Համարը 
ՀՕ-276
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.01.15/4(179) Հոդ.10
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.12.2001
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հաստատել 2002 թվականի` Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը:

 

Հոդված 2. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների համալիր ծրագիրը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-276

 

 

ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Համալիր և տարեկան ծրագրերը ներառում են`

 

1. Ներածություն.

2. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման համալիր ծրագրի նպատակը և խնդիրները.

3. Տեղեկանք Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի մասին.

4. Ծրագրի գործողությունները և միջոցառումները.

5. Սպասվող արդյունքները.

6. Ջրային ռեսուրսների և կենսապաշարների օգտագործման չափաքանակների սահմանումը.

7. Ծրագրի մոնիթորինգը և վերահսկողությունը:

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Սևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից է, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ տնտեսական ու էկոլոգիական նշանակություն:

Սևանա լճի ջրհավաք ավազանը, համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի, ընդգրկում է Սևանա լճի բուն ջրհավաք ավազանը (շուրջ 4890 կմ2) և Արփա գետի ջրհավաք ավազանի վերնագավառը` Կեչուտի ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքներն ու Որոտան գետի ջրհավաք ավազանի վերնագավառները` Սպանդարյան ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքները, որոնց սահմանները դեռևս վերջնականապես ճշգրտված չեն: Սևանա լիճը Հայաստանի ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Մինչև լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը (58,5 մլրդ մ3), որը 5 անգամ ավելի է հանրապետության մակերևութային ջրային հոսքից և մոտ 35 անգամ ավելի է մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից:

Սևանա լիճը իր եզակի ու հարուստ ֆլորայով և ֆաունայով արժեքավորվում է հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները կարևոր տեղ են գրավում մարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում, մասնավորապես` դրա ձկնային պաշարները: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, էներգետիկայի և տնտեսության այլ ճյուղերի զարգացումը սերտորեն կապված է Սևանա լճի ջրային ռեսուրսների օգտագործման հետ, հատկապես նրա քանակական և որակական հատկանիշների հետ:

Սևանա լիճը իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է խմելու համար բարձրորակ բնական ջրամբար և այդ տեսակետից` ՀՀ ռազմավարական գերակայական նշանակություն ունեցող բնական պաշար:

Ցավոք, սկսած 30-ական թվականներից Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատ օգտագործման հետևանքով խախտվել է լճի հավասարակշռությունը` առաջ բերելով ջրակենսաբանական պրոցեսների և ամբողջ էկոհամակարգի խաթարում, որի շարունակման դեպքում վտանգվում է Սևանա լճի` որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը:

Հաշվի առնելով Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման հրատապությունը` ՀՀ Ազգային ժողովը 2001 թ. ընդունել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում է, որ Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում մարդկային ցանկացած գործունեություն պետք է իրականացվի Սևանա լճի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման համալիր և տարեկան ծրագրերի հիման վրա (13-րդ և 14-րդ հոդվածներ): Վերջինների պահանջների հիման վրա ՀՀ կառավարությունը մշակել և ՀՀ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել սույն ծրագրերը:

Համալիր և տարեկան ծրագրերի ռազմավարությունը և դրանց իրականացման անհրաժեշտ գործողությունները սահմանվել են համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-15-րդ հոդվածների:

Ծրագրերի նախապատրաստման համար հիմք են ծառայել նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված և ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնում» և «Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողություններ» ծրագրերը, Սևանա լճի էկոլոգիական հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԽՍՀՄ ԳԱ լճաբանության ինստիտուտի կողմից մշակված վերլուծություններն ու ծրագրերը: Ծրագրի միջոցառումների ցանկի պատրաստման համար հիմք են ծառայել ՀՀ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացված ծրագրերը և առաջարկությունները:

 

2. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի հիմնական նպատակն է Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի, պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացման և կայուն օգտագործման ապահովումը:

 

Ծրագրի խնդիրներն են`

 

- համալիր միջոցառումների ներդրմամբ Սևանա լճի մակարդակի իջեցման կանխարգելումը և դրա մակարդակի առնվազն 6 մետրով բարձրացման ապահովումը` որպես լճի ջրի նախկին քանակական և որակական ցուցանիշների վերականգնման և էվտրոֆիկացիայի կանխարգելման նախապայման.

- Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում բնօգտագործման նորմավորման ու կանոնակարգման միջոցով լճի էկոհամակարգի և դրա առանձին բաղադրիչների վրա անթրոպոգեն բացասական ներգործությունների (այդ թվում` աղտոտվածության) նվազեցումը, դրանց հետագա դեգրադացիայի կանխարգելումը.

- Սևանա լճի ջուրը` որպես խմելու ջրի օգտագործման աղբյուրի պահպանության ապահովումը.

- ձկնային պաշարների վերարտադրության ապահովումը.

- ռեկրեացիոն (հանգիստ և տուրիզմ) տնտեսաճյուղի արդյունավետ զարգացումը.

- լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, հազվագյուտ, էնդեմ և գիտական ու տնտեսական բարձրարժեք տեսակների պահպանման, վերականգնման և վերարտադրման ապահովումը.

- կառավարման համակարգի բարելավումը.

- ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծումը:

 

3. ՏԵՂԵԿԱՆՔ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՈՒ ԴՐԱ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգը հազարամյակներ շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի կենսագոյության հիմնական նախապայմանը և ներկայումս էլ ընդգրկված է մարդու հասարակական-տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում:

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգի օգտագործումը հիմնականում ընթացել է տարերայնորեն, իրավական դաշտի անկատարության, լանդշաֆտների տարածագործառնական ոչ ճիշտ պլանավորման, ինչպես նաև դրանց գիտական հիմնավորումների բացակայության պայմաններում, հատկապես լճից ջրային պաշարների անհեռատես օգտագործման հետևանքով: Դրանց արդյունքում Սևանա լճի էկոհամակարգը հայտնվել է անբարենպաստ և էկոլոգիապես անհավասարակշիռ իրավիճակում, որը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով.

 

3.1. Սևանա լճի ջրային պաշարների անհեռատես օգտագործումը

 

Նկատի ունենալով Սևանա լճի ջրային հարուստ պաշարները` դեռևս երեսունական թվականներից հանրապետության տնտեսության համար էներգետիկ բազա ստեղծելու, ինչպես նաև Արարատյան գոգավորության անջրդի հողերի յուրացման (մոտ 100 հազ. հա) նպատակով մշակվեց Սևանա լճի ջրերի օգտագործման համալիր սխեման, որի հիմքում դրված էր Սևանա լճի ջրի դարավոր պաշարների ինտենսիվ օգտագործումն էներգետիկ և գյուղատնտեսական նպատակներով, լճի մակարդակի իջեցմամբ նրա հայելակրճատումը և հատակից (գրունտից) ազատված հողատարածքների ներառումը տնտեսության ոլորտ: Սկսած 30-ական թվականներից մինչև այսօր այդ ծրագրի իրականացման հետևանքով օգտագործվել է ջրի ծավալի գրեթե 44 տոկոսը կամ 26 մլրդ մ3 (դրա մոտ 65 տոկոսը օգտագործվել է էներգետիկ, իսկ 35 տոկոսը գյուղատնտեսական նպատակներով), մակարդակը իջել է 20 մետրով, լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք, որը գյուղատնտեսական տեսակետից համարվում է ոչ լիարժեք հողատարածք: Լճի ջրերի այդպիսի ոչ հիմնավորված շահագործումը բերեց բնապահպանական տեսակետից մի շարք բացասական երևույթների և գործընթացների զարգացմանը, որոնք չէին կանխատեսված համալիր սխեմայում: Դա վերաբերում է լճում ընթացող մի շարք անցանկալի ջրակենսաբանական, ջրաֆիզիկական և ջրաքիմիական պրոցեսներին, որոնց հետևանքով լճում, սկսած 60-ական թվականներից, սկսվեցին էվտրոֆիկացիայի երևույթներ, որոնց արդյունքում 80-ական թվականներից արդեն նկատվում էր լճի օլիգոտրոֆ վիճակից անցումը դեպի էվտոտրոֆ վիճակի: Վերջինիս վառ վկայությունն է Սևանա լճի և դրա ջրի ներկայիս մի շարք ցուցանիշերի համեմատությունը մինչև մակարդակի իջեցման ցուցանիշերի հետ`

լճի ներկա մակարդակը 1896.66 մ է, իջել է շուրջ 20մ,

մակերեսը 1240 քառ. կմ է, փոքրացել է 180 քառ. կմ-ով,

ծավալը 32.5 մլրդ մ3 է, նվազել է 26.0 մլրդ մ3-ով:

Լճի մակարդակի իջեցման հետ նկատվել է ֆիտոպլանկտոնի թվաքանակի և կենսազանգվածի աճ: Ֆիտոպլանկտոնի թվաքանակը փոփոխվել է 485 հազ. բջ/լ-ից մինչև 29 մլն բջ/լ, իսկ կենսազանգվածը 0.58 գ/մ2-ից մինչև 15.8 գ/մ2: Բացի այդ, խախտվել են լճի ֆիզիկաքիմիական, թթվածնային և ջերմաստիճանային ռեժիմները. օրինակ` միջին խորությունը 41մ-ից նվազել է 26մ, թափանցելիությունը` 14,3-ից 4,5 մ, թթվածնի քանակը` 6 գ/մ3-ից 2 գ/մ3, միներալ ազոտը` 0,003 գ/մ3-ից 0,16 գ/մ3 (իսկ ընդհանուրը 0,07 գ/մ3-ից 0,64 գ/մ3), միներալ ֆոսֆորը` 0,007 գ/մ3-ից 0,32 գ/մ3: Այս բոլորը վկայում են Սևանա լճի արագ «ծաղկման», էվտրոֆացման և այլ էկոլոգիական անցանկալի բացասական գործընթացների արագացման տենդենցի մասին:

Սևանա լճի 2000 թ. ջրային հաշվեկշիռը ներկայացված է ստորև:

 

Սևանա լճի ջրային հաշվեկշիռը (մլն մ3)

 

 Ջրային հաշվեկշռի տարրերը

 Ընդամենը տարվա ընթացքում

 Մուտք
Լիճը թափվող գետեր
Արփա-Սևան թունելով
Տեղումները լճի մակերևույթի վրա
Ստորերկրյա հոսք
Ընդամենը

Ելք
Հրազդան գետով
Գոլորշիացում լճի մակերևույթից
Ստորերկրյա հոսք
Ընդամենը

կուտակում (նվազում)

Բացարձակ անկապք

Հարաբերական անկապք %


մինչև 740.5
մինչև 311.1
388.0
94.2
1533.8


190.0
1370.9
14.4
1575.3

-61.4

19.8

1.2

 

Հայտնի է, որ Սևանա լճի ջրային հաշվեկշռի առավել կարևոր բաղադրիչը լճի մակերեսից գոլորշիացումն է:

Վերջին հարյուրամյակի ընթացքում մոլորակի ջերմաստիճանը բարձրացել է 0.3-0.60C և շարունակում է բարձրանալ: Կփոփոխվեն նաև մթնոլորտային տեղումները: Այդ փոփոխությունները կհանգեցնեն ջրային ռեսուրսների փոփոխության, այդ թվում` կփոփոխվի գոլորշիացումն ինչպես ցամաքից, այնպես էլ ջրային մակերեսից: Հայաստանի տարածքում կլիմայի դինամիկ փոփոխության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում օդի ջերմաստիճանը բարձրացել է 0.70C-ով, իսկ մթնոլորտային տեղումների քանակը պակասել է միջին հաշվով 6 տոկոսով:

Սպասվում է, որ ապագայում Սևանա լճի մակերեսից գոլորշիացումը է´լ ավելի կմեծանա կլիմայական պայմանների փոփոխության պատճառով, քանի որ աշխարհի մասշտաբով ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետումների պատճառով տեղի է ունենում կլիմայի համամոլորակային տաքացում:

Ձեռնարկված միջոցառումները: Հաշվի առնելով Սևանա լճում ընթացող էկոլոգիական և սոցիալ-տնտեսական խիստ բացասական հետևանքները` դեռևս 60-ական թվականներից ՀՀ կառավարությունը մշակել և իրականացրել է մի շարք միջոցառումներ Սևանա լճի մակարդակը նվազագույնը 6 մետրով բարձրացնելու ուղղությամբ: Այդ նպատակով 1961 թ. սկսվել և 1981 թ.-ից շահագործման է հանձնվել Արփա-Սևան 48 կմ-ոց ջրատարի կառուցումը, որի շնորհիվ տարեկան Սևանա լիճ է տեղափոխվում մոտ 300 մլն մ3 ջուր: 80-ական թվերին սկսվել էին Եղվարդի և Մարմարիկի ջրամբարների կառուցման աշխատանքները, որոնք 90-ական թվականներին դադարեցվեցին: Այդ ժամանակահատվածում ստեղծվեցին նաև Արարատյան դաշտի հողերի ոռոգման նոր այլ ջրաղբյուրներ (Մխչյանի, Երասխավանի և մի շարք այլ ջրհան կայաններ, ստորգետնյա ջրհորներ և այլն), կառուցվեցին ջերմային ու հիդրոէլեկտրակայաններ (Սպանդարյանի, Տաթևի և Շամբի հիդրոէլեկտրակայանները, Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայանները) և Հայաստանի ատոմակայանը: Սևանա լճի էկոհամակարգի առողջացման և ոռոգման արդի մեթոդների ներդրման զարգացման միջոցառումների վերաբերյալ (բացառելով լիճ թափվող գետերից ոռոգման համար անմիջական ջրառը) ՍՍՀՄ Կենտկոմի և Մինիստրների խորհրդի 1978 թ. սեպտեմբերի 28-ի «Սևանա լճի բնական ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման մասին» թիվ 812 որոշմամբ գետերից ջրառի փոխարեն նախատեսվել է կառուցել լճից սնվող 12 պոմպակայան` ոռոգելի տարածքներին մեխանիկական եղանակով ջուր մատակարարելու համար: Այս բոլորի շնորհիվ մինչև 1990 թ. Սևանա լճի մակարդակը բարձրացվեց 1,5 մետրով, որը զգալի ներդրում էր էկոլոգիական վիճակի բարելավման գործում: Սակայն 90-ական թվականներին, էներգետիկ, տնտեսական ճգնաժամերի և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, նորից սկսվեց Սևանա լճի ջրի պաշարների ակտիվ օգտագործումը: Այսօրվա վիճակով ոչ միայն օգտագործվել են նախորդ տարիներում արդեն կուտակված ջրային պաշարները, այլև շարունակվում է լճի մակարդակի հետագա իջեցումը: Այս գործընթացի հետագա զարգացումը կհանգեցնի լճի էկոլոգիական վիճակի վատթարացման և Սևանա լճի, որպես քաղցրահամ ջրաղբյուրի, անդարձ կորստյան:

Հարկ է նշել, որ կառավարության թիվ 812 որոշմամբ նախատեսված պոմպակայանների կառուցումը ներկայիս պայմաններում տնտեսապես նպատակահարմար չէ: Դրա փոխարեն անհրաժեշտ է նախատեսել լճի ջրհավաք ավազանի բարձր նիշերում փոքր ջրամբարների կառուցման կամ Որոտան-Արփա-Սևան թունելի ելքի մասում թունելի ջրի բազայի վրա, Ծովինար գյուղի մոտ մեկ պոմպակայանի կառուցումը, որը կփոխարինի ներկայումս գործող և նախատեսվող պոմպակայաններին, ու կբացառվի լիճ թափվող գետերից ջրառը:

 

3.2. Սևանա լճի և դրա մեջ թափվող գետերի աղտոտվածության մեծացումը

 

Սևանի ավազանի սոցիալ-տնտեսական զարգացման գիտականորեն ոչ հիմնավորված պլանավորումը հանգեցրեց այդ տարածաշրջանի և դրա բնական պաշարների ինտենսիվ յուրացմանը և դրանով պայմանավորված` բնակչության արագընթաց աճին և շրջակա միջավայրի ուրբանացմանը, որոնց արդյունքում անհամեմատ մեծացավ Սևանա լճի արդյունաբերական և գյուղատնտեսական աղտոտվածությունը, այդ թվում` բնակավայրերի կոմունալ և կենցաղային կեղտաջրերի` առանց մաքրման հոսքը դեպի լիճ:

Ձեռնարկված միջոցառումները: Նշված բացասական երևույթների վերացման նպատակով զգալի աշխատանքներ են կատարվել նաև Սևանա լճի ջրերի աղտոտվածության նվազեցման գործում: Կառուցվել և նախկինում գործում էին մի շարք խոշոր բնակավայրերի մաքրման կայաններ, սկսվել էին Սևանի ավազանի կոյուղու կոլեկտորի կառուցման աշխատանքները, որոնցից առաջինների գործունեությունը դադարեցվել է էներգետիկ ճգնաժամի պատճառով, իսկ երկրորդինը` տնտեսական ճգնաժամի և մաքրման կայանների նկատմամբ սկզբունքային տարբեր մոտեցումների ձևավորման հետևանքով:

Մշակվել են ծրագրեր ավազանում գյուղատնտեսության վերակառուցման ուղղությամբ, հատկապես դրանում քիմիական պարարտանյութերի և պեստիցիդների քանակների կրճատման, դրանց` կենսաբանական և նորագույն այլ տեխնոլոգիաներով փոխարինման ուղղությամբ:

Վերջին 30-40 տարիների ընթացքում Սևանա լճի ափամերձ գոտում (լճի նախկին հատակ հանդիսացող հողագրունտներում) կատարվել են անտառապատման լայն միջոցառումներ` հիմնվել է շուրջ 13 հազ. հա անտառ: Այս միջոցառման շնորհիվ ոչ միայն ամրակայվել են ափամերձ շարժուն գրունտները, այլև նվազեցվել է ավազանի լանդշաֆտների էրոզիոն տարբեր նյութերի ազատ մուտքը Սևանա լիճ, այսինքն` կանխվել է լճի աղտոտումն այդ նյութերով: Սակայն վերջին տարիների ծանր տնտեսական պայմաններն ու էներգետիկ ճգնաժամը զգալի վնաս են հասցրել անտառի ափամերձ և ամբողջ ավազանի անտառային էկոհամակարգին, իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով ակտիվացել են էրոզիոն գործընթացները և ավելացել են բացասական տարրերի և հանքային էլեմենտների մուտքը լիճ:

 

3.3. Կենսապաշարների օգտագործումը

 

Սևանա լճի ջրհավաք ավազանն ունի ինքնատիպ և հարուստ կենսաբազմազանություն: Կարգաբանական առումով կենդանական աշխարհը հետևյալն է. կաթնասուններ` 34 տեսակ, թռչուններ` 267, երկկենցաղներ` 3, սողուններ` 17, ձկներ` 9:

Ջրային կամ ջրաճահճային կենդանիների համար որպես ապրելավայր ծառայում են Սևանա լճի ջրերը, առափնյա ճահճուտներն ու լիճ թափվող գետերի գետաբերանները: Վերջին 4 տասնամյակի ընթացքում Սևանա լճի մակարդակի 19 մ իջեցումը, ինչպես նաև ավելի քան 10 հազ.հա ճահճուտների արհեստական չորացումը խիստ բացասաբար են անդրադարձել ավազանի կենդանական աշխարհի վրա, որը հատկապես ցայտուն կերպով արտահայտված է թռչունների մոտ: Սևանի ավազանում հանդիպում էին 267 տեսակի թռչուններ, որոնցից 48-ը բնադրող էին: Այսօր դրանցից շատերը` մոխրագույն սագը, տուրպան, կարմրակտուց և կարմրագլուխ բադերը, սպիտակագլուխ բադը (սավկան), չեն բնադրում լճի տարածքում: 1996 թ. տվյալներով պարկի տարածքում հանդիպող բնադրող թռչուններն են սև փարփարը, կռնչան բադը և հայկական որորը: Վերջինս գրանցված է Կարմիր գրքում` որպես սահմանափակ արեալ և առավել խոցելի բնադրավայր ունեցող տարատեսակ:

Սողուններից հանդիպում են մի շարք մողեսներ, որոնցից անհրաժեշտ է նշել սպիտակափոր մողեսը, նաիրյան մողեսը, ռոստոմբեկովի մողեսը, հայկական մողեսը, իսկ օձերից` սովորականը, ջրային լորտուները, պղնձօձը, լեռնատափաստանային իժը:

Երկկենցաղներից առկա են կանաչ դոդոշը, լճագորտը և փոքրասիական գորտը:

Ձկներից գրանցված են Սևանի իշխանը իր 4 ռասաներով, սիգը, Սևանի բեղլուն, կողակը և լճածածանը:

30-ական թվականներից սկսած` Սևանա լճում մարդու կողմից (կանխամտածված) վերաբնակեցվել են մի շարք ջրային կենդանիներ, այդ թվում` սիգ ձկնատեսակը (կանխամտածված), լճածածանը և խեցգետինը (ոչ կանխամտածված) և այլն:

Սևանի ավազանի տարածքում հայտնաբերված են 1600 բարձրակարգ բուսատեսակներ, որոնցից 94-ը` ծառեր և թփեր:

Սևանա լճի առափնյա գոտին հիմնականում գտնվում է լճի մակարդակից 0-20մ բարձրության վրա և ներկայացնում է լճի մակարդակի իջեցման արդյունքում ազատված գրունտներ` շուրջ 25 հազ. հա, որի զգալի մասը ծածկված է արհեստական անտառներով:

Սևանի ջրհավաք ավազանի տափաստանային գոտին` 1906-2400մ ծովի մակերևույթից բարձր, հիմնականում ներկայացված է չոր և տիպիկ տափաստաններին բնորոշ խոտաբույսերով` շյուղախոտ, փետրախոտ և այլն: Այստեղ աճում են նաև գիհու, մասրենու, արոսենու, կծուխորի, այծատերևուկի և այլ թփուտներ: Բավական շատ են գազերը, ոզնաթփերը, որոնց թվում կան մի շարք հազվագյուտ և անհետացող տեսակներ:

Մարդու կողմից առավել յուրացված է տափաստանային գոտին, որի զգալի մասը վերածվել է վարելահողերի, իսկ մնացածը ակտիվ օգտագործվում է որպես խոտհարքեր և արոտավայրեր, առանց պահպանելու բուսական և կենդանական աշխարհի պահպանության ագրոկենսաբանական անհրաժեշտ նորմերը: Այս գոտում է գտնվում խախտված հողերի զգալի մասը:

Սևանա լճի ջրհավաք ավազանի մերձալպյան և ալպյան գոտին (2400 մ-ից բարձր) ներկայացնում է բարձրլեռնային սարահարթ, որի բուսածածկը կազմված է ալպյան մարգագետնային բուսատեսակներից և հիմնականում օգտագործվում է որպես ամառային արոտավայր:

Ազգային պարկի տարածքում հանդիպում են մի շարք էնդեմիկ և հազվագյուտ բուսատեսակներ, ինչպիսիք են ոզնաթուփ գաբրիելյանի, գազ գյոկչայի, լրջուն սևանի, արոսենի լուրիստական, արոսենի հայաստանյան, կուժկոտրուկ վոլգյան և այլն:

Սևանի ջրհավաք ավազանում (Գեղարքունիքի մարզի սահմաններում) անտառները կազմում են շուրջ 17 հազ. հա, որից 12 հազ. հա-ն արհեստական անտառտնկարկներ են և իրենցից ներկայացնում են սոճու, բարդենու, փշատենու, չիչխանի և մի շարք այլ ծառերի ու թփերի համակեցություններ: Առավել խոցելի են բնական անտառկղզյակները, որոնք ապօրինի ծառահատումների հետևանքով խիստ վնասվել են:

Սևանի ջրհավաք ավազանում, ինչպես հանրապետության ամբողջ տարածքում, կենսապաշարների օգտագործումը գրեթե անկառավարելի է, սահմանված չեն դրանց օգտագործման ժամկետների ու չափաքանակների վերաբերյալ նորմեր, ստանդարտներ, այդ թվում` բնական կերհանդակների և խոտհարքների մելիորացիայի ուղղությամբ: Բնական կենսապաշարների չկանոնակարգված օգտագործման հետևանքով տեղի են ունեցել տարածաշրջանի կենսաբազմազանության զգալի աղքատացում, առանձին տեսակների կորուստ, էկոհամակարգի տեսակային կազմի փոփոխություններ, որոնք հանգեցրել են դրա դեգրադացիայի և արժեզրկման: Սևանի ափամերձ գոտու ջրաճահճային տարածքների չորացման, ինչպես նաև նախկին ժայռոտ ափերի վերացման պատճառով ստեղծվեցին խիստ անբարենպաստ պայմաններ տարածաշրջանի թռչնաշխարհի համար` 160 տեսակ չվող թռչուններից մնացել է 50-ը: Էնդեմ հանդիսացող Սևանի ծովորորի համար բնական միջավայրը դարձել է էկոլոգիապես անկայուն: Այս իրավիճակից հատկապես տուժել է Սևանի ձկնաշխարհը:

Զգալիորեն փոփոխվել է նաև լճի կենսաբազմազանությունը, կտրուկ նվազել են մակրոֆիտները` 900-ից հասնելով 26-ի տ/տարի, դրա փոխարեն աճել է ֆիտոպլանկտոնը` 0,3 գ/մ3-ից հասնելով 2,4 գ/մ3-ի, փոփոխությունների է ենթարկվել զոոպլանկտոնը` 0,45գ/մ3-0,70գ/մ3, զոոբենթոսը` 3.38-11գ/մ3, ձկնային պաշարների վերարտադրությունը` 1000-2400 տ/տարի:

Սևանա լճի վիճակի էկոլոգիապես անբարենպաստ և անկայուն իրավիճակը խիստ բացասական է անդրադարձել նրա աբորիգեն ձկնաշխարհի վրա: Անհետացել են Սևանի իշխանի երկու ենթատեսակները (ռասաները)` ձմեռային բախտակը և բոջակը, անհետացման եզրին է հայտնվել ամառային բախտակը, Գեղարքունի ենթատեսակը, կողակը և բեղլուն հայտնվել են էկոլոգիական կրիտիկական վիճակում: Դրա հետ մեկտեղ Սևանա լիճ են ներթափանցել նոր օտարածին տեսակներ` սիգը, արծաթափայլ ծածանը (կարաս), նեղմատնյա խեցգետինը և այլն, որոնք էականորեն ազդել են լճի կենսաբազմազանության տեսակային և որակական ցուցանիշերի վրա:

Ձեռնարկված միջոցառումները: Վերը նշված բացասական երևույթներին հակազդելու համար, սկսած 70-ական թվականներից, ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ.

- Սևանի իշխանի պաշարների համալրում արհեստական վերարտադրության ճանապարհով, որը շարունակվում է մինչ օրս, և այդ նպատակով պետբյուջեից տարեկան հատկացվում է շուրջ 10 մլն դրամ.

- պարբերաբար իրականացվել են նաև կողակի և սիգի պաշարների համալրում արհեստական վերարտադրության միջոցով:

Ափամերձ գոտում հիմնադրվել է շուրջ 13 հազ. հա անտառ: 2000 թ. Սևանի ավազանի 52 հա տարածքի վրա հիմնադրվել են նոր անտառկուլտուրաներ, իսկ 97 հա-ի վրա կատարվել է անտառկուլտուրաների լրացման աշխատանքներ, 150 հա-ի վրա իրականացվել են անտառի սանիտարական և խնամքի հատումներ` 580 մ3 ծավալով:

2000 թ. Սևանա լճում իրականացվել է 10.5 մլն դրամի արժեքավոր ձկնատեսակների արհեստական վերարտադրություն:

2001 թ. Սևանա լճում թույլատրվել է իրականացնել 600 տ սիգ ձկնատեսակի և 200 տ խեցգետնի արդյունագործական որս:

Անհրաժեշտ է նշել, որ «Սևան» ազգային պարկում և Սևանա լճի ջրհավաք ավազանում կենսաբազմազանության պահպանման, վերականգնման և կենսապաշարների կայուն օգտագործման ու վերարտադրության ոլորտի աշխատանքները խիստ անբավարար են, որը բացատրվում է հանրապետության պետբյուջեի սուղ ֆինանսական միջոցներով, ինչպես նաև այդ ոլորտի կառավարումն իրականացնող իրավասու մարմինների թույլ նյութատեխնիկական և կադրային ներուժով:

 

ՍԵՎԱՆԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՆՈՐՄԱՏԻՎ ՀԵՆՔԸ

 

Մինչև 1990-ական թվականները ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի շարք նորմատիվ փաստաթղթեր` ուղղված Սևանա լճից ջրառի կարգավորման, ինչպես նաև Սևանա լճի ջրավազանում բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կարգավորմանը` ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը Արփա-Սևան ջրատարի կառուցման մասին և այլ որոշումներ, ՀՍՍՀ Մինիստրների սովետի և ՀԿԿ Կենտկոմի որոշումները Որոտան-Արփա ջրատարի կառուցման մասին և այլն:

1990 թ. ի վեր ՀՀ-ում ընդունվել են բազմաթիվ բնապահպանական նորմատիվ ակտեր, որոնցով սահմանված համապատասխան նորմերով ու կանոններով կանոնակարգվել են նաև Սևանի ջրհավաք ավազանի էկոհամակարգի պահպանության խնդիրները:

Սևանի ջրհավաք ավազանի էկոհամակարգի պահպանությունն ու օգտագործումը կանոնակարգվել են բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության հիմունքներով, ՀՀ ջրային օրենսգրքով, ՀՀ հողային օրենսգրքով, ՀՀ անտառային օրենսգրքով, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքներով, «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» ՀՀ կառավարության 1998 թ. թիվ 864 որոշմամբ և այլ օրենսդրական նորմերով:

Մինչև «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի ընդունումը Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի պահպանության հիմնախնդիրները հիմնականում կանոնակարգվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով: Այս օրենքի առանձին հոդվածներով (3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-15-րդ) կարգավորվում են Սևանի ջրհավաք ավազանի էկոլոգիական կենտրոնական գոտու` «Սևան» ազգային պարկի և անմիջական ազդեցության գոտու` «Ջերմուկ» և «Ջերմուկ հիդրոլոգիական» պետական արգելավայրերի տարածքների բնապահպանական և բնօգտագործման ոլորտի հարաբերությունները:

Այս օրենքի պահանջների շրջանակներում ՀՀ կառավարության 26.01.1996 թ. թիվ 23 որոշմամբ հաստատվել է «Սևան» ազգային պարկի կանոնադրությունը և «Սևանա լճում արդյունաբերական ձկնորսության մասին» կարգը:

Սևանա լճի ջրհավաք ավազանի մնացած էկոհամակարգերի տարածքների վրա այդ ոլորտները կանոնակարգվել են ՀՀ օրենսդրական տարբեր նորմերով:

Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և կայուն օգտագործման գործառույթների նորմավորման նպատակով 2001 թ. Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը:

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հաշվի առնելով Սևանա լճի բնապահպանական կարևոր նշանակությունը` լճի և դրա առափնյա գոտու բնապահպանական, սոցիալական, տնտեսական գործառույթների համալիր ու միասնական պլանավորման և իրականացման նպատակով դեռևս 1978 թ. ՀՀ կառավարության թիվ 125 որոշմամբ ստեղծվեց «Սևան» ազգային պարկը, որը այդ տարածաշրջանի համար վերոնշյալ գործառույթներն իրականացնող անմիջական պատասխանատու մարմինն էր: Սակայն այն ժամանակ տիրող կենտրոնացված պլանավորման համակարգը թույլ չէր տալիս պարկին լիարժեք իրականացնել իր վրա դրված ֆունկցիաները, նույնիսկ նրա տնօրինությանը չէին հանձնված օրենսդրությամբ իրեն սահմանված տարածքները: Մնացած տարածքները կառավարվում էին վարչական շրջանների գործադիր մարմինների կողմից` կենտրոնացված պլանային համակարգի շրջանակներում:

Ներկայումս Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգում բնապահպանական և բնօգտագործման առանձին ոլորտների կառավարումն իրականացվում է ՀՀ պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնց միջև դեռևս չկա իրավասությունների և պարտականությունների հստակ տարանջատում:

Սևանա լճի կենտրոնական գոտու կառավարումը, որպես բնության հատուկ պահպանվող տարածքի, իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը` «Սևան» ազգային պարկի միջոցով:

Պարկի տնօրինությունն իրականացնում է Սևանա լճի և դրա առափնյա գոտու (Սևանա լճի հատակից ազատված շուրջ 25.000 հա ցամաքային տարածքները) պահպանությունը, հանգստի կազմակերպման պայմանների ստեղծումը, անտառտնտեսավարման կազմակերպումը և Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կազմակերպումը:

Համաձայն կանոնադրության` պարկը ամբողջ տարածքի վրա իրականացնում է նաև էկոհամակարգի գիտական ուսումնասիրություն ու բնական պաշարների արդյունավետ օգտագործման մեթոդների մշակում:

Պարկի տարածքի նկատմամբ, համաձայն ՀՀ օրենսդրության, տրված հողօգտագործման, բնապահպանական հսկողության, քաղաքաշինական հարցերի համաձայնեցման և այլ գործառույթներն իրականացվում են տարածքային պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Սևանա լճի ջրհավաք ավազանի անմիջական ազդեցության գոտում բնօգտագործման կառավարումն իրականացվում է պետական կառավարման տարբեր գերատեսչական մարմինների, մարզպետարանների և համայնքների կողմից:

Այդ գոտու տարածքներում մարզպետների հետ համաձայնեցնելով`

- գյուղատնտեսական բնօգտագործումը պլանավորվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից.

- լեռնահանքաարդյունահանումը, հանքանյութերի մշակումը և արդյունաբերական արտադրական տարբեր ճյուղերի տարածքային պլանավորումն իրականացվում է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից.

- տրանսպորտի և կապի ցանցի զարգացումը և այդ նպատակներով բնօգտագործումը պլանավորվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից.

- քաղաքաշինական պլանավորումը և տարածքների կառուցապատումը կատարվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից` մարզպետների հետ համաձայնեցված.

- էներգետիկ ցանցի զարգացումը և այդ նպատակներով բնօգտագործումը պլանավորվում է ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից:

Վերը նշված գերատեսչությունների և մարզպետարանների կողմից իրականացվում է նաև իրենց ոլորտների նկատմամբ գերատեսչական հսկողություն:

Համայնքների վարչական սահմաններում տարածքների բնօգտագործումը, այդ թվում` բնապահպանությունը, իրականացվում է համայնքապետի կողմից:

Կառավարման համակարգի վերլուծությունից բխում է, որ տարածաշրջանում գոյություն չունի միասնական կառավարող մարմին, որի հետևանքով շարունակվում է Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական վիճակի վատթարացումը:

 

4. ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի կառավարման համակարգի գործառույթների, ինչպես նաև նորմատիվ հենքի, գործառույթների կատարելագործման վերաբերյալ առաջարկները միջոցառումների տեսքով ներառված են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման միջոցառումների 2002 թ. տարեկան (հավելված 1) և համալիր` 2003 թ.-ից մինչև 2030 թ. ծրագրերում (հավելված 2):

Համալիր ծրագրի աշխատանքների իրականացումը հիմնված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված սկզբունքների վրա, և դա միջոցառումների փոխկապակցված ամբողջական համակարգ է, որը նպատակաուղղված է հետևյալ հիմնախնդիրների իրականացմանը.

- Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացում.

- ջրի մաքրության ապահովում.

- ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծում.

- Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն, կենսապաշարների կայուն օգտագործում.

- ռեկրեացիոն (հանգիստ և տուրիզմ) տնտեսաճյուղի արդյունավետ զարգացում.

- կառավարման համակարգի բարելավում, այդ թվում` նորմատիվ հենքի կատարելագործում:

 

Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը

 

Լճի ջրի մակարդակի բարձրացման հիմնական միջոցառումներն են`

ա) Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործումը, որի շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ կտեղափոխվի մինչև 165 մլն մ3 ջուր.

բ) Արփա-Սևան ջրատարի կայուն աշխատանքի ապահովում, որի շնորհիվ Սևանա լիճ կտեղափոխվի շուրջ 300մլն մ3 ջուր.

գ) Եղվարդի ջրամբարի շահագործումը, որի շնորհիվ Սևանա լճից կտնտեսվի մինչև 100մլն մ3 ջուր.

դ) Մարմարիկի ջրամբարի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի պատրաստումը.

ե) Սևանա լճից ջրառի արդյունավետ մեխանիզմների ներդրումը և ջրառի չափաքանակների աստիճանական նվազեցումը:

 

Ջրի մաքրության ապահովումը

 

Սևանա լճի, որպես խմելու ջրի օգտագործման աղբյուրի, պահպանության գերակայական խնդրի իրականացման հիմնական միջոցառումները նպատակաուղղված են ջրի մաքրության ապահովմանը`

- Սևան, Կամո, Վարդենիս, Մարտունի, Ջերմուկ քաղաքներում և գյուղական խոշոր բնակավայրերում կոյուղու ցանցի ստեղծում.

- Սևանա լճի ջրհավաք ավազանում ջրամատակարարման և կոյուղացման համակարգի ստեղծում.

- Սևանա լճի ջրհավաք ավազանում գոյություն ունեցող մաքրման կայանների վերականգնում և լոկալ մաքրման կայանների ստեղծում.

- գյուղատնտեսության, անտառտնտեսավարման և տնտեսավարման այլ ճյուղերում նոր տեխնոլոգիաների, այդ թվում` ջրօգտագործման, ներդրման միջոցով Սևանա լիճ թափվող ջրային հոսքերի աղտոտվածության նվազեցում.

- բնապահպանական միջոցառումներում և տնտեսության տարբեր ճյուղերում կենսաբանական նոր տեխնոլոգիաների ներդրում` մակերևութային հոսքաջրերի և ստորգետնյա ջրերի աղտոտման նվազեցման նպատակով:

 

Ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծումը

 

Ջրի մակարդակի բարձրացման և մաքրության ապահովմանը նպատակաուղղված միջոցառումների համակարգում ներառված է նաև ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծումը`

- բնակավայրերի ջրամատակարարման ցանցի բարելավում.

- ոռոգման համակարգի վերազինում.

- Գետիկի և Ֆիալետովոյի ջրամբարների կառուցում և դրանց ջրերի ուղղորդում Սևանա լիճ.

- գետերի վերնագավառներում ջրամբարների կառուցում, ինչպես նաև Որոտան-Արփա գլխամասային ջրընդունիչ կառույցից ջրառի իրականացում` նպատակ ունենալով ապահովել գետերում ջրի անհրաժեշտ հոսքի առկայությունը և ոռոգման համակարգի ինքնահոս ջրամատակարարումը:

 

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանումը, կենսապաշարների կայուն օգտագործումը

 

Այս հիմնախնդրի լուծման միջոցառումները նպատակաուղղված են`

- անտառային էկոհամակարգերի վերականգնմանը, վերակառուցմանն ու ընդլայնմանը.

- լճի ջրակենսաբանական պայմանների բարելավմանը, ջրի ձկնապաշարների վերականգնմանն ու վերարտադրմանը, այդ թվում` աբորիգեն հազվագյուտ և անհետացող տեսակների.

- կենսապաշարների հաշվառմանը, կադաստրավորմանն ու մոնիթորինգին.

- բուսական պաշարների օգտագործման կայուն մեխանիզմների ներդրմանը:

 

Ռեկրեացիոն (հանգիստ և տուրիզմ) տնտեսաճյուղի արդյունավետ զարգացումը

 

Սևանա լիճը և դրա ջրհավաք ավազանը համարվում են Հայաստանի բնակչության հանգստի կարևորագույն բազաներից մեկը: Այն ունի նաև միջազգային տուրիզմի զարգացման մեծ հեռանկարներ: Խորհրդային տարիներին մշակվել էր ռեկրեացիայի զարգացման համալիր ծրագիր, և սկսել էին ռեկրեացիոն կառուցապատման լայն աշխատանքներ: Սակայն 90-ական թվականներից հետո տնտեսական վերափոխումների արդյունքում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի և կառավարման անկատար համակարգի հետևանքով գրեթե ամբողջապես կազմալուծվեց այդ ծրագրի իրականացումը, դրա փոխարեն սկսվեց Սևանա լճի առափնյա գոտու տարերային ու չհամակարգված ռեկրեացիոն յուրացումը, որտեղ չեն պահպանվում լճի և դրա առափնյա գոտու էկոհամակարգերի աղտոտվածությունը բացառող նորմերը, որը խիստ բացասական է անդրադառնում դրա բնականոն զարգացմանը:

Ռեկրեացիայի կայուն զարգացման և Սևանա լճի վրա դրա բացասական ազդեցությունները մեղմելու միջոցառումները նպատակաուղղված են`

- տարածքի ռեկրեացիոն համալիր ծրագրավորմանը և ռեկրեացիոն քաղաքաշինական հատակագծման ապահովմանը.

- էկոհամակարգերի ռեկրեացիոն ազդեցությունների թույլատրելի նորմերի և տարողունակությունների սահմանմանը.

- ռեկրեացիոն ենթակառուցվածքի, այդ թվում` բնապահպանական ուղղվածության զարգացմանը:

 

Կառավարման համակարգի բարելավումը, այդ թվում` նորմատիվ հենքի կատարելագործումը

 

Տարեկան և համալիր ծրագրերի իրականացման կարևոր բաղադրիչներից են Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանման, դրանց վրա տնտեսավարման ցանկացած ճյուղի կայուն կառավարման համակարգի ստեղծումը: Այդ նպատակի իրականացման համար նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կառավարման միասնական համակարգի ստեղծմանը, ինչպես նաև պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ու պարտականությունների հստակեցմանն ու ներդաշնակմանը վերոնշյալ գործառույթներում:

Վերոնշյալ հիմնախնդիրների կարևորագույն երաշխիքը այլ ոլորտների գործառույթների ծրագրավորման և իրականացմանն անհրաժեշտ նորմատիվային և նորմատիվային ստանդարտների հենքի առկայությունն է: Հաշվի առնելով այդ` տարեկան ծրագրում ներառված է նորմատիվային հենքի բարելավմանն անհրաժեշտ միջոցառումների ցանկը:

 

5. ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

5.1. Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման ոլորտում`

 

- Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ կտեղափոխվի մինչև 165 մլն մ3 ջուր, որը լճի ջրային հաշվեկշռի մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան կապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում.

- Արփա - Սևան ջրատարի կայուն աշխատանքի ապահովման շնորհիվ Սևանա լիճ կտեղափոխվի մինչև 300 մլն մ3 ջուր, այսինքն` իրական նախադրյալ կստեղծվի տարեկան լճի մակարդակը 23 սմ-ով բարձրացնելու համար:

Այսպիսով, վերոնշյալ գործողությունների արդյունքում, ընդունելով լճի ջրի հաշվեկշռի և էկոլոգիական այլ փոփոխականների հարաբերական կայունության նախապայմանը, Սևանա լճում կամբարվի շուրջ 465 մլն մ3 ջուր, որը հավասարազոր է լճի մակարդակի տարեկան 35,8 սմ-ով բարձրացմանը: Հիմք ընդունելով Սևանա լճի տարեկան ջրառը` մոտ 170մլն մ3, այն է` 14,2 սմ խորությամբ ջրային շերտ, ապա ստացվում է, որ վերոնշյալ միջոցառումները կապահովեն Սևանա լճի մակարդակի տարեկան բարձրացում` մոտ 21,6 սմ: Համաձայն այս հաշվարկների ստացվում է, որը համալիր ծրագրով նախատեսված 30 տարվա ընթացքում Սևանի ջրի ծավալը կավելանա շուրջ 8,8 մլրդ մ3, որը հավասարազոր է լճի մակարդակի 6.5 մ բարձրացմանը: Էկոլոգիական հավասարակշռության տեսանկյունից լճի մակարդակի անհրաժեշտ 6 մ-ով բարձրացումից հետո Սևանա լճում կառաջանա ջրի հավելյալ պաշար, որը էներգետիկ ու տնտեսական այլ ճյուղերի համար շատ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշար կհամարվի, և ազատորեն կարելի է օգտագործել այդ նպատակներով, այդ թվում` տարածաշրջանային պահանջների բավարարման համար:

Եղվարդի ջրամբարի շահագործման շնորհիվ Սևանա լճից կտնտեսվի 100 մլն մ3 ջուր, որը կօգտագործվի գյուղատնտեսական կուլտուրաների ոռոգման նպատակով: Միաժամանակ կօգտագործվի Մարմարիկի ջրամբարի ներուժը Սևանա լճի ջրային պաշարների կայուն կառավարման տարաբնույթ խնդիրների լուծման նպատակով:

 

5.2. Լճի մաքրության ապահովման ոլորտում

 

Տարեկան և համալիր միջոցառումների իրականացման շնորհիվ աստիճանաբար կնվազի Սևանա լճի արտածին աղտոտվածությունը և կստեղծվեն բարենպաստ պայմաններ լճի ինքնամաքրման և ջրի ջրաֆիզիկական, ջրաքիմիական, ջրակենսաբանական նախկին ցուցանիշերի վերականգնման համար: Ծրագրի իրականացման արդյունքում Սևանա լիճը կդառնա խմելու համար պիտանի ջրաղբյուր, և կապահովվի նրա օլիգոտրոֆ վիճակի երկարաժամկետ պահպանումը:

 

5.3. Ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծումը

 

Սևանա լճի ջրհավաք ավազանում բնակավայրերի ջրամատակարարման ցանցի կատարելագործման, այդ թվում` ոռոգման ցանցի վերազինման, ինչպես նաև Սևանա լճից ջրառի և ջրալցմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունքում կապահովվի ջրօգտագործման կառավարման միասնական և վերահսկելի համակարգ, որը իրավասու կլինի ինչպես Սևանա լիճ մուտք գործող ջրերի նորմավորված քանակական և որակական ցուցանիշերի ապահովման, այնպես էլ լճից ջրբացթողումների կարգավորման համար:

 

5.4. Կենսաբազմազանությունը

 

Համալիր ծրագրի միջոցառումների իրականացման արդյունքում կհաստատվեն ավազանի կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման արդյունավետ մեխանիզմներ, որոնք կապահովեն էկոհամակարգի ու դրա բաղադրիչների բնականոն զարգացումը:

 

5.5. Ռեկրեացիոն ինդուստրիան

 

Տարեկան և համալիր ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվում է Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ստեղծել բարձր ռեկրեացիոն ինդուստրիայի զարգացած միասնական համակարգ, որը կդառնա այս տարածաշրջանի բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս հեռանկարային տնտեսաճյուղ: Այն կզարգանա ռեկրեացիոն ինդուստրիայի համալիր ծրագրի և ռեկրեացիոն տարածագործառնական հատակագծման և դրա հիման վրա համալիր կառույցների ստեղծման ճանապարհով:

 

6. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

6.1. Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանել մինչև 170 մլն մ3:

Տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում կառավարությունը «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:

6.2. Սևանա լճի ջրհավաք ավազանի կենսապաշարների, այդ թվում` ձկան պաշարների չափաքանակները սահմանվում են` ելնելով դրանց հաշվառման, ուսումնասիրման արդյունքներից և գիտահետազոտական կազմակերպությունների կողմից տրված հիմնավորումներից ու առաջարկություններից` քվոտավորման սկզբունքով:

 

7. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն ծրագիրը բխում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի հոդվածներից (3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-15-րդ): ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես բնապահպանության ոլորտի պետական լիազորված մարմին, հանդիսանում է այս ծրագրի կատարման պատասխանատուն: Ծրագրի իրականացման մոնիթորինգը կատարում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Ծրագրի անկախ և մասնագիտական փորձաքննությունն իրականացնում է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները:

Համալիր և տարեկան ծրագրերի իրականացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Ազգային ժողովը:

Համալիր և տարեկան ծրագրերով նախատեսված ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` բյուջետային ծախսերի հսկողության և վերահսկողության համար սահմանված ընթացակարգերով:

 

Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

 

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի

 

Ծրագրի մշակման հիմքը`   «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը
     
Ծրագրի հիմնական մշակողները`  

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ ԳԱԱ

     
Ծրագրի մշակման համակարգողը`   ՀՀ բնապահպանության նախարար
     
Ծրագրի նպատակը`   Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանումը, էկոլոգիական հավասարակշռի վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացման ու կայուն օգտագործման ապահովումը
     
Ծրագրի հիմնական կատարողները`   ՀՀ նախարարություններն ու գերատեսչությունները, ՀՀ մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները
     
Ծրագրի իրականացման ուղիներն
ու ֆինանսավորման աղբյուրները`
  Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման և օգտագործման հիմնախնդիրների համալիր լուծումները նախատեսվում են տարեկան և համալիր ծրագրերով, ՀՀ պետական բյուջեով և միջազգային դրամաշնորհներով ու վարկերով

 

Հավելված 1

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

2002 թ. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների

 

հ/հ Միջոցառման անվանումը Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը Կատարման պատասխանատուն Համակատարողը Ժամկետը Ֆինանսա-
վորման աղբյուրը և պահանջվող գումարը (մլն դրամ)
1 2 3 4 5 6 7
1. Նորմատիվ հենքի կատարելագործում
1.1 Սևանա լճի ակտիվ ջրատվության որոշում Բնական և արհեստական պայմաններում Սևանա լճի ներհոսքի և արտահոսքի համադրում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ,
ՀՀ գյուղնախ. ջրային պրոբլեմների ինստիտուտ
2002 թ.
2-րդ
եռամսյակ
-
1.2 Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի բնական ռեսուրսների` հողի, ջրի, բուսական և կենդանական աշխարհի հաշվառման կարգի մշակում Հաշվառման համար համապատասխան մեխանիզմերի և մեթոդական ուղեցույցների մշակում և կատարելագործում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ,
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե,
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
2002 թ.
4-րդ
եռամսյակ
-
1.3 Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման մոնիթորինգի կազմակերպման և վարման կարգի սահմանում Էկոհամակարգի, դրա բաղադրիչների փոփոխությունների դինամիկայի ուսումնասիրում, գնահատում և կանխատեսման համար անհրաժեշտ դիտանցի կազմակերպում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ 2002 թ.
2-րդ
եռամսյակ
-
1.4 Ըստ գոտիների կենսապաշարների, այդ թվում՝ անտառային օգտագործման կարգի սահմանում Բնական ռեսուրսների օգտագործման (ձկնորսության, խեցգետնի որսի, որսորդության, օգտակար նյութերի հավաքի, խոտհունձ, անտառներում փայտանյութի և կողմնարդյունքի մթերում) նորմավորում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ մարզպետներ,
ՀՀ ԳԱԱ
2002 թ.
4-րդ
եռամսյակ
-
1.5 Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում բնօգտագործման կարգի սահմանում Ռեկրեացիոն և տնտեսական այլ ճյուղերում բնական ռեսուրսների օգտագործման կառավարելի համակարգի ստեղծում, տնտեսավարման սկզբունքների սահմանում և բնական ռեսուրսների օգտագործման կարգերի մշակում

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարություն,
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ ԳԱԱ 2002 թ.
4-րդ
եռամսյակ
-
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ
2.1 Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա Որոտան-Արփա հիդրոհանգույցի 195մ ջրագծի կառուցման աշխատանքների ավարտում և օբյեկտի շահագործման հանձնում ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե 2002 թ. դեկտեմբեր պետբյուջե`
1348, 309
2.2 Սևանա լճից 2002 թ. 170 մլն մ3 ջրառի չափաքանակի առաջարկության հիմնավորում Ոռոգման համակարգի բարելավման գործողությունների իրականացման և ջրօգտագործման ՕԳԳ բարձրացման ուղղությամբ միջոցառումների մշակում ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ Էներգետիկայի նախարարություն
ՀՀ ԳԱԱ
2002 թ.
1-2-րդ
եռամսյակ
-
2.3 Սևանա լիճ ջրերի տեղափոխման ժամանակացույցի հիմնավորում Տարբեր ջրատարերից Սևանա լիճ մուտք գործող ջրերի քանակության և ժամանակացույցի հիմնավորում ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ ԳԱԱ 2002 թ.
1-ին
եռամսյակ
-
2.4 Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում ● Համալիր ուսումնասիրությունների կատարման միջոցով հաշվառել Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրային պաշարները, ջրային հաշվեկշռի հաշվարկման նոր մեթոդիկայով ճշգրտել Սևանա լճի ջրային հաշվեկշիռը ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ 2002 թ. և շարունա-
կական
-
● Լճի ծավալի փոքրացման ջերմունակության ու կլիմայական տարրերի փոփոխության հետ կապված գոլորշիացման ցուցանիշների ճշգրտում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ 2002 թ.
1-4-րդ
եռամսյակ
2.5 Ջրօգտագործման պլանների մշակում և հայտերի ներկայացում պետական լիազորված մարմնին Ջրօգտագործման տարեկան ծրագրերի կազմում` ըստ կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ և արդյունաբերական պահանջարկի ՀՀ գյուղատնտեսության, արդյունաբերության և առևտրի նախարարություններ, ջրային տնտեսության պետական կոմիտե, մարզպետներ, ՀՀ բնապահպանության նախարարություն 2002 թ.
1-ին
եռամսյակ
-
2.6. Մարտունի, Վարդենիս և Գավառ քաղաքների կեղտաջրերի կոյուղու մաքրման կայանների կառուցման ու կոյուղու կոլեկտորների վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորում Մարտունի, Վարդենիսի և Գավառ քաղաքների կեղտաջրերի կոյուղու մաքրման կայանների կառուցման համար տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծերի մշակում ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե, մարզպետներ ՀՀ բնապահպանության նախարարություն 2002 թ. և շարունա-
կական
միջազգային ֆինանսավորում՝ Համաշ. բանկ 15 մլն ԱՄՆ դոլար
2.7 Առավել ջրառատ գետերի հոսքերի կարգավորման ծրագրերի մշակում Սևանա լիճ թափվող հիմնական գետերի հոսքերի կարգավորման համալիր ծրագրերի մշակում ՀՀ քաղաքաշինության նախարարություն,
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե,
ՀՀ գյուղնախարարության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ ԳԱԱ
2002 թ. և
4-րդ
եռամսյակ
-
2.8 Սևանա լճի ջրհավաք ավազանում անտառների վերականգնում և անտառային սեկտորի զարգացում 12500 հա տարածքում անտառվերականգնման աշխատանքներ ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ մարզպետներ,
ՀՀ ԳԱԱ
2002 թ. և շարունա-
կական
միջազգային ֆինանսավորում՝ Համաշ. բանկ 3,5 մլն ԱՄՆ դոլար
2.9 Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում ՀՀ արդյունաբերության և առևտրի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության, էներգետիկայի և բնապահպանության նախարարություններ ՀՀ մարզպետներ 2002 թ.
2-րդ
եռամսյակ
-
2.10 Տարածաշրջանի հողերի կադաստրային արժեքների վերանայում Բնօգտագործման մասով հողի կադաստրային արժեքների ճշգրտում և վերագնահատում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե,
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն 2002 թ. -
2.11 Խախտված ջրային էկոհամակարգերի վերականգնում Գիլլի լճի վերականգնում ՀՀ բնապահպանության նախարարություն Մարզպետարան 2002 թ. և շարունա-
կական
միջազգային ֆինանսավորում, Գլոբալ էկոլ. հիմնադրամ 1մլն ԱՄՆ դ.
2.12 Սևանա լճի էկոհամակարգերի բնապահպանական մարմինների . նյութատեխնիկական բազայի հզորացում ● հանրապետական բնապահպանական պետական տեսչություն և տարածքային տեսչություններ
● «Սևան» ԱՊ պահպանության ծառայություն
● Վայոց ձորի և Սյունիքի մարզերի անտառտնտեսություններ
ՀՀ բնապահպանության նախարարություն,
Մարզպետներ
ՀՀ պետական գնումների կոմիտե 2002 թ. և շարունա-
կական
միջազգային ֆինանսավորում
Համաշ. բանկ 1,0 մլն ԱՄՆ դոլար
2.13 Ձկան պաշարների համալրում Արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ պետական գնումների գործակալություն 2002 թ.
2-4-րդ
եռամսյակ
պետբյուջե՝
9,975
2.14 Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման գիտահետազոտական աշխատանքների համապարփակ ծրագրերի մշակում էկոհամակարգերի վերականգնման և կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում ՀՀ ԳԱԱ ՀՀ բնապահպանության նախարարություն 2002 թ. և շարունա-
կական
-
2.15 «Սևան» ազգային պարկի պահպանություն Ազգային պարկի պահպանության իրականացում ՀՀ բնապահպանության նախարարություն   2002 թ. պետբյուջե
73,131

 

*) Միջազգային ֆինանսավորման ծավալները կնշվեն դրամաշնորհների աղբյուրների ճշգրտումից հետո:

 

Հավելված 2

 

Հ Ա Մ Ա Լ Ի Ր  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների

 

հ/հ Միջոցառման անվանումը Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը Կատարման պատասխանատուն Համակատարողը Ժամկետը ֆինանսա-
վորման աղբյուրը և պահանջվող գումարը
(մլն դրամ)
1 2 3 4 5 6 7
1. Նորմատիվ հենքի կատարելագործում
1.1 Սևանա լճի ակտիվ ջրատվության որոշում Բնական և արհեստական պայմաններում Սևանա լճի ներհոսքի և արտահոսքի համադրում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ
ՀՀ գյուղնախ. ջրային պրոբլեմների ինստիտուտ
2002 թ. -
1.2 Լճի ջրհավաք ավազանի գետերի ինքնամաքրման ունակությունների և բնապահպանական նվազագույն հոսքի նորմերի սահմանում Սևանա լճի ջրահավաք ավազանի, գետերի Էկոլոգիական վիճակի ուսումնասիրություն, գնահատում և նորմերի մշակում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ 2003-
2004 թթ.
պետբյուջե՝
4,5
1.3 Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի բնական ռեսուրսների` ջրի, բուսական և կենդանական աշխարհի հաշվառման կարգի մշակում Հաշվառման համար համապատասխան համակարգերի ստեղծում, կատարելագործում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե,
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
2002 թ. -
1.4 Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման մոնիթորինգի կազմակերպման և վարման կարգի սահմանում Էկոհամակարգի, դրա բաղադրիչների փոփոխությունների դինամիկայի ուսումնասիրում, գնահատում և կանխատեսման համար անհրաժեշտ դիտանցի կազմակերպում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ 2003-
2004 թթ.
պետբյուջե`
5,5
1.5 Սևանա լճի և դրա ջրային էկոհամակարգերի համար վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմանում Համապատասխան հետազոտությունների կատարում և գնահատում ՀՀ բնապահպանության նախարարություն Առողջապահության նախարարություն
ՀՀ ԳԱԱ
2003 թ. պետբյուջե՝
1,5
1.6 Ըստ գոտիների կենսապաշարների (այդ թվում՝ անտառային) օգտագործման կարգի սահմանում Բնական ռեսուրսների օգտագործման (ձկնորսության, խեցգետնի որսի, որսորդության, օգտակար նյութերի հավաքի, խոտհնձի, անտառներում փայտանյութի և կողմնարդյունքի մթերման) նորմավորում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ մարզպետներ
ՀՀ ԳԱԱ
2002 թ. -
1.7 Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում բնօգտագործման կարգի սահմանում Ռեկրեացիոն և տնտեսական այլ ճյուղերում բնական ռեսուրսների օգտագործման կառավարելի համակարգի ստեղծում, տնտեսավարման սկզբունքների սահմանում և բնական ռեսուրսների օգտագործման կարգերի մշակում ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն,
ՀՀ ԳԱԱ
2002 թ. -
1.8 Արդյունաբերական և կենցաղային թափոնների տեղադրման թույլատրելի չափաքանակների սահմանում «Թափոնների մասին» ՀՀ օրենքի ընդունման հետ կապված ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն և ՀՀ մարզպետարաններ 2003 թ. և շարունա-
կական
-
2. Կառավարման համակարգի կատարելագործում
2.1 «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում «Սևան» ազգային պարկում գիտական բաժնի ուժեղացում և Սևանա լճի ջրհավաք ավազանի հիդրոկենսաբանական մոնիտորինգի համակարգի (այդ թվում՝ մշտական դիտակետերի) ստեղծում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ 2003 թ. և շարունա-
կական
Միջազգային ֆինանսավորում, Համաշ. բանկ 1,4 մլն ԱՄՆ դոլար
2.2 Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տեղեկատվական ցանցի մոնիթորինգի համակարգի ստեղծում «Սևան» ազգային պարկի տարածքային ԲՀՊՏ և մարզպետարաններում տեղեկատվության ընդունման և հաղորդման ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրում, նյութատեխնիկական և կադրային ներուժի ուժեղացում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ 2003-
2004 թթ. և շարունա-
կական
պետբյուջե` 4,5 Միջազգային ֆինանսավորում, Համաշ. բանկ 0,4 մլն ԱՄՆ դոլար
  3. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ
3.1 Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա Որոտան-Արփա հիդրոհանգույցի 195մ ջրագծի կառուցման աշխատանքների ավարտում և օբյեկտի շահագործման հանձնում ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե 2002 թ. պետբյուջե`
1348,309
3.2 Արփա-Սևան թունելի N 3 և N 4 հորանների վերանորոգում և 154մ ջրատարի վթարային հատվածի վերականգնում Արփա-Սևան ջրատարի կայուն օգտագործումը ապահովող անհրաժեշտ միջոցառումների իրականացում ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն 2003-2004 թթ. և շարունա-
կական
պետբյուջե՝
1200
3.3 Եղվարդի և Մարմարիկի ջրամբարների շինարարության շարունակման տեխնիկատնտեսական հիմնավորում Եղվարդի և Մարմարիկի ջրամբարների կառուցման համար անհրաժեշտ ծրագրերի մշակում և հաստատում ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն 2003 թ. միջ. ֆինանսավորում՝ Համաշ. բանկ 53 մլն դրամ
3.4 Սևանա լճից 2002թ. 170մլն մ3 ջրառի չափաքանակի առաջարկության հիմնավորում Ոռոգման համակարգի բարելավման գործողությունների իրականացման և ջրօգտագործման ՕԳԳ բարձրացման ուղղությամբ միջոցառումների մշակում ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
2002 թ. -
3.5 Սևանա լիճ ջրերի տեղափոխման ժամանակացույցի հիմնավորում Տարբեր ջրատարերից Սևանա լիճ մուտք գործող ջրերի քանակության և ժամանակացույցի հիմնավորում ՀՀ բնապահպանության նախարարություն,
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ ԳԱԱ 2002 թ. -
3.6 Ոռոգման համակարգի կատարելագործում և ջրային նոր օբյեկտների ստեղծում ● Որոտան-Արփա թունելի գլխամասային ջրընդունիչ կառուցվածքի ստորջրյա կառույցի վերականգնում ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե

2003-2004
թթ. և շարունա-
կական

պետբյուջե` 5500 միջ. ֆինանսավորում* Համաշ. բանկ
● Արփա-Սևան թունելի ելքամասից ոռոգման համակարգի կառուցման նախագծի մշակում ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե

2003 թ.

 

միջազգային ֆինանսավորում* Համաշ. բանկ
● Եղվարդի ջրամբարի կառուցում ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ բնապահպանության նախարարություն 2003 թ. և շարունա-
կական
միջ. ֆինանսավորում՝ Համաշ. բանկ 70 մլն ԱՄՆ դոլար
3.7 Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում ● Մարտունի, Վարդենիս և Գավառ քաղաքների կեղտաջրերի կոյուղու մաքրման կայանների կառուցման ու կոյուղու կոլեկտորների վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորում ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե, մարզպետներ ՀՀ բնապահպանության նախարարություն 2002 թ.  

● Մարտունի, Վարդենիս և Գավառ քաղաքների կեղտաջրերի կոյուղու մաքրման կայանների կառուցման ու կոյուղու կոլեկտորների վերականգնման շինարարության աշխատանքների իրականացում

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե, մարզպետներ

ՀՀ բնապահպանության նախարարություն

2003 թ. և շարունա-
կական

միջազգային ֆինանսավորում Համաշ. բանկ 15 մլն ԱՄՆ դոլար

● Արևիկ-Սևան կոյուղու համակարգի վերականգնում

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե, մարզպետներ ՀՀ բնապահպանության նախարարություն 2003 թ. և շարունա-
կական
միջազգային ֆինանսավորում Համաշ. բանկ 1 մլն ԱՄՆ դոլար

● Կառուցել գյուղական համայնքների կեղտաջրերի հավաքման, ինչպես նաև քիչ էներգատար և հեշտ շահագործելի կենսաբանաինժեներական մաքրման կայաններ

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե, մարզպետներ ՀՀ բնապահպանության նախարարություն 2003 թ. և շարու-
նակելի
միջ. ֆինանսավորում Համաշ. բանկ 1,5 մլն ԱՄՆ դոլար

● Ջերմուկ քաղաքի համար նոր՝ Կեչուտի ջրամբարը շրջանցող կեղտաջրերի հեռացման կոլեկտորի կառուցում

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե, Մարզպետներ ՀՀ բնապահպանության նախարարություն 2004 թ. և շարունա-
կական
միջ. ֆինանսավորում Համաշ. բանկ 0.6 մլն ԱՄՆ դոլար
3.8 Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում ● Համալիր ուսումնասիրությունների կատարման միջոցով հաշվառել Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրային պաշարները, ջրային հաշվեկշռի հաշվարկման նոր մեթոդիկայով ճշգրտել Սևանա լճի ջրային հաշվեկշիռը ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ

2002-
2003 թթ. և շարունա-
կական

 

պետբյուջե`
4.0
● Լճի ծավալի փոքրացման ջերմունակության ու կլիմայական տարրերի փոփոխության հետ կապված գոլորշիացման ցուցանիշների ճշգրտում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ 2002-2003 թթ. և շարունա-
կական
պետբյուջե՝
3.5
3.9 Ջրօգտագործման պլանների մշակում և հայտերի ներկայացում պետական լիազորված մարմնին Ջրօգտագործման տարեկան ծրագրերի կազմում՝ ըստ կենցաղային, գյուղատնտեսական և արդյունաբերական պահանջարկի ՀՀ գյուղատնտեսության, արդյունաբերության և առևտրի նախարարություններ, ջրային տնտեսության պետական կոմիտե, մարզպետներ, ՀՀ բնապահպանության նախարարություն 2002 թ. և շարունա-
կական
-
3.10 Հողհանդակների հաշվառում, գույքագրում Տարբեր նշանակության (գյուղատնտեսական, բնապահպանական և այլն) հողատեսքերի քարտեզագրում և գույքագրում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ բնապահպանության և քաղաքաշինության նախարարություններ, մարզպետներ 2003 թ. և շարունա-
կական
պետբյուջե՝
3.0
3.11 Տարածաշրջանի հողերի կադաստրային արժեքների վերանայում Բնօգտագործման մասով հողի կադաստրային արժեքների ճշգրտում և վերագնահատում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե,
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն 2002 թ. -
3.12 Սևանա լճի ջրհավաք ավազանի խախտված հողատեսքերի վերականգնում Էրոզացված և խախտված հողերի վերականգնում Տարածաշրջանի հողօգտագործողներ ՀՀ բնապահպանության նախարարություն 2003-2004 թթ. և շարունա-
կական
միջազգային ֆինանսավորում՝ Համաշ. բանկ 2.0 մլն ԱՄՆ դոլար
3.13 Էկոլոգիական գոտիների սահմանների ճշգրտում և հողերի օգտագործման սխեմաների կազմում ● էկոլոգիական գոտիների ճշգրտում ՀՀ գյուղատնտեսության,
ՀՀ քաղաքաշինության նախարարություններ,
ՀՀ բնապահպանության նախարարություն 2003 թ. և շարունա-
կական
պետբյուջե՝
3.0
● հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների կազմում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե,
ՀՀ պատմամշակ. հուշարձանների պահպ. վարչություն պետբյուջե`
2.0
3.14 Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոլոգիական գոտիների բնական լանդշաֆտների տարածագործառնական գոտիավորում՝ տարածքային հատակագծման ուրվագծի նախապատրաստում ● Սևանա լճի ավազանի տարածքային հատակագծման նախագծի մշակում, ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետներ ՀՀ ԳԱԱ
ՀՀ բնապահպանության նախարարություն
2003-
2005 թթ.
պետբյուջե՝
3,5
● Բնառեսուրսների պոտենցիալի գնահատում և բնօգտագործման նախընտրելի ձևերի ու թույլատրելի ծանրաբեռնվածության նորմերի սահմանում, 2003-
2005 թթ.
● Սևանա լճի գոտիավորման նախագծի մշակում 2003-
2005 թթ.
3.15 Սևանա լճի ջրհավաք ավազանում վայրի բուսական և կենդանական ռեսուրսների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում ● Կենդանաբանական և բուսական բնական ռեսուրսների, այդ թվում՝ անտառային
● «Սևան» ԱՊ կառուցվածքում մոնիթորինգ իրականացնող ստորաբաժանման ստեղծում
● հաշվառման իրականացում
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ,
մարզպետներ
2003 թ. և շարունա-
կական
պետբյուջե՝
2.5
3.16 Սևանա լճի ջրհավաք ավազանում անտառների վերականգնում և անտառային սեկտորի զարգացում 12500 հա տարածքում անտառվերականգնման և անտառխնամքի աշխատանքներ ՀՀ բնապահպանության նախարարություն Մարզպետներ,
ՀՀ ԳԱԱ
2002 թ. և շարունա-
կական
միջ. ֆինանսավորում Համաշ. բանկ 3.5 մլն ԱՄՆ դոլար
3.17 Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների՝ ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում ՀՀ արդյունաբերության և առևտրի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության, էներգետիկայի և բնապահպանության նախարարություններ ՀՀ մարզպետարաններ 2003 թ. և շարունա-
կական
պետբյուջե`
1.0
3.18 Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական մարմինների նյութատեխնիկական բազայի հզորացում ● Հանրապետական բնապահպանական պետական տեսչություն և տարածքային տեսչություններ
● «Սևան» ԱՊ պահպանության ծառայություն
● Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզպետարաններ, «Սևան» ԱՊ և անտառտնտեսություններ
ՀՀ բնապահպանության նախարարություն, մարզպետներ ՀՀ պետական գնումների կոմիտե 2002-
2003 թթ. և շարունա-
կական
միջազգային ֆինանսավորում՝
Համաշ. բանկ 1,0 մլն ԱՄՆ դոլար
3.19 Արտադրական և կենցաղային թափոնների տեղադրման համակարգի կատարելագործում Գործող աղբավայրերի բարեկարգում և անհրաժեշտության դեպքում նորերի ստեղծում Մարզպետներ ՀՀ բնապահպանության նախարարություն 2003 թ. և շարունա-
կական
միջազգային ֆինանսավորում՝ Համաշ. բանկ 0.5 մլն ԱՄՆ դոլար
3.20 Խախտված ջրային էկոհամակարգի վերականգնում Գիլլի լճի վերականգնում ՀՀ բնապահպանության նախարարություն Մարզպետարան, համայնքներ 2002-
2004 թթ.
միջ. ֆինանսավորում Գլոբալ էկոլ. հիմնադրամ 1 մլն ԱՄՆ դոլ.
3.21 Ձկան պաշարների համալրում Արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ պետական գնումների գործակալություն 2002 թ. և շարունա-
կական
պետբյուջե` 2002 թ. համար 9,975
3.22 Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման գիտահետազոտական աշխատանքների համապարփակ ծրագրերի մշակում էկոհամակարգի վերականգնման և կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում ՀՀ ԳԱԱ ՀՀ բնապահպանության նախարարություն 2002 թ. և շարունա-
կական
-
3.23 «Սևան» ազգային պարկի պահպանություն Ազգային պարկի պահպանության իրականացում ՀՀ բնապահպանության նախարարություն   2002 թ. պետբյուջե 73,131
3.24 Լճի շրջակայքի շուրջ 5000հա անտառաշերտերի մաքրում, կոճղերի հեռացում և նոր անտառաշերտերի հիմնում ● Լճի մակարդակը 6 մ բարձրացնելու հետ կապված հին անտառաբների և կոճղերի մաքրում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ 2007-
2030 թթ.
միջ. ֆինանսավորում Համաշ. բանկ 35 մլն ԱՄՆ դոլար

● Անտառաշերտերի հիմնում և խնամք


միջ. ֆինանսավորում Համաշ. բանկ 25 մլն դոլար
3.25 Այլընտրանքային ջրային ռեսուրսների օգտագործումը նոր ջրամբարների կառուցմամբ ● Զիրակի ջրամբարի կառուցում-25 մլն խոր.մ ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե 2007-
2030 թթ.
միջ. ֆինանս. Համաշ. բանկ 40մլն ԱՄՆ դ.
● Գետիկվանքի ջրամբարի կառուցում - 23 մլն խոր.մ միջ. ֆինանս. Համաշ. բանկ 50մլն ԱՄՆ դ.
● Ջրամբար Վեդի գետի վրա - 38 մլն խոր.մ միջ. ֆինանս. Համաշ. բանկ 40 մլն ԱՄՆ դ.

 

*) Ֆինանսավորման ծավալները ենթակա են ճշգրտման` համաձայն ամեն տարվա համար նախատեսվող բյուջեի: