Համարը 
N 560-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվը 
22.06.2012
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2012 թվականի N 560-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-127-Ն, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-129-Ն, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-130-Ն, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-131-Ն Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունիսի 22-ի N 560-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների

  

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ներ-կայացնելու համար պատասխանատու պետական կառա-վարման մարմնի անվանումը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

3.

«Ներդրումային ֆոնդերի պետական հաշվառման կարգն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ պետական բյուջե

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի N 670 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 116-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1396-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

7.

«Գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործի ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

8.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 120-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

9.

«Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացման կարգն ու դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

10.

«Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, համապատասխան տվյալների բազաների ցանկը և ինքնաշխատ կերպով արդիականացման ենթակա տվյալների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

11.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

12.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

13.

«Պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2014 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

14.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 7-ի N 289 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

15.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

(հավելվածը փոփ. 19.09.12 N 910-Ա, 11.04.13 N  269-Ա, 20.06.14 N  571-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան