ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Մեկից ավելի բնակավայրերից բաղկացած համայնքը կոչվում է բազմաբնակավայր համայնք:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բնակավայրը բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավոր է:
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 2-ում:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը «ցանկը» բառից հետո լրացնել «, ըստ նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի,» բառերով.
3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի կենտրոնը և դրա անվանումը սահմանվում են սույն օրենքով: Սույն օրենքի հավելված 2-ում նշված բազմաբնակավայր համայնքների կազմում նշված բնակավայրերի ցանկի առաջին տողում նշված բնակավայրը համարվում է համայնքային կենտրոն:»:
Հոդված 4. Օրենքի ամբողջ տեքստում «քաղաքային համայնք» և «գյուղական համայնք» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել «համայնք» բառով՝ համապատասխան հոլովաձևով:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ հոդվածներով.
«Հոդված 5.1. |
Նոր համայնքների ձևավորումը |
1. Նոր համայնքներ ձևավորվում են համայնքների միավորման կամ բաժանման միջոցով:
2. Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է:
3. Համայնքների բաժանումը մեկ համայնքի բաժանման միջոցով մեկից ավելի նոր համայնքների ձևավորումն է:
4. Միավորվել կարող են միևնույն մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները, ինչպես նաև սահմանակից մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները:
5. Սահմանակից մարզերի համայնքների միավորման դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով փոփոխվում է Հայաստանի Հանրապետության մարզային բաժանումը:
Հոդված 5.2. |
Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները |
1. Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքներն են՝
1) տնտեսական նպատակահարմարությունը և զարգացման ապահովումը.
2) հանրային ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը.
3) մարդկային (մասնագիտական) ռեսուրսներով ապահովվածությունը.
4) տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության ապահովումը.
5) ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև հաղորդակցության այլ միջոցների հասանելիության ապահովումը.
6) արդյունավետ կառավարման իրականացումը:
Հոդված 5.3. |
Համայնքների միավորման կամ բաժանման չափորոշիչները |
Համայնքների միավորումը կամ բաժանումն իրականացվում է համայնքների միավորման կամ բաժանման չափորոշիչներին համապատասխան, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 6. Օրենքի հավելված 2-ի 2.5-րդ բաժնի 4-րդ, 2.8-րդ բաժնի 97-րդ, 2.10-րդ բաժնի 3-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարզի անվանումը |
Համայնքի անվանումը |
Բնակավայրի անվանումը |
Լոռի |
|
|
|
4. Թումանյան |
Թումանյան քաղաք |
|
|
Մարց գյուղ |
|
|
Քարինջ գյուղ |
|
|
Լորուտ գյուղ |
|
|
Շամուտ գյուղ |
|
|
Աթան գյուղ |
|
|
Ահնիձոր գյուղ |
|
|
Քոբեր կայարանի գյուղ |
Սյունիք |
|
|
|
97. Տաթև |
Շինուհայր գյուղ |
|
|
Տաթև գյուղ |
|
|
Հալիձոր գյուղ |
|
|
Հարժիս գյուղ |
|
|
Սվարանց գյուղ |
|
|
Խոտ գյուղ |
|
|
Տանձատափ գյուղ |
|
|
Քաշունի գյուղ |
Տավուշ |
|
|
|
3. Դիլիջան |
Դիլիջան քաղաք |
|
|
Հաղարծին գյուղ |
|
|
Թեղուտ գյուղ |
|
|
Գոշ գյուղ |
|
|
Աղավնավանք գյուղ |
|
|
Հովք գյուղ |
|
|
Խաչարձան գյուղ |
|
|
Ճերմակավան գյուղ |
|
|
Գեղատափ գյուղ»: |
Հոդված 7. Օրենքի հավելված 2-ի 2.5-րդ բաժնի 11-րդ, 12-րդ, 45-րդ, 71-րդ, 85-րդ, 110-րդ, 2.8-րդ բաժնի 47-րդ, 54-րդ, 56-րդ, 73-րդ, 85-րդ, 99-րդ, 108-րդ, 2.10-րդ բաժնի 7-րդ, 23-րդ, 29-րդ, 36-րդ, 42-րդ, 44-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի հավելված 16.3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հավելված 16.3
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Թումանյան համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ալավերդի համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Հաղպատ համայնքին, հյուսիսից «Գ»-«Դ» հատվածով` Ծաղկաշատ համայնքին, հյուսիսից, արևելքից և հարավից «Դ»-«Ե» հատվածով` Տավուշի մարզին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Դսեղ համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ծաթեր համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Այգեհատ համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Օձուն համայնքին:
ԹՈՒՄԱՆՅԱՆ - ԱԼԱՎԵՐԴԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Թումանյան, Ալավերդի և Օձուն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 484 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում 629 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 1508 մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը անտառի միջով, ձորակով թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 7-11 սահմանակետերով անցնում 1319 մ, հասնում Հաղպատ, Ալավերդի և Թումանյան համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3941 մ է:
ԹՈՒՄԱՆՅԱՆ - ՀԱՂՊԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Թումանյան, Հաղպատ և Ալավերդի համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, բլրագագաթներով և անտառի միջով, թիվ 1-23 սահմանակետերով անցնում 3723 մ, հասնում Թումանյան, Հաղպատ և Ծաղկաշատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3723 մ է:
ԹՈՒՄԱՆՅԱՆ - ԾԱՂԿԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Թումանյան, Ծաղկաշատ և Հաղպատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անտառի միջով, բլրագագաթով հատում ձորեր, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1535 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս, ապա արևելք, թիվ 8-99 սահմանակետերով անցնում 8388 մ, հասնում Թումանյան, Ծաղկաշատ համայնքների և Տավուշի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9923 մ է:
ԹՈՒՄԱՆՅԱՆ - ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Լոռու և Տավուշի մարզերի սահմաններին:
ԹՈՒՄԱՆՅԱՆ - ԴՍԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Թումանյան, Դսեղ և Ծաթեր համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, շրջանցելով Սարի թաղ կոչվող թաղամասը, թիվ 1-13 սահմանակետերով անցնելով 510 մ, հասնում Մարց գետի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, Մարց գետով, թիվ 15-24 սահմանակետերով անցնելով 1223 մ, հասնում Մարց գետի ափին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից, որը գտնվում է Մարց գետի ափին, սահմանագիծը նշված գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 26-52 սահմանակետերով անցնելով 3085 մ, հասնում թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը Մարց գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 193 մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 185 մ, հասնում թիվ 55 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 56-60 սահմանակետերով անցնում 917 մ, հասնում թիվ 61 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, հարավ-արևմուտք, անցնում 129 մ, հասնում թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 410 մ, հասնում ջրբաժանի թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 298 մ, հասնում թիվ 64 սահմանակետին, որից հետո ճանապարհով թեքվում է դեպի հարավ, անցնելով 58 մ, հասնում թիվ 65 սահմանակետին: Թիվ 65 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 107 մ, հասնում թիվ 66 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 81 մ, հասնում թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 68-70 սահմանակետերով անցնում 206 մ, հասնում թիվ 71 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի արևելք, անցնում 101 մ, հասնում թիվ 72 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 65 մ, հասնում ջրհավաքի թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 321 մ, հասնում թիվ 74 սահմանակետին: Թիվ 74 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորով, թիվ 75-101 սահմանակետերով անցնում 5074 մ, հասնում թիվ 102 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, նորից ձորով, 103-106 սահմանակետերով անցնում 3266 մ, հասնում թիվ 107 սահմանակետին, այնուհետև շարունակվում նույն ուղղությամբ, ջրբաժանով, 108-112 սահմանակետերով անցնում 10578 մ, հասնում Մարց, Դսեղ համայնքների և Տավուշի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:
«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 26807 մ է:
ԹՈՒՄԱՆՅԱՆ - ԾԱԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
Թումանյան, Ծաթեր և Այգեհատ համայնքների տարածքների բաժանման երկաթգծի եզրին գտնվող «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 106 մ, հասնում Դեբեդ գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև Դեբեդ գետով թեքվում է դեպի հարավ, թիվ 2-14 սահմանակետերով անցնելով 1860 մ, հասնում Դեբեդ գետի ափին գտնվող Թումանյան, Դսեղ և Ծաթեր համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:
«Զ» -«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1966 մ է:
ԹՈՒՄԱՆՅԱՆ - ԱՅԳԵՀԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»
Թումանյան, Օձուն և Այգեհատ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 3240 մ, հասնում 1181,4 մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին, որտեղից անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 733 մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, բացատի եզրով, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 785 մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 212 մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս, անցնում 153 մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը ջրբաժանով, անտառի եզրով, թիվ 11-12 սահմանակետերով անցնում 594 մ, հասնում 1194,7 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով, անտառի եզրով, թիվ 14-16 սահմանակետերով անցնում է 908 մ, հասնում 1125,7 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 18 սահմանակետով անցնում 505 մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը Դեբեդ գետին զուգահեռ թեքվում է հյուսիս, թիվ 20-22 սահմանակետերով անցնում 568 մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 60 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 68 մ, հասնում երկաթգծի եզրին գտնվող թիվ 25 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը երկաթգծով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 26-39 սահմանակետերով անցնում 2261 մ, շրջանցելով Քոբեր կայարանը, հասնում Թումանյան, Այգեհատ և Ծաթեր համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:
«Է» -«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10087 մ է:
ԹՈՒՄԱՆՅԱՆ-ՕՁՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»
Թումանյան, Ալավերդի և Օձուն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 492 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից ձորով անցնում է նույն ուղղությամբ, թիվ 2-15 սահմանակետերով անցնում 1188 մ, հասնում Թումանյան, Օձուն և Այգեհատ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:
«Ը» -«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1680 մ է:»:
Հոդված 9. Օրենքի հավելված 17.71-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հավելված 17.71
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Տաթև համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում: Կենտրոնը` Շինուհայր:
Համայնքը հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ակներ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Գորիս համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Քարահունջ համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով՝ ԼՂՀ-ին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Որոտան համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Բարձրավան համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Աղվանի համայնքին, «Է»-«Թ» հատվածով` Անտառաշատ համայնքին, հարավից «Թ»-«Ժ» հատվածով` Լեռնաձոր համայնքին, հարավ-արևմուտքից «Ժ»-«Ի» հատվածով` Գեղի համայնքին և «Ի»-«Լ» հատվածով` Շենաթաղ համայնքին, արևմուտքից «Լ»-«Խ» հատվածով` Լոր համայնքին, «Խ»-«Ծ» հատվածով` Լծեն համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ծ»-«Կ» հատվածով` Դարպաս համայնքին, «Կ»-«Հ» հատվածով` Որոտան համայնքին, «Հ»-«Ա» հատվածով` Վաղատին համայնքին:
ՏԱԹԵՎ-ԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Տաթև, Ակներ, Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է սարալանջին, սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով անցնում 251 մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ-արևելք, թիվ 2-19 սահմանակետերով անցնում 1123 մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ճանապարհներ և փոքրիկ ձորակներ, թիվ 21-28 սահմանակետերով անցնում է 736 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհներ, առուներ, թիվ 30-54 սահմանակետերով անցնում է 1911 մ, հասնում թիվ 55 սահմանակետին, որը գտնվում է թմբի վրա: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 422 մ, հասնում հաջորդ թմբի գագաթին գտնվող թիվ 56 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջերով, ձորակներով, թիվ 57-59 սահմանակետերով անցնում 1576 մ, հասնում թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 549 մ, հասնում թիվ 61 սահմանակետին, որտեղից լանջերով, բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 62-63 սահմանակետերով անցնում 2691 մ, հատելով ձորակներ, դաշտային ճանապարհներ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է արևելք, անցնում 1071 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 65 սահմանակետին, այնուհետև դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևելք, թիվ 65-70 սահմանակետերով անցնում 1696 մ, հասնում գետի ափին գտնվող Տաթև, Ակներ և Գորիս համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12026 մ է:
ՏԱԹԵՎ-ԳՈՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Տաթև, Ակներ և Գորիս համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 75 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում հարավ, անցնում 148 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3-10 սահմանակետերով անցնում 1156 մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում գետը, դաշտային ճանապարհով անցնում 184 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 77 մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 247 մ, հասնում թիվ 17 սահմանակետին, թեքվում է հարավ, անցնում 49 մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 120 մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 562 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում ձորը, անցնում 670 մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում ձորակներ, թիվ 22 սահմանակետով անցնում 665 մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 204 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, թիվ 25 սահմանակետով անցնում 1110 մ, հասնում Անգեղակոթ-Գորիս միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը, հատելով գետակը, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնում 277 մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 224 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 425 մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է արևելք, թիվ 31 սահմանակետով անցնում 199 մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 688 մ, հասնում թիվ 33 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 93 մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով, թիվ 35-36 սահմանակետերով անցնում 1021 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում ճանապարհի եզրի թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 38-39 սահմանակետերով անցնում 574 մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 85 մ, հասնում թիվ 41 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 42 սահմանակետով անցնում 317 մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ձորով, թիվ 44 սահմանակետով անցնում 462.17 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետը, ապա նույն ուղղությամբ անցնում է 341.29 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 559.23 մ, հասնում թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 123.4 մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 50-51 սահմանակետերով անցնում 1344.67 մ, հասնում Տաթև, Քարահունջ և Գորիս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12001 մ է:
ՏԱԹԵՎ - ՔԱՐԱՀՈՒՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Տաթև, Քարահունջ և Գորիս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 605 մ, հասնում բլրագագաթի թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 67 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, հատվում առուների հետ, թիվ 6-9 սահմանակետերով անցնում 2522 մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 207 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այստեղից թեքվում է արևելք, անցնում 371 մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղ հատվում է դաշտային ճանապարհի հետ: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ, թիվ 13 սահմանակետով անցնում 299 մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 963 մ, հատվում դաշտային ճանապարհների, ջրբաժանների հետ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, ապա ձորով, թիվ 20-24 սահմանակետերով անցնում է 2895 մ, հասնում Տաթև, Քարահունջ համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7929 մ է:
ՏԱԹԵՎ - ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Սահմանագիծն ամբողջությամբ անցնում և համընկնում է ԼՂՀ սահմանի հետ:
«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 459.9 մ է:
ՏԱԹԵՎ-ՈՐՈՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Տաթև, Որոտան համայնքների և ԼՂՀ տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը գետի հոսանքի հակառակ ուղղությամբ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-24 սահմանակետերով անցնում 2913 մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, ապա հատում է Գորիս-Կապան հանրապետական նշանակության ճանապարհը, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 283 մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը հարավարևմտյան ուղղությամբ թիվ 29-34 սահմանակետերով անցնում է 1237 մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծն անցնում է 131 մ, հասնում Տաթև, Որոտան և Բարձրավան համայնքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:
«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4563.6 մ է:
ՏԱԹԵՎ - ԲԱՐՁՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
Տաթև, Բարձրավան և Որոտան համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Որոտան գետով, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 1587 մ, հասնում է Որոտան գետի ափին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12-14 սահմանակետերով անցնում 917 մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնում է 278 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անտառի միջով հատելով ձորեր, ձորակներ, անցնելով թիվ 17 սահմանակետով 528 մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է Որոտան գետի վտակի ափին, սահմանագիծը վտակով, ապա Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնում 367 մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 375 մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 231 մ, հասնում ժայռի գագաթին գտնվող թիվ 24 սահմանակետին, այնուհետև հատելով ժայռերը՝ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 104 մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա նորից ժայռերով նույն ուղղությամբ թիվ 26-27 սահմանակետերով անցնում է 1029 մ, հասնում թիվ 28 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 941 մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որը գտնվում է Որոտան գետի վտակի ափին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 172 մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 66 մ, հասնում թիվ 34 սահմանակետին, որը գտնվում է ժայռի գագաթին, այստեղից սահմանագիծը ժայռի գագաթով թեքվում է դեպի հարավ, անցնելով 71 մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում 572 մ, հասնում ձորի բերանի թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով, ապա լանջով, թիվ 37-40 սահմանակետերով անցնում 836 մ, հասնում թիվ 41 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ, թիվ 42-49 սահմանակետերով անցնելով 1092 մ, հասնում ժայռի գագաթի թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 51-52 սահմանակետերով անցնում 782 մ, հասնում թիվ 53 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, անցնում 412 մ, հասնում Տաթև, Բարձրավան և Աղվանի համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:
«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10358 մ է:
ՏԱԹԵՎ - ԱՂՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»
Տաթև, Աղվանի և Բարձրավան համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային «Գոլուկայա» կոչվող եռանկյունաչափական սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 202 մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ջրբաժանը, անցնում է 463 մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 257 մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ժայռի եզրին, ապա թեքվում է արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 277 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 202 մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ջրբաժանը, անցնում է 463 մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 10-11 սահմանակետերով անցնում 257 մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որը գտնվում է ժայռի եզրին, ապա թեքվում է արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում 277 մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը անտառի միջով թեքվում է դեպի հարավ, թիվ 15-16 սահմանակետերով անցնում 801 մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 298 մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում անտառի բացատով, հատում դաշտային ճանապարհը, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 773 մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 409 մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, ժայռի վրայով անցնելով դեպի հարավ-արևելք 453 մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 533 մ, հատում դաշտային ճանապարհներ և հասնում Տափասարի գագաթին գտնվող Տաթև, Քաշունի և Անտառաշատ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:
«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5842.07 մ է:
ՏԱԹԵՎ - ԱՆՏԱՌԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»
Տաթև, Անտառաշատ և Աղվանի համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 627 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1228 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 8-15 սահմանակետերով անցնում 1224 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 17-24 սահմանակետերով անցնում 940 մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, Չուրչուր լեռով հատելով դաշտային ճանապարհը՝ թիվ 26-30 սահմանակետերով անցնում է 1946 մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ ջրբաժանով, թիվ 32-33 սահմանակետերով անցնում է 857 մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 286 մ, հասնում Տաթև, Անտառաշատ և Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:
«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7106 մ է:
ՏԱԹԵՎ - ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»
Տաթև, Գեղի և Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 667 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը լանջով նույն ուղղությամբ թիվ 2 սահմանակետով անցնում է 1217 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 192 մ, հասնում Տաթև, Քաշունի և Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:
«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2076 մ է:
ՏԱԹԵՎ - ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ի»
Տաթև, Գեղի և Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1668 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից սահմանագիծը դարձյալ թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 1572 մ, հասնում Տաթև, Գեղի և Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:
«Ժ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3240 մ է:
ՏԱԹԵՎ - ՇԵՆԱԹԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-«Լ»
Տաթև, Լոր և Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լեռան լանջով թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 919 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հետո հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 4 սահմանակետով անցնում 789 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ, ջրբաժանով, թիվ 6-7 սահմանակետերով անցնում է 1043 մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 274 մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 11-17 սահմանակետերով անցնում 1604 մ, հասնում թիվ 18 եռանկյունաչափական «Գյամբել» կոչվող սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 615 մ, հասնում լեռնանցքի մոտ գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ճանապարհով, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 601 մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 23 սահմանակետով անցնում է 466 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է կրկին դեպի հարավ-արևելք, հատում ջրբաժանը, առուները, ձորակները, լեռան լանջով, թիվ 25-28 սահմանակետերով հատում գետը և անցնելով 2224 մ՝ հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 681 մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 662 մ, հասնում թիվ 31 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևելք, անցնում 509 մ, հասնում Տաթև, Շենաթաղ և Գեղի համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետին:
«Լ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10387 մ է:
ՏԱԹԵՎ - ԼՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Լ»-«Խ»
Տաթև, Լոր և Լծեն համայնքների տարածքների բաժանման «Խ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, առվով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում է 1672 մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 10-13 սահմանակետերով անցնում է 1182 մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լեռնագագաթներով, թիվ 15-16 սահմանակետերով անցնում է 645 մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատելով դաշտային ճանապարհներ, թիվ 18-21 սահմանակետերով անցնում է 512 մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 113 մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որից հետո թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում է 222 մ, հասնում Տաթև, Լոր և Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետին:
«Լ»-«Խ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4346 մ է:
ՏԱԹԵՎ - ԼԾԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Խ»-«Ծ»
Տաթև, Լծեն և Դարպաս համայնքների տարածքների բաժանման «Ծ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Երևան-Գորիս հանրապետական նշանակության ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 676 մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, լանջով, թիվ 5 սահմանակետով անցնում 976 մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լեռնալանջով, թիվ 7-14 սահմանակետերով անցնելով 3031 մ, հասնում Շիշթափա լեռան գագաթին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 300 մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին, այնուհետև շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 804 մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 794 մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 19-30 սահմանակետերով անցնում 2566 մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, գետով, թիվ 32-34 սահմանակետերով անցնում 1050 մ, հասնում թիվ 35 սահմանակետին, ապա նորից թեքվում հարավ-արևմուտք, գետով, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 1305 մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, լանջով, թիվ 41 սահմանակետով անցնում 862 մ, հասնում թիվ 42 սահմանակետին, ապա նորից թեքվում է հարավ-արևմուտք, լանջով, թիվ 43 սահմանակետով անցնում 644 մ, հասնում Տաթև, Լծեն և Լոր համայնքների տարածքների բաժանման «Խ» հանգուցային սահմանակետին:
«Խ»-«Ծ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13008 մ է:
ՏԱԹԵՎ - ԴԱՐՊԱՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ծ»-«Կ»
Տաթև, Դարպաս և Որոտան համայնքների տարածքների բաժանման «Կ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1492 մ, հասնում Տաթև, Լծեն և Դարպաս համայնքների տարածքների բաժանման «Ծ» հանգուցային սահմանակետին:
«Ծ»-«Կ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1491.73 մ է:
ՏԱԹԵՎ - ՈՐՈՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Կ»-«Հ»
Տաթև, Որոտան և Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Հ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 650 մ, հատելով ձորակը և դաշտային ճանապարհը, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 525 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 352 մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 560 մ, հատելով բարձր լարման գիծը՝ հասնում Տաթև, Դարպաս և Որոտան համայնքների տարածքների բաժանման «Կ» հանգուցային սահմանակետին:
«Կ»-«Հ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2087 մ է:
ՏԱԹԵՎ - ՎԱՂԱՏԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Հ»-«Ա»
Տաթև, Ակներ և Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, անցնում 1618 մ, հատելով Սյունիքի լեռնաշղթան, ձորեր, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 967 մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը կրկին լանջով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 2145 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ձորով անցնում է 272 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնում է 176 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող Տաթև, Որոտան և Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Հ» հանգուցային սահմանակետին:
«Հ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5178.34 մ է:»:
Հոդված 10. Օրենքի հավելված 18.1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հավելված 18.1
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Դիլիջան համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծաղկավան համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սևքար համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Ենոքավան, «Դ»-«Ե» հատվածով` Գետահովիտ, «Ե»-«Զ» հատվածով` Գանձաքար, «Զ»-«Է» հատվածով` Իծաքար, արևելքից «Է»-«Ը» հատվածով` Նավուր համայնքներին, հարավից «Ը»-«Թ» հատվածով՝ Գեղարքունիքի մարզին, հարավ-արևմուտքից «Թ»-«Ժ» հատվածով` Կոտայքի մարզին, արևմուտքից «Ժ»-«Ա» հատվածով` Լոռու մարզին:
ԴԻԼԻՋԱՆ - ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Աղբուղա գետի ափին գտնվող Դիլիջան, Ծաղկավան (Իջևանի շրջան) համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հարավ-արևելք, Աղբուղա գետով, թիվ 1-37 սահմանակետերով անցնում 5052 մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հատում ձորակները, թիվ 39-45 սահմանակետերով անցնում 1286 մ, հասնում է թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 47-52 սահմանակետերով անցնում 939 մ, հասնում Դիլիջան, Ծաղկավան (Իջևանի շրջան) և Սևքար համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7277 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Դիլիջան, Սևքար և Ծաղկավան (Իջևանի շրջան) համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 529 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով ջրհավաքները՝ լանջերով, թիվ 4-9 սահմանակետերով անցնում 1500 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում հարավ-արևմուտք, հարավ, ապա կրկին հարավ-արևմուտք, հատում ձորակներ, թիվ 11-14 սահմանակետերով անցնում 1360 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, ձորի թիվ 16-17 սահմանակետերով անցնում 1123 մ, հասնում է ձորի և Խաչբուլաղ գետի հատման կետում գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղից նշված գետով թեքվում է դեպի արևելք, գետի թիվ 19-22 սահմանակետերով անցնում 2293 մ, հասնում է գետի ափին գտնվող Դիլիջան, Սևքար և Ենոքավան համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6806 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ԵՆՈՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Դիլիջան, Ենոքավան և Գետահովիտ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում է 1471 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 367 մ, հասնում է ժայռի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և հյուսիս-արևելք, ձորով` թիվ 16-36 սահմանակետերով անցնում 6006 մ, հասնում ձորի եզրին գտնվող Դիլիջան, Ենոքավան և Սևքար համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7843 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ԳԵՏԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Դիլիջան, Գետահովիտ և Գանձաքար համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ժայռերի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 454 մ, հասնում ժայռի եզրին գտնվող Դիլիջան, Հաղարծին և Ենոքավան համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 454 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ԳԱՆՁԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Աղստև գետի վտակի եզրին գտնվող Դիլիջան, Գանձաքար և Գետահովիտ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, ձորեզրի ժայռերի կատարներով թիվ 1-9 սահմանակետերով անցնելով 1912 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի վտակի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, նշված վտակի թիվ 11-46 սահմանակետերով անցնում 7802 մ, հասնում Աղստև գետի ափին գտնվող թիվ 47 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, Աղստև գետի թիվ 48-57 սահմանակետերով անցնում 1798 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով ձորակներ, ձորակի թիվ 59-71 սահմանակետերով անցնում է 3774 մ, հասնում ձորակի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 73-82 սահմանակետերով անցնում է 1338 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 83 սահմանակետին: Թիվ 83 սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ճանապարհի թիվ 84-88 սահմանակետերով անցնում 1771 մ, հասնում առվակի եզրին գտնվող թիվ 89 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, առվակի ոլորապտույտներով, թիվ 90-97 սահմանակետերով անցնում է 1623 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 98 սահմանակետին: Թիվ 98 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հյուսիս-արևելք, ջրբաժանի թիվ 99-118 սահմանակետերով անցնում 4551 մ, հասնում Դիլիջան, Գանձաքար և Իծաքար համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:
«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24569 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ԻԾԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
Ճանապարհների խաչմերուկում գտնվող Դիլիջան, Իծաքար և Գանձաքար համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետև արևելք, դաշտային ճանապարհի թիվ 1-7 սահմանակետերով անցնում 635 մ, հասնում է Հախում գետի վտակի միացման կետում գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից նշված վտակով, թիվ 9-21 սահմանակետերով անցնում է 1472 մ, հասնում Հախում գետի ափին գտնվող Դիլիջան, Իծաքար և Նավուր համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:
«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2107 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»
Հախում գետի ափին գտնվող Դիլիջան, Նավուր և Իծաքար համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, գետով, թիվ 1-32 սահմանակետերով անցնում 5610 մ, հասնում է գետի ափին գտնվող Նավուր, Դիլիջան համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:
«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5610 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»
«Ը»-«Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանին:
ԴԻԼԻՋԱՆ - ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»
«Թ»-«Ժ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Կոտայքի մարզերի սահմանին:
ԴԻԼԻՋԱՆ - ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ա»
«Ժ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի սահմանին:»:
Հոդված 11. Օրենքի 16.7-րդ, 16.9-րդ, 16.33-րդ, 16.49-րդ, 16.58-րդ, 16.75-րդ, 17.40-րդ, 17.41-րդ, 17.54-րդ, 17.73-րդ, 17.78-րդ, 18.4-րդ, 18.16-րդ, 18.21-րդ, 18.27-րդ, 18.33-րդ, 18.35-րդ հոդվածները և 16.7-րդ, 16.9-րդ, 16.33-րդ, 16.49-րդ, 16.58-րդ, 16.75-րդ, 17.40-րդ, 17.41-րդ, 17.54-րդ, 17.73-րդ, 17.78-րդ, 18.4-րդ, 18.16-րդ, 18.21-րդ, 18.27-րդ, 18.33-րդ, 18.35-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2015 թ. դեկտեմբերի 15 Երևան ՀՕ-148-Ն
|
|