Համարը 
N 411-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.454
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.04.2012
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.04.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ, ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 411-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ, ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 17-րդ, «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 15-րդ և 6-րդ հոդվածի 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) նույնականացման քարտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) ժամանակավոր վկայականի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 11

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 411-Ն որոշման

 

Ձ ԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_1827

Ներմուծեք նկարագրությունը_1810

 

Ներմուծեք նկարագրությունը_1816

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 411-Ն որոշման

 

Ձ Ե Վ


ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ


 

ԴԻՄԵՐԵՍ 

ԴԱՐՁԵՐԵՍ

Ներմուծեք նկարագրությունը_1809

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 411-Ն որոշման

 ______________________________________________________________________

 (ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություն)

 

_____ _______________________20  թ.

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆ N-----

 

 

 

 

 

 

 

(լուսանկար)

Քաղ. _________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 ____________________________________________________________________

  (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը)

 ____________________________________________________________________

  (հանրային ծառայությունների համարանիշը)

 

տրվել է նույնականացման քարտի փոխանակման (կորստի, վավերականության ժամկետը լրանալու) կապակցությամբ կամ ազատազրկման դատապարտված անձի դիմումի հիման վրա (ընդգծել)

 

 ______ ________________________20  թ -ին:

 

 Վկայականն ուժի մեջ է մինչև ____ ________________________20 թ.

 

 Անձնագրային ծառայության պետ __________________ ___________________ 

   (անունը, ազգանունը)  (ստորագրությունը)
 

 Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 411-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կորցրած, վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս քաղաքացու ցանկությամբ, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձի դիմումի հիման վրա ժամանակավոր վկայականի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ` Հայաստանի Հարապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տրվում է ժամանակավոր վկայական:

3. Ժամանակավոր վկայական կարող է տրվել նաև ազատազրկման դատապարտված քաղաքացուն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալին` ընդհանուր հիմունքներով:

4. Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում ժամանակավոր վկայական ստանալու համար քաղաքացին անձամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն է ներկայացնում դիմում և 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով ժամանակավոր վկայական ստանալու համար դիմումին կցվում են խնամակալի կամ ներկայացուցչի անձնագրի և խնամակալի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենները։ Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալները ժամանակավոր վկայական ստանալու համար ներկայացնում են նաև քրեակատարողական հիմնարկի կողմից տրված կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականը և դրա պատճենը: Վկայականի բնօրինակը պատճենի հետ համեմատելուց հետո վերադարձվում է քաղաքացուն: Դիմումն ընդունող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայության աշխատողը դիմումի դարձերեսին ստորագրում է և նշում իր պաշտոնը, անունը և ազգանունը, ինչպես նաև փաստաթղթի ընդունման ամսաթիվը։

5. Ազատազրկման դատապարտված քաղաքացուն ժամանակավոր վկայական տրամադրելու համար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը և լուսանկարները 1-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հարապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն:

6. Ժամանակավոր վկայականը քաղաքացուն տրամադրվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` անմիջապես:

7. Ժամանակավոր վկայականը տրամադրվում է 15 աշխատանքային օր վավերականության ժամկետով` բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին օրենքով սահմանված կարգով կնքել է սեղմ ժամկետում նույնականացման քարտ տրամադրելու կամ փոխանակելու պայմանագիր: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալներին ժամանակավոր վկայականը տրամադրվում է կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականում նշված ժամկետով:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված պայմանագիրը կնքելու դեպքում ժամանակավոր վկայականի վավերականության ժամկետը սահմանվում է մինչև պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան