«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011524
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հոկտեմբերի 2011 թ. N 12-Ն ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
16 նոյեմբերի 2011 թ. N 935-Ն ք. Երևան |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական /բժշկասանիտարական/ կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները,
Հրամայում ենք՝
1. Հաստատել`
«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`
սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀՀ էկոնոմիկայի ՆԱԽԱՐԱՐ |
|
Հավելված
Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 18 հոկտեմբերի 2011 թ. թիվ 12-Ն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 16 նոյեմբերի 2011 թ. թիվ 935-Ն համատեղ հրամանով |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ
1. Սցենար |
1) Ճառագայթահարման աղբյուր հանդիսացող բժշկական սարքավորումների ստուգաչափում-ատեստավորում (այսուհետ` Ստուգաչափում) |
2. Ձեռնարկվող միջոցառումներ |
1) Ճառագայթահարման աղբյուր ստուգող և ճառագայթային աղբյուր հանդիսացող սարքերի ստուգաչափում` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով։ |
3. Անհրաժեշտ պարագաներ |
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Չափագիտության ինստիտուտ) անհրաժեշտ պարագաներ. ա. ալֆա, բետտա, գամմա և ռենտգեն ճառագայթումը ստուգելու համար սարքերի ստուգաչափման համար նախատեսված պարագաները` էտալոնները, բ. Սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված փաստաթղթեր (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ)։ |
4. Մասնակիցներ |
1) Չափագիտության ինստիտուտի աշխատակիցներ: 2) Չափման ենթակա սարքավորումը տնօրինող կամ պատասխանատու: 3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) մասնագետներ: |
5. Անհրաժեշտ պատրաստություններ |
1) Չափագիտության ինստիտուտը պատրաստում է սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված բոլոր նորմատիվ փաստաթղթերը (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ և այլն)։ 2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Չափագիտության ինստիտուտը պատրաստում են գրությունները: |
6. Սարքերի ստուգաչափման քայլ առ քայլ նկարագրություն |
1) Սարքավորումների ստուգաչափումն իրականացվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով։ 2) Սարքը տնօրինողը ներկայացնում է ստուգաչափման հայտ Չափագիտության ինստիտուտ։ 3) Չափագիտության ինստիտուտոում հայտը մակագրվում է համապատասխան բաժին։ 4) Չափագիտության ինստիտուտի մասնագետները, սահմանված կարգով, անցկացնում են ստուգաչափում` համաձայն համապատասխան նորմատիվ փաստաթղթերի (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ և այլն)։ 5) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափումն անցկացնելուց հետո, սահմանված կարգով, տալիս է ստուգաչափման արդյունքների վերաբերյալ եզրակացություն։ 6) Ստուգաչափման արդյունքների դրական եզրակացության դեպքում (չափագիտական վկայագրման) դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) Չափագիտության ինստիտուտի կողմից տրվում է ստուգաչափման մասին վկայական: 7) Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և տալիս է ծանուցագիր` չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին: 8) Տեսչության կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքում ոչ սարքին կամ ստուգաչափման չենթարկված սարքերի հայտնաբերման ժամանակ՝ սարքը տնօրինողին առաջարկվում է վերջիններս ներկայացնել ստուգաչափման։ 9) Տեսչության կողմից վերոնշյալ սարքերի վերաբերյալ ներկայացվում է գրություն Չափագիտության ինստիտուտ։ 10) Չափագիտության ինստիտուտը իրականացնում է վերոնշյալ սարքերի ստուգաչափումը: 11) Յուրաքանչյուր ստուգաչափված սարքին, ըստ տեսակի, տրվում են՝ վկայական, վկայագիր, ծանուցագիր, դրոշմակնիք։ 12) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափման արդյունքների վերաբերյալ գրությամբ տեղեկացնում է Տեսչությանը: |
7. Առանցքային գաղափարներ |
1) Բուժկանխարգելիչ կազմակերպությունների աշխատանքային գործընթացի կազմակերպումը ստուգաչափված սարքավորումների օգտագործմամբ կնվազեցնի ճառագայթային վտանգի ռիսկը: |