«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012068
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 
 24 հունվարի 2012 թ.  | 
N 01-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԴԻՄԵԹԻԼՎԻՆԻԼԷԹԻՆԻԼԿԱՐԲԻՆՈԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՅԻ» ՀՆ N 2.2.5-005-12 ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից,
Հրամայում եմ`
1. Հաստատել «Աշխատանքային գոտու օդում դիմեթիլվինիլէթինիլկարբինոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի» ՀՆ N 2.2.5-005-12 հիգիենիկ նորմերը` համաձայն հավելվածի:
| 
 Նախարար՝  | 
Հ. Քուշկյան | 
| 
 Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ. հունվարի 24-ի N 01-Ն հրամանի  | 
ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԴԻՄԵԹԻԼՎԻՆԻԼԷԹԻՆԻԼԿԱՐԲԻՆՈԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՅԻ
ՀՆ N 2.2.5-005-12
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ
1. Սույն հիգիենիկ նորմերը սահմանում են կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում դիմեթիլվինիլէթինիլկարբինոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ինչպես նաև բնութագրում է քիմիական նյութի ագրեգատային վիճակը և վտանգավորության դասը:
2. Սույն հիգիենիկ նորմերը տարածվում են դիմեթիլվինիլէթինիլկարբինոլ արտադրող, օգտագործող, տեղափոխող, պահեստավորող և վաճառք իրականացնող կազմակերպությունների վրա:
3. Սույն հիգիենիկ նորմերի կատարման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:
| 
 Հ/հ  | 
 Նյութի անվանումը  | 
 Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ), մգ/մ3  | 
 Ագրեգատային վիճակը  | 
 Վտանգա-վորության դասը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 1.  | 
 Դիմեթիլվինիլէթինիլկարբինոլ  | 
 3  | 
 գոլորշի  | 
 3  |