Համարը 
N 1510-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.12.25/89(1178) Հոդ.1166
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.12.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1510-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 13-րդ կետի 8-րդ և 19-րդ ենթակետերը «համարը», 9-րդ ենթակետը «անվանումը», 10-րդ ենթակետը «միավորը», 14-րդ ենթակետը «հարկման», 16-րդ և 18-րդ ենթակետերը «թիվը» բառերից հետո լրացնել «(, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների)» բառերով,

բ. 13-րդ կետի 19-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ ենթակետով.

«20) «կանխավճար» գրառումը՝ կանխավճարների ստացման, «Նվեր» և նմանատիպ այլ քարտերի տրամադրման դեպքերում (երբ պարզ չէ, թե այդ դեպքերում ինչ ապրանքներ ձեռք կբերվեն կամ ինչ ծառայություններ կմատուցվեն):»,

գ. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.

«13.1. ՀԴՄ-ի կտրոնի վրա ապրանքի (ծառայության) անվանումը (տեսակը) նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից լրացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (4 նիշ), իսկ նախորդ տարվա արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից՝ առնվազն 2-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (2 նիշ):».

2) որոշման N 2 հավելվածի`

ա. 10-րդ կետի վերջին նախադասությունը «հաշիվներ» բառից հետո լրացնել «(բացառությամբ հատուկ հարկային և ԱԱՀ-ի վերադարձի հաշիվների)» բառերով,

բ. 40-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. 2016 թվականի մայիսի 1-ից՝ 2013 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար, 2014 թվականի կամ 2015 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,»,

գ. 40-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.

«դ. 2017 թվականի հունվարի 1-ից՝ սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում չնշված հարկ վճարողների համար:»,

դ. 40-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին՝ ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած հարկ վճարողների համար:»,

ե. 41-րդ կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերի «գ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. մինչև 2016 թվականի մայիսի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար, 2014 թվականի կամ 2015 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,»,

զ. 41-րդ կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր «դ» պարբերություններով.

«դ. մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում չնշված հարկ վճարողների համար:»,

է. 41-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» պարբերությամբ.

«ե. «կանխավճար» գրառում ունեցող ՀԴՄ կտրոնները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24

Երևան