ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2015 թվականի N 573-Ա
«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 18-ի օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 3
Երևան |
|
|
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հուլիսի 3-ի N 573-Ա
որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը
|
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը
|
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը
|
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը
|
1. |
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը լիազոր մարմին ճանաչելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության ծառայություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն
|
2015 թ. հունիսի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում:
|
2. |
«ՀՀ վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն
|
2015 թ. հունիսի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում:
|
3. |
«Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն
|
2015 թ. հունիսի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում:
|
4. |
«Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալների մշակման անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն
|
2015 թ. հուլիսի երկրորդ տասնօրյակ
|
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
«Կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչների և տեղեկատվական համակարգերից դուրս այդ անձնական տվյալների պահպանման տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն
|
2015 թ. հուլիսի երկրորդ տասնօրյակ
|
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
«Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն
|
2018 թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում:
|
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |