Համարը 
ՀՕ-250-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.12.28/66(940) Հոդ.1413
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.12.2012
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2018

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերի ու 2-րդ կետի «բ» ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը «(բացառությամբ բնական գազի)» բառերից հետո լրացնել «, քսայուղերը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված թեթև մարդատար ավտոմեքենաները) բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով`

«6. Առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման մասով ակցիզային հարկ վճարող է համարվում հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած անձը:

7. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կարող է դրվել այլ անձանց վրա կամ սահմանվել համապարտ պարտավորություն՝ հարկային պարտավորությունների կատարման մասով:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ հոդվածի 2-րդ մասի «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերը փոխարինել «(բացառությամբ կոնյակի սպիրտի)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով`

 

«գ) առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը, եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին հայտարարություն հարկային մարմին չի ներկայացվել:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի աղյուսակի`

 

ա. ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրի տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2206
(բացառությամբ 2206 00 390,
2206 00 590, 2206 00 890)

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային գինիների և գինենյութի

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 լիտր

ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր

25 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
270 դրամ»,

բ. ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

«2206 00 390,
2206 00 590,
2206 00 890

պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 լիտր

ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր

10 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
100 դրամ)»,

գ. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրի տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2208
(բացառությամբ 2208 20,
2208 30,
2208 40)

սպիրտային խմիչքներ

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 լիտր

ներմուծման դեպքում` մաքսային արժեք
կամ 1 լիտր

50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 500 դրամ»,

դ. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

«2208 20





2208 30

2208 40

սպիրտային թրմեր` ստացված խաղողի գինու թորման արդյունքում կամ խաղողի ճզմամբ

վիսկի

ռոմ և այլ սպիրտային թրմեր` ստացված խմորված մթերքների թորման արդյունքում շաքարաեղեգից

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 լիտր,
100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով

ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր,
100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով

50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝

ա. 1-ից մինչև 3 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 ՀՀ դրամ,

բ. 4-ից մինչև 5 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500 ՀՀ դրամ,

գ. 6-ից մինչև 10 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000 ՀՀ դրամ,

դ. 11-ից մինչև 15 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500 ՀՀ դրամ,

ե. 16-ից մինչև 19 տարի ներառյալ
հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 ՀՀ դրամ,

զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000 ՀՀ դրամ»,

ե. ԱՏԳ ԱԱ 271011 ծածկագիրը փոխարինել 271012 ծածկագրով,

զ. ԱՏԳ ԱԱ 271019810 ծածկագրին դասվող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2710 19 710-2710 19 980

Քսայուղեր

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 կգ

ներմուծման դեպքում` մաքսային արժեք
կամ 1 կգ

10 տոկոս,
բայց ոչ
պակաս, քան
1 կգ-ի համար
400 դրամ».

2) 5-րդ մասը՝

ա. «2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի)» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքներ ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշել ապրանքի հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների հնացման աստիճանի վերաբերյալ շշի կամ այլ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳ ԱԱ 2208 20, 2208 30, 2208 40 ծածկագրերին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:»:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով`

 

«ե» 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը կոնյակ արտադրող այլ անձանց:»:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

 

«Օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված՝ նախկինում մաքսային մարմին ներկայացված պայմանագրի շրջանակներում ներմուծումներ իրականացվելու դեպքերում պայմանագրի փոխարեն մաքսային մարմին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք ապրանքների տեսականու և քանակությունների, տարայի տարողության, իսկ սպիրտային խմիչքների դեպքում՝ նաև սպիրտայնության վերաբերյալ տվյալներ պարունակող այլ փաստաթուղթ:»:

 

Հոդված 7. Օրենքի 7.1-ին և 7.2-րդ հոդվածները, 10-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով`

 

«9. Համատեղ գործունեության պայմանագրով համատեղ գործունեության գործերի վարումը օրենքով սահմանված կարգով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած մեկ մասնակցի կողմից վարվելու դեպքում համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով ակցիզային հարկի առանձնացմամբ հարկային հաշիվները դուրս են գրվում հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած անձի կողմից:

Համատեղ գործունեության պայմանագրով մեկից ավելի անձանց կողմից գործերի վարում նախատեսված լինելու դեպքում համատեղ գործունեության մասով իրականացված գործարքների մասով առանձին մասնակցի կողմից ակցիզային հարկի առանձնացմամբ հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը ստանձնած անձի անունով` համատեղ գործունեության բոլոր մասնակիցների համապատասխան գրավոր համաձայնության առկայության դեպքում:

10. Առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեության իրականացման համար տրամադրվող ներդրումներին վերաբերող՝ ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքի: Սույն կետին համապատասխան հաշվանցման ոչ ենթակա ակցիզային հարկի այն գումարները, որոնք նախկինում հաշվանցվել են, վերաձևակերպվում և նվազեցվում են հաշվանցվող գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ներդրումը:»:

 

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

 

«3. Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 810 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերի ու 2-րդ կետի «բ» ենթակետի:

 

Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերն ու 2-րդ կետի «բ» ենթակետն ուժի մեջ են մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից:

Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ձեռք բերված և բանկային փոխանցմամբ մատակարարին վճարում չկատարելու պատճառով ակցիզային հարկի հաշվանցվող գումարներից նվազեցված` 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակին վերաբերող ակցիզային հարկի գումարը 2013 թվականի հունվարի 1-ից հետո ենթակա է հաշվանցման (հաշվանցվող գումարներին ավելացման)` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-250-Ն