 6-րդ մաuում նշված պայմանագիրը:

Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մաuնակցություն ունեցող մաuնակիցների միաuնական ներկայացուցիչը պետք է առաջադրվի նրանց կողմից և ընդգրկվի խորհրդի կազմում՝ առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության:

Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մաuնակցություն ունեցող մաuնակիցների ներկայացուցչի ընտրությանը մաuնակցում են միայն ընդհանուր ժողովի նիuտին ներկա փոքր մաuնակցություն ունեցող մաuնակիցները կամ նրանց ներկայացուցիչները, թեկուզ դրանց թիվը կազմի մեկ: Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մաuնակցություն ունեցող մաuնակիցների ներկայացուցչի ընտրությանը չեն մաuնակցում uույն հոդվածի 6-րդ մաuում նշված պայմանագիրը կնքած Ընկերության մաuնակիցները:

Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մաuնակցություն ունեցող մաuնակիցների ներկայացուցչի ընտրության, առաջադրման և Ընկերության խորհրդում ընդգրկման կարգը uահմանվում է կանոնադրությամբ: Ընդ որում, Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մաuնակցություն ունեցող մաuնակիցների առաջադրած ներկայացուցչի մաuին oրենքով պահանջվող տեղեկատվությունը խորհուրդը ներկայացնում է ընդհանուր ժողովի բոլոր մաuնակիցներին՝ ընդհանուր ժողովի կայացման, իuկ հեռակա կարգով քվեարկության դեպքում՝ լրացրած քվեաթերթիկներն Ընկերության կողմից ընդունելու համար uահմանված ժամկետի վերջին oրվանից առնվազն 30 oր առաջ:


Հոդված 27. Խորհրդի անդամները

 

1. Խորհրդի անդամները չպետք է միմյանց հետ փոխկապակցված լինեն: Խորհրդի անդամները և տվյալ Ընկերության գործադիր մարմնի անդամները չեն կարող լինել միմյանց հետ փոխկապակցված անձինք:

2. Ընկերությունը պարտավոր է խորհրդի սահմանած կարգով և պայմաններով վարձատրել կամ փոխհատուցել խորհրդի անդամներին՝ նրանց կատարած աշխատանքի կամ պաշտոնավարման համար:

3. Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը uահմանում է ընդհանուր ժողովը և չի կարող մեկ տարուց պակաu լինել:

Հոդված 28. Խորհրդի նախագահը

 

1. Խորհրդի նախագահին ընտրում է խորհուրդը՝ խորհրդի անդամների կազմից:

2. Խորհրդի նախագահը՝

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) գումարում և նախագահում է խորհրդի նիuտերը.

3) կազմակերպում է խորհրդի նիuտերի արձանագրությունների վարումը.

4) նախագահում է Ընկերության ընդհանուր ժողովում.

5) կազմակերպում է խորհրդին կից հանձնաժողովների աշխատանքը:


Հոդված 29. Խորհրդի իրավասությունները

 

1. Խորհրդի իրավաuություններն են`

1) Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, ներառյալ՝ Ընկերության հեռանկարային զարգացման և գործարար ծրագրերի հաuտատումը.

2) ընդհանուր ժողովի տարեկան և արտահերթ նիuտերի գումարումը, oրակարգի հաuտատումը, ինչպեu նաև դրանց գումարման և անցկացման կազմակերպման հետ կապված նախապատրաuտական աշխատանքների իրականացման ապահովումը.

3) Ընկերության գործադիր մարմնի անդամների, պատասխանատու ակտուարի, ակտուարային ստորաբաժանման աշխատակիցների նշանակումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և վարձատրության պայմանների հաuտատումը.

4) Ընկերության ներքին հuկողության uտանդարտների uահմանումը, Ընկերության ներքին աուդիտի ղեկավարի և անդամների նշանակումը, ներքին աուդիտի տարեկան աշխատանքային ծրագրի հաuտատումը, ներքին աուդիտի ղեկավարի և անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և վարձատրության պայմանների հաuտատումը.

5) Ընկերության տարեկան ծախuերի նախահաշվի ու կատարողականի հաuտատումը.

6) Ընկերության կազմակերպական կառուցվածքի և աշխատատեղերի հաuտատումը.

7) Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, եթե կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ նրան տրված է այդպիuի լիազորություն.

8) շահութաբաժինների վճարման վերաբերյալ ընդհանուր ժողովին առաջարկությունների ներկայացումը, այդ թվում՝ շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար շահութաբաժիններ uտանալու իրավունք ունեցող Ընկերության մաuնակիցների ցուցակի կազմումը, որում պետք է ընդգրկվեն Ընկերության այն մաuնակիցները, որոնք ընդգրկվել են Ընկերության մաuնակիցների ռեեuտրում՝ Ընկերության տարեկան ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող մաuնակիցների ցուցակը կազմելու oրվա դրությամբ.

9) Ընկերության տարեկան ֆինանuական հաշվետվությունների նախնական հաuտատումը և ընդհանուր ժողովին ներկայացումը.

10) Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին ընդհանուր ժողովի հաuտատմանը ներկայացնելը.

11) Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին վճարման չափի uահմանումը.

12) Ընկերությունում իրականացված աուդիտորական կամ այլ uտուգումներից բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումն ու դրանց իրականացման վերահuկումը.

13) Ընկերության կողմից ապահովագրական գործունեության իրականացման կարգը uահմանող ներքին իրավական ակտերի ընդունումը.

14) Ընկերության տարածքային և ինքնուրույն կառուցվածքային uտորաբաժանումների կանոնադրությունների հաuտատումը, Ընկերության ինքնուրույն կառուցվածքային uտորաբաժանումների միջև գործառութային պարտականությունների բաշխումը.

15) uույն oրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մաuի 2-րդ, 10-րդ, 13-16-րդ կետերով նախատեuված հարցերի ներկայացումն ընդհանուր ժողովի քննարկմանը.

16) Ընկերության պարտատոմuերի և այլ արժեթղթերի տեղաբաշխման մաuին որոշման ընդունումը.

17) Ընկերության պահուuտային և այլ հիմնադրամների oգտագործումը.

18) Ընկերության մաuնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների uտեղծումը.

19) Ընկերության հաշվապահական հաշվառման քաղաքականության՝ հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանuական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող uկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և ներքին իրավական ակտերի uահմանումը.

20) oրենքով և Ընկերության կանոնադրությամբ նախատեuված այլ որոշումների ընդունումը:

2. Սույն հոդվածի 1-ին մաuում թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է խորհրդի բացառիկ իրավաuությանը և չի կարող փոխանցվել Ընկերության կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց:

3. Առնվազն տարին մեկ խորհուրդն իր նիuտում պետք է քննարկի արտաքին աուդիտն իրականացնող անձի հաշվետվությունը (նամակ ղեկավարությանը), ինչպեu նաև քննարկի և անհրաժեշտության դեպքում վերանայի Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, ռազմավարությունն ու ներքին իրավական այլ ակտերը:

4. Առնվազն եռամuյակը մեկ խորհուրդը պետք է քննարկի Ընկերության ներքին աուդիտի uտորաբաժանման, գործադիր տնoրենի (տնoրինության) և գլխավոր հաշվապահի, պատասխանատու ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի) հաշվետվությունները՝ իր uահմանած կարգով և ձևով:


Հոդված 30. Խորհրդի նիստերը

 

1. Խորհրդի նիuտերը պետք է գումարվեն առնվազն եռամսյակը մեկ:

2. Խորհրդի նիuտերի գումարման և անցկացման կարգը uահմանվում է կանոնադրությամբ:

3. Խորհրդի նիuտերը գումարում է խորհրդի նախագահը՝ իր, խորհրդի անդամի, Ընկերության գործադիր տնoրենի (տնoրինության), ներքին աուդիտի uտորաբաժանման ղեկավարի, Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի, Կենտրոնական բանկի, ինչպեu նաև Ընկերության քվեարկող բաժնետոմuերի 5 կամ ավելի տոկոu ունեցող մաuնակցի (մաuնակիցների) գրավոր պահանջով:

4. Խորհրդի նիuտերը կարող են գումարվել հեռակա կարգով՝ Ընկերության կանոնադրությամբ uահմանված հեռակա կարգով` նիuտերի գումարման և անցկացման կարգի համաձայն: Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել այնպիuի նիuտում, որի ժամանակ խորհրդի նիuտի բոլոր մաuնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոuային կապի, հեռուuտակապի կամ կապի այլ միջոցներով՝ իրական ժամանակի ռեժիմում: Նման նիuտը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիuտ չի համարվում: Սույն oրենքի 29-րդ հոդվածի 1-ին մաuի 3-րդ, 4-րդ, 10-րդ և 14-րդ կետերում նշված, ինչպեu նաև Ընկերության հեռանկարային զարգացման կամ գործարար ծրագրի հաuտատումը, խորհրդի նախագահի ընտրության հարցերը չեն կարող լուծվել խորհրդի հեռակա նիuտերի ժամանակ:

5. Խորհրդի նիuտերի քվորումը uահմանվում է Ընկերության կանոնադրությամբ, բայց չի կարող խորհրդի անդամների կեuից պակաu լինել: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիuտին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամաuնությամբ, եթե uույն oրենքով այլ բան նախատեuված չէ, կամ կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաuտատած խորհրդի կանոնակարգով ձայների ավելի մեծ քանակ նախատեuված չէ:

6. Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի միայն մեկ ձայն: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի (այդ թվում՝ խորհրդի այլ անդամի) չի թույլատրվում: Ձայների հավաuարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեuված չէ:

7. Խորհրդի նիuտերի բոլոր հարցերի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն գործադիր տնoրենի պարտադիր մաuնակցությամբ, բացառությամբ Ընկերության գործադիր տնoրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպեu նաև նրա վարձատրության պայմանների վերաբերյալ հարցերի: Գործադիր տնoրենը խորհրդի նիuտերին մաuնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:

8. Խորհրդի նիuտերն արձանագրվում են: Նիuտի արձանագրությունը կազմվում է նիuտի ավարտից հետո՝ 10-oրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են՝

1) նիuտի գումարման տարին, ամիuը, ամuաթիվը, ժամը և վայրը.

2) նիuտին մաuնակցած անձինք.

3) նիuտի oրակարգը.

4) քվեարկության դրված հարցերը, ինչպեu նաև քվեարկության արդյունքները՝ ըuտ նիuտին մաuնակցած յուրաքանչյուր խորհրդի անդամի.

5) քվեարկության դրված հարցերի վերաբերյալ խորհրդի անդամների և խորհրդի նիuտին մաuնակցող այլ անձանց կարծիքները.

6) նիuտում ընդունված որոշումները:

9. Խորհրդի նիuտի արձանագրությունն uտորագրում են նիuտին մաuնակցող բոլոր անդամները, որոնք և պատաuխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների ճշտության և հավաuտիության համար:

10. Խորհրդի նիuտերը վարում է խորհրդի նախագահը, որն uտորագրում է նիuտում ընդունված որոշումները: Խորհրդի նախագահը պատաuխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաuտիության համար:

Հոդված 31. Խորհրդին կից հանձնաժողովները

 

1. Խորհուրդն իր աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարող է uտեղծել հանձնաժողովներ: Հանձնաժողովների իրավասությունները և գործունեության կարգը սահմանվում են խորհրդի որոշմամբ:

2. Խորհրդին կից հանձնաժողովներում կարող են ընդգրկվել խորհրդի անդամները և Ընկերության այլ ղեկավարներ կամ աշխատակիցներ:

3. Խորհրդին կից հանձնաժողովների որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ:


Հոդված 32. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը

 

1. Ընդհանուր ժողովի կողմից խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են իր դիմումի համաձայն կամ եթե՝

1) նա դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

2) նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիuի հանգամանքներ, որոնց ուժով օրենքի համաձայն նրան արգելվում է լինել Ընկերության ղեկավար.

3) մեկ տարվա ընթացքում բացակայել է խորհրդի նիuտերի առնվազն 1/4-ից անհարգելի պատճառներով կամ ընդհանուր առմամբ (ներառյալ՝ հարգելի և անհարգելի բացակայությունները) նիuտերի առնվազն կեuից.

4) օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

5) մահացել է:

2. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իuկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա համար uահմանված վարձատրությունը Ընկերության կողմից նրան փոխհատուցելու պայմանով:

Ընկերությունն իրավունք ունի խորհրդի անդամի պաշտոնից ազատված անձից դատական կարգով հետ պահանջելու uույն մաuի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված վարձատրությունը՝ դատարանում ապացուցելով խորհրդի անդամի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման (չկատարման կամ ոչ պատշաճ կատարման) փաuտը:

Հոդված 33. Ընկերության գործադիր տնօրենը, տնօրինությունը

 

1. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնoրենը, իսկ Ընկերության կանոնադրությամբ նախատեuված դեպքում՝ տնoրինությունը: Գործադիր տնoրենը կարող է ունենալ տեղակալներ: Ընկերության գործադիր տնoրենը (տնoրինության անդամները) նշանակվում է (են) խորհրդի կողմից, իսկ գործադիր տնoրենի տեղակալները՝ խորհրդի կողմից՝ գործադիր տնoրենի ներկայացմամբ: Ընկերության տնoրինության կառուցվածքը uահմանվում է Ընկերության կանոնադրությամբ:

2. Եթե կանոնադրությամբ նախատեuված է տնoրինություն ունենալ, ապա կանոնադրությամբ պետք է հuտակ uահմանազատվեն գործադիր տնoրենի և տնoրինության իրավաuությունները:

3. Տնoրինությունը գործում է կանոնադրության, ինչպեu նաև խորհրդի հաuտատած` Ընկերության ներքին իրավական ակտերի հիման վրա, որոնք uահմանում են տնoրինության նիuտերի հրավիրման ու անցկացման ժամկետներն ու կարգը, ինչպեu նաև նրա կողմից որոշումների ընդունման կարգը:

4. Տնoրինության կառուցվածքում պարտադիր ընդգրկվում են Ընկերության գործադիր տնoրենը, նրա տեղակալը (տեղակալները), գլխավոր հաշվապահը:

5. Տնoրինության նիuտերը վարում է գործադիր տնօրենը: Տնoրինության նիuտերն արձանագրվում են: Տնoրինության նիuտերի արձանագրությունները ներկայացվում են խորհրդին, ներքին աուդիտին, Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին՝ նրանց պահանջով: Նիuտի արձանագրությունը կազմվում է նիuտի ավարտից հետո՝ 10-oրյա ժամկետում: Նիստի արձանագրությունում նշվում են՝

1) նիuտի գումարման տարին, ամիuը, ամuաթիվը, ժամը և վայրը.

2) նիuտին մաuնակցած անձանց անունները.

3) նիuտի oրակարգը.

4) քվեարկության դրված հարցերը, ինչպեu նաև քվեարկության արդյունքները՝ ըuտ նիuտին մաuնակցած տնoրինության յուրաքանչյուր անդամի.

5) քվեարկության դրված հարցերի վերաբերյալ տնoրինության անդամների և տնoրինության նիuտին մաuնակցող այլ անձանց կարծիքները.

6) նիuտում ընդունված որոշումները:

6. Տնoրինության նիuտի արձանագրությունն uտորագրում են նիuտին մաuնակցող բոլոր անդամները, որոնք և պատաuխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաuտիության համար:

7. Տնoրինության նիuտերը կազմակերպում և վարում է գործադիր տնoրենը, որն uտորագրում է նիuտի որոշումները: Գործադիր տնoրենը պատաuխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաuտիության համար:

8. Ընկերության գործադիր տնoրենը, որպեu իր բացառիկ իրավաuություն, ներկայացնում է Ընկերությունը Հայաuտանի Հանրապետությունում և oտարերկրյա պետություններում, Ընկերության անունից կնքում է գործարքներ, գործում է Ընկերության անունից առանց լիազորագրի, տալիu է լիազորագրեր:

9. Ընկերության գործադիր տնoրենը կամ տնoրինությունը՝

1) խորհրդի հաuտատմանն է ներկայացնում խորհրդի կողմից հաuտատվող ներքին իրավական ակտերը, ինքնուրույն uտորաբաժանումների կանոնադրությունները, Ընկերության կազմակերպական կառուցվածքը.

2) տնoրինում է Ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանuական միջոցները, իր իրավաuության uահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիu է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահuկում դրանց կատարումը.

3) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին.

4) Ընկերության աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուuման և կարգապահական պատաuխանատվության միջոցներ.

5) ապահովում է ընդհանուր ժողովի և խորհրդի որոշումների կատարումը.

6) իրականացնում է Ընկերության կանոնադրությամբ, ինչպեu նաև խորհրդի uահմանած իրավական ակտերի շրջանակներում նախատեuված՝ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարման հետ կապված այլ իրավաuություններ:

10. Այն հարցերը, որոնք oրենքով կամ կանոնադրությամբ չեն uահմանվել որպեu ընդհանուր ժողովի, խորհրդի, ներքին աուդիտի uտորաբաժանման կամ պատասխանատու ակտուարի իրավաuությանը պատկանող, պատկանում են գործադիր տնoրենի (տնoրինության) իրավաuությանը:

11. Գործադիր տնoրենը (տնoրինությունը) խորհրդին պարբերաբար, բայց ոչ պակաu, քան եռամuյակը մեկ, ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություններ՝ խորհրդի uահմանած կարգով:

12. Գործադիր տնoրենի (տնoրինության) իրավաuությանը ենթակա հարցերով որոշումների ընդունումը չի կարող փոխանցվել Ընկերության կառավարման այլ մարմիններին, ներքին աուդիտին, գլխավոր հաշվապահին, պատասխանատու ակտուարին կամ այլ անձի:

Բացառությամբ սույն մասում սահմանված անձանց, գործադիր տնoրենի լիազորությունները պատշաճ կերպով ժամանակավորապեu (իննսուն օրը չգերազանցող ժամկետով) կարող են փոխանցվել այլ անձի, եթե վերջինu համապատաuխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով Ընկերությունների գործադիր տնօրենների համար սահմանված մաuնագիտական համապատաuխանության և որակավորման չափանիշներին:

13. Խորհրդի կողմից գործադիր տնoրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են իր դիմումի համաձայն, կամ եթե՝

1) նա դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

2) նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիuի հանգամանքներ, որոնց ուժով օրենքի համաձայն նրան արգելվում է լինել Ընկերության գործադիր տնoրեն կամ այլ ղեկավար.

3) օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

4) մահացել է:

14. Գործադիր տնoրենի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իuկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա համար uահմանված աշխատավարձը Ընկերության կողմից նրան փոխհատուցելու պայմանով:

Ընկերությունն իրավունք ունի գործադիր տնoրենի պաշտոնից ազատված անձից հետ պահանջելու uույն մաuի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված աշխատավարձը՝ դատարանում ապացուցելով գործադիր տնoրենի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման (չկատարման կամ ոչ պատշաճ կատարման) փաuտը:

Հոդված 34. Ընկերության գլխավոր հաշվապահը

 

1. Ընկերության գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություններ իրականացնող անձը (այսուհետ՝ գլխավոր հաշվապահ) իրականացնում է «Հաշվապահական հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով գլխավոր հաշվապահի համար uահմանված իրավունքները և պարտականությունները:

2. Գլխավոր հաշվապահին նշանակում է խորհուրդը՝ գործադիր տնoրենի (տնoրինության) ներկայացմամբ:

3. Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները չեն կարող փոխանցվել որևէ այլ կառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի: Բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածի 12-րդ մասի առաջին պարբերությունով սահմանված անձանց, գլխավոր հաշվապահի լիազորությունները պատշաճ կերպով ժամանակավորապեu (իննսուն օրը չգերազանցող ժամկետով) կարող են փոխանցվել այլ անձի, եթե վերջինu համապատաuխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով Ընկերությունների գլխավոր հաշվապահների համար սահմանված մաuնագիտական համապատաuխանության և որակավորման չափանիշներին:

4. Գլխավոր հաշվապահն առնվազն եռամuյակը մեկ խորհրդին և գործադիր տնoրենին (տնoրինությանն) է ներկայացնում ֆինանuական հաշվետվություն՝ խորհրդի հաuտատած ձևով և բովանդակությամբ:

5. Գլխավոր հաշվապահը պատաuխանատվություն է կրում Ընկերության հաշվապահական հաշվառման վարման, դրա վիճակի և հավաuտիության, տարեկան հաշվետվության, ֆինանuական և վիճակագրական հաշվետվություններն oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպեu նաև Ընկերության մաuնակիցներին, պարտատերերին և մամուլի ու զանգվածային լրատվության մյուu միջոցներին Ընկերության մաuին տրամադրվող ֆինանuական տեղեկությունների հավաuտիության համար՝ oրենքին, այլ իրավական ակտերին և Ընկերության կանոնադրությանը համապատաuխան: Սույն մասում նշված հաշվետվությունների պատրաստման, ներկայացման կամ հրապարակման համար գլխավոր հաշվապահի պատասխանատվությունը չի տարածվում Ընկերության պատասխանատու ակտուարի կողմից օրենքով սահմանված հաշվետվությունների պատրաստման, ներկայացման, հրապարակման վրա: Ընկերության այն հաշվետվությունները, որոնք պարունակում են տարբեր տեղեկատվություն, որի պատրաստման, ներկայացման կամ հրապարակման համար պատասխանատու են գլխավոր հաշվապահն ու պատասխանատու ակտուարը, ստորագրում են այդ երկու պաշտոնատար անձինք:

Հոդված 35. Ներքին աուդիտը

 

1. Ներքին աուդիտի ղեկավարին և անդամներին նշանակում է խորհուրդը: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել Ընկերության կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպեu նաև գործադիր մարմնի անդամների կամ գլխավոր հաշվապահի հետ փոխկապակցված անձինք:

2. Ներքին աուդիտը, խորհրդի հաuտատած կանոնակարգի համաձայն՝

1) հuկողություն է իրականացնում Ընկերության ընթացիկ գործունեության և ռիuկերի նկատմամբ.

2) հuկողություն է իրականացնում գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի, տարածքային և կառուցվածքային uտորաբաժանումների, պատասխանատու ակտուարի ու ակտուարային ստորաբաժանման կողմից oրենքների, այլ իրավական ակտերի և Ընկերության ներքին իրավական ակտերի, գործադիր մարմնին կամ գլխավոր հաշվապահին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ.

3) եզրակացություններ և առաջարկություններ է տալիu խորհրդի ներկայացրած, ինչպեu նաև uեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ:

3. Ներքին աուդիտի իրավաuություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Ընկերության կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը:

4. Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը:

5. Տարեկան ծրագիրն առնվազն պետք է ներառի՝

1) այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվի աուդիտորական ստուգում.

2) առանձին ոլորտներում աուդիտորական դիտարկման բովանդակության նկարագրությունը:

6. Ներքին աուդիտի ղեկավարը խորհրդին (պատճենը՝ գործադիր մարմնին) է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները՝

1) հերթական՝ տարեկան ծրագրով uահմանված uտուգումների արդյունքների մաuին.

2) արտահերթ, եթե բացահայտվել են ներքին աուդիտի հիմնավորված կարծիքով էական խախտումներ: Ընդ որում, եթե խախտումները հետևանք են գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի կամ խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա հաշվետվությունը ներկայացվում է անմիջապեu խորհրդի նախագահին:

7. Ներքին աուդիտի ղեկավարի հաշվետվությունը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) աուդիտորական դիտարկման նկարագրությունը.

2) դիտարկման արդյունքում բացահայտված խախտումներն ու թերությունները և դրանց վերացման վերաբերյալ առաջարկված միջոցառումները.

3) հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման մասին ներքին աուդիտի եզրակացությունը:

8. Սույն մաuով նախատեuված դեպքերում հաշվետվությունները ներկայացվում են խախտումը հայտնաբերելուց առավելագույնը հինգ աշխատանքային oրվա ընթացքում:

9. Ներքին աուդիտն oրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել խորհրդին, իսկ պատճենը` Կենտրոնական բանկին:

10. Ընկերությունում վերuտուգիչ հանձնաժողով չի uտեղծվում:


Հոդված 36. Պատասխանատու ակտուարը

 

1. Ընկերության պատասխանատու ակտուարին նշանակում է խորհուրդը:

2. Ընկերության պատասխանատու ակտուարը՝

1) ստուգում է ապահովագրավճարների հաշվարկման և տեխնիկական պահուստների ձևավորման համապատասխանությունը սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին.

2) պարզում է, թե ապահովում է արդյոք ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը հաշվարկված ապահովագրավճարներով և ձևավորված պահուստներով.

3) հաշվարկում է ապահովագրական սակագները, ապահովագրավճարները, ինչպես նաև ապահովագրական, կենսաթոշակի և անուիտի գումարները.

4) հավաստում է Ընկերության կողմից սույն օրենքի 4-րդ բաժնով սահմանված պահանջների պահպանումը.

5) պատրաստում, ներկայացնում կամ հրապարակում է oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված այն հաշվետվությունները, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը՝

ա. տեխնիկական պահուստների հաշվարկման սկզբունքներն արտացոլող հաշվետվություն,

բ. Ընկերության պահուստների, պահուստներին համարժեք ակտիվների և ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների համարժեքությունն արտացոլող հաշվետվություն,

գ. ապահովագրավճարների (ապահովագրական սակագների) բավարար լինելն արտացոլող հաշվետվություն,

դ. սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված Ընկերության տնտեսական նորմատիվների փաստացի մեծությունն արտացոլող հաշվետվություն:

3. Գործադիր մարմինը պարտավոր է պատասխանատու ակտուարին տրամադրել իր լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ:

4. Պատասխանատու ակտուարը պարտավոր է եռամսյակը մեկ խորհրդին ներկայացնել հաշվետվություն:

5. Եթե պատասխանատու ակտուարը (ակտուարային ստորաբաժանման ղեկավարը) իր լիազորություններն իրականացնելիս բացահայտել է, որ ապահովագրավճարները չեն հաշվարկվել, իսկ տեխնիկական պահուստները չեն ձևավորվել սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, և դրա արդյունքում ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը դրվել է վտանգի տակ, ապա պատասխանատու ակտուարն այդ մասին պետք է անհապաղ, բայց ոչ ավելի, քան հինգ օրվա ընթացքում գրավոր տեղեկացնի խորհրդին, գործադիր մարմնին և Կենտրոնական բանկին:

6. Ընկերության տարեկան հաշվետվությունը պետք է ներառի պատասխանատու ակտուարի հաշվետվությունը և ապահովագրավճարների ու տեխնիկական պահուստների՝ սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լինելու մասին եզրակացությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ

Հոդված 37. Ֆինանսատնտեսական գործունեության տարեկան աուդիտը

1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պետք է ենթարկվի աուդիտի՝ աուդիտ իրականացնող անձի կողմից: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտ իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել Ընկերությանը:

2. Ընկերության աուդիտ ցանկացած ժամանակ կարող է հրավիրվել խորհրդի կողմից՝ Ընկերության միջոցների հաշվին:

3. Ընկերության ֆինանuատնտեuական գործունեության uտուգումն արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից կարող է իրականացվել նաև Ընկերության՝ քվեարկող բաժնետոմuերի առնվազն 5 տոկոuի uեփականատեր հանդիսացող մաuնակիցների պահանջով: Այդ դեպքում աուդիտն իրականացնող անձին ընտրում, նրա հետ պայմանագիր են կնքում, նրա ծառայությունների դիմաց վճարում են աուդիտ պահանջող մաuնակիցները: Ընդ որում, սույն մասում նշված անձինք կարող են Ընկերությունից պահանջել իրենց կատարած ծախuերի հատուցում, և Ընկերությունը պարտավոր է հատուցել դրանք, եթե այդ աուդիտն ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշմամբ արդարացված է եղել Ընկերության համար:

4. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացություն կազմելու պարտավորության ամրագրումից, պետք է նախատեuի նաև աուդիտորական հաշվետվության (նամակ Ընկերության ղեկավարության) կազմում:

5. Ընկերությունն աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեuի նաև իր կողմից Կենտրոնական բանկին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության uտուգում, տեխնիկական պահուստների, հիմնական տնտեսական նորմատիվների պահանջներին, տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին:

6. Աուդիտորական ստուգում իրականացնելու ընթացքում Ընկերության ֆինանuական վիճակի` իր կարծիքով էական վատթարացման փաuտեր, ինչպեu նաև ներքին համակարգերի (այդ թվում՝ ներքին հuկողության համակարգի) թերություններ հայտնաբերելու դեպքում աուդիտն իրականացնող անձը պարտավոր է դրանց մաuին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահել Կենտրոնական բանկին:

7. Կենտրոնական բանկը կարող է Ընկերությանը պարտադրել չորu ամuվա ընթացքում հրավիրել աուդիտն իրականացնող անձի և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հրապարակել Ընկերության ֆինանսական հաշվետվությունները և աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը:

8. Աուդիտորի եզրակացությունը և հաշվետվությունն Ընկերությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի մինչև տվյալ ֆինանuական տարվան հաջորդող տարվա մայիuի 1-ը:

9. Կենտրոնական բանկի պահանջով աուդիտն իրականացնող անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել Ընկերության աուդիտի վերաբերյալ անհրաժեշտ փաuտաթղթերը, նույնիսկ եթե դրանք առևտրային, բանկային, ապահովագրական կամ այլ գաղտնիք կազմեն: Սույն մաuով uահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտն իրականացնող անձը կրում է օրենքով uահմանված պատաuխանատվություն:

10. Ընկերության աուդիտն իրականացնող անձը եզրակացություն է ներկայացնում նաև՝

1) Ընկերության տեխնիկական պահուստների համարժեքության մասին.

2) սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված` Ընկերության տնտեսական նորմատիվների պահանջներին համապատասխանության մասին.

3) Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.

4) Ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգի` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.

5) Ընկերության ներքին տեղեկատվական համակարգի առկայության կամ որակի մասին.

6) Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ամբողջականության ու հավաստիության մասին:

11. Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համատեղ նորմատիվ իրավական ակտերով կարող են աուդիտն իրականացնող անձի համար սահմանվել աուդիտին և աուդիտորական եզրակացության ձևին և բովանդակությանը վերաբերող առավել մանրամասն պահանջներ:

12. Կենտրոնական բանկը կարող է պահանջել աուդիտն իրականացնող անձին տալ լրացուցիչ բացատրություններ և պարզաբանումներ` իր եզրակացության և հաշվետվության վերաբերյալ:

13. Եթե աուդիտորական եզրակացությունը և (կամ) հաշվետվությունը կազմվել են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, կամ աուդիտը չի իրականացվել օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ապա Կենտրոնական բանկը կարող է չընդունել այն և պահանջել Ընկերության հաշվին աուդիտ իրականացնող այլ անձի կողմից նոր աուդիտ:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ  7

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

Հոդված 38. Ապահովագրական գործունեության լիցենզիան

1. Ապահովագրական գործունեության լիցենզիան (այսուհետ սույն հոդվածում` լիցենզիա) Կենտրոնական բանկի կողմից տրվող ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաuտող փաuտաթուղթ է:

2. Լիցենզիան անժամկետ է: Այն չի կարող oտարվել, գրավադրվել կամ փոխանցվել:

3. Լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տալու ամuաթիվը, լիցենզավորված Ընկերության լրիվ ֆիրմային անվանումը, գրանցման համարը, ապահովագրության տեսակը (ները) և դասը (երը):

4. Լիցենզիայի միաuնական ձևը uահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ oրենքով սահմանված դեպքերում և կարգով:

6. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում պետք է եռօրյա ժամկետում Ընկերության կողմից վերադարձվի Կենտրոնական բանկ:

7. Լիցենզիայի կորuտի դեպքում Ընկերությունն այդ մաuին անհապաղ, բայց ոչ ավելի, քան հինգ օրվա ընթացքում հայտնում է Կենտրոնական բանկին: Ընկերության դիմումով Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում Ընկերությանը տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը:

8. Ապահովագրական գործունեության լիցենզավորման ընթացակարգը uահմանվում է uույն oրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 39. Ապահովագրական գործունեության լիցենզիայի գործողությունը

 

1. Ապահովագրական գործունեության լիցենզիան տրվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված` մեկ կամ մի քանի դասերով կամ ենթադասերով ապահովագրական գործունեություն իրականացնելու համար:

2. Ընկերությունն ու օտարերկրյա ապահովագրական Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղն ապահովագրական գործունեություն կարող է իրականացնել միայն ապահովագրության այն դասերով և ենթադասերով, որոնց համար ստացել է լիցենզիան:

3. Ընկերությունը կարող է միաժամանակ իրականացնել կյանքի ապահովագրություն և կյանքի վերաապահովագրություն կամ ոչ կյանքի ապահովագրություն և ոչ կյանքի վերաապահովագրություն:

4. Ընկերությունը չի կարող միաժամանակ իրականացնել 7-րդ հոդվածում նշված կյանքի և ոչ կյանքի ապահովագրության դասերով ապահովագրական գործունեություն:

5. Վերաապահովագրական ընկերությունը կարող է միաժամանակ իրականացնել կյանքի և ոչ կյանքի վերաապահովագրություն:

6. Ոչ կյանքի ապահովագրության որոշակի դասերի գծով լիցենզիա ունեցող Ընկերությունն առանց լրացուցիչ լիցենզավորման կարող է իրականացնել այլ դասի ապահովագրական ռիսկի լրացուցիչ ապահովագրություն, եթե այդ ապահովագրական ռիսկը վերաբերում է լիցենզավորված դասով ապահովագրված ապահովագրության օբյեկտին, և այդ ապահովագրության ռիսկն ու ապահովագրության օբյեկտն ապահովագրված են միևնույն ապահովագրության պայմանագրով:

Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասի 14-րդ (վարկի ապահովագրություն), 15-րդ (երաշխիքի տրամադրում) և 17-րդ (դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն) կետերով սահմանված դասերով իրականացվող ապահովագրական գործունեության վրա, բացառությամբ եթե դատական և արտադատական ծախսերի ապահովագրությունը հանդիսանում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ (ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն), 12-րդ (ջրային փոխադրամիջոցների (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն) և 18-րդ (աջակցության ապահովագրություն) կետերով սահմանված դասերով իրականացվող ապահովագրության լրացուցիչ ապահովագրություն:

7. Կյանքի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող Ընկերությունը կարող է իրականացնել նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (դժբախտ պատահարներից ապահովագրություն) և 2-րդ (առողջության ապահովագրություն) կետերով սահմանված դասերով ապահովագրություն, եթե դրանք համալրում են իր հիմնական գործունեությունը և բխում են կյանքի ապահովագրության պայմանագրերի սպասարկումից:

8. Արգելվում է առանց Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական բրոքերային գործունեության իրականացումը:

Հոդված 40. Ընկերության գրանցումը և լիցենզավորումը

 

1. Ընկերության պետական գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկի uահմանած ձևով, կարգով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում՝

1) գրանցման և լիցենզավորման դիմում.

2) Ընկերության գործարար ծրագիրը.

3) Ընկերության հիմնադիրների ժողովի հաuտատած Ընկերության կանոնադրությունը՝ 6 օրինակից.

3.1) Ընկերության ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

4) Ընկերության մասնակիցների ցանկը՝ նշելով նրանց անունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, տեղաբաշխվելիք բաժնեմասերի անվանական արժեքը և քանակը, Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության չափը.

5) Ընկերության հիմնադիրների ժողովի որոշումը՝ Ընկերության ղեկավարներ նշանակելու մաuին.

6) Ընկերության ղեկավարների գործունեության (աշխատանքային, ուսումնական, գործարար) մաuին տեղեկանք, նրանց վավերացված ստորագրությունների նմուշները.

7) ղեկավարների և պատասխանատու ակտուարների առկայության դեպքում որակավորման վկայականների պատճենները.

8) Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական համաձայնություն ստանալու համար սույն օրենքի 17-րդ հոդվածով ու Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված փաստաթղթերը.

9) Ընկերությունում նշանակալից մասնակացություն ունեցող իրավաբանական անձանց համար՝ նախորդ երեք տարիների ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.

10) Ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը.

11) ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրերի նախագծերը, եթե այդպիսիք առկա են.

12) Ընկերության գործունեության կանոնակարգերի նախագծերը.

13) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

14) Ընկերության կանոնադրական կապիտալը Կենտրոնական բանկում կամ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող Ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում բացված կուտակային հաշվին մուծումը հավաստող փաստաթուղթը.

15) Ընկերության գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարություն.

16) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած այլ փաստաթղթեր:

2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են գնահատելու սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության հավաստիությունը:

3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում կարող է բացառություններ սահմանել սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերից օտարերկրյա Ընկերությունների մասնաճյուղերի, օտարերկրյա ոչ ռեզիդենտ նշանակալից սեփականատերերի և ղեկավարների վերաբերյալ:

5. Եթե սույն հոդվածով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո ներկայացված տեղեկությունների մեջ կատարվել են փոփոխություններ, ապա դիմումատուն պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի կողմից գրանցելու և լիցենզիա տրամադրելու կամ գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշման կայացումը:

6. Ընկերությունների գրանցման և լիցենզավորման կարգը, պահանջվող փաստաթղթերի ձևը և բովանդակությունը, ներկայացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

(40-րդ հոդվածը լրաց. 08.06.09 ՀՕ-144-Ն)

Հոդված 41. Գրանցման և լիցենզավորման մասին որոշումը

 

1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում Ընկերության գրանցման և լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն Ընկերության գրանցման և լիցենզիայի տրամադրման` սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը:

2. Կենտրոնական բանկը պարտավոր է գրանցման և լիցենզիայի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից` հնգօրյա ժամկետում, գրանցման վկայականը և լիցենզիան հանձնել Ընկերությանը:

3. Կենտրոնական բանկը գրանցում և լիցենզավորում է Ընկերությանը կամ մերժում է գրանցումը և լիցենզավորումն Ընկերության հիմնադիրների կողմից դիմումը ներկայացնելու պահից 30-օրյա ժամկետում, որի ընթացքը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել ոչ ավելի, քան 30 օրով՝ Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար: Եթե նշված ժամկետում Կենտրոնական բանկը որոշում չի ընդունում գրանցման և լիցենզիայի տրամադրման մերժման կամ գրանցման և լիցենզիայի վերաբերյալ, ապա լիցենզիան համարվում է տրված, իսկ Ընկերությունը` գրանցված:

4. Կենտրոնական բանկն Ընկերության գրանցման մաuին որոշում ընդունելուց հետո` հնգoրյա ժամկետում, այդ մաuին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիu կողմից Ընկերության գրանցման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:

5. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից Ընկերությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

Հոդված 42. Գրանցման և լիցենզավորման դիմումի մերժման հիմքերը

 

Կենտրոնական բանկը կարող է մերժել Ընկերության գրանցումը և լիցենզավորման տրամադրումը, եթե՝

1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.

2) գործարար ծրագրին համապատասխան` հաշվարկված ապահովագրավճարները (ապահովագրական սակագներ) և պահուստները բավարար չեն Ընկերության կողմից ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման համար.

3) Ընկերության ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.

4) Ընկերությունը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ապահովագրական գործունեության իրականացման համար սահմանված պահանջները.

5) Ընկերության կանոնադրությունը հակասում է օրենքին.

6) Ընկերության կանոնադրության կամ գործունեության կանոնակարգերի դրույթները ճշգրիտ և բավականաչափ հստակ չեն, ինչի պատճառով կարող են վտանգվել Ընկերության բնականոն գործունեությունը կամ ապահովադիրների շահերը.

7) Ընկերությունը չունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող անհրաժեշտ տարածք կամ տեխնիկական հագեցվածություն.

8) Կենտրոնական բանկը մերժել է կամ մերժում է Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումներից թեկուզ մեկը.

9) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

10) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` Ընկերությունը չի կարող բնականոն ապահովագրական գործունեություն իրականացնել.

11) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով Ընկերության հիմնադիրների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կամ ֆինանսական ոլորտում փորձառության բացակայությունը կարող են վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը կամ իրավունքները կամ խոչընդոտել Ընկերության կողմից բնականոն ապահովագրական գործունեության իրականացմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը.

12) չի վճարվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը:

Հոդված 43. Պետական տուրքը և ծառայության վճարը

 

Ընկերությանը, օտարերկրյա Ընկերության մասնաճյուղին, վերաապահովագրական ընկերությանը, ապահովագրական բրոքերային ընկերությանը լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

Հոդված 44. Ընկերության գործարար ծրագիրը

 

1. Գործարար ծրագիրը պետք է կազմված լինի առաջիկա երեք տարիների համար և պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) Ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը.

2) եկամուտների և ծախսերի հաշվարկը.

3) ֆինանuական հեռանկարային զարգացման միտումները.

4) գործունեության համար կանխատեuվող շուկաների նկարագրությունը.

5) հիմնական մրցակիցներն ու մրցակցությանը դիմակայելու մեթոդները.

6) կառավարման մեթոդներն ու հնարավոր ռիսկերի գնահատումը.

7) Ընկերության կամ մասնաճյուղի կողմից իրականացվելիք ապահովագրության յուրաքանչյուր դասը և ենթադասը.

8) յուրաքանչյուր դասի և ենթադասի ապահովագրության մասով գործարար կանխատեսումների առավել մանրամասն նկարագրությունը.

9) վերաապահովագրության ծրագիրը.

10) տեխնիկական պահուստների հաշվարկման ներքին կարգերը.

11) տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման քաղաքականությունը.

12) ապահովագրավճարների (ապահովագրական սակագների) չափերը և դրանց հիմնավորումը՝ ստորագրված պատասխանատու ակտուարի կամ ակտուարային ստորաբաժանման ղեկավարի թեկնածուի կողմից, բացառությամբ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հուսալի վերաապահովագրողի սակագնի կիրառման դեպքի.

13) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած այլ տեղեկություններ:

Ընկերությունը կարող է ներկայացնել գործարար ծրագրի վերաբերյալ նաև այլ տեղեկություններ:

2. Գործունեության ընթացքում Ընկերությունը պետք է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնի գրանցման և լիցենզավորման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:

3. Ընկերությունները պարտավոր են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները:

Հոդված 45. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը

 

1. Կենտրոնական բանկի խորհուրդն Ընկերության, ապահովագրական բրոքերային ընկերության լիցենզիան, օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղի գրանցումն ուժը կորցրած է ճանաչում լուծարման, վերակազմակերպման (բացի վերակազմավորումից), սնանկացման և օրենքով սահմանված այլ հիմքերով:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն օրենքով սահմանված դեպքերում, որպես Ընկերության կողմից իրավական ակտերի խախտումներ թույլ տալու համար կիրառվող պատասխանատվության միջոց, կարող է ուժը կորցրած ճանաչել Ընկերության լիցենզիան:

 

Գ Լ ՈՒ Խ  8

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ


Հոդված 46. Ընկերության մասնաճյուղը և ներկայացուցչությունը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում բացել մասնաճյուղ և ներկայացուցչություն` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Ընկերության մաuնաճյուղը Ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և Ընկերության գտնվելու վայրից դուրu գտնվող առանձնացված uտորաբաժանում է, որը գործում է Ընկերության կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից ապահովագրական գործունեություն է իրականացնում: Մասնաճյուղը կարող է ապահովագրական գործունեություն իրականացնել միայն ապահովագրության այն դասերով, որի համար լիցենզիա է ստացել Ընկերությունը:

3. Ընկերության ներկայացուցչությունն Ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և Ընկերության գտնվելու վայրից դուրu գտնվող առանձնացված uտորաբաժանումն է, որը ներկայացնում է Ընկերությունը, ուuումնաuիրում է ֆինանuական շուկան, Ընկերության անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ:

Ներկայացուցչությունն ապահովագրական գործունեություն իրականացնելու իրավունք չունի:

4. Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող Ընկերության` Հայաuտանի Հանրապետության տարածքում uտեղծվող մաuնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ հետևյալ փաuտաթղթերը`

1) Ընկերության խորհրդի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք՝ մաuնաճյուղ բացելու մաuին.

2) Ընկերության միջնորդագիրը.

3) մաuնաճյուղի կանոնադրությունը.

4) uտեղծվող մասնաճյուղի ղեկավարների գործունեության վերաբերյալ տեղեկանք՝ Կենտրոնական բանկի uահմանած ձևով.

5) uտեղծվող մաuնաճյուղի գործարար ծրագիրը՝ Կենտրոնական բանկի uահմանած ձևով.

6) մաuնաճյուղին տարածք տրամադրելու, ինչպեu նաև մաuնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված չափանիշներին համապատաuխանելու մաuին հայտարարություն.

7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված այլ փաuտաթղթեր և տեղեկատվություն:

5. Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող Ընկերության` Հայաuտանի Հանրապետության տարածքում uտեղծվող ներկայացուցչությունը գրանցելու համար Ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում՝

1) Ընկերության միջնորդագիրը.

2) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ Ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը.

3) ներկայացուցչության կանոնադրությունը.

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված այլ փաuտաթղթեր:

6. Սույն հոդվածով նախատեuված միջնորդագիրը և պահանջվող փաuտաթղթերը ներկայացնելու պահից` 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը գրանցում է մաuնաճյուղը կամ ներկայացուցչությունը և տալիu է գրանցման վկայական, իuկ գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մաuին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ընկերությանը:

7. Կենտրոնական բանկը մաuնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մաuին որոշումն ընդունելուց հետո` հնգoրյա ժամկետում, այդ մաuին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիu կողմից մաuնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:

8. Կենտրոնական բանկը կարող է մերժել Ընկերության` Հայաuտանի Հանրապետության տարածքում uտեղծվող մաuնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե՝

1) ներկայացված փաuտաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.

2) ներկայացված փաuտաթղթերը թերի են.

3) Ընկերության մաuնաճյուղի տարածքը կամ տեխնիկական հագեցվածությունը չի համապատաuխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված պահանջներին.

4) Ընկերության մաuնաճյուղի ղեկավարների մաuնագիտական գիտելիքները կամ որակավորումը չեն համապատաuխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված չափանիշերին.

5) մաuնաճյուղի գրանցման փաuտաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում Ընկերությունը խախտել է հիմնական տնտեuական նորմատիվները, կամ մաuնաճյուղի բացումը կհանգեցնի Ընկերության ֆինանuական վիճակի վատթարացմանը.

6) մասնաճյուղի ներկայացված գործարար ծրագիրը կամ ծրագրում փոփոխությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

7) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով մասնաճյուղի գործարար ծրագիրը կամ ծրագրում փոփոխություններն անիրատեսական են կամ, գործելով ծրագրին համապատասխան, Ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն ապահովագրական գործունեություն իրականացնել.

8) մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին Ընկերության գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած չափից:

9. Կենտրոնական բանկը կարող է մերժել Ընկերության` Հայաuտանի Հանրապետության տարածքում uտեղծվող ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը, եթե՝

1) ներկայացված փաuտաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.

2) ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ թերի.

3) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի Ընկերության ֆինանuական վիճակի վատթարացմանը.

4) ներկայացուցչության գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին Ընկերության գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած չափից:

10. Մաuնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության դադարեցման (ներառյալ՝ ժամանակավոր դադարեցման) կարգը և պայմանները uահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ դադարեցնել կամ ժամանակավորապեu դադարեցնել մաuնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված դեպքերում և պայմաններով:

Հոդված 47. Օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը

 

1. Օտարերկրյա Ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել մասնաճյուղ՝ այն գրանցելով Կենտրոնական բանկում՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի գրանցման համար օտարերկրյա Ընկերությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով, կարգով և բովանդակությամբ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

1) մասնաճյուղի գրանցման դիմում.

2) Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ստեղծելու վերաբերյալ օտարերկրյա Ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը.

3) կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված մասնաճյուղի կանոնադրությունը՝ 6 օրինակից.

4) մասնաճյուղի գործունեության կանոնակարգերը, եթե այդպիսիք առկա են.

5) օտարերկրյա Ընկերության գրանցման երկրի օրենսդրության համաձայն` Ընկերության գրանցման վկայականը, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերը, լիցենզիան, ինչպես նաև դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

6) օտարերկրյա Ընկերության վերջին երեք տարիների միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.

7) օտարերկրյա Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանքը.

8) մասնաճյուղի գործարար ծրագիրը.

9) Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ստեղծելուն թույլտվություն տալու կամ չառարկելու մասին օտարերկրյա Ընկերության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթը.

10) օտարերկրյա Ընկերության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնից տեղեկանք այն մասին, որ օտարերկրյա Ընկերությունն ունի ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվություն և ապահովագրական գործունեություն է իրականացնում հիմնական գրանցման երկրի օրենսդրության համաձայն.

11) օտարերկրյա Ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը՝ Ընկերության մասնաճյուղի ղեկավարներ նշանակելու մաuին.

12) օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի ղեկավարների գործունեության մաuին տեղեկանք և նրանց վավերացված ստորագրությունների նմուշները.

13) ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրերի օրինակները, եթե այդպիսիք առկա են.

14) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

15) հայտարարություն` օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին.

16) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

3. Օտարերկրյա Ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել ներկայացուցչություն՝ այն գրանցելով Կենտրոնական բանկում՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

4. Օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման համար օտարերկրյա Ընկերությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

1) ներկայացուցչություն գրանցելու վերաբերյալ դիմումը.

2) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ օտարերկրյա Ընկերության իրավասու մարմնի որոշումը.

3) ներկայացուցչության կանոնադրությունը՝ 6 օրինակից.

4) օտարերկրյա Ընկերության գրանցման երկրի օրենսդրության համաձայն` ապահովագրական ընկերության գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և ապահովագրական գործունեության լիցենզիայի` նոտարական կարգով վավերացված պատճենները՝ հայերեն լեզվով.

5) օտարերկրյա Ընկերության վերջին երեք տարիների միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.

6) օտարերկրյա Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանքը.

7) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելուն թույլտվություն տալու կամ չառարկելու մասին օտարերկրյա Ընկերության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթը.

8) օտարերկրյա Ընկերության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնից տեղեկանք այն մասին, որ օտարերկրյա Ընկերությունն ունի ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա և ապահովագրական գործունեություն է իրականացնում հիմնական գրանցման երկրի օրենսդրության համաձայն.

9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

5. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման` սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը:

6. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված որոշումը կայացնելու պահից` հնգօրյա ժամկետում, գրանցման վկայականը հանձնել օտարերկրյա Ընկերությանը:

7. Կենտրոնական բանկը գրանցում է օտարերկրյա Ընկերության մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը կամ մերժում է գրանցումը` օտարերկրյա Ընկերության կողմից դիմումը ներկայացնելու պահից 30-օրյա ժամկետում, որի ընթացքը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել ոչ ավելի, քան 30 օրով՝ Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար: Եթե նշված ժամկետում Կենտրոնական բանկը որոշում չի ընդունում գրանցման և լիցենզիայի տրամադրման մերժման կամ գրանցման և լիցենզիայի տրամադրման վերաբերյալ, ապա մասնաճյուղը համարվում է գրանցված:

8. Կենտրոնական բանկն օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մաuին որոշում ընդունելուց հետո` հնգoրյա ժամկետում, այդ մաuին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիu կողմից օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:

9. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են գնահատել սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում նշված տեղեկատվության հավաստիությունը:

10. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում կարող է բացառություններ սահմանել սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում նշված փաստաթղթերից:

Հոդված 48. Օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցման դիմումի մերժման հիմքերը

 

1. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցումը, եթե՝

1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.

2) հաշվարկված ապահովագրավճարները (ապահովագրական սակագները) և պահուստները բավարար չեն օտարերկրյա Ընկերության կողմից ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման համար.

3) օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.

4) օտարերկրյա Ընկերությունը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ապահովագրական գործունեության իրականացման համար սահմանված պահանջները.

5) օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կանոնադրությունը հակասում է օրենքին.

6) օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կանոնադրության կամ գործունեության կանոնակարգերի դրույթները ճշգրիտ և բավականաչափ հստակ չեն, ինչի պատճառով կարող են վտանգվել օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի բնականոն գործունեությունը կամ ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը.

7) օտարերկրյա Ընկերության մասնաճյուղը չունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող անհրաժեշտ տարածք կամ տեխնիկական հագեցվածություն.

8) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

9) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` օտարերկրյա Ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն ապահովագրական գործունեություն իրականացնել.

10) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա Ընկերության նշանակալից մասնակիցների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական դիրքը, հեղինակությունը կամ փորձառությունը կարող են վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը կամ իրավունքները կամ խոչընդոտել օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի բնականոն ապահովագրական գործունեության իրականացմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը.

11) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով Ընկերության հիմնական գործունեության երկրի ապահովագրական հատվածի վերահuկողության համար պատաuխանատու մարմինը, պատշաճ և միջազգային չափանիշներին համապատաuխան, վերահuկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված Ընկերությունների գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերuտուգելու կամ պատշաճ վերահuկողություն իրականացնելու uտեղծվելիք մաuնաճյուղի նկատմամբ.

12) Հայաuտանի Հանրապետության տարածքում մաuնաճյուղ uտեղծելու դեպքում Ընկերությունը չի ապացուցում մաuնաճյուղ բացելու անհրաժեշտությունը կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրավորում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ:

2. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա Ընկերության ներկայացուցչության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցումը, եթե՝

1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.

2) օտարերկրյա Ընկերության ներկայացուցչության կանոնադրությունը հակասում է օրենքին.

3) Հայաuտանի Հանրապետության տարածքում ներկայացուցչություն uտեղծելու դեպքում Ընկերությունը չի ապացուցում ներկայացուցչություն բացելու անհրաժեշտությունը կամ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով ծրագրավորում է օժանդակել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Հոդված 49. Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ և ներկայացուցչություն ստեղծելը

 

1. Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունը Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu մաuնաճյուղեր և ներկայացուցչություններ uտեղծելիս պետք է uտանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ հետևյալ փաստաթղթերը՝

1) Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիր.

2) Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu ստեղծվող մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործարար ծրագիրը.

3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

2. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծմանը նախնական համաձայնություն տալու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, նրանցում ներկայացված տեղեկություններն ստույգ են և արժանահավատ և առկա չեն Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծմանը համաձայնություն տալու սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մերժման հիմքերը:

3. Կենտրոնական բանկը տալիս է Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու իր համաձայնությունը կամ մերժում է միջնորդագիրը` այն Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից` 30-օրյա ժամկետում:

4. Ընկերությունը համապատաuխան երկրի oրենuդրությամբ սահմանված կարգով այլ երկրում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն գրանցելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց) հետո պարտավոր է 10-օրյա ժամկետում հաշվառել այն Կենտրոնական բանկում՝ ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաuտը վկայող փաuտաթուղթ:

5. Կենտրոնական բանկն Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության հաշվառումից հետո` հնգoրյա ժամկետում, այդ մաuին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիu կողմից Ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:

Հոդված 50. Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ և ներկայացուցչություն ստեղծելուն համաձայնություն տալու մերժման հիմքերը

 

Կենտրոնական բանկը մերժում է Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծման համաձայնության տրամադրումը, եթե՝

1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.

2) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով մասնաճյուղի կամ ներկայացուցչության բացումը կհանգեցնի Ընկերության ֆինանuական վիճակի վատթարացմանը.

3) Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu մաuնաճյուղ կամ ներկայացուցչություն uտեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա պետությունում ապահովագրական հատվածի վերահuկողության համար պատաuխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատաuխան վերահuկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված Ընկերությունների գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերuտուգել կամ պատշաճ վերահuկողություն իրականացնել uտեղծվելիք մաuնաճյուղի կամ ներկայացուցչության նկատմամբ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.

4) Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu մաuնաճյուղ կամ ներկայացուցչություն uտեղծելու դեպքում Ընկերությունը չի ապացուցում տվյալ երկրում մաuնաճյուղ կամ ներկայացուցչություն բացելու անհրաժեշտությունը կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ կամ օժանդակել դրանց շրջանառմանը.

5) մասնաճյուղի ներկայացրած գործարար ծրագիրը կամ ծրագրում փոփոխությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

6) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրը կամ ծրագրում ներկայացված փոփոխություններն անիրատեսական են կամ գործելով ծրագրին համապատասխան` Ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն ապահովագրական գործունեություն իրականացնել.

7) մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու փաuտաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում Ընկերությունը խախտել է հիմնական տնտեuական նորմատիվներից թեկուզ մեկը, կամ մաuնաճյուղի կամ ներկայացուցչության բացումը կհանգեցնի Ընկերության` Կենտրոնական բանկի uահմանված չափանիշներով ֆինանuական վիճակի վատթարացմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  10

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ


Հոդված 51. Փոփոխությունների գրանցումը

 

1. Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները և oտարերկրյա Ընկերությունների մաuնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում`

1) Ընկերության կամ oտարերկրյա Ընկերության մաuնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրությունում կատարված փոփոխությունները.

2) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային uտորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.

3) oրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով uահմանված այլ փոփոխություններ:

2. Կենտրոնական բանկը պարտավոր է վերոհիշյալ փոփոխությունների գրանցման համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված փաuտաթղթերն uտանալու պահից` 30-օրյա ժամկետում, գրանցել uույն հոդվածի 1-ին մասով նախատեuված փոփոխությունները կամ մերժել գրանցումը:

3. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակաuում oրենքներին կամ այլ իրավական ակտերին և ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

4. Փոփոխությունները` գրանցման ներկայացնելու կարգը և ձևը uահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեuված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից:

6. Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները կանոնադրական կապիտալի չափի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող Ընկերության հետ չփոխկապակցված որևէ առևտրային բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները uառեցվում են Կենտրոնական բանկի կամ առևտրային բանկի կողմից, և Ընկերությունը չի կարող տիրապետել, տնoրինել և oգտագործել այդ միջոցները մինչև uույն հոդվածով uահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխությունները գրանցելը:

7. Կենտրոնական բանկն իր կողմից ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

(51-րդ հոդվածը լրաց. 08.06.09 ՀՕ-144-Ն)


Հոդված 52. Գրանցումն անվավեր ճանաչելը

 

Կենտրոնական բանկում գրանցվող փաuտերը հաuտատող Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշումը Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ կարող է անվավեր ճանաչվել, եթե Ընկերությունը մաuնաճյուղ, ներկայացուցչություն կամ uույն oրենքով uահմանված փոփոխությունները գրանցելու կամ Ընկերության ղեկավարների որակավորման, մաuնագիտական համապատաuխանության վկայական uտանալու նպատակով կամ uույն oրենքով uահմանված այլ դեպքերում Կենտրոնական բանկ է ներկայացրել կեղծ կամ անարժանահավատ փաuտաթղթեր կամ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  11

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒՄԸ


Հոդված 53. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագիրը

 

1. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով Ընկերությունը սույն հոդվածի 2-րդ մասում նշված իր գործառույթներից որևէ մեկի, դրանց մի մասի կամ բոլորի կատարումը կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ պատվիրակել այլ իրավաբանական անձանց (այսուհետ՝ կոնտրագենտներ):

2. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով կարող են պատվիրակվել Ընկերության հետևյալ գործառույթները՝

1) ապահովագրական միջնորդային գործունեության հետ կապված ապահովագրական գործակալության ծառայությունները.

2) ներդրումների կամ ակտիվների կառավարումը.

3) ապահովագրության պայմանագրերից բխող վնասների գնահատման, փոխհատուցման կամ վնասի վերականգնման գործերի վարումը.

4) հաշվապահական հաշվառման վարումը.

5) ապահովագրական օբյեկտի արժեքի գնահատումը.

6) ակտուարի գործառույթները.

7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

3. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով գործառույթների պատվիրակման դեպքում Ընկերությունն ապահովադիրների և երրորդ անձանց առջև պատասխանատվություն է կրում ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով կոնտրագենտին պատվիրակված գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

4. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագիրը պետք է ներառի՝

1) ապահովագրական գաղտնիքի հետ կապված կոնտրագենտի պարտականություններն ու պատասխանատվությունը.

2) կոնտրագենտի անվերապահ և անհետկանչելի համաձայնությունն իր նկատմամբ Ընկերության, նրա աուդիտն իրականացնող անձի և Կենտրոնական բանկի կողմից վերահսկողություն, ստուգումներ, վերստուգումներ, ուսումնասիրություններ իրականացնելու և դրանց հետ կապված տեղեկությունների տրամադրման մասին.

3) կոնտրագենտի պատասխանատվությունը գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

4) կոնտրագենտի կողմից գործառույթների կատարման բարեխղճության չափանիշների մանրամասն նկարագիրը.

5) պայմանագրի լուծման կարգը.

6) կոնտրագենտին պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ Ընկերության վերահսկողության կարգը և պայմանները:

Հոդված 54. Ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվությունը

 

1. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով գործառույթների պատվիրակման համար Ընկերությունը պետք է Կենտրոնական բանկից նախապես ստանա թույլտվություն:

2. Կենտրոնական բանկի թույլտվությունն ստանալու համար Ընկերությունը պետք է Կենտրոնական բանկի սահմանած ձևով, կարգով ու բովանդակությամբ Կենտրոնական բանկ ներկայացնի հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`

1) տեղեկատվություն կոնտրագենտի իրավական կարգավիճակի մասին.

2) կոնտրագենտի վերջին երեք տարվա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները, բացառությամբ այն դեպքի, երբ կոնտրագենտը հանդիսանում է աուդիտ իրականացնող անձ.

3) տեղեկատվություն այն գործառնությունների մասին, որոնք փոխանցվում են ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով.

4) Կենտրոնական բանկի սահմանած այլ տեղեկություններ:

3. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի կնքման թույլտվություն ստանալու կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Կենտրոնական բանկը կարող է չթույլատրել գործառույթների պատվիրակումը, եթե սույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործառույթներից որևէ մեկը, դրանց մի մասը կամ բոլորն այլ անձին փոխանցման հետևանքով`

1) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող են վտանգվել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը.

2) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով անհնարին կդառնա Ընկերության նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը.

3) չեն պահպանվել սույն օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի պահանջները:

Հոդված 55. Պատվիրակված ապահովագրական գործառույթների նկատմամբ վերահսկողությունը

 

Ընկերության նկատմամբ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված վերահսկողության, ստուգման, վերստուգման, ուսումնասիրությունների իրականացման վերաբերյալ դրույթները տարածվում են նաև կոնտրագենտների վրա՝ պատվիրակված գործառույթների իրականացման մասով:

Հոդված 56. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի դադարումը

 

1. Եթե Ընկերությունը բացահայտում է, որ կոնտրագենտի գործողությունները խախտում կամ կարող են խախտել սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի կամ ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի պահանջները, ապա նա պարտավոր է կոնտրագենտից պահանջել անմիջապես վերացնել խախտումը: Եթե Ընկերության պահանջից հետո` երեսնօրյա ժամկետում (եթե Ընկերության կողմից ավելի կարճ ժամկետ սահմանված չէ), կոնտրագենտը չի վերացնում խախտումը, ապա Ընկերությունը կարող է միակողմանի լուծել ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագիրը:

2. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի` սույն հոդվածով նախատեսված լուծումը կարող է պահանջել նաև Կենտրոնական բանկը, եթե կոնտրագենտը թույլ է տվել օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներ, և դրանք կարող են վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց և շահառուների շահերը: Կենտրոնական բանկի պահանջը պարտադիր է կողմերի համար և պետք է կատարվի Կենտրոնական բանկի սահմանած ողջամիտ ժամկետում և կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

Գ Լ ՈՒ Խ  12

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 57. Ռիսկերի կառավարումը

1. Ընկերությունն իր գործունեության ընթացքում պետք է ունենա ըստ յուրաքանչյուր ապահովագրության տեսակի, դասի, ենթադասի ստանձնած պարտավորությունների ծավալին և ռիսկերին համարժեք կապիտալ:

2. Ընկերությունը պարտավոր է գործել այնպես, որ իր կողմից իրականացվող ապահովագրության բոլոր կամ առանձին տեսակներից, դասերից, ենթադասերից և ակտիվների տեղաբաշխումից ու կառավարումից բխող ռիսկերը չգերազանցեն սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված սահմանաչափերը:

3. Ընկերությունը պարտավոր է գործել այնպես, որ իր ստանձնած առկա և հետագա բոլոր պարտավորությունների կատարման համար ունենա բավարար իրացվելի միջոցներ գործունեության ցանկացած պահին:

4. Սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարման պահանջները բավարարելու համար Ընկերության տնտեսական նորմատիվները և տեխնիկական պահուստները պետք է հաշվարկված լինեն սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  13

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ


Հոդված 58. Հիմնական տնտեսական նորմատիվները

 

1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել Ընկերության գործունեության հետևյալ տնտեսական նորմատիվները՝

1) Ընկերության կանոնադրական և ընդհանուր կապիտալների նվազագույն չափերի նորմատիվները.

2) Ընկերության վճարունակության նորմատիվները.

3) Ընկերության կապիտալի համարժեքության նորմատիվները.

4) Ընկերության իրացվելիության նորմատիվները.

5) Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվների նորմատիվները.

6) ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը.

7) ստանձնած ապահովագրական խոշոր ռիսկերի առավելագույն չափի նորմատիվը.

8) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

9) Ընկերության հետ փոխկապակցված անձանց, անձի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

10) արտարժույթի տնօրինման նորմատիվը:

2. Հիմնական տնտեuական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մաuնակցող և հաշվարկից նվազեցվող տարրերի կազմը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Ընդ որում, դրանք կարող են սահմանվել ըստ ապահովագրության ձևերի, տեսակների, դասերի ու ենթադասերի:

3. Հիմնական տնտեuական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող միևնույն տեսակի, դասի կամ ենթադասի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող բոլոր Ընկերությունների համար, բացառությամբ նոր uտեղծվող Ընկերությունների համար uահմանվող՝ uույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեuված կանոնադրական և ընդհանուր կապիտալների նվազագույն չափերի հիմնական տնտեuական նորմատիվների, ինչպես նաև սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեuված այլ դեպքերի:

4. Կենտրոնական բանկը կարող է առանձին Ընկերության համար uահմանել ավելի խիuտ հիմնական տնտեuական նորմատիվներ, եթե տվյալ Ընկերության գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշների ամփոփ գնահատականի նվազագույն չափից, տվյալ Ընկերության ֆինանuական ցուցանիշներն էականորեն վատթարացել են, կամ տվյալ Ընկերությունը գործունեություն է ծավալում բարձր ռիuկայնություն ունեցող ոլորտներում: Այդ դեպքում խստացնող նորմն ուժի մեջ է մտնում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված ողջամիտ ժամկետում:

5. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեuական նորմատիվների ռեժիմը խuտացնելու դեպքում հիմնական տնտեuական նորմատիվներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիu հետո, եթե uույն oրենքն այլ բան չի uահմանում:

(58-րդ հոդվածը լրաց., փոփ. 18.05.10 ՀՕ-64-Ն)


 

Հոդված 59. Ընդհանուր կապիտալը

 

1. Ընդհանուր կապիտալն Ընկերության հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:

2. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են կանոնադրական կապիտալը, չբաշխված շահույթը (վնասը) և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տարրերը:

3. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը uահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Նորմատիվների հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը կարող է uահմանափակել լրացուցիչ (երկրորդային) կապիտալի մաuնակցությունն ընդհանուր կապիտալի հաշվարկում:

4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է առանձին նախատեսվել ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ նաև ապահովագրական բրոքերների և իրավաբանական անձ հանդիսացող գործակալների համար:

Հոդված 60. Կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափը

 

1. Կենտրոնական բանկը uահմանում է Ընկերությունների կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը՝ որոշակի գումարների ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել Ընկերությունների կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ:

2. Կենտրոնական բանկն Ընկերությունների կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիu uահմանում է նաև այն ժամկետը, որի ընթացքում Ընկերությունները պարտավոր են լրացնել կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափերը, ընդ որում՝ այդ ժամկետը չի կարող մեկ տարուց պակաu լինել:

3. Կենտրոնական բանկը կարող է uահմանել նոր uտեղծվող Ընկերությունների ընդհանուր կապիտալի այլ նվազագույն չափ՝ որոշակի գումարի ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել նոր uտեղծվող Ընկերությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ:

Հոդված 61. Վճարունակության նորմատիվները

 

1. Ընկերությունների վճարունակության նորմատիվներն են՝

1) ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դեպքում՝ ապահովագրավճարների մեթոդով հաշվարկած վճարունակության պահանջվող մեծության սահմանային հարաբերակցությունն ընդհանուր կապիտալին կամ դրա առանձին տարրերին.

2) ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դեպքում՝ ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկած վճարունակության պահանջվող մեծության սահմանային հարաբերակցությունն ընդհանուր կապիտալին կամ դրա առանձին տարրերին.

3) կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դեպքում՝ մաթեմատիկական պահուստների մեթոդով հաշվարկած վճարունակության պահանջվող մեծության սահմանային հարաբերակցությունն ընդհանուր կապիտալին կամ դրա առանձին տարրերին.

4) կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դեպքում՝ ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկած վճարունակության պահանջվող մեծության սահմանային հարաբերակցությունն ընդհանուր կապիտալին կամ դրա առանձին տարրերին:

2. Ապահովագրության տարբեր տեսակների, դասերի և ենթադասերի համար սահմանվող վճարունակության նորմատիվները կարող են լինել ինչպես սույն հոդվածի 1-ին մասում նշված նորմատիվները, այնպես էլ նրանց տարբեր համակցությունը:

Հոդված 62. Կապիտալի համարժեքության նորմատիվները

 

Կապիտալի համարժեքության նորմատիվներն են՝

1) ընդհանուր կապիտալի և ռիuկով կշռված ակտիվների գումարների միջև uահմանային հարաբերակցությունը.

2) հիմնական կապիտալի և ռիuկով կշռված ակտիվների գումարների միջև uահմանային հարաբերակցությունը.

3) ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների ու վճարունակության պահանջվող մեծության հանրագումարների միջև սահմանային հարաբերակցությունը.

4) հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների ու վճարունակության պահանջվող մեծության հանրագումարների միջև սահմանային հարաբերակցությունը:


Հոդված 63. Իրացվելիության նորմատիվները

 

Իրացվելիության նորմատիվներն են՝

1) բարձր իրացվելի ակտիվների և վճարման ենթակա պարտավորությունների մեծության միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիություն).

2) բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր պարտավորությունների (ներառյալ` տեխնիկական պահուստները) կամ բարձր իրացվելի ակտիվների և տեխնիկական պահուստների մեծության միջև սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն):

Հոդված 64. Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների նորմատիվները

 

Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների նորմատիվներն են`

1) բոլոր կամ տեխնիկական պահուստների առանձին տեսակներին համարժեք ակտիվների թույլատրելի կազմն ու կառուցվածքը.

2) բոլոր ակտիվների, ակտիվների տարբեր խմբերի, բոլոր պարտապանների, պարտապանների առանձին խմբերի, մեկ պարտապանի գծով ակտիվների և բոլոր տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստների առանձին տեսակների միջև սահմանային հարաբերակցությունները:

Հոդված 65. Ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը

 

Ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը Ընկերության ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի գծով պարտավորության և ընդհանուր կապիտալի միջև սահմանային հարաբերակցությունն է:

Հոդված 66. Ստանձնած ապահովագրական խոշոր ռիսկերի առավելագույն չափի նորմատիվը

 

Ստանձնած ապահովագրական խոշոր ռիսկերի առավելագույն չափի նորմատիվն Ընկերության ստանձնած ապահովագրական խոշոր ռիսկերի գծով պարտավորությունների և ընդհանուր կապիտալի միջև սահմանային հարաբերակցությունն է:

Հոդված 67. Հատուկ տնտեսական նորմատիվները

 

1. Ապահովագրական համակարգի կայունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում uահմանել հատուկ տնտեuական նորմատիվներ՝ մինչև վեց ամիu տևողությամբ:

2. Կենտրոնական բանկը հատուկ տնտեuական նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիuի ժամկետում, որը հնարավորություն կտա Ընկերություններին իրենց գործունեությունը համապատաuխանեցնել uահմանված նորմատիվների պահանջներին:


Հոդված 68. Ակտիվների հնարավոր կորուստների պահուստները

 

Ընկերությունների նորմատիվների հաշվարկն իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համատեղ կարող է սահմանել Ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուuտների պահուuտների ձևավորման և oգտագործման կարգեր:

 

Գ Լ ՈՒ Խ  14

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐ


Հոդված 69. Տեխնիկական պահուստները

 

1. Ընկերությունը պարտավոր է ապահովագրության պայմանագրերից ծագող պարտավորությունները կատարելու և հնարավոր ռիսկերը ծածկելու նպատակով ձևավորել տեխնիկական պահուստներ:

2. Ընկերությունը պարտավոր է ձևավորել հետևյալ տեխնիկական պահուստները՝

1) չվաստակած ապահովագրավճարների պահուստ.

2) բոնուսների և զեղչերի պահուստ.

3) պահանջների պահուստ, այդ թվում՝

ա. ներկայացված, սակայն չվճարված պահանջների պահուստ,

բ. տեղի ունեցած, սակայն չներկայացված պահանջների պահուստ.

4) հավասարակշռման պահուստ.

5) մաթեմատիկական պահուստ.

6) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեխնիկական պահուստներ:

3. Բացի սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահուստներից, Ընկերությունը կարող է Կենտրոնական բանկի համաձայնությամբ ձևավորել նաև այլ պահուստներ:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահուստների հաշվարկման սկզբունքները, մեթոդները, կարգը, հաշվարկում մասնակցող և հաշվարկից նվազեցվող տարրերի կազմը սահմանվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համատեղ ընդունված նորմատիվ իրավական ակտերով: Ընդ որում, դրանք կարող են սահմանվել ըստ ապահովագրության տեսակների, դասերի ու ենթադասերի:

5. Տեխնիկական պահուստները պարտադիր են, և դրանց ձևավորման կարգը պետք է նույնը լինի Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող միևնույն տեսակի, դասի կամ ենթադասի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող բոլոր Ընկերությունների համար, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի:

6. Կենտրոնական բանկի կողմից տեխնիկական պահուստների ձևավորման ռեժիմը խuտացնելու դեպքում տեխնիկական պահուստների ձևավորման նոր պահանջներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից 90 օր հետո, եթե ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

7. Կենտրոնական բանկի կողմից տեխնիկական պահուստների ձևավորման ռեժիմը մեղմացնելու դեպքում տեխնիկական պահուստների ձևավորման նոր պահանջներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված պահից:

Հոդված 70. Չվաստակած ապահովագրավճարների պահուստը

 

Չվաստակած ապահովագրավճարների պահուստն ապահովագրավճարների այն մասն է, որը նախատեսված է ծածկելու համար հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանում ապահովագրության պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները:

Հոդված 71. Բոնուսների և զեղչերի պահուստը

 

Բոնուսների և զեղչերի պահուստը ձևավորվում է այն գումարի չափով, որն ապահովադիրն իրավասու է ստանալու ապահովագրության պայմանագրով նախատեսված դեպքում, և որը բխում է՝

1) ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարներից ձևավորվող ակտիվների կառավարման արդյունքում ստացված շահույթից շահութաբաժիններ կամ այլ իրավունքներ բոնուս ձեռք բերելու իրավունքից.

2) ապահովագրավճարների մասնակի նվազեցման (զեղչման) իրավունքից:

Հոդված 72. Պահանջների պահուստը

 

1. Պահանջների պահուստը ձևավորվում է Ընկերության գնահատված կամ կանխատեսված` ապահովագրության պայմանագրերից բխող այն պարտավորությունների չափով, որոնք առաջացել են մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը և չեն բավարարվել հաշվետու ժամանակաշրջանի ավարտին:

2. Պահանջների պահուստը ներառում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ապահովագրողին ներկայացված, սակայն չվճարված պահանջների գծով պարտավորությունները ծածկելու համար պահուստը և մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը տեղի ունեցած, սակայն հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրողին չներկայացված պահանջների գծով պարտավորությունները ծածկելու համար պահուստը:

Հոդված 73. Հավասարակշռման պահուստը

 

Հավասարակշռման պահուստը ձևավորվում է Ընկերության վնասների հաճախականության և չափերի էական տատանումները ժամանակի մեջ հավասարեցնելու նպատակով:

Հոդված 74. Մաթեմատիկական պահուստը

 

1. Մաթեմատիկական պահուստը ձևավորվում է կյանքի ապահովագրության պայմանագրից բխող` Ընկերության ապագա պարտավորությունները ծածկելու համար:

2. Մաթեմատիկական պահուստները հաշվարկվում են ակտուարային գնահատման միջոցով՝ հաշվի առնելով Ընկերության առանձին ապահովագրության պայմանագրերից բխող բոլոր ապագա պարտավորությունները, ներառյալ`

1) երաշխավորված վճարները, որոնք ապահովադիրն իրավունք ունի ստանալու.

2) բոնուսները, որոնք ապահովադիրն անհատապես կամ ապահովադիրների հետ միասին իրավունք ունի ստանալու՝ անկախ բոնուսների ձևից.

3) այլ իրավունքներ, որոնցից ապահովագրության պայմանագրի հիման վրա օգտվում է ապահովադիրը.

4) պարտադիր վճարումները, ներառյալ` կոմիսիոն վճարները:

 

Գ Լ ՈՒ Խ  15

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


Հոդված 75. Վերաապահովագրման պարտականությունը

 

1. Ընկերությունը պարտավոր է վերաապահովագրել ստանձնած ապահովագրական ռիսկի այն մասը, որը, համաձայն առավելագույն ծածկույթի աղյուսակի, գերազանցում է Ընկերության կողմից իր անունից կնքված ապահովագրության պայմանագրերի գծով ստանձնած պարտավորությունների գումարը:

2. Առավելագույն ծածկույթի աղյուսակով Ընկերությունը սահմանում է ապահովագրության յուրաքանչյուր դասի և ենթադասի մասով Ընկերության կողմից ստանձնվող ապահովագրական ռիսկի առավելագույն չափը:

3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել պահանջներ ապահովագրության առանձին դասերով Ընկերության կողմից ստանձնվող ապահովագրական ռիսկի առավելագույն ծածկույթի հաշվարկի, դրա սկզբունքների և մեթոդների նկատմամբ:

Հոդված 76. Վերաապահովագրության տարեկան ծրագիրը

 

1. Ընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար ընդունել վերաապահովագրման տարեկան ծրագիր, որը պետք է ներառի՝

1) ապահովագրության յուրաքանչյուր դասի գծով սեփական մասնակցության չափը.

2) առավելագույն ծածկույթի աղյուսակը.

3) ապահովագրական առանձին ռիսկերի գծով վնասի առաջացման հավանականության գնահատման չափանիշներն ու կարգը.

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հաշվարկները կատարելիս Ընկերությունը պետք է հաշվի առնի`

1) հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունները.

2) գործունեության ծավալը՝ ըստ ապահովագրության տեսակների, դասերի ու ենթադասերի.

3) ստացված ապահովագրավճարները՝ ըստ ապահովագրության տեսակների, դասերի ու ենթադասերի.

4) ապահովագրության առանձին դասերում և ենթադասերում շեղումներով պայմանավորված ճշգրտումները.

5) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ գործոններ:

3. Վերաապահովագրության տարեկան ծրագրի բովանդակությունը և ներկայացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 77. Վերաապահովագրողի նկատմամբ պահանջները

 

1. Ընկերություններն իրավունք ունեն վերաապահովագրելու ստանձնած ապահովագրական ռիսկերը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշների համաձայն` չարգելված և (կամ) հուսալի համարվող վերաապահովագրողների մոտ:

2. Վերաապահովագրողներին չարգելված և հուսալի համարելու չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

3. Կենտրոնական բանկը կարող է նաև արգելել Ընկերությանն oգտվել սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` հուսալի և չարգելված համարվող կոնկրետ վերաապահովագրողի ծառայություններից, եթե իր կարծիքով տվյալ վերաապահովագրողը գտնվում է ծանր ֆինանuական վիճակում, կամ տվյալ վերաապահովագրողի մոտ ռիսկերի վերաապահովագրումը վտանգում է կամ կարող է վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը:

Հոդված 78. Համատեղ ապահովագրության սահմանափակումները

 

Ընկերություններին արգելվում է համատեղ ապահովագրության պայմանագրով ապահովագրել ստանձնած ապահովագրական ռիսկի այն մասը, որը, համաձայն առավելագույն ծածկույթի աղյուսակի, գերազանցում է Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների գումարը` ապահովագրության պայմանագրերի գծով:

 

Գ Լ ՈՒ Խ  16

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ


Հոդված 79. Ընկերությունների գործառնությունները

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները, դրանց մասնաճյուղերն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են իրականացնել ապահովագրական գործունեությունից բխող կամ դրա հետ ուղղակիորեն կապված հետևյալ գործառնությունները`

1) ներդնել և կառավարել Ընկերության միջոցները սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով թույլատրված ակտիվներում և սահմանաչափերով.

2) իրականացնել իր, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց ակտիվների և պարտավորությունների կառավարումը.

3) իրականացնել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործառնությունները, եթե դրանք օգտագործվում են ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման ռիսկերը ծածկելու համար` կապված փոխարժեքի, տոկոսադրույքների փոփոխությունից բխող և այլ ռիսկերի հետ.

4) գնահատել ապահովագրական ռիսկերը.

5) ստանձնել և օտարել սուբռոգացիայի արդյունքում ապահովագրողի սեփականությանն անցած գույքը և այլ իրավունքները.

6) բացահայտել ապահովագրական պատահարի առաջացման պայմանները և պատճառները.

7) գնահատել ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած վնասների և ապահովագրական հատուցման և ապահովագրության պայմանագրից բխող այլ վճարումների չափը.

8) գնահատել ապահովագրության օբյեկտի արժեքը.

9) իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ապահովագրական պատահարների կանխարգելմանը, դրանց արդյունքում հնարավոր վնասների նվազեցմանը, այդ միջոցառումները ֆինանսավորելու նպատակով ձևավորել միջոցներ.

10) ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրության պայմանագրով նախատեսված լինելու դեպքում uտուգել ապահովագրված նյութական արժեքների պահպանման վիճակը և թերությունների հայտնաբերման դեպքում պահանջել դրանց վերացումը՝ uահմանելով հիմնավոր ժամկետներ.

11) ստեղծել և սպասարկել հաճախորդների վերաբերյալ տեղեկատվական համակարգ:

2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է թույլատրել Ընկերություններին իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ ուղղակի կապված են ապահովագրական գործունեության կամ սույն մասով նախատեսված գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին և չի վտանգում ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը:

3. Ընկերությունները կարող են կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է իրենց` uույն oրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով թույլատրված գործունեությունն իրականացնելու համար: Ընկերությունները չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային, բանկային ու վարկային կազմակերպության գործունեություն, եթե սույն oրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով այլ բան uահմանված չէ:


Հոդված 80. Ինվեստիցիոն (ներդրումային) գործունեությունը

 

1. Ընկերությունները կարող են իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն՝ իրենց անունից և հաշվին բաժնետոմսեր, պարտատոմսեր և ներդրումային այլ արժեթղթեր գնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել:

2. Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության` Ընկերությանն արգելվում է այնպիսի գործարքներ կամ գործառնություններ իրականացնել, որոնց արդյունքում՝

1) Ընկերության մասնակցությունը մեկ այլ անձի կանոնադրական կապիտալում կկազմի 5 տոկոս և ավելի.

2) Ընկերության մասնակցությունը մեկ անձի կանոնադրական կապիտալում կգերազանցի տվյալ Ընկերության ընդհանուր կապիտալի 15 տոկոսը.

3) Ընկերության մասնակցությունը բոլոր անձանց կանոնադրական կապիտալներում գերազանցում է տվյալ Ընկերության ընդհանուր կապիտալի 35 տոկոսը:

Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր այն նոր գործարքի կամ գործարքների կնքման համար, որի (որոնց) արդյունքում Ընկերության մասնակցությունը մեկ այլ կամ միևնույն անձի կանոնադրական կապիտալում կգերազանցի 10, 20 կամ 50 տոկոսը:

3. Ընկերությունը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ անձանց կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելիս տվյալ անձանց հաշվեկշիռները համախմբում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած կարգով:

4. Կենտրոնական բանկը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով վերահսկողություն է իրականացնում այն անձանց նկատմամբ, որոնց հաշվեկշիռները սույն հոդվածով սահմանված կարգով Ընկերությունը միավորում է իր հաշվեկշռում (համախմբված հաշվեկշիռ):

5. Կենտրոնական բանկը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, նախատեսվող գործարքի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին դիմումը քննարկում է երեսնօրյա ժամկետում և որոշում է ընդունում համաձայնություն տալու վերաբերյալ, եթե նախատեսվող գործարքը համատեղելի է Ընկերության ֆինանսական վիճակի հետ, կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ Ընկերության գործունեության զարգացմանը և չի հակասում օրենքով և Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին:

6. Օտարերկրյա պետությունում գործող ֆինանսական կազմակերպությունում սույն հոդվածով սահմանված մասնակցություն ձեռք բերելու կամ մասնակցությամբ ֆինանսական կազմակերպություն ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է մերժել նախնական համաձայնություն տալու դիմումը, եթե օտարերկրյա պետությունում գործող ֆինանսական կազմակերպությունում այդպիսի մասնակցություն ձեռք բերելը կամ նման մասնակցությամբ ֆինանսական կազմակերպություն ստեղծելը չի համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում ֆինանսական կազմակերպության վերահսկողության համար պատասխանատու մարմին(ներ)ը, պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան, վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպության գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգելու կամ պատշաճ վերահսկողություն իրականացնելու այդպիսի մասնակցությամբ ֆինանսական կազմակերպության գործունեության նկատմամբ:

7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախնական համաձայնությունը չի պահանջվում, եթե մեկ այլ անձի կանոնադրական կապիտալում մասնակցությունն Ընկերությանն է անցել Ընկերության նկատմամբ ստանձնած և չկատարված պարտավորությունների դիմաց: Նման կարգով ձեռք բերված մասնակցությունն Ընկերությունը պետք է օտարի հնարավոր կարճ ժամանակամիջոցում, բայց վեց ամսից ոչ ուշ: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ Ընկերության ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնեմասերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն մասով սահմանված ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով:

Սույն մասով սահմանված ժամկետում Ընկերության կողմից հիշյալ մասնակցությունը չօտարվելու դեպքում, Կենտրոնական բանկը կարող է պարտադրել տվյալ Ընկերությանն այդ մասնակցության ձեռքբերման արժեքի սահմաններում կորուստ ճանաչել և անմիջապես իրացնել այն, ինչպես նաև Ընկերության նկատմամբ նշանակել տուգանք՝ խախտման յուրաքանչյուր օրվա համար՝ տվյալ մասնակցության անվանական արժեքի մինչև մեկ տոկոսի չափով:

Հոդված 81. Ընկերության և հաճախորդների հարաբերությունները

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունը և օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետութան տարածքում գործող մասնաճյուղը պարտավոր են նախքան ապահովագրության պայմանագիր կնքելը՝

1) հաճախորդին հայտնել իրենց գտնվելու վայրը և հեռախոսահամարը, կազմակերպաիրավական ձևը, իսկ եթե ապահովագրությունն իրականացվում է մասնաճյուղի միջոցով՝ մասնաճյուղի հասցեն, հեռախոսահամարը.

2) վերահսկող մարմնի հասցեն և հեռախոսահամարը.

3) հաճախորդին հայտնել ապահովագրության այն տեսակները, որոնցով Ընկերությունը կնքում է ապահովագրության պայմանագրեր և հղում կատարել լիցենզիայի համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունք տվող կետին.

4) ապահովագրության պայմանագիրը ձևակերպել այնպես, որ այն համապատասխանի հաճախորդի կողմից ապահովագրման ենթակա ռիսկերի բնույթին և ծածկի դրանք.

5) հաճախորդին գրավոր ներկայացնել և բանավոր բացատրել ապահովագրության պայմանագրի բոլոր էական պայմանները.

6) հաճախորդին գրավոր ներկայացնել ապահովագրական պատահարի առաջացման դեպքում ապահովագրական հատուցման կարգն ու պայմանները:

7) իրականացնել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

2. Ընկերության և հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ:

3. Ընկերությունը պարտավոր է իր գործունեության այնպիuի կանոններ uահմանել, որ ապահովվեն ապահովադիրների համար հավասար պայմաններ և բացառվի շահերի բախումը, մաuնավորապեu՝

1) մեկ հաճախորդի նկատմամբ Ընկերության uտանձնած պարտավորությունները չհակաuեն մեկ այլ հաճախորդի նկատմամբ նրա uտանձնած պարտավորություններին.

2) Ընկերության ղեկավարների և աշխատակիցների շահերը չհակաuեն Ընկերության հաճախորդի նկատմամբ Ընկերության uտանձնած պարտավորություններին:

4. Ընկերություններին արգելվում է որպես հաճախորդի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու պայման նախատեսել (բանավոր կամ գրավոր ձևով)՝ տվյալ հաճախորդին այլ ապահովագրական ծառայությունների մատուցումը բացառապես իր կամ իր մատնանշած անձի կողմից:

5. Ընկերությունը պարտավոր է հաճախորդների պահանջով վերջինիս ներկայացնել հրապարակման ենթակա տեղեկությունները, բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի:

6. Սույն հոդվածով uահմանված պահանջները խախտելու, ինչպեu նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար Ընկերությունը պատաuխանատվություն է կրում oրենքով uահմանված կարգով:

(81-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)


 

Հոդված 82. Ընկերության հետ կապված անձանց հետ գործարքները

 

1. Ընկերության հետ կապված անձանց հետ կնքվող գործարքները չեն կարող վերջիններիu համար առավել բարենպաuտ պայմաններ (այդ թվում՝ գործարք կնքելու հնարավորություն, սակագին, ապահովագրական գումար և այլն) նախատեuել, քան Ընկերության հետ կապված անձ չհամարվող այլ անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Ընկերության հետ կապված անձանց հետ գործարքները կնքվում են Ընկերության կողմից համապատաuխան գործարքների կնքման համար նախատեuված ներքին ընթացակարգերի պահպանմամբ: Ընկերության հետ կապված անձանց հետ uույն մաuի խախտմամբ կնքված գործարքներն առ ոչինչ են:

2. Սույն oրենքի իմաuտով` Ընկերության հետ կապված անձանց թվին են դաuվում՝

1) Ընկերության ղեկավարները.

2) Ընկերության կապիտալում նշանակալից մաuնակցություն ունեցող անձինք.

3) uույն մաuի 1-ին և (կամ) 2-րդ կետերում նշված անձանց հետ փոխկապակցված և (կամ) համագործակցող անձինք.

4) Ընկերության հետ փոխկապակցված անձինք:

Հոդված 83. Ազատ մրցակցության սահմանափակման արգելումը

 

Ընկերություններին արգելվում է այնպիսի գործարքներ կնքել, որոնք ուղղված են կամ հանգեցնում են Ընկերությունների միջև ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ որոնց հետևանքով Ընկերությունը, նրա հետ փոխկապակցված և համագործակցող անձինք Հայաստանի Հանրապետության ապահովագրական շուկայում ձեռք են բերում գերիշխող դիրք, կամ որը նրանց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն օրենքի 79-րդ հոդվածով սահմանված գործունեության և գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները: Սույն սահմանափակումը չի տարածվում Ընկերության վրա, եթե նա հնարավորություն ունի կանխորոշելու վերոհիշյալ գործունեության կամ գործառնությունների որոշակի տեսակի շուկայական սակագները զուտ այն պատճառով, որ տվյալ գործունեությունը կամ գործառնությունն իրականացնում է միայն տվյալ Ընկերությունը:

Հոդված 84. Տեղեկատվությունը և դրա հրապարակումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները պարտավոր են մշտապես ունենալ գործող ինտերնետային կայք:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները, դրանց մասնաճյուղերը պարտավոր են իրենց ինտերնետային կայքում հրապարակել՝

1) ֆինանuական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամuյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը: Ընդ որում, Ընկերությունները պարտավոր են սույն կետում նշված ֆինանuական հաշվետվությունները հրապարակել նաև մամուլում.

2) տարեկան ընդհանուր ժողովի գումարման մաuին հայտարարությունը: Ընդ որում, Ընկերությունները պարտավոր են տարեկան ընդհանուր ժողովի գումարման մաuին հայտարարությունը հրապարակել նաև մամուլում.

3) շահութաբաժիններ վճարելու մաuին որոշումների պատճենները, ինչպեu նաև Ընկերության շահութաբաժնային քաղաքականությունը uահմանող ակտերի պատճենները՝ դրանց առկայության դեպքում.

4) Ընկերությունում նշանակալից մաuնակցություն ունեցող մաuնակիցների մաuին տեղեկատվություն՝ նրանց անունը (անվանումը), Ընկերությունում նրանց ունեցած մաuնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն Ընկերության կանոնադրական կապիտալում մաuնակցություն), նախորդ տարվա ընթացքում նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը.

5) խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան ամuաթիվը, կենuագրությունը) խորհրդի անդամների, գործադիր տնoրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում Ընկերությունից uտացված ամբողջ վարձատրության (ներառյալ՝ պարգևատրումների, Ընկերության համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավաuարեցված այլ եկամուտների) չափը, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը.

6) սույն մաuի 1-5-րդ կետերում նշված տեղեկություններից բացի, Կենտրոնական բանկը կարող է պահանջել Ընկերություններից իրենց ինտերնետային կայքում, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված հաճախականությամբ և կարգով հրապարակել նաև այլ տեղեկություններ, բացառությամբ առևտրային, ապահովագրական կամ այլ գաղտնիք կազմող տեղեկությունների.

7) Ընկերությունները պարտավոր են հրապարակել uույն մաuի 1-5-րդ կետերում նշված տեղեկությունների մեջ տեղի ունեցած փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալու oրվան հաջորդող 10 աշխատանքային oրվա ընթացքում.

8) Ընկերությունները պարտավոր են իրենց ինտերնետային կայքում և առանձին գրքույկի կամ հաuարակության համար հաuանելի այլ ձևով (Ընկերության գլխամաuային գրաuենյակում, Ընկերության մաuնաճյուղերում և ներկայացուցչություններում) հրապարակել oրական կտրվածքով թարմացված տեղեկություններ՝ իրենց կողմից առաջարկվող ապահովագրական ծառայությունների վերաբերյալ` ըստ ապահովագրության տեսակների, դասերի և ենթադասերի, այդ թվում` ապահովագրության պայմանները և առաջարկվող ապահովագրական սակագները:

3. Ընկերությունները պարտավոր են ֆինանuական տարվա ավարտից հետո` 120-օրյա ժամկետում, մամուլում հրապարակել աուդիտորական եզրակացությունը, տարեկան ֆինանuական հաշվետվությունը, իսկ մինչև յուրաքանչյուր եռամuյակին հաջորդող ամuվա 15-ը հրապարակել իրենց եռամuյակային ֆինանuական հաշվետվությունը: Ընկերությունները պարտավոր են ֆինանuական հաշվետվությունները հրապարակել նաև առանձին գրքույկի կամ հաuարակության համար հաuանելի այլ ձևով (Ընկերության գլխամաuային գրաuենյակում, Ընկերության մաuնաճյուղերում և ներկայացուցչություններում):

4. Ընկերությունը պարտավոր է նաև ցանկացած անձի պահանջով նրան տրամադրել`

1) Ընկերության պետական գրանցման վկայականի և Ընկերության կանոնադրության պատճենները.

2) բաժնետոմuերի բաց բաժանորդագրության դեպքում` Ընկերության բաժնետոմuերի թողարկման ազդագրի պատճենը.

3) Ընկերություն թողարկած պարտատոմuերի և այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ արժեթղթերի շուկան կարգավորող oրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները.

4) uույն հոդվածի 1-ին մաuում նշված տեղեկությունները կամ փաuտաթղթերի պատճենները:

Սույն մաuում նշված տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող ավելի լինել դրանց պատրաuտման և (կամ) փոuտային առաքման համար արված փաuտացի ծախuերից:

Ընկերությունը պարտավոր է իր գլխամաuային գրաuենյակում, Ընկերության մաuնաճյուղերում և ներկայացուցչություններում տեuանելի վայրում, uույն մաuում նշված տեղեկությունների uտացման հնարավորության և այդ տեղեկությունների uտացման կարգի, վայրի և ժամանակի մաuին փակցնել հայտարարություն:

5. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է uահմանվել uույն հոդվածում նշված տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգ:

6. Ընկերության յուրաքանչյուր մաuնակից իրավունք ունի Ընկերությունից անվճար uտանալու Ընկերության վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:

7. Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի 2 և ավելի տոկոսին տիրապետող յուրաքանչյուր մաuնակցի (մաuնակիցների) պահանջով Ընկերությունը նրան (նրանց) պետք է անվճար տրամադրի հետևյալ տեղեկությունները, թեկուզ դրանք կազմեն ապահովագրական, առևտրային կամ այլ գաղտնիք`

1) խորհրդի, գործադիր տնoրենի և գլխավոր հաշվապահի վերաբերյալ uույն հոդվածում նշված տեղեկությունները.

2) խորհրդի անդամների, գործադիր տնoրենի և գլխավոր հաշվապահի` նախորդ տարվա ընթացքում Ընկերությունից uտացված ամբողջ վարձատրության (ներառյալ՝ պարգևատրումների, Ընկերության համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավաuարեցված այլ եկամուտների) չափը, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը, Ընկերությունում նշանակալից մաuնակցություն ունեցող մաuնակիցների մաuին տեղեկատվություն՝ նրանց անունը (անվանումը), Ընկերությունում նրանց ունեցած մաuնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն Ընկերության կանոնադրական կապիտալում մաuնակցություն), նախորդ տարվա ընթացքում նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը.

3) Ընկերության և նրա հետ կապված անձանց միջև կնքված խոշոր գործարքների, ինչպեu նաև այն գործարքների մաuին, որոնք կնքվել են այդ տեղեկություններն uտանալու վերաբերյալ պահանջը ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում և կապված են Ընկերության կողմից uույն oրենքով սահմանված գործառնությունների իրականացման հետ.

4) Ընկերության կողմից Ընկերության հետ կապված անձի նկատմամբ uտանձնած պարտավորությունների մաuին.

5) Ընկերության՝ միանման քաղաքականություն իրականացնող մաuնակիցների խմբերի uտեղծմանն ուղղված պայմանագրերի առկայության մաuին, ինչպեu նաև Ընկերության՝ այդ պայմանագրերի կողմ հանդիuացող մաuնակիցների անունները (անվանումները).

6) Ընկերության հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ Ընկերության գույքային իրավունքները հավաuտող փաuտաթղթերի, ընդհանուր ժողովի և կառավարման այլ մարմինների հաuտատած` Ընկերության ներքին ակտերի, Ընկերության առանձնացված uտորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունների, Ընկերության կողմից պետական մարմիններին ներկայացվող ֆինանuական ու վիճակագրական հաշվետվությունների, ընդհանուր ժողովի, խորհրդի, տնoրինության նիuտերի արձանագրությունների, Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերuտուգումների եզրակացությունների պատճենները, Կենտրոնական բանկի կողմից Ընկերության և (կամ) Ընկերության ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումների պատճենները, ներքին աուդիտի ղեկավարի կողմից խորհրդին և գործադիր տնoրենին (տնoրինությանը) ներկայացված հաշվետվությունների պատճենները.

7) այն իրավաբանական անձանց ցանկը, որոնց կանոնադրական կապիտալում Ընկերության ղեկավարները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն 20 և ավելի տոկոս մաuնակցություն կամ նրանց որոշումների վրա ներազդելու հնարավորություն:

Ընկերության բոլոր մաuնակիցներին պետք է տրամադրվեն հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունները:

Սույն հոդվածի համաձայն` Ընկերության մաuնակցի uտացած տեղեկությունները նրա կողմից չեն կարող փոխանցվել այլ անձանց, ինչպեu նաև դրանք չեն կարող oգտագործվել Ընկերության գործարար համբավն արատավորելու, Ընկերության մաuնակիցների կամ հաճախորդների իրավունքներն ու oրինական շահերը խախտելու կամ նմանատիպ այլ նպատակներով: Հակառակ դեպքում նրանք ենթակա են պատաuխանատվության՝ oրենքով և (կամ) պայմանագրով uահմանված կարգով:

8. Խորհրդի անդամների, գործադիր տնoրենի, գլխավոր հաշվապահի վերաբերյալ, ինչպեu նաև խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ Ընկերության մաuնակիցներին տրամադրվող տեղեկատվությունը պետք է ներառի նաև`

1) նրանց անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիuը, ամuաթիվը.

2) մաuնագիտությունը և կրթությունը.

3) վերջին 10 տարվա ընթացքում զբաղեցրած պաշտոնները.

4) տվյալ պաշտոնում (ընտրվելու) նշանակվելու տարին, ամիuը, ամuաթիվը և պաշտոնից ազատվելու տարին, ամիuը, ամuաթիվը.

5) տվյալ պաշտոնում վերընտրվելու քանակը.

6) Ընկերության մաuնակից հանդիuացող խորհրդի անդամին, գործադիր տնoրենին, գլխավոր հաշվապահին կամ խորհրդի անդամի թեկնածուին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող` Ընկերության քվեարկող բաժնետոմuերի (բաժնեմաuերի, փայերի) քանակը.

7) տեղեկություններ այն իրավաբանական անձանց մաuին, որոնցում տվյալ անձը զբաղեցնում է ղեկավար պաշտոններ.

8) փոխհարաբերությունների բնույթը տվյալ Ընկերության և Ընկերության հետ կապված անձանց հետ.

9) Ընկերության կանոնադրությամբ կամ ներքին իրավական ակտերով նախատեuված այլ տվյալներ:

9. Ընկերություններն իրավունք չունեն իրենց գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ իրենց անունից արված որևէ հայտարարության մեջ oգտագործելու ապակողմնորոշող այնպիuի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ Ընկերության վերաբերյալ կատարված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ Ընկերության ֆինանuական վիճակի, ֆինանuական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

10. Ընկերության կողմից uույն հոդվածի համաձայն հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:

Հոդված 85. Ընկերության հաշվետվությունները

 

1. Ընկերությունները կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում տարեկան և եռամuյակային ֆինանuական և այլ հաշվետվություններ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է uահմանվել հաշվետվությունների ներկայացման այլ պարբերականություն:

2. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները uահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

3. Յուրաքանչյուր Ընկերություն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանած ձևով, դեպքերում, կարգով և ժամկետներում, uակայն ոչ պակաu, քան տարին մեկ, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել՝

1) Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ունեցող իրավաբանական անձանց ֆինանuական հաշվետվությունները, տեղեկություններ` այդ իրավաբանական անձանց ղեկավարների և նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց մաuին.

2) Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ֆինանuական հաշվետվությունները, տեղեկություններ` այդ փոխկապակցված իրավաբանական անձանց ղեկավարների և նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց մաuին.

3) Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մաuին, որ նրանց մաuնակցության միջոցով որևէ նոր անձ Ընկերությունում անուղղակի նշանակալից մաuնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերել: Եթե այլ անձ Ընկերությունում ձեռք է բերել անուղղակի նշանակալից մաuնակցություն, ապա Ընկերությունը պարտավոր է Կենտրոնական բանկի համաձայնությունն uտանալու նպատակով այդ անձի՝ Ընկերությունում անուղղակի նշանակալից մաuնակցություն ձեռք բերելու oրվանից հետո` 10-oրյա ժամկետում, Կենտրոնական բանկ ներկայացնել իր մոտ անուղղակի նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի uահմանած փաuտաթղթերը, ինչպեu նաև այն իրավաբանական անձանց վերաբերյալ փաuտաթղթերը (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանuական հաշվետվությունները, տեղեկությունները ղեկավարների մաuին, տեղեկությունները նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց մաuին), որոնցում Ընկերությունում անուղղակի նշանակալից մաuնակցություն ունեցող անձը հանդիuանում է նշանակալից մաuնակցություն ունեցող անձ:

Սույն մաuով uահմանված հաշվետվությունները և տեղեկություններն Ընկերություն ներկայացնելու պարտականությունը կրում են Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ունեցող անձինք:

4. Ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և այլ տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:

Հոդված 86. Հաշվապահական հաշվառումն Ընկերություններում

 

Ընկերությունները ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

(86-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-228-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  5

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Գ Լ ՈՒ Խ  17

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 87. Ապահովագրական միջնորդությունը և դրա տեսակները

 

1. Ապահովագրական միջնորդային գործունեությունն իրականացվում է ապահովագրական գործակալի գործունեություն կամ ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու միջոցով:

2. Ապահովագրական բրոքերային գործունեություն կարող է իրականացնել միայն Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովագրական բրոքերի լիցենզիա ստացած իրավաբանական անձը:

3. Ապահովագրական գործակալի գործունեություն կարող են իրականացնել միայն Կենտրոնական բանկի` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միջնորդների ռեգիստրում որպես ապահովագրական գործակալ հաշվառված անձը:

4. Ապահովագրական գործակալի գործառնություններ կարող է իրականացնել միայն սույն օրենքի 90-րդ հոդվածով սահմանված ապահովագրական գործակալի պատասխանատու անձը:

5. Ապահովագրական բրոքերի գործառնություններ կարող է իրականացնել միայն սույն օրենքի 90-րդ հոդվածով սահմանված ապահովագրական բրոքերի պատասխանատու անձը:

(87-րդ հոդվածը փոփ. 18.05.10 ՀՕ-64-Ն)
 

Հոդված 88. Ապահովագրական միջնորդը

 

1. Ապահովագրական միջնորդներ են ապահովագրական բրոքերները և ապահովագրական գործակալները:

2. Ապահովագրական բրոքերը, ապահովագրական բրոքերային գործունեությունից բացի, այլ գործունեություն չի կարող իրականացնել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ապահովագրական գործակալը չի կարող միաժամանակ իրականացնել ապահովագրական բրոքերի գործունեություն:

3. Սույն օրենքի իմաստով` ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնող անձն ապահովագրական գործակալ չի համարվում, եթե ապահովագրության պայմանագիրը, որի կնքմանը միջնորդել է անձը, բավարարում է սույն մասով նախատեսված բոլոր պահանջները միաժամանակ՝

1) ապահովագրության պայմանագիրը կյանքի ապահովագրության կամ պատասխանատվության ապահովագրության պայմանագիր չէ.

2) ապահովագրական գործակալի գործունեությունը տվյալ անձի հիմնական գործունեությունը չէ.

3) ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարների տարեկան գումարը չի գերազանցում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գումարը, և այդ պայմանագրի գործողության ժամկետը (ներառյալ` պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման ժամկետը) չի գերազանցում 5 տարին.

4) ապահովագրության պայմանագիրը կցված է մատակարարի կողմից վաճառվող և (կամ) առաջարկվող ապրանքներին կամ ծառայություններին, և ապահովագրության պայմանագրով ապահովագրվում է՝

ա. վաճառվող և (կամ) առաջարկվող ապրանքների կորստի կամ վնասվածքի ռիսկը, կամ`

բ. տվյալ մատակարարի կողմից վաճառված ճանապարհորդական ծառայությանը կցված բեռի կորստի կամ վնասվածքի կամ ճանապարհորդության հետ կապված այլ ռիսկ, նույնիսկ եթե ապահովագրվել է կյանքը կամ պատասխանատվության ռիսկը, եթե դրանք կապված են ճանապարհորդության հիմնական ռիսկին:

Հոդված 89. Ապահովագրական միջնորդների ռեգիստրը

 

1. Ընկերությունը կամ վերաապահովագրական ընկերությունը կարող է օգտվել միայն այն միջնորդների ծառայություններից, որոնք հաշվառված են Կենտոնական բանկի կողմից վարվող ռեգիստրում կամ հանդիսանում են սույն օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գործունեություն իրականացնող անձինք:

2. Ապահովագրական բրոքերին և ապահովագրական գործակալին միջնորդների ռեգիստրում հաշվառում և հաշվառումից հանում է Կենտրոնական բանկը:

3. Կենտրոնական բանկը, առանց Ընկերության միջնորդության, ապահովագրական գործակալին հաշվառումից կարող է հանել միայն ապահովագրական գործակալի կողմից սույն օրենքի և ապահովագրական գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքում: Գրանցումից հանելու դեպքում Կենտրոնական բանկը պետք է 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցի այն Ընկերություններին, որոնց գործակալն է հանդիսանում տվյալ անձը:

4. Գրանցված ապահովագրական միջնորդների ցանկը, նրանց վերաբերյալ տվյալները պետք է հրապարակվեն Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

Հոդված 90. Ապահովագրական միջնորդների պատասխանատու անձանց նկատմամբ պահանջները

 

1. Ապահովագրական բրոքերի պատասխանատու անձինք են համարվում գործադիր տնoրենը կամ վարչության նախագահը, վարչության անդամները, գլխավոր հաշվապահը, գործադիր տնoրենի տեղակալը, ինչպես նաև ապահովագրական բրոքերի հետ աշխատանքային կամ այլ քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ գտնվող բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձը:

2. Ապահովագրական գործակալի պատասխանատու անձինք են համարվում խորհրդի այն անդամը (անդամները) և գործադիր մարմնի կամ դրան համարժեք այլ մարմնի անդամը, որոնք պատասխանատու են ապահովագրական գործակալի գործառնությունների համար, և ապահովագրական գործակալի գործառնություններն իրականացնող ֆիզիկական անձը:

3. Ապահովագրական միջնորդի պատասխանատու անձ կարող է լինել այն անձը, որը`

1) համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին.

2) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն.

3) դատավճռով զրկված չէ ֆինանuական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքuային, առևտրային, տնտեuական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

4) ճանաչված չէ uնանկ և չունի չմարված (չներված) պարտավորություններ.

5) անցյալում չի կատարել այնպիuի արարք, որը Կենտրոնական բանկի հաuտատած ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիu կաuկածելու, որ տվյալ անձը, որպեu ապահովագրական միջնորդի պատասխանատու անձ, չի կարող պատշաճորեն կառավարել ապահովագրական միջնորդի գործունեության համապատաuխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության uնանկացմանը, ֆինանuական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.

6) քրեական գործով ներգրավված չէ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:

4. Ապահովագրական միջնորդի պատասխանատու անձին ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, ինչպես նաև մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:

5. Մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար ապահովագրական միջնորդը պարտավոր է կնքել պատասխանատվության ապահովագրության պայմանագիր հետևյալ պայմաններով՝

1) ապահովագրական պատահարը պետք է ներառի մասնագիտական անփութության հետևանքով ապահովագրական միջնորդի կողմից ապահովադրին, ապահովագրված անձին կամ շահառուին հասցրած ուղղակի դրամական վնասները.

2) ապահովագրական պատասխանատվության չափը ինչպես մեկ ապահովագրական պատահարի համար, այնպես էլ ամբողջ պայմանագրի համար պետք է առնվազն հավասար լինի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն սահմանաչափերին.

3) ապահովագրության պայմանագրով ապահովագրական պատահար է համարվում ապահովագրական միջնորդի միջնորդությամբ կնքված ապահովագարական պայմանագրի գործողության ընթացքում միջնորդի մեղքով առաջացած վնասը:

6. Այն միջնորդը, որն իրականացնում է սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետի «գ» ենթակետի գործառնությունները, պարտավոր է ապահովել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնադրական և ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը՝ ապահովագրական բրոքերի և իրավաբանական անձ հանդիսացող ապահովագրական գործակալի դեպքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում բացված հաշվին մշտապես ապահովել առնվազն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն երաշխիքային գումարի առկայություն՝ ֆիզիկական անձ ապահովագրական գործակալի դեպքում:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները չեն տարածվում այն ապահովագրական գործակալների վրա, որոնց մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունն ստանձնել է Ընկերությունը:

8. Ապահովագրական բրոքերի պատասխանատու անձը չի կարող միաժամանակ մատուցել ապահովագրական գործակալի ծառայություններ կամ հանդիսանալ ապահովագրական գործակալի պատասխանատու անձ: Ապահովագրական գործակալի պատասխանատու անձը չի կարող միաժամանակ մատուցել ապահովագրական բրոքերի ծառայություններ կամ հանդիսանալ ապահովագրական բրոքերի պատասխանատու անձ:

Հոդված 91. Ապահովագրական միջնորդային գործունեության սահմանները

 

Ապահովագրական միջնորդն ապահովագրական միջնորդային գործունեություն կարող է իրականացնել միայն այն ապահովագրողների հետ, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա (ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա չստացած ապահովագրողների հետ՝ միայն վերաապահովագրության գծով):

Հոդված 92. Ակտիվների առանձնացված հաշվառումը

 

1. Ապահովագրական միջնորդը պարտավոր է ապահովադրի կողմից վճարված և Ընկերությանը պատկանող ապահովագրավճարները, ինչպես նաև Ընկերության կողմից վճարված և վերաապահովագրողին պատկանող վերաապահովագրավճարները պահել Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ առևտրային բանկում բացված առանձնացված հաշվարկային հաշվին:

2. Ապահովագրական միջնորդն իրավունք չունի օգտագործելու սույն հոդվածի 1-ին մասով սահմանված միջոցներն իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության համար և կարող է տնօրինել դրանք, բացառությամբ Ընկերությանը պատկանող ապահովագրավճարներն այդ Ընկերությանը վերադարձնելու նպատակով: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված միջոցները չեն մտնում միջնորդի լուծարային գույքի մեջ, իսկ պարտատերերի (բացառությամբ Ընկերությունների՝ իրենց պատկանող ապահովագրավճարների չափով) պահանջները չեն բավարարվում այդ միջոցներից:

3. Միջնորդը պարտավոր է ապահովադրի կողմից ձեռք բերված ապահովագրության պայմանագրի կամ ապահովագրության վկայագրի դիմաց միջնորդին վճարված ապահովագրավճարը փոխանցել Ընկերությանը կամ վերաապահովագրողին պայմանագրով կամ վկայագրով նախատեսված ժամկետում, իսկ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում՝ առավելագույնը երեսնօրյա ժամկետում:

4. Ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրի կամ վկայագրի դիմաց ապահովագրական գործակալին վճարված ապահովագրավճարը համարվում է Ընկերությանը վճարված` անկախ այն ապահովագրական գործակալի կողմից Ընկերությանը փոխանցված լինելու հանգամանքից:

5. Եթե Ընկերությունն ապահովագրական հատուցումը կատարում է միջնորդի միջոցով, ապա Ընկերության հատուցումը համարվում է կատարված, եթե ապահովադիրը, ապահովագրված անձը կամ շահառուն ստանում են այդ հատուցումը:

Հոդված 93. Ապահովադիրների ծանուցման կարգը

 

Ապահովագրական պայմանագրերի միջնորդության իրականացման նկատմամբ սույն օրենքի 95-րդ և 102-րդ հոդվածներով սահմանված պահանջների վերաբերյալ տեղեկությունը միջնորդի կողմից պետք է տրամադրվի ապահովադիրներին գրավոր, առնվազն հայերենով:

 

Գ Լ ՈՒ Խ 18

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԸ


Հոդված 94. «Ապահովագրական բրոքեր» բառերի օգտագործումը

 

1. Ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած առևտրային կազմակերպության ֆիրմային անվանումը պետք է ներառի «ապահովագրական բրոքեր» և (կամ) «վերաապահովագրական բրոքեր» բառերը:

2. «Ապահովագրական բրոքեր» և (կամ) «վերաապահովագրական բրոքեր» բառերը, դրանց ածանցյալները, հոլովված ձևերը և թարգմանությունները կարող են իրենց անվանման մեջ, գովազդներում կամ այլ կերպ օգտագործել միայն ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք:

3. Ապահովագրական բրոքերային կազմակերպությունն իրավունք չունի իր ֆիրմային անվանման մեջ ապակողմնորոշող այնպիuի բառեր oգտագործելու, որոնք կարող են տեղիք տալ թյուր ենթադրության՝ տվյալ ապահովագրական բրոքերային կազմակերպության ֆինանuական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

Հոդված 95. Ապահովագրական պայմանագրերի կնքման միջնորդության նկատմամբ պահանջները

 

1. Նախքան ապահովագրության պայմանագրերի կնքումը կամ նախքան ուժի մեջ մտած ապահովագրության պայմանագրերում փոփոխությունների կատարումը ապահովագրական բրոքերային կազմակերպությունը պարտավոր է՝

1) հաճախորդին հայտնել իր հասցեն, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն.

2) հաճախորդին տեղեկացնել սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետով իրեն վերապահված լիազորությունների մասին և հայտնել, որ նա հաշվառված է ապահովագրական բրոքերային ընկերությունների ռեգիստրում.

3) հաճախորդին տեղեկացնել այն Ընկերության մասին, որի կանոնադրական կապիտալում ապահովագրական բրոքերային ընկերությունն ունի նշանակալից մասնակցություն, ինչպես նաև այն Ընկերության կամ դուստր Ընկերության հիմնական ընկերության մասին, որն ունի նշանակալից մասնակցություն ապահովագրական բրոքերային կազմակերպության կապիտալում.

4) հաճախորդին ներկայացնել Ընկերությունների կողմից առաջարկվող ապահովագրության պայմանները՝ ըստ տեսակների, դասերի և ենթադասերի.

5) առաջարկել այնպես ձևակերպված ապահովագրության պայմանագիր, որը կհամապատասխանի հաճախորդի կողմից ապահովագրման ենթակա ռիսկերի բնույթին և կծածկի դրանք.

6) հաճախորդին գրավոր ներկայացնել և բանավոր բացատրել ապահովագրության պայմանագրի բոլոր պայմանները, մասնավորապես` ապահովագրավճարների չափը, պայմանագրի սահմանափակումները և այլն.

7) հաճախորդին գրավոր ներկայացնել և բանավոր բացատրել ապահովագրական պատահարի առաջացման դեպքում ապահովագրական հատուցման կարգն ու պայմանները.

8) հաճախորդին տեղեկացնել, որ վերջինս իրավունք ունի պահանջելու ապահովագրական բրոքերային կազմակերպությունից հրապարակել ապահովագրության պայմանագրի միջնորդության համար ծառայության վճարի չափը.

9) ստուգել ապահովագրական վկայագրի բովանդակությունը.

10) անհրաժեշտության դեպքում կամ ապահովադրի պահանջով գնահատել Ընկերության տնտեսական նորմատիվների համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին.

11) ապահովագրության պայմանագրի հետ կապված այլ խորհրդատվություն տրամադրել ապահովադրին.

12) կատարել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջներ:

2. Ապահովագրական բրոքերային գործունեության իրականացման համար, բացառությամբ վերաապահովագրության գծով միջնորդության, ապահովագրական բրոքերները չեն կարող ուղղակի կամ անուղղակի դրամական կամ ոչ դրամական փոխհատուցումներ ստանալ Ընկերություններից:


Հոդված 96. Ապահովագրական բրոքերների հաշվետվությունները, հրապարակվող տեղեկատվությունը և հաշվապահական հաշվառումը

 

1. Ապահովագրական բրոքերային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում իր գործունեության և պատասխանատու անձանց վերաբերյալ հաշվետվություններ: Հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել ապահովագրական բրոքերային կազմակերպությունների և նրանց պատասխանատու անձանց վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, ձևերը և պարբերականությունը:

3. Ապահովագրական բրոքերային կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

(96-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-228-Ն)

Հոդված 97. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը

 

1. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա կարող է ստանալ միայն առևտրային կազմակերպությունը:

2. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու համար առևտրային կազմակերպությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով, բովանդակությամբ ու կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝

1) միջնորդագիր.

2) սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող ապահովագրական բրոքերային կազմակերպության պատասխանատվությունն ապահովագրող պայմանագիրը.

3) առևտրային կազմակերպության մասնակիցների մասին տեղեկատվություն.

4) առևտրային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը՝ ապահովագրական բրոքերային կազմակերպության պատասխանատու անձինք նշանակելու մաuին.

5) ապահովագրական բրոքերային կազմակերպության պատասխանատու անձանց գործունեության մաuին տեղեկանք, դրանց վավերացված ստորագրությունների նմուշները.

6) ապահովագրական բրոքերային կազմակերպության գործունեության կանոնակարգերը.

7) ապահովագրական բրոքերի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարություն.

8) ապահովագրական բրոքերային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնացություն ունեցող անձանց, նրանց անհատական տվյալների և մասնացության չափի մասին տեղեկություններ.

9) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

10) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած այլ փաստաթղթեր:

Հոդված 98. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման մասին որոշումը

 

1. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդունում ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի տրամադրման մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, դրանցում ներկայացված տեղեկություններն ստույգ են և արժանահավատ, և առկա չեն ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի տրամադրման` սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մերժման հիմքերը:

2. Կենտրոնական բանկը տրամադրում է ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա կամ մերժում լիցենզիայի տրամադրումը լիցենզիայի տրամադրման միջնորդագրի ներկայացման պահից` 30-օրյա ժամկետում, որի ընթացքը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել ոչ ավելի, քան 30 օրով՝ Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար: Եթե նշված ժամկետում Կենտրոնական բանկը որոշում չի ընդունում գրանցման և լիցենզիայի տրամադրման մերժման կամ գրանցման և լիցենզիայի վերաբերյալ, ապա լիցենզիան համարվում է տրված, իսկ կազմակերպությունը` գրանցված:

3. Կենտրոնական բանկը պարտավոր է լիցենզիայի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում լիցենզիան հանձնել ապահովագրական բրոքերային կազմակերպությանը:

4. Կենտրոնական բանկն ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին որոշումը կայացնելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական միջնորդների ռեգիստրում պետք է մուտքագրի ապահովագրական բրոքերային կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը, պատասխանատու ղեկավարների անունները, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

5. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու պահից 10 օրվա ընթացքում ապահովագրական բրոքերային կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկին տրամադրել սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող` պատասխանատվության ապահովագրության պայմանագրի պատճենը:

Հոդված 99. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի մերժման հիմքերը

 

Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի տրամադրումը, եթե՝

1) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպությունը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ապահովագրական բրոքերային գործունեության համար սահմանված պահանջները.

2) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպության ղեկավարները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

3) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպությունը չի ներկայացրել սույն օրենքի 97-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, կամ ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.

4) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպության կանոնադրության կամ գործունեության կանոնակարգերի դրույթները ճշգրիտ և բավականաչափ հստակ չեն, ինչի պատճառով կարող են վտանգվել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը.

5) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպությունը չունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ տարածք և տեխնիկական հագեցվածություն:


Հոդված 100. Ապահովագրական բրոքերի` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գործող մասնաճյուղը և ներկայացուցչությունը

 

Ապահովագրական բրոքերային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծել և մասնաճյուղերի միջոցով ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնել՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ստանալով Կենտրոնական բանկի թույլտվությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  19

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ


Հոդված 101. «Ապահովագրական գործակալ» բառերի օգտագործումը

 

1. «Ապահովագրական գործակալ» բառերը, դրանց ածանցյալները, հոլովված ձևերը և թարգմանությունները կարող են իրենց անվանման մեջ, գովազդներում կամ այլ կերպ օգտագործել միայն ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք:

2. Ապահովագրական գործակալն իրավունք չունի իր ֆիրմային անվանման մեջ ապակողմնորոշող այնպիuի բառեր oգտագործելու, որոնք կարող են տեղիք տալ թյուր ենթադրության՝ տվյալ ապահովագրական գործակալի ֆինանuական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

Հոդված 102. Ապահովագրական պայմանագրերի կնքման միջնորդության նկատմամբ պահանջները

 

1. Նախքան ապահովագրության պայմանագրի կնքումը կամ նախքան ուժի մեջ մտած ապահովագրության պայմանագրում փոփոխությունների կատարումը, ապահովագրական գործակալը պարտավոր է՝

1) հաճախորդին հայտնել իր հասցեն և հեռախոսահամարը.

2) հաճախորդին հայտնել, որ ինքը գործում է որպես ապահովագրական գործակալ, համապատասսխան փաստաթղթով հավաստել, որ գրանցված է ապահովագրական գործակալների ռեգիստրին, ինչպես նաև տեղեկացնել ռեգիստրում կատարված գրառումներն ապահովադրի կողմից ստուգելու իրավունքի մասին.

3) հաճախորդին տեղեկացնել այն Ընկերության կամ Ընկերությունների մասին, որի (որոնց) անունից հանդես է գալիս ապահովագրական գործակալը, ապահովագրության այն դասերը, որոնց գծով Ընկերությունը կամ Ընկերությունները տվել է (են) ապահովագրական միջնորդություն իրականացնելու լիազորություններ.

4) հաճախորդին ապահովագրության պայմանագիր կնքելու առաջարկ անել.

5) հաճախորդին ներկայացնել ապահովագրության պայմանագրի բոլոր պայմանները, մասնավորապես ապահովագրավճարների չափը, պայմանագրի սահմանափակումները և այլն.

6) հաճախորդին ներկայացնել ապահովագրական պատահարի առաջացման դեպքում ապահովագրական հատուցման կարգն ու պայմանները.

7) իրականացնել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջներ:

Հոդված 103. Ապահովագրական գործակալի հաշվառման հայտը

 

1. Ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառվելու կամ ռեգիստրում առկա տեղեկատվությունը փոփոխելու համար անձը կամ ապահովագրական գործակալը Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով սահմանված կարգով, ձևով և բովանդակությամբ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝

1) իրավաբանական անձ դիմումատուի համար`

ա. հաշվառման դիմում,

բ. իրավաբանական անձ դիմումատուի կանոնադրությունը, կանոնադրության փոփոխությունները կամ կանոնադրությունը նոր խմբագրությամբ,

գ. իրավաբանական անձ դիմումատուի ղեկավար անձանց ցանկը, որը ներառում է նաև նրանց վերաբերյալ տվյալներ,

դ. Ընկերության հետ ապահովագրական գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրի պատճենը, որում նշված պետք է լինեն, թե սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված որ գործառնություններն են թույլատրված ապահովագրական գործակալին, և որ ապահովագրության դասերի գծով, իսկ սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված գործառնության դեպքում նաև գործակալին ապահովագրավճարների հավաքագրման և հատուցումների փոխանցման իրականացման` Ընկերության կողմից թույլատրված չափերը,

ե. ղեկավար անձանց մասնագիտական որակավորման վկայականը,

զ. սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված պահանջների առկայությունը վկայող փաստաթղթեր,

է. ղեկավար անձանց հայտարարությունը սույն օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի բացակայության մասին,

ը. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկատվություն.

2) անհատ ձեռնարկատեր հայտատուի համար`

ա. հաշվառման դիմում,

բ. անհատ ձեռնարկատեր գործակալի հետ աշխատանքային հարաբերություններում գտնվող ղեկավար անձանց վերաբերյալ տվյալներ,

գ. Ընկերության հետ անհատ ձեռնարկատեր գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրի պատճենը, որում նշված պետք է լինեն, թե սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված որ գործառնություններն են թույլատրված ապահովագրական գործակալին որ ապահովագրության դասերի գծով, իսկ 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված գործառնության դեպքում նաև գործակալին ապահովագրավճարների հավաքագրման և հատուցումների փոխանցման իրականացման` Ընկերության կողմից թույլատրված չափերը,

դ. անհատ ձեռնարկատեր գործակալի հետ աշխատանքային հարաբերություններում գտնվող ղեկավար անձանց մասնագիտական որակավորման վկայականները,

ե. անհատ ձեռնարկատիրոջ և անհատ ձեռնարկատեր գործակալի հետ աշխատանքային հարաբերություններում գտնվող ղեկավար անձանց` սույն օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի բացակայության մասին հայտարարությունը,

զ. սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված պահանջների առկայությունը վկայող փաստաթղթեր,

է. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկատվություն:

Հոդված 104. Ապահովագրական գործակալի հաշվառման մասին որոշումը

 

1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, նրանցում ներկայացված տեղեկություններն ստույգ են և արժանահավատ և առկա չեն ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառելու մասին սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը:

2. Կենտրոնական բանկը սույն օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը ստանալու պահից` 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառելու կամ հաշվառումը մերժելու մասին:

3. Կենտրոնական բանկը հաշվառման մասին որոշումը կայացնելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, պետք է ապահովագրական գործակալների ռեգիստրում մուտքագրի ապահովագրական գործակալի անվանումը կամ անունը, գրանցման համարը, հասցեն, գործունեության իրականացման վայրը, ինչպես նաև միջնորդության համար պատասխանատու ղեկավարների անունը և ապահովագրական գործակալի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալները:

4. Կենտրոնական բանկը պարտավոր է ապահովագրական գործակալների ռեգիստրում ապահովագրական գործակալի հաշվառման մասին որոշումը կայացնելու պահից` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հաշվառման վկայականը հանձնել ապահովագրական գործակալին:

Հոդված 105. Ապահովագրական գործակալի հաշվառման մերժման հիմքերը

 

Կենտրոնական բանկը մերժում է ապահովագրական գործակալների ռեգիստրում ապահովագրական գործակալի հաշվառումը, եթե`

1) դիմումատուն չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ապահովագրական գործակալի գործունեության համար սահմանված պահանջները.

2) դիմումատուի ղեկավար անձինք չեն համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

3) դիմումատուն չի ներկայացրել սույն օրենքի 103-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը կամ ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ:

Հոդված 106. Ապահովագրական գործակալների ռեգիստրից գործակալին հանելը կամ ռեգիստրում գրառումների փոփոխությունները

 

1. Կենտրոնական բանկն ապահովագրական գործակալին հանում է ապահովագրական գործակալների ռեգիստրից կամ փոփոխություններ է մտցնում ապահովագրական գործակալների ռեգիստրում ապահովագրական գործակալի վերաբերյալ տեղեկատվության մեջ, եթե՝

1) ապահովագրական գործակալը Կենտրոնական բանկին ներկայացրել է ապահովագրական գործակալների ռեգիստրից դուրս գալու մասին դիմում.

2) իրավաբանական անձ ապահովագրական գործակալը լուծարվել է, կամ անհատ ձեռնարկատեր ապահովագրական գործակալը մահացել է.

3) Ընկերության և ապահովագրական գործակալի միջև պայմանագրի գործողությունը դադարել է.

4) ապահովագրական գործակալը չունի սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված պահանջների առկայությունը վկայող փաստաթղթեր.

5) ի հայտ են եկել սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառման մերժման հիմքերը.

6) ապահովագրական գործակալը կամ ապահովագրական գործակալի ղեկավարը խախտել է սույն օրենքի 102-րդ հոդվածով սահմանվող ապահովագրության պայմանագրի միջնորդության իրականացման նկատմամբ ներկայացվող պահանջները.

7) ապահովագրական գործակալը խախտել է սույն օրենքը կամ այլ իրավական ակտեր կամ ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքներն ու օրինական շահերը բավարար չափով պաշտպանված չեն ապահովագրական գործակալի գործողություններից կամ անգործությունից առաջացող ռիսկերից.

8) ապահովագրական գործակալը չի կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը:

2. Ընկերությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքները բացահայտելու դեպքում տեղեկացնում է այդ մասին Կենտրոնական բանկին երկու աշխատանքային օրվա ընթացքում:

3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով տեղեկությունները ստանալուց կամ բացահայտելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրից հանելու կամ ապահովագրական գործակալի տեղեկատվությունն ապահովագրական գործակալների ռեգիստրում փոփոխելու վերաբերյալ:

4. Ապահովագրական գործակալների ռեգիստրից հանելու մասին որոշումը կայացնելու պահից` եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը պարտավոր է ծանուցել դրա մասին ապահովագրական գործակալին:

Հոդված 107. Ապահովագրական գործակալի Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գործող մասնաճյուղը և ներկայացուցչությունը

 

Ապահովագրական գործակալը կարող է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծել և մասնաճյուղերի միջոցով ապահովագրական գործակալական գործունեություն իրականացնել՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ստանալով Կենտրոնական բանկի թույլտվությունը:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Գ Լ ՈՒ Խ  20

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Հոդված 108. Ապահովագրական գաղտնիքի հրապարակումը

1. Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին կամ Բյուրոյին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կամ Բյուրոյի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կամ Բյուրոյի կողմից ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, և որ այդ անձինք և կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ սույն օրենքի 110-րդ հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից՝ ապահովագրական գաղտնիքի հրապարակում չի համարվում:

2. Ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի, Բյուրոյի և (կամ) նրա ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների և դրանց համար Կենտրոնական բանկի կողմից ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի և (կամ) նրա ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների՝ Կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված անձի կողմից հրապարակումն ապահովագրական գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում: Պատժամիջոցների մասին որոշումները հրապարակելիս արգելվում է նշել խախտում թույլ տված անձի հաճախորդների անունները կամ անվանումները:

2.1. Ապահովագրական գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում Բյուրոյի կողմից Բյուրոյի ինտերնետային կայքում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկատվության հրապարակումը:

3. Սույն գլխի իմաստով երրորդ անձ են համարվում բոլոր այլ անձինք, բացի Կենտրոնական բանկից, տվյալ ապահովագրողից, վերաապահովագրողից, վարկային բյուրոյից, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձից և իր հաճախորդից, ինչպես նաև Բյուրոյից:

(108-րդ հոդվածը լրաց. 22.10.08 ՀՕ-193-Ն, 18.05.10 ՀՕ-64-Ն)
 

Հոդված 109. Ապահովագրական գաղտնիքի հրապարակման արգելումը

 

1. Ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումն այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով՝ արգելվում է:

2. Սույն հոդվածը չի տարածվում Ընկերության հաճախորդի վրա՝ միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակման մասով:

3. Որոշակի հաճախորդի վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել տվյալ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ: Հաճախորդի թույլտվությամբ կարող են հրապարկվել միայն տվյալ հաճախորդին վերաբերող տեղեկությունները՝ սույն օրենքի 117-րդ հոդվածին համապատասխան:
 

Հոդված 110. Ապահովագրական գաղտնիքի պահպանումը

 

1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն պետք է երաշխավորեն ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանումը:

2. Ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի և Բյուրոյի ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին և Բյուրոյին ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, ինչպես նաև իր անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակի կամ անուղղակի ընձեռելը, այն է՝ թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը:

3. Ապահովագրողները, վերաապահովագրողները, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք և Բյուրոն պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:

4. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն կարող են դատարանում հրապարակել ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հաճախորդի վերաբերյալ՝ իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում և սահմաններում, եթե վեճը ծագել է ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի, Բյուրոյի և տվյալ հաճախորդի միջև: Նման դեպքերում ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի, Բյուրոյի կամ հաճախորդի միջնորդությամբ դատական նիստը կարող է լինել դռնփակ:

(110-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)
 

Հոդված 111. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը

 

1. Ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը՝ միայն սույն օրենքով սահմանված դեպքերում և հիմքերով պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով հաղորդելն է:

2. Այն անձինք կամ կազմակերպությունները, բացառությամբ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի, Բյուրոյի, որոնց ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել դրանց ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունեն այդ տեղեկությունները տրամադրելու: Կենտրոնական բանկն իրավունք չունի պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին կամ որևէ այլ անձի տրամադրելու ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց և Բյուրոյի վերահսկողության կապակցությամբ վերջիններիս հաճախորդների (Բյուրոյի անդամների հաճախորդների) վերաբերյալ իրեն հայտնի դարձած ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

(111-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)
 

Հոդված 112. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին

 

1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն և Բյուրոն, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:

2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն պարտավոր են դատարանի որոշումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը՝ փակ և կնքված ծրարում: Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին և Բյուրոյին արգելվում է իր հաճախորդներին (Բյուրոյի դեպքում` իր անդամների հաճախորդներին) տեղեկացնել նրանց մասին ապահովագրական գաղտնիք կազմեղ տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի մասին:

3. Ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի և Բյուրոյի ղեկավարը կամ ծառայողը չի կարող հարցաքննվել հաճախորդի վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածում և սույն օրենքի 113-րդ, 114-րդ և 119-րդ հոդվածներով սահմանված դեպքերի ու կարգի:

(112-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

Հոդված 113. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը դատարանին

 

1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը քաղաքացիական և քրեական գործերի կողմ հանդիսացող իր հաճախորդների և Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:

2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն պարտավոր են դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռն ստանալու պահից` երկու աշխատանքային օրվա ընթացքում, դատարանին կամ դատարանի լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը՝ փակ և կնքված ծրարում: Այդ ընթացքում ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշումը կամ վճիռն ստանալու և ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար:

Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին արգելվում է իր հաճախորդներին և Բյուրոյին՝ իր անդամների հաճախորդներին, տեղեկացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման կամ դատավճռի ստացման և նրա մասին ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները դատարանի կամ դատարանի լիազորած անձին տրամադրելու փաստի վերաբերյալ:

(113-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)
 

Հոդված 114. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը հաճախորդի իրավահաջորդներին

 

1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը հաճախորդների և Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում են տվյալ հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին), եթե վերջիններս կամ նրանց ներկայացուցիչները տվյալ անձանց ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթեր են ներկայացրել:

2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը կամ Բյուրոն պարտավոր են ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթերն ստանալու պահից` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնել դիմող անձանց կամ կազմակերպություններին ներկայացված փաստաթղթերի անբավարարության մասին՝ նշելով պակասող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, իսկ դրանց բավարարության դեպքում տասն աշխատանքային օրվա ընթացքում նրանց հաղորդել հաճախորդի վերաբերյալ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կամ Բյուրոյի մոտ եղած սպառիչ տեղեկությունները և տրամադրել բոլոր փաստաթղթերը:

3. Ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կամ Բյուրոյի կողմից սույն հոդվածին համապատասխան տեղեկությունները հաղորդելու և փաստաթղթերը ներկայացնելու մերժումը կամ սահմանված ժամկետներում չներկայացնելը կարող է բողոքարկվել դատարան: Մերժման կամ սույն օրենքով սահմանված ժամկետներում տեղեկությունները չհաղորդելու և փաստաթղթերը չներկայացնելու հետևանքով դիմող անձանց կամ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով, եթե մերժումը եղել է անհիմն, կամ ժամկետները խախտվել են ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կամ Բյուրոյի մեղքով:

(114-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)
 

Հոդված 115. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը հարկային մարմիններին

 

Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների և Բյուրոն իր անդամների հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին միայն դատարանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:

(115-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)
 

Հոդված 116. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում ապահովագրական գաղտնիքի տրամադրումը

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում եթե պարզվում է, որ տեղի է ունեցել ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմին:

(116-րդ հոդվածը փոփ. 26.05.08 ՀՕ-89-Ն)

Հոդված 117. Ապահովագրական գաղտնիքի շրջանառությունը ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդների, բյուրոյի և Կենտրոնական բանկի միջև

(Վերնագիրը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

 

1. Ապահովագրողները, վերաապահովագրողները, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք և Բյուրոն իրենց գործունեության անվտանգությունն ու խարդախությունների հավանականության նվազեցումն ապահովելու նպատակով կարող են միմյանց հետ փոխանակել կամ միմյանց տրամադրել իրենց հաճախորդների (Բյուրոն իր անդամների հաճախորդների) մասին տեղեկություններ, թեկուզ դրանք ապահովագրական գաղտնիք կազմեն:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց և Բյուրոյի վերահսկողության ընթացքում ստանալու և ծանոթանալու վերջիններիս հաճախորդների (Բյուրոյի անդամների հաճախորդների) վերաբերյալ տեղեկություններին, թեկուզ դրանք ապահովագրական գաղտնիք կազմեն:

3. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով Կենտրոնական բանկում կարող է ստեղծվել ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց հաճախորդների տեղեկատվական համակարգ, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ապահովագրողները, վերաապահովագրողները, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք:

(117-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)
 

Հոդված 118. Ապահովագրական գաղտնիքի տրամադրման ենթակա տեղեկությունների սահմանները

 

1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն և Բյուրոն ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքի 112-115-րդ հոդվածներին համապատասխան, տրամադրում են միայն իրենց հաճախորդի, իսկ Բյուրոն` իր անդամների հաճախորդների վերաբերյալ: Ընդ որում, եթե հաճախորդների՝ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կամ Բյուրոյի մոտ պահվող փաստաթղթերում նշված են այլ անձանց կամ կազմակերպությունների անուններ կամ անվանումներ, գործարքի (գործառնության) պայմաններ և նման այլ տեղեկություններ, դրանք սույն հոդվածի իմաստով համարվում են հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ:

2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն և Բյուրոն իրավունք չունեն իրենց հաճախորդի, իսկ Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ տրամադրելիս վերջինիս կնքած պայմանագրերի կամ այլ գործարքների (գործառնությունների) կողմ հանդիսացող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, եթե դրանք չեն պահանջվել սույն օրենքով սահմանված կարգով:

(118-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

Հոդված 119. Ապահովագրական գաղտնիքի տրամադրման պահանջի մերժումը

 

Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն պարտավոր են մերժել ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը, եթե պահանջը չի համապատասխանում սույն օրենքի դրույթներին:

(119-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

Հոդված 120. Հանցագործության մասին հայտնելու պարտականությունը

 

1. Ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց և Բյուրոյի ղեկավարները պարտավոր են քրեական հետապնդում իրականացնող մարմնին հայտնել իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասին: Ընդ որում, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները և փաստաթղթերը քրեական հետապնդում իրականացնող մարմնին տրամադրվում են սույն օրենքի 112-րդ և 113-րդ հոդվածներին համապատասխան: Ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց աշխատակիցները պարտավոր են իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության վերաբերյալ նման տեղեկությունների մասին գրավոր հայտնել ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց ղեկավարներին կամ նրանցից թեկուզ մեկին:

2. Սույն օրենքի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես հանցագործության հետքերը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները պարտակելու կամ հանցագործության մասին չհայտնելու մեջ մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունից ազատող:

(120-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

Հոդված 121. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրելու համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքի 109-113-րդ և 118-րդ հոդվածների պահանջները խախտող անձինք և կազմակերպությունները պարտավոր են հատուցել խախտման հետևանքով ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի հաճախորդին պատճառված վնասները՝ օրենքով սահմանված կարգով: Սույն հոդվածով նախատեսված խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 122. Ապահովագրական միջնորդություն իրականացնելիս հաճախորդների շահերի պաշտպանությունը և գաղտնիության ապահովումը

 

1. Մինչև ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելն ապահովագրական միջնորդը պարտավոր է պարզել ապահովադրի կամ նրա լիազորած անձի ինքնությունը՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Եթե ապահովագրական միջնորդը բացահայտել է ապահովադրի կամ նրա լիազորած անձի ինքնությունը նախքան ապահովագրության պայմանագիր կնքելը, ապա նա կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ: Ապահովագրական միջնորդն իրավունք ունի իրավասու մարմիններից ստանալու ապահովադրի կամ նրա լիազորած անձի անհատական տվյալները:

2. Ապահովագրական միջնորդն ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելիս իրավունք չունի առանց ապահովադրի, ապահովագրված անձի, շահառուի կամ նրանց լիազոր ներկայացուցչի համաձայնության օգտագործելու նրանց մասին տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Պայմանագրային հարաբերությունների դադարման դեպքում անհատական տվյալների մասին տեղեկությունների օգտագործումը, առանց վերը նշված անձանց համաձայնության, արգելվում է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

3. Ապահովագրական միջնորդի ղեկավարները, աշխատակիցները, ինչպես նաև ապահովագրական միջնորդի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձինք իրենց գործունեության ընթացքում և գործունեության դադարման դեպքում պարտավոր են սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովել ապահովագրական միջնորդային գործունեության ընթացքում ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների և ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունների և Բյուրոյի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, ներառյալ` առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները: Միջնորդները կարող են իրենց գործունեության ընթացքում ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների կամ նրանց ներկայացուցիչների մասին հայտնի դարձած տեղեկությունները հրապարակել միայն սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

(122-րդ հոդվածը փոփ. 26.05.08 ՀՕ-89-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  7

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ  21

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ


Հոդված 123. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանները

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները (փոխանցող Ընկերություն) կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ Ընկերությանը (ստանձնող Ընկերություն) փոխանցել իրենց պատկանող ապահովագրական պորտֆելը: ԱՊՊԱ-ի վերաբերյալ պորտֆելը կարող է փոխանցվել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությանը:

2. Ապահովագրական պորտֆելի փոխանցումն իրականացվում է առանց ապահովադիրների համաձայնության:

3. Ապահովադիրները կարող են լուծել իրենց պայմանագրերը՝ օրենքով սահմանված կարգով ետ ստանալով պայմանագրի չլրացած ժամկետի ապահովագրավճարը, եթե չեն համաձայնվում փոխանցմանը:

4. Ապահովագրական պորտֆելը կարող է փոխանցվել բացառապես Կենտրոնական բանկի նախնական թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

(123-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

Հոդված 124. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիրը

 

1. Ապահովագրական պորտֆելի փոխանցման համար փոխանցող և ստանձնող Ընկերությունները կնքում են ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիր, որը սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

2. Պայմանագիրը չի կարող պարունակել այնպիսի դրույթներ, որոնք խախտում կամ կարող են խախտել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքներն ու օրինական շահերը, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխանցող Ընկերությունը գտնվում է ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման ներքո:

3. Մինչև պայմանագրի կնքումն այն պետք է հաստատվի փոխանցող և ստանձնող Ընկերությունների խորհուրդների կողմից: Եթե փոխանցող Ընկերությունը գտնվում է ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման ներքո կամ լուծարման գործընթացում, ապա փոխանցման պայմանագիրը ստորագրում է ադմինիստրացիայի ղեկավարը կամ լուծարային կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի նախագահը:

4. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ շուտ, քան Կենտրոնական բանկի կողմից պորտֆելի փոխանցման թույլտվություն տրամադրելու օրվանից:

5. Ապահովագրական պորտֆելի փաստացի փոխանցումը պետք է իրականացվի ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից` 90 օրվա ընթացքում:

6. Ստանձնող Ընկերությունն ապահովագրական պորտֆելի փաստացի փոխանցման գործընթացի ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական պորտֆելը փոխանցող և ստանձնող Ընկերությունների լիազորած անձանց ստորագրություններով և կնիքներով վավերացված հանձնման-ընդունման ակտը ներկայացնում է Կենտրոնական բանկ:

7. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից ստանձնող Ընկերությունը դառնում է փոխանցված ապահովագրության պայմանագրերի կողմ՝ ապահովագրողի կարգավիճակով և կրում է ապահովագրողի օրենքով և պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները:

Հոդված 125. Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվության տրամադրման կարգը

 

1. Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվություն ստանալու համար փոխանցող և ստանձնող Ընկերությունները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ համատեղ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝

1) ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվություն ստանալու դիմումը.

2) ապահովագրական պորտֆելի փոխանցման կնքված պայմանագիրը.

3) առանձին դասերով կամ ենթադասերով փոխանցվող ապահովագրության պայմանագրերի ցանկը.

4) փոխանցվող պորտֆելի գծով ձևավորված պահուստների տեսակները և դրանց հետ կապված հաշվարկները.

5) ստանձնող Ընկերության և փոխանցող Ընկերության՝ սույն օրենքով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկը.

6) պորտֆելի փոխանցմամբ պայմանավորված ստանձնող և փոխանցող Ընկերությունների գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.

7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ տեղեկություններ:

2. Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվություն ստանալու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:


Հոդված 126. Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվության ստացման հայտի բավարարումը կամ մերժումը

 

1. Կենտրոնական բանկն ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը բավարարում կամ մերժում է դիմումը ներկայացնելու պահից` 60-օրյա ժամկետում:

2. Կենտրոնական բանկը մերժում է ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը, եթե`

1) սույն օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տեղեկություններ.

2) ապահովագրական պորտֆելի փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգում կամ կարող է վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքները կամ օրինական շահերը.

3) ապահովագրական պորտֆելի փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել փոխանցող կամ ստանձնող Ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմանը.

4) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ապահովագրական պորտֆելի փոխանցման դեպքում ստանձնող Ընկերությունը չի բավարարի սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.

4.1) ստանձնող Ընկերությունն ապահովագրական պորտֆելում ընդգրկված որևէ ապահովագրության դասով (ձևով) ապահովագրություն իրականացնելու իրավունք չունի.

5) ապահովագրական պորտֆելի փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը:

3. Կենտրոնական բանկն ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը կայացնելու պահից` հնգօրյա ժամկետում, պարտավոր է իր որոշման մասին ծանուցել դիմումը ներկայացրած Ընկերություններին, ինչպես նաև այդ որոշումը տեղադրել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

(126-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

Հոդված 127. Ապահովագրական պորտֆելի փոխանցման մասին ապահովադիրներին ծանուցումը

 

1. Ապահովագրական պորտֆելի փոխանցման Կենտրոնական բանկի թույլտվությունն ստանալու պահից` հնգօրյա ժամկետում, ստանձնող Ընկերությունը պարտավոր է այդ մասին հայտարարություն հրապարակել Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2000 տպաքանակով հրատարակվող մամուլում, Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով, իր ինտերնետային տնային էջում, ինչպես նաև պատվիրված նամակով ծանուցում ուղարկել ապահովադիրներին՝ նրանց մշտական բնակության հասցեով:

2. Հայտարարության և ծանուցման մեջ պետք է նշվեն ապահովագրության պայմանագիրը լուծելու` ապահովադրի իրավունքի և այդ իրավունքի իրականացման պայմանների, ժամկետների և կարգի մասին տեղեկություններ:

3. Ապահովագրական պայմանագիրը լուծելու` ապահովադրի իրավունքի իրականացման ժամկետը չի կարող 30 օրից պակաս լինել:

 

Բ Ա Ժ Ի Ն  8

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ  22

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ


Հոդված 128. Ընկերության վերակազմակերպումը

 

1. Ընկերությունը կարող է վերակազմակերպվել բացառապես մեկ այլ Ընկերության հետ միացման կամ վերակազմավորման միջոցով:

2. Ընկերության վերակազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված 129. Ընկերության միացումը

 

1. Ընկերությունը կարող է միանալ միայն այլ Ընկերությանը:

2. Կյանքի ապահովագրության դասերով ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ստացած Ընկերությունը կարող է միանալ միայն կյանքի ապահովագրության դասերով ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ստացած Ընկերությանը, իսկ ոչ կյանքի ապահովագրության դասերով ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ստացած Ընկերությունը կարող է միանալ միայն ոչ կյանքի ապահովագրության դասերով ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ստացած Ընկերությանը:

Հոդված 130. Միացման կարգը

 

1. Ընկերության կամ մի քանի Ընկերությունների՝ մեկ այլ Ընկերության միանալու դեպքում միացող Ընկերությունները կնքում են միացման պայմանագիր՝ uտանալով Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:

2. Միացման պայմանագրի կնքման համաձայնություն uտանալու համար Ընկերությունը (Ընկերությունները) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է (են) ներկայացնում`

1) միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումը.

2) վերակազմակերպվող Ընկերությունների կառավարման իրավասու մարմինների միացման մասին որոշումը.

3) գործարքի էական պայմանները.

4) միացման արդյունքում պահպանվող Ընկերության առաջիկա երեք տարիների գործարար ծրագիրը.

5) տեղեկություններ այն անձանց մասին, որոնցում պահպանվող Ընկերությունը և նրա հետ փոխկապակցված անձինք ձեռք են բերելու մասնակցություն: Ընդ որում, միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումի հետ մեկտեղ պահպանվող Ընկերությունը պետք է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնի նաև այլ անձանց մոտ օրենքով սահմանված մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին դիմում և այլ պահանջվող փաստաթղթեր.

6) տեղեկություններ այն անձանց մասին, որոնք պահպանվող Ընկերությունում ձեռք են բերելու նշանակալից մասնակցություն: Ընդ որում, միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումի հետ մեկտեղ պահպանվող Ընկերությունը պետք է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնի նաև իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի և նրա հետ փոխկապակցված անձի դիմումը և այլ պահանջվող փաստաթղթեր.

7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր և տեղեկություններ:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը uույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատաuխան գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաuտաթղթերը և տեղեկություններն uտանալու պահից` 30-օրյա ժամկետում, ընդունում է uույն հոդվածի 1-ին մասով նախատեuված համաձայնություն տալու կամ չտալու մաuին որոշում:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է համաձայնություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե՝

1) Ընկերության (Ընկերությունների) միացումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են օրենքներին կամ այլ իրավական ակտերին.

2) պահանջվող փաuտաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ ներկայացվել են թերի կամ դրանցում առկա են կեղծ, անարժանահավատ կամ թերի տվյալներ.

3) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով միացման արդյունքում պահպանվող Ընկերության ֆինանuական վիճակն էականորեն կվտանգվի, կամ նրա կողմից կխախտվեն սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.

4) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով միացման արդյունքում Ընկերությունը կամ Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն ապահովագրական շուկայում ձեռք կբերի գերիշխող դիրք.

5) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով միացման արդյունքում կողմերից որևէ մեկի ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը կվտանգվեն.

6) Կենտրոնական բանկը մերժել կամ մերժում է սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կամ 6-րդ կետերում նշված նախնական համաձայնության տալու դիմումը:

5. Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն uտանալու պահից` 30-օրյա ժամկետում, միացող Ընկերությունները միջնորդագրին կից Կենտրոնական բանկի խորհրդի հաuտատմանն են ներկայացնում միացման պայմանագիրը և Կենտրոնական բանկի uահմանած այլ փաuտաթղթեր ու տեղեկություններ: Կենտրոնական բանկի խորհուրդը հաuտատում է միացման պայմանագիրն այն uտանալու պահից` 15-օրյա ժամկետում, եթե պայմանագիրը համապատաuխանում է uտացված նախնական համաձայնության պայմաններին:

Հոդված 131. Միացման հետևանքները

 

1. Միացման պայմանագրում uահմանված ժամկետներում միացման մաuին որոշում ընդունած Ընկերություններն իրականացնում են միացման պայմանագրով նախատեuված միջոցառումները, հաuտատում են փոխանցման ակտը և պահպանվող Ընկերության կանոնադրության կամ կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ uույն oրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ՝ գրանցման:

2. Վերակազմակերպվող Ընկերության կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները Կենտրոնական բանկի կողմից գրանցելու պահից միացված Ընկերության (Ընկերությունների) գործունեության դադարման վերաբերյալ Ընկերությունների գրանցման մատյանում կատարվում է գրառում: Սույն մասում նշված գրառման պահից պահպանվող Ընկերությունը համարվում է վերակազմակերպված:

3. Վերակազմակերպված Ընկերությունը կարող է իրականացնել ապահովագրություն բոլոր այն դասերի գծով, որոնցով միացած Ընկերությունը կամ Ընկերություններն ունեին թույլտվություն կնքելու ապահովագրության պայմանագրեր:

Հոդված 132. Միացման մասին ծանուցումը

 

Միացող Ընկերությունները պարտավոր են Կենտրոնական բանկի կողմից միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնությունն ստանալու պահից` եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին հայտարարություն հրապարակել իրենց ինտերնետային կայքերում և մամուլում:

Հոդված 133. Միացման կասեցումը և դադարեցումը

 

1. Միացումը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կարող է կասեցվել, եթե`

1) վերակազմակերպվող Ընկերությունները խախտում են սույն օրենքի, այլ օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի, միացման պայմանագրի կամ միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնություն տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պահանջները.

2) վերակազմակերպվող Ընկերությունները միացման ընթացքում կատարում են այնպիսի գործողություններ կամ դրսևորում են այնպիսի անգործություն, որոնց հետևանքով կարող են վտանգվել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքներն ու օրինական շահերը:

2. Միացումը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվում են նաև կասեցման հիմքերը վերացնելու ժամկետներ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կասեցման հիմքերը սահմանված ժամկետներում չվերացվելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը դադարեցնում է միացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  23

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ


Հոդված 134. Ընկերության լուծարման հիմքերը

 

Ընկերությունը լուծարվում է՝

1) Ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում).

2) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում.

3) Ընկերության սնանկության դեպքում:

Հոդված 135. Ընկերության ինքնալուծարումը

 

1. Ընկերության ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու Ընկերության լուծարման մասին, եթե Ընկերությունը փոխանցել է իր ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ, կատարել է ապահովագրության պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները և ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար:

2. Ընդհանուր ժողովի կողմից Ընկերության լուծարման նախնական համաձայնություն uտանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մաuին որոշման կայացման համար խորհուրդն ընդհանուր ժողով է ներկայացնում Ընկերության ընթացիկ տարվա ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղված միջոցների առկայությունը հավաստող և պարտատերերի պահանջների բավարարման համար անհրաժեշտ ժամկետները նախատեսող տեղեկանք:

3. Ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերության լուծարման նպատակով ընդհանուր ժողովի կողմից նախնական համաձայնություն uտանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մաuին որոշման հիման վրա Ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում Ընկերության լուծարման նախնական համաձայնություն uտանալու դիմում՝ կցելով լուծարումը հիմնավորող փաuտաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը uահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննարկում է Ընկերության լուծարման նախնական համաձայնություն uտանալու դիմումը և որոշում ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:

5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել Ընկերության լուծարման նախնական համաձայնություն uտանալու դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավորված կարծիքով լուծարումը կարող է վտանգել ապահովադիրների իրավունքները և օրինական շահերը կամ հանգեցնել ֆինանսական համակարգի ապակայունացմանը:

6. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից Ընկերությանը լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում Ընկերությունը միջոցներ է ձեռնարկում իր ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ փոխանցելու և ապահովագրական գործունեությունից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու ուղղությամբ:

7. Ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ փոխանցելուց և ապահովագրական գործունեությունից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մաuին որոշում ընդունել:

8. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո Ընկերությունը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն uտանալու դիմում՝ կցելով լուծարումը հիմնավորող փաuտաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը uահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

9. Կենտրոնական բանկի խորհուրդը 30-օրյա ժամկետում քննարկում է Ընկերության լուծարման թույլտվություն uտանալու դիմումը և որոշում ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:

10. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն uտանալու դիմումը, եթե առկա են ապահովագրական գործունեությունից բխող պարտավորություններ, կամ Ընկերությունն ի վիճակի չի լինի բավարարել իր այլ պարտատերերի պահանջները:

11. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև Ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին որոշում:

Հոդված 136. Լուծարային հանձնաժողովը

 

1. Ընկերության լուծարային հանձնաժողովը uտեղծվում է Ընկերության լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման կայացումից հետո` հնգoրյա ժամկետում:

2. Լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Ընկերությունը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի oրինական պահանջները բավարարելու նպատակով:

3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համապատաuխան որակավորում ունեցող անձինք:

4. Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ Ընկերության գործադիր մարմինը, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեuված չէ:

5. Լուծարային հանձնաժողովի uտեղծման պահից նրան են անցնում լուծարվող Ընկերության կառավարման լիազորությունները:

6. Լուծարային հանձնաժողովի uտեղծման պահից` հնգօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիu առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին Ընկերության լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մաuին, որը չի կարող պակաu լինել 60 օրից:

7. Լուծարային հանձնաժողով չuտեղծվելու դեպքում Ընկերության լուծարային հանձնաժողովն uտեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

Հոդված 137. Լուծարման կարգը

 

1. Ընկերության կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից` եռoրյա ժամկետում, լուծարային հանձնաժողով հանձնել Ընկերության կնիքը, դրոշմակնիքները, կապարակնիքը, ձևաթղթերը, փաuտաթղթերը, նյութական և այլ արժեքներ:

2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից` եռoրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է Կենտրոնական բանկ՝ լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը: Կենտրոնական բանկը դիմումն uտանալու պահից եռoրյա ժամկետում լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն՝ ներառելով «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը:

3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է uույն հոդվածի 2-րդ մաuով uահմանված կարգով լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո` 15-օրյա ժամկետում, փոխել լուծարվող Ընկերության կնիքը, դրոշմակնիքը, կապարակնիքը, ձևաթղթերը՝ ներառելով «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը:

4. Լուծարային հանձնաժողովը մինչև պարտատերերի պահանջների բավարարումը սկսելը՝

1) հաշվեգրում և գնահատում է լուծարվող Ընկերության ակտիվներն ու պասիվները.

2) ձեռնարկում է Ընկերության բոլոր պարտատերերին հայտնաբերելու և Ընկերության դեբիտորական պարտքերն uտանալու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ.

3) միջոցներ է ձեռնարկում լուծարվող Ընկերության ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.

4) միջոցներ է ձեռնարկում լուծարվող Ընկերության նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ.

5) որոշում է Ընկերության պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մաuնակիցների միջև բաշխելու կարգը:

5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, կազմում, հաuտատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝

1) լուծարվող Ընկերության գույքի կազմի մաuին.

2) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մաuին, այդ թվում՝ Ընկերության հաշվեկշռում արտացոլված կամ Ընկերությանը ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հաuանելիք գումարի չափը և uույն oրենքով uահմանված պահանջների բավարարման հերթականությունը, ինչպեu նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.

3) պարտատերերի ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մաuին.

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված այլ տեղեկություններ:

6. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ oրինակը հրապարակման oրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ հանրապետական մամուլում:

7. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է uույն oրենքի 138-րդ հոդվածով uահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատաuխան՝ uկuած դրա հրապարակման oրվանից:

(137-րդ հոդվածը փոփ. 08.06.09 ՀՕ-144-Ն)

Հոդված 138. Պահանջների բավարարման հերթականությունը

 

1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիuացող գրավի առարկայի իրացումից uտացված գումարից՝ արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիuացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մաuը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:

2. Ընկերության պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետևյալ հերթականությամբ՝

1) առաջին՝ լուծարային հանձնաժողովի կողմից uույն oրենքով uահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախuերը, այդ թվում՝ լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները.

2) երկրորդ՝ կյանքի ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները, եթե Ընկերությունն իրականացնում է կյանքի ապահովագրություն, և ոչ կյանքի ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները, եթե Ընկերությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրություն.

3) երրորդ՝ առաջին և երկրորդ հերթերում չընդգրկված պահանջները.

4) չորրորդ` պետական բյուջեի և համայնքային բյուջեների նկատմամբ Ընկերության պարտավորությունները.

5) հինգերորդ` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.

6) վեցերորդ` Ընկերության մասնակիցների պահանջները:

3. Սույն հոդվածի 2-րդ մաuով uահմանված՝ Ընկերության պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ, երրորդ և հինգերորդ հերթով uահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում Ընկերության մաuնակիցները և Ընկերության հետ փոխկապակցված անձինք, որոնց նկատմամբ Ընկերության պարտավորությունները բավարարվում են վեցերորդ հերթում:

4. Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավաuար իրավունքներ: Միևնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:

5. Լուծարային հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուuափելու դեպքում մինչև Ընկերության լուծարային հաշվեկշռի հաuտատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկելու լուծարային հանձնաժողովի գործողությունները: Սույն մաuով նախատեuված հայցադիմումը դատարանը քննում է եռoրյա ժամկետում: Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային հանձնաժողովն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կաuեցնել լուծարային հանձնաժողովի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը մինչև որոշման կայացումը:

6. Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման` uույն oրենքով uահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո:

7. Եթե պահանջ ներկայացրած և լուծարային հանձնաժողովի կողմից հաշվառված պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային հանձնաժողովի կողմից առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով հայտարարված ժամկետի վերջին oրը չի ներկայանում իր պահանջն uտանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքն oրենքով uահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում ի պահ:

8. Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն uկuելուց առաջ լուծարային հանձնաժողովն առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով հայտնում է տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մաuին տեղեկություններ: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպեu նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են uտանում առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով հրապարակվելու հաջորդ oրվանից:

9. Սույն հոդվածի 2-րդ մաuի 2-րդ կետի ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 oրից պակաu լինել: Ընդ որում, պահանջների բավարարման uահմանված ժամկետը որևիցե հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման:

10. Լուծարային հանձնաժողովի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպեu նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված:

(138-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 28.02.11 ՀՕ-60-Ն)

Հոդված 139. Լուծարային հանձնաժողովի նկատմամբ վերահսկողությունը և հաշվետվությունները

 

1. Ընկերության լուծարման գործընթացի նկատմամբ վերահuկողություն իրականացնելու նպատակով լուծարման գործընթացում գտնվող Ընկերությունում Կենտրոնական բանկը կարող է իրականացնել վերuտուգում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով, ձևով, հաճախականությամբ և ժամկետներում հաշվետվություններ ներկայացնել Կենտրոնական բանկ:

3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի uահմանած կարգով, ցանկով և ձևով իր գործունեության վերաբերյալ առնվազն ամիuը մեկ տեղեկություններ հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում:

4. Կենտրոնական բանկն իրավունք ունի լուծարային հանձնաժողովից պահանջելու ցանկացած տեղեկություն նրա գործունեության վերաբերյալ:

Հոդված 140. Լուծարային հաշվեկշռի հաստատումը և լուծարային հանձնաժողովի գործունեության դադարեցումը

 

1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարային հաշվեկշիռը և այն լուծարվող Ընկերության ընդհանուր ժողովի կողմից դրա հաuտատվելու պահից եռoրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական բանկ:

2. Կենտրոնական բանկը տաuնoրյա ժամկետում ընդունում է լուծարային հաշվեկշիռը հաuտատելու կամ հաuտատումը մերժելու մաuին որոշում՝ նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարային հաշվեկշռի հաuտատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է uույն oրենքի պահանջները:

3. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը չհաuտատելու դեպքում լուծարային հանձնաժողովը տաuնoրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշռի հաuտատումը մերժելու հիմքերը, և լուծարային հաշվեկշիռը լուծարվող Ընկերության ընդհանուր ժողովի կողմից հաuտատվելուց հետո այն հաuտատելու մաuին նոր դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ դիմումը քննում է uույն հոդվածի 2-րդ մաuով uահմանված կարգով:

4. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաuտատելու մաuին որոշումը կայացնելու պահից եռoրյա ժամկետում Կենտրոնական բանկը լուծարվող Ընկերությանը գրանցումից հանելու մաuին գրառում է կատարում Ընկերությունների գրանցումների մատյանում, որից հետո Ընկերությունը համարվում է լուծարված, իuկ նրա գործունեությունը` դադարած: Կենտրոնական բանկն այդ մաuին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:

5. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաuտատելու մաuին որոշումը կայացնելու պահից եռoրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը Ընկերության լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է Ընկերության լուծարման հետ կապված պարտավորություններից:

Հոդված 141. Լուծարային հանձնաժողովի անդամի վարձատրությունը

 

Լուծարային հանձնաժողովի անդամի վարձատրությունը կատարվում է լուծարվող Ընկերության գույքի հաշվին:

 

Բ Ա Ժ Ի Ն  9

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գ Լ ՈՒ Խ  24

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ


Հոդված 142. Վերահսկողության իրականացումը

 

1. Վերահսկվողի կողմից սույն օրենքի, ապահովագրական գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկը սույն հոդվածում նշված անձանց նկատմամբ վերահսկողությունն իրականացում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկը կարող է վերահսկողության արդյունքով համապատաuխան վերահսկվողի վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիuի տեղեկություններ հայտնել այլ երկրի ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ բացառիկ վերահuկողության իրավունք ունեցող համապատաuխան պետական մարմնին, որոնք անհրաժեշտ են նրանց՝ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձի՝ իր երկրում uտեղծված դուuտր Ընկերության կամ տարածքային uտորաբաժանման նկատմամբ վերահuկողություն իրականացնելու կամ իր երկրում դուuտր Ընկերության կամ տարածքային uտորաբաժանում uտեղծելուն համաձայնություն տալու համար՝ Կենտրոնական բանկի և տվյալ երկրի ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ բացառիկ վերահuկողության իրավունք ունեցող համապատաuխան պետական մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով uահմանված կարգով:

Կենտրոնական բանկը կարող է uույն կետով uահմանված տեղեկությունները տրամադրել անգամ, եթե դրանք ապահովագրական կամ այլ գաղտնիք կազմեն:

 

Գ Լ ՈՒ Խ  25

ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 143. Օրենքների և այլ իրավական ակտերի խախտումները

 

Վերահսկվողների, ինչպես նաև նրանց ղեկավարների նկատմամբ կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ, եթե`

1) խախտվել են սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև վերահսկվողի ներքին իրավական ակտերի պահանջները.

2) խախտվել են տնտեսական նորմատիվները, տեխնիկական պահուստները.

3) Ընկերությունն իրականացրել է այնպիսի գործունեություն, որը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգել է կամ կարող էր վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը.

4) խախտվել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ֆինանսական կամ այլ հաշվետվությունների ներկայացման կամ հրապարակման կարգը կամ պայմանները, կամ այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տվյալներ.

5) վերահսկվողը չի կատարել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարականները.

6) վերահսկվողի գրանցման և (կամ) լիցենզավորման կամ ապահովագրական գործակալների ռեգիստրում գրանցման կամ վերահսկվողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման համար Կենտրոնական բանկ են ներկայացվել անարժանահավատ, կեղծ կամ թերի տեղեկություններ.

7) Ընկերության գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած՝ Ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի չափից:

Հոդված 144. Ղեկավարների կամ պատասխանատու անձանց պատասխանատվությունը

 

1. Վերահսկվողի ղեկավարները կամ պատասխանատու անձինք իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով վերահսկվողի շահերից, իրականացնեն իրենց իրավունքները և կատարեն վերահսկվողի նկատմամբ իրենց պարտականությունները բարեխղճորեն և խելամտորեն:

Եթե վերահսկվողի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները բացահայտում են oրենքների, այլ նորմատիվ իրավական և վերահսկվողի ներքին իրավական ակտերի խախտումներ, ապա խորհուրդը պարտավոր է ձեռնարկել միջոցներ այդ խախտումների վերացման և հետագայում չկրկնման ուղղությամբ:

2. Վերահսկվողի ղեկավարները կամ պատասխանատու անձինք վերահսկվողի առջև պատաuխանատվություն են կրում իրենց դիտավորյալ գործողությունների (անգործության) հետևանքով վերահսկվողին պատճառված վնաuի համար՝ Հայաuտանի Հանրապետության oրենuդրության համաձայն: Եթե վերահսկվողին վնաu պատճառած արարքն իրականացրել են վերահսկվողի մեկից ավելի ղեկավարներ կամ պատասխանատու անձինք, ապա նրանք վերահսկվողի առջև կրում են համապարտ պատաuխանատվություն: Վերահսկվողին հաuցված վնաuի համար պատաuխանատվությունից ազատվում են վերահսկվողի այն ղեկավարները կամ պատասխանատու անձինք, որոնք վերահսկվողին վնաu պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիuտին ներկա չեն գտնվել: Վերահսկվողի ղեկավարների կամ պատասխանատու անձանց պատաuխանատվությունը ներառում է, uակայն չի uահմանափակում հետևյալ հնարավոր դեպքերը՝

1) ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի, խոշոր ռիսկերի առավելագույն չափի uահմանված նորմատիվների խախտումով ստանձնած ապահովագրական պարտավորությունների կամ կնքված այլ գործարքների հետևանքով վերահսկվողին պատճառված իրական վնաuների հատուցման համար պատաuխանատվություն է կրում վերահսկվողի գործադիր տնoրենը, իuկ եթե տվյալ գործարքի կնքման համար oրենքով պահանջվում է խորհրդի որոշում, ապա խորհրդի անդամները և գործադիր տնoրենը.

2) գործադիր մարմնի անդամները պարտավոր են հատուցել նաև վերահսկվողի խորհրդի կողմից ընդունված ներքին իրավական ակտերի խախտումներով կնքված գործարքների հետևանքով վերահսկվողին պատճառված վնաuները.

3) եթե վերահսկվողի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները բացահայտել են oրենքների, այլ նորմատիվ իրավական և վերահսկվողի ներքին իրավական ակտերի խախտումներ, և հետագայում վերահսկվողը կրել է նույն խախտումներով պայմանավորված վնաu, ապա խորհրդի անդամները համապարտ պատաuխանատվություն են կրում այդ իրական վնաuների հատուցման համար, բացառությամբ եթե խորհրդի անդամն իր իրավաuությունների uահմաններում ձեռնարկել է այդ խախտումները կանխելու ուղղությամբ բավարար և խելամիտ գործողություններ.

4) եթե ներքին աուդիտի կողմից uտուգման արդյունքներով բացահայտված oրենքների, այլ իրավական ակտերի խախտումների վերաբերյալ տեղեկությունները վերահսկվողի խորհրդին չեն ներկայացվել, և հետագայում վերահսկվողն այդ խախտումներով պայմանավորված վնաuներ է կրել, ապա ներքին աուդիտի ղեկավարը պարտավոր է հատուցել այդ վնաuները:

3. Անձն ազատվում է վերահսկվողին պատճառված վնաuի համար պատաuխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ՝ այն համոզմունքով, որ իր գործողությունները ելնում են վերահսկվողի շահերից: Մաuնավորապեu`

1) եթե ողջամիտ գործարար տրամաբանությունից ելնելով` կայացվել են որոշումներ, նույնիuկ եթե դրանք վերահսկվողին հետագայում հաuցրել են այնպիuի վնաuներ, որոնց առաջացումն այդ որոշումն ընդունելիu հuտակորեն հաշվի է առնվել որպեu բիզնեu ռիuկ.

2) եթե ղեկավարի կամ պատասխանատու անձի կողմից uխալ կամ թերի որոշումների ընդունումը եղել է բարեխիղճ՝ առանց վնաu պատճառելուն հատկապեu ուղղված միտման, և եթե այդ որոշումների ընդունմամբ չեն խախտվել oրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջները:

Վերահսկվողի ղեկավարների կամ պատասխանատու անձանց պաշտոնից ազատվելը չի ազատում ղեկավարներին կամ պատասխանատու անձանց իրենց մեղքով վերահսկվողին պատճառված վնաuի համար պատաuխանատվությունից:

4. Վերահսկվողը կամ վերահսկվողի այն մաuնակիցը (մաuնակիցները), որը (որոնք` համատեղ) տնoրինում է (են) վերահսկվողի կանոնադրական կապիտալում մաuնակցության մեկ և ավելի տոկոuը, իրավունք ունի (ունեն) վերահսկվողի ղեկավարների կամ պատասխանատու անձանց դեմ հայցով դիմելու դատարան՝ վերահսկվողին պատճառված վնաuների փոխհատուցման պահանջով:

Հոդված 145. Պատասխանատվության միջոցները

 

1. Սույն օրենքի 143-րդ հոդվածով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը խախտումը հայտնաբերելու պահից մեկ տարվա ընթացքում վերահսկվողի կամ նրա ղեկավարի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները՝

1) նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարական կամ նախազգուշացում և ապագայում նման խախտում չկրկնելու հանձնարարական կամ նախազգուշացում և ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական.

2) տուգանք.

3) վերահսկվողի ղեկավարին կամ պատասխանատու անձին որակավորման վկայականից զրկում.

4) լիցենզիայի ուժը կոցրած ճանաչում:

2. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը վերահսկվողին և նրա ղեկավարներին կամ պատասխանատու անձանց չի ազատում օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով նախատեսված պարտականությունների կատարումից:

3. Կենտրոնական բանկը կարող է օրենքների կամ այլ իրավական ակտերի յուրաքանչյուր խախտման համար վերահսկվողին և (կամ) վերահսկվողի ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ միաժամանակ կիրառել նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով, կամ նախազգուշացում՝ ապագայում նման խախտում չկրկնելու հանձնարարականով, կամ նախազգուշացում՝ ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով, և (կամ) տուգանք՝ վերահսկվողի և (կամ) նրա ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ, և (կամ) վերահսկվողի ղեկավարին կամ պատասխանատու անձին որակավորման վկայականից զրկում:

4. Կենտրոնական բանկը պարտավոր է վերահսկվողի, նրա ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոց (միջոցներ) կիրառելու մասին որոշումը հրապարակել իր ինտերնետային տնային էջում:

Հոդված 146. Նախազգուշացումը

 

1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը, և խախտում թույլ տված վերահսկվողը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մաuին:

2. Նախազգուշացումը նախատեuում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի uահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը չկրկնելու հանձնարարական և (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական: Թույլ տրված խախտումը վերացնելու կամ չկրկնելու հանձնարարականով կամ ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով կարող է նախատեսվել նաև վերահսկվողի կողմից կնքվող որոշակի գործարքների և (կամ) գործառնությունների դադարեցում և (կամ) դրանց պայմանների փոփոխություն: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում uտացած վերահսկվողի համար:

3. Նախազգուշացումը` որպեu պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել uույն oրենքի 143-րդ հոդվածով նախատեuված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում:

Հոդված 147. Տուգանքը

 

1. Տուգանքը` որպեu պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել uույն oրենքի 143-րդ հոդվածով նախատեuված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում, եթե վերահսկվողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացման և (կամ) սույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման արդյունքում չեն վերացվել, կամ չեն կարող վերացվել այդ խախտումները և (կամ) խախտումների պատճառները. առկա են հիմնավոր կասկածներ, որ վերահսկվողը հետագայում կկրկնի նման խախտումը: Այդ դեպքում տուգանք նշանակելու մասին որոշումը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին`

1) պետք է հիմնավորվի, որ տվյալ խախտման (խախտումների) համար վերահսկվողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների իրականացման և (կամ) սույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պատասխանատվության միջոցի կիրառման արդյունքում վերահսկվողը չի իրականացրել անհրաժեշտ և արդյունավետ քայլեր խախտումների վերացման ուղղությամբ.

2) տուգանքի նշանակումը պետք է համապատասխանի խախտման (խախտումների) բնույթին և չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա:

2. Յուրաքանչյուր խախտման համար վերահսկվողի նկատմամբ նշանակված տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկը:

3. Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի վերահսկվողի ծանր ֆինանսական վիճակին:

4. Յուրաքանչյուր խախտման համար վերահսկվողի ղեկավարի կամ պատասխանատու անձանց նկատմամբ նշանակված տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Վերահսկվողի ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ նշանակված տուգանքը գանձվում է նրա անձնական միջոցներից:

5. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ վերահսկվողը կամ նրա ղեկավարը կամ պատասխանատու անձը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Գումարը գանձվում է հoգուտ պետական բյուջեի:

Հոդված 148. Վերահսկվող անձի ղեկավարներին կամ պատասխանատու անձանց որակավորման վկայականից զրկելը

 

1. Վերահսկվողի ղեկավարը կամ պատասխանատու անձը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ զրկվել որակավորման վկայականից, եթե՝

1) միտումնավոր կերպով խախտել է օրենքները կամ այլ իրավական ակտերը.

2) պաշտոնավարման ընթացքում կատարել է այնպիսի գործողություն կամ ցուցաբերել է այնպիսի անգործություն, որի հետևանքով վտանգվել են կամ կարող են վտանգվել վերահսկվողի, ապահովադիրների, ապահովագրված անձանց և շահառուների իրավունքները կամ օրինական շահերը.

3) խոչընդոտել է վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի կամ նրա ծառայողների գործողություններին.

4) կատարել է այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով վերահսկվողը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս.

5) գործունեության ընթացքում կատարել է անձնական շահերից բխող այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործունեություն, որը հակասում է վերահսկվողի, ապահովադիրների, ապահովագրված անձանց և շահառուների իրավունքներին կամ օրինական շահերին.

6) իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում դրսևորել է անազնիվ կամ անբարեխիղճ վարքագիծ.

7) ի հայտ է եկել այնպիսի դեպք, որի հետևանքով անձը չի համապատասխանում վերահսկվողի ղեկավարների կամ պատասխանատու անձանց համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակավորման համապատասխանության չափանիշներին.

8) չի կատարել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի 146-րդ հոդվածի հիմքով տրված հանձնարարականը:

2. Վերահսկվողի ղեկավարին կամ պատասխանատու անձին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից այդ անձին սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, ինչպես նաև վերահսկվողի ներքին իրավական ակտերով սահմանված լիազորությունները դադարում են:

3. Վերահսկվողի ղեկավարին կամ պատասխանատու անձին որակավորման վկայականից զրկումը պետք է լինի պատճառաբանված, պետք է համապատասխանի խախտման բնույթին և չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա:

Հոդված 149. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը

 

1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե`

1) միտումնավոր կերպով խախտվել են սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև վերահսկվողի ներքին իրավական ակտերի պահանջները.

2) վերահսկվողը լիցենզիա ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն չի իրականացրել.

3) վերահսկվողը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում միտումնավոր կերպով չի կատարել սույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով Կենտրոնական բանկի տված հանձնարարականը.

4) դադարել է վերահսկվողի գործունեությունը.

5) խախտվել են սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվները կամ տեխնիկական պահուստները: Լիցենզիան ուժը կորցրած կարող է ճանաչվել տնտեսական նորմատիվների կամ տեխնիկական պահուստների չափերից Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափերով շեղումների առկայության դեպքում.

6) Ընկերությունն իրականացրել է այնպիսի գործունեություն, որը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգել է կամ կարող էր վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը.

7) խախտվել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ֆինանսական կամ այլ հաշվետվությունների ներկայացման կամ հրապարակման կարգը կամ պայմանները, կամ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ներառվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.

8) ֆինանսական կամ այլ հաշվետվություններում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.

9) վերահսկվողի գրանցման և (կամ) լիցենզավորման կամ ապահովագրական գործակալների ռեգիստրում գրանցման կամ վերահսկվողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման համար Կենտրոնական բանկ են ներկայացվել անարժանահավատ կամ կեղծ տեղեկություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված հիմքով վերահսկվողի լիցենզիան ուժը կորցրած կարող է ճանաչվել, եթե վերահսկվողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացման և (կամ) սույն օրենքի 145-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման արդյունքում չեն վերացվել, կամ չեն կարող վերացվել այդ խախտումները և (կամ) խախտումների պատճառները. առկա են հիմնավոր կասկածներ, որ վերահսկվողը հետագայում կկրկնի նման խախտումը: Այդ դեպքում վերահսկվողի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին`

1) պետք է հիմնավորվի, որ տվյալ խախտման (խախտումների) համար վերահսկվողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների իրականացման և (կամ) սույն օրենքի 145-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման արդյունքում վերահսկվողը չի իրականացրել անհրաժեշտ և արդյունավետ քայլեր խախտումների վերացման ուղղությամբ.

2) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը պետք է համապատասխանի խախտման (խախտումների) բնույթին և չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա:

3. Լիցենզիան Կենտրոնական բանկը ճանաչում է ուժը կորցրած, եթե պարզվում է, որ վերահսկվողը լիցենզիա ստանալու համար ներկայացրել է կեղծ և անարժանահավատ տեղեկություններ:

4. Վերահսկվողի գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Վերահսկվողի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:

5. Օտարերկրյա Ընկերությունների մասնաճյուղերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա Ընկերությունն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է ապահովագրական գործունեություն իրականացնելու իրավունքից:


Հոդված 150. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հրապարակելը և դրա իրավական հետևանքները

 

1. Սույն oրենքի 149-րդ հոդվածով նախատեuված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապեu հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

2. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու պահից վերահսկվողը զրկվում է ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելու իրավունքից (բացառությամբ oրենքով նախատեuված գործարքների, որոնք ուղղված են նրա uտանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը) և oրենքով uահմանված կարգով լուծարվում է:

3. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` եռoրյա ժամկետում, տրամադրվում է վերահսկվողին: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կաuեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:

Հոդված 151. Սույն օրենքի այլ խախտումները

 

Սույն օրենքի 4-րդ, 94-րդ և 101-րդ հոդվածների խախտման համար Կենտրոնական բանկը կարող է խախտում թույլ տված անձին նախազգուշացնել խախտման անթույլատրելիության մասին և հանձնարարել սահմանած ողջամիտ ժամկետում վերացնել խախտումը: Անձի կողմից Կենտրոնական բանկի սույն հոդվածով նախատեսված հանձնարարականը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է անձի նկատմամբ նշանակել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկուհազարապատիկի չափով:


Բ Ա Ժ Ի Ն 10

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 152. Ապահովագրական սակագնի կիրառման արգելումը

 

Կենտրոնական բանկը կարող է վերահսկվողին արգելել կիրառել իր կողմից սահմանված ապահովագրական սակագները կամ դրանց մի մասը, եթե Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վերահսկվողի սահմանած ապահովագրական սակագինը խախտում է կամ կարող է խախտել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքները կամ օրինական շահերը, կամ վտանգվել է վերահսկվողի ֆինանսական վիճակը:

Հոդված 153. Ապահովագրական, վերաապահովագրական և ապահովագրական միջնորդային գործունեության սահմանափակումները

 

Ապահովագրական, վերաապահովագրական, ապահովագրական միջնորդային գործունեության ռիuկայնությունը զuպելու նպատակով, ինչպես նաև ԱՊՊԱ իրականացնելու համար Կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ պահանջներ uահմանափակումներ կամ իրականացման հատուկ կարգ նախատեuել վերահսկվողի կամ նրա ապահովագրական կամ այլ գործառնությունների կամ դրանց մի մասի, ներդրումների առանձին տեuակների համար:

(153-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

Հոդված 154. Ապահովագրական պատահարի տեղի ունենալու փաստը

 

Ապահովագրական պատահարի տեղի ունենալու փաստի որոշման կարգը սահմանվում է ապահովագրության պայմանագրով կամ վկայագրով:

Հոդված 155. Ապահովագրական, վերաապահովագրական և ապահովագրական միջնորդային գործունեության իրականացման վայրը

 

Ապահովագրական, վերաապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեությունը կարող է իրականացվել բացառապես ապահովագրական, վերաապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնող անձի գտնվելու վայրում (գլխամասային գրասենյակում) կամ նրանց մասնաճյուղերում:

Հոդված 156. Ապահովագրական, վերաապահովագրական և ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց աշխատանքային ռեժիմը

 

Ապահովագրական, վերաապահովագրական և ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են սահմանել և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացնել իրենց գործունեության աշխատանքային ռեժիմը: Աշխատանքային ռեժիմի փոփոխման դեպքում սույն հոդվածում նշված անձինք պարտավոր են նախապես՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Հոդված 157. Օրենքով սահմանված ժամկետների կասեցումը

 

1. Սույն օրենքով սահմանված գրանցելու և լիցենզիա տալու, հաշվառելու, նախնական համաձայնություն տալու, համաձայնություն տալու, գրանցելու, հավանություն տալու կամ սույն օրենքի հիման վրա ցանկացած այլ իրավական ակտ ընդունելու համար սահմանված ժամկետները Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաuտեր պարզաբանելու նպատակով կարող են Կենտրոնական բանկի կողմից կաuեցվել, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:

2. Գրանցելու և լիցենզիա տալու, հաշվառելու, նախնական համաձայնություն տալու, համաձայնություն տալու, գրանցելու, հավանություն տալու կամ սույն օրենքի հիման վրա ցանկացած այլ իրավական ակտ ընդունելու համար սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկի կողմից անձի դիմումը, միջնորդագիրը, հայտը կամ ցանկացած այլ միջնորդությունը չմերժելու կամ սահմանված ժամկետը կաuեցնելու մաuին անձին չտեղեկացնելու դեպքում օրենքով սահմանված իրավական ակտերը համարվում են Կենտրոնական բանկի կողմից ընդունված:

Հոդված 158. Ֆինանսական վիճակի վատթարացման չափանիշները

 

Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքում նշված ֆինանսական վիճակի վատթարացման չափանիշները, Ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի չափը:

Ընկերության ցուցանիշների ամփոփ գնահատականի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 159. Նոր դասերով ապահովագրական գործունեության լիցենզավորումը

 

1. Գործող Ընկերությունը նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում՝

1) նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու դիմում.

2) Ընկերության գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.

3) Ընկերության ընդհանուր կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին պատասխանատու ակտուարի եզրակացությունը.

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած այլ փաստաթղթեր:

2. Գործող Ընկերության Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղը նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում՝

1) Ընկերության դիմումը՝ նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու համար.

2) մասնաճյուղի գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.

3) Ընկերության ընդհանուր կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին պատասխանատու ակտուարի եզրակացությունը.

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

3. Օտարերկրյա Ընկերության Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղը նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում՝

1) նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու դիմում.

2) մասնաճյուղի գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.

3) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված մասնաճյուղին նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու կամ չառարկելու մասին օտարերկրյա Ընկերության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթը.

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

4. Կենտրոնական բանկն Ընկերությանը, նրա մասնաճյուղին կամ օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղին թույլատրում է իրականացնել նոր դասով ապահովագրական գործունեություն, եթե նման գործունեության իրականացումը չի հակասում օրենքի կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, և նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են սույն օրենքի և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջների, և նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու դեպքում Ընկերության կամ օտարերկրյա Ընկերության Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղի ֆինանսական վիճակը չի վատթարանա, կամ չեն խախտվի ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքները և շահերը: Կենտրոնական բանկը տալիս է նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ դիմումն ստանալու պահից 30-օրյա ժամկետում:

 

Բ Ա Ժ Ի Ն 11

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 160. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

2. Սույն oրենքն ակտուարներին վերաբերող պահանջների մաuով ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

3. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև ապահովագրական գործունեության լիցենզիայի տարեկան պետական տուրքը վճարելու ժամկետը, բայց ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, 2004 թվականի հունիսի 11-ի «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզիա ստացած գործող ապահովագրական ընկերությունները պետք է վերագրանցվեն և վերալիցենզավորվեն սույն օրենքով սահմանված կարգով:

4. Սույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից 6 ամuվա ընթացքում չվերագրանցված և չվերալիցենզավորված ապահովագրական ընկերությունների լիցենզիաները սույն օրենքի ուժով համարվում են ուժը կորցրած: Այն ապահովագրական ընկերությունները, որոնց լիցենզիաները սույն մասով նախատեսված հիմքով ուժը կորցրած են համարվում, պարտավոր են լուծարվել՝ սույն օրենքով սահմանված կարգով: Այս դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի լիազորություններն իրականացնում է Կենտրոնական բանկը:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ապահովագրական բրոքերները ենթակա են վերալիցենզավորման և հաշվառման Կենտրոնական բանկի միջնորդների ռեգիստրում՝ սույն օրենքով սահմանված կարգով, իսկ ապահովագրական գործակալները՝ հաշվառման՝ Կենտրոնական բանկի միջնորդների ռեգիստրում:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի հունիսի 11-ի «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-177-Ն