Համարը 
թիվ 2-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2012.03.01/6(419) Հոդ.80
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվը 
13.02.2012
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվը 
13.02.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11212107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

13 փետրվարի 2012 թ.

ք. Երևան

թիվ 2-Ն
 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը վերցնելու փաստը հավաստող տեղեկանքի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

 

 Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան 

 

 

Հավելված N 1

ՀՀ ոստիկանության պետի

2012 թվականի փետրվարի 13-ի

թիվ 2-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ

 

_____________________________________________________________________________

պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը

 

Վերցված անձնագրում առկա տվյալները __________________________________________

                                                                               անունը, ազգանունը, հայրանունը,

 

______________________________________________________________________________

ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրը

 

______________________________________________________________________________

անձնագրի սերիան, համարը, տրման օրը, ամիսը, տարեթիվը, ում կողմից է տրվել

 

Անձնագիրը վերցնելու հիմքն է (ընդգծել)՝

1. Լրացել է անձնագրի վավերականության ժամկետը

2. Անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց

3. Անձնագիրը կեղծվել է

4. Անձնագիրը ձեռք է բերվել օրենսդրության խախտմամբ

5. Քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող անձնագիր

 

ՆՇՈՒՄՆԵՐ ___________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

 

Անձնագիրը վերցրեց _____________________________________________________________

պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը,

 

____________________________________________________________________

պաշտոնը, ստորագրությունը

 

Անձնագիրը վերցնելու ամսաթիվը ____ ___________________20 թ.

 

Կ.Տ.

 

 

Հավելված N 2

ՀՀ ոստիկանության պետի

2012 թվականի փետրվարի 13-ի

թիվ 2-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ

 

_________________________________________________________________________________

պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը

 

Վերցված նույնականացման քարտում ամրագրված տվյալները __________________________

 

_________________________________________________________________________________

անունը, ազգանունը, հայրանունը,

 

_________________________________________________________________________________

ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրը

 

_________________________________________________________________________________

նույնականացման քարտի համարը, տրման օրը, ամիսը, տարեթիվը, ում կողմից է տրվել

 

Նույնականացման քարտը վերցնելու հիմքն է (ընդգծել)՝

1. Լրացել է նույնականացման քարտի վավերականության ժամկետը

2. Անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց

3. Նույնականացման քարտը կեղծվել է

4. Նույնականացման քարտը ձեռք է բերվել օրենսդրության խախտմամբ

5. Քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող նույնականացման քարտ

 

ՆՇՈՒՄՆԵՐ ___________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

 

Նույնականացման քարտը վերցրեց ________________________________________________

                                        պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը,

 

____________________________________________________________________

                 պաշտոնը, ստորագրությունը

 

Նույնականացման քարտը վերցնելու ամսաթիվը _____ _________________20 թ.

 

Կ.Տ.