Համարը 
N 762-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.06.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
09.07.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2007 թվականի N 762-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի տնօրինության` «Սադղի լիճ» (պանսիոնատ) օբյեկտի 398,2 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Գորիս) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Զարզանդ Նիկողոսյանին (Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Վանքի տափ, շենք 12, բն. 47, անձնագիր՝ AG 0643514, տրված` 032-ի կողմից, 2006 թվականի հունվարի 16-ին) (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի ապրիլի 12-ին գնահատված գույքի արժեքը՝ 12498 հազ. դրամ.

2) գույքի վաճառքի գինը` 9374 հազ. դրամ.

3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,148 հեկտար հողատարածքը՝ կադաստրային արժեքով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից վաճառքի գինը և հողամասի կադաստրային արժեքը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) պայմանագիրը կնքելուց հետո եռամսյա ժամկետում գույքի ներդրմամբ հիմնադրել առանձին իրավաբանական անձ.

2) իրավաբանական անձ ստեղծելուց հետո 2 տարվա ընթացքում կատարել 25 մլն դրամի ներդրում՝ հետևյալ համամասնությամբ՝ առաջին տարում՝ 12 մլն դրամ, երկրորդ տարում՝ 13 մլն դրամ.

3) ներդրումներն ավարտելուց հետո ստեղծել 12 աշխատատեղ.

4) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 376896 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:

5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 9
Երևան