Համարը 
ՀՕ-66-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.43
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.12.2003
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 55 000 դրամ:

(1-ին հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն, 27.11.08 ՀՕ-200-Ն, 16.11.10 ՀՕ-164-Ն, 13.11.12 ՀՕ-200-Ն, 20.06.13 ՀՕ-61-Ն, 12.12.13 ՀՕ-187-Ն, 01.12.14 ՀՕ-205-Ն)

(1-ին հոդվածը 19.11.19 ՀՕ-223-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020 թվականին:)

 

Հոդված 2. Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 330 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 367 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 550 դրամ:

(2-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն, լրաց., փոփ. 27.11.08 ՀՕ-200-Ն, փոփ. 16.11.10 ՀՕ-164-Ն, 13.11.12 ՀՕ-200-Ն, 20.06.13 ՀՕ-61-Ն, 12.12.13 ՀՕ-187-Ն, 01.12.14 ՀՕ-205-Ն)

(2-րդ հոդվածը 19.11.19 ՀՕ-223-Ն օրենքի 2-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020 թվականին:)

 

Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:

(2.1-ին հոդվածը լրաց. 16.11.10 ՀՕ-164-Ն)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:

 

Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

(4-րդ հոդվածը խմբ. 11.11.05 ՀՕ-221-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-290-Ն, 21.06.14 ՀՕ-74-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-205-Ն)

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-257 օրենքը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-66-Ն