Համարը 
N 7
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2012.03.15/8(421)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
20.02.2012
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.02.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՇԵՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայնեցված է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ նախարար

 

_________________ Վ. Գաբրիելյան

 

28 փետրվարի 2012 թ.

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

_________________ Գ. Խաչատրյան

 

 20 փետրվարի 2012 թ.
N 7

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՇԵՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն`

«Անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար»:

2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-335-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 18-րդ բաժնի 2-րդ կետը: Այդ փոփոխության արդյունքում անշարժ գույքի գնահատումը լիցենզավորման ենթակա գործունեություն չի համարվում:

Հաշվի առնելով վերը նշվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պաշտոնապես պարզաբանում եմ.

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-335-Ն օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ ԱԱՀ-ի շեմը 2012 թվականին կիրառվում է, եթե`

1) բավարարում են Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պայմաններին,

2) հարկային մարմին չեն ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի փետրվարի 11-ի «Ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 51-Ն հրամանով սահմանված ձևի հայտարարություն` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ: