Համարը 
N 350-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.04.20/33(1213) Հոդ.346
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.03.2016
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.04.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԵՎ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1403-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2016 թվականի N 350-Ն

 

«ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԵՎ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1403-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04732) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04756):

2. «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» N 1403-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման ամբողջ տեքստում «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային» բառերը փոխարինել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային» բառերով.

2) 2-րդ կետում «բ)» և «գ)» տառերը փոխարինել համապատասխանաբար «2)» և «3)» թվերով, իսկ «ա)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

ա. Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը, հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը,

բ. արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում Ալեքսանդր Թամանյանի գործունեության ազդեցության, ինչպես նաև Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական ոճը շարունակող ճարտարապետների գործունեության ուսումնասիրումը,

գ. հայկական ճարտարապետությանը, քաղաքաշինությանը, շինարարական արվեստին վերաբերող պատմական և կիրառական նշանակության նյութերի հավաքումը, ուսումնասիրումը, պահպանումը և մասսայականացումը,

դ. ճարտարապետության, քաղաքաշինության, շինարարական արվեստին և անհատ ճարտարապետների ստեղծագործություններին վերաբերող տվյալների բանկի ստեղծումը,

ե. իր ֆոնդերի համակարգչային մշակման և պահպանման ապահովումը, ցուցանմուշների հավաքումը կամ գնումը, թանգարանի ֆոնդարանի, ինչպես նաև հայկական ճարտարապետությանը վերաբերող գիտամասսայական և գովազդային գրականության հրատարակության պատրաստումն ու սահմանված կարգով հրապարակումը,

զ. մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցահանդեսների կազմակերպումը (նաև օտարերկրյա պետություններում),

է. խմբագրահրատարակչական գործունեության իրականացումը».

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Թույլատրել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) վճարովի գիտամասսայական միջոցառումների (ցուցահանդեսներ, նշանավոր անձանց կամ իրադարձություններին նվիրված միջոցառումներ, երեկոներ, դասախոսություններ և այլ) կազմակերպում.

2) սահմանված կարգով ճարտարապետության վերաբերյալ գիտահրատարակչական աշխատանքների կատարում.

3) ցուցահանդեսների, գրադարանի և ֆոնդի արխիվային նյութերի հիման վրա վճարովի ծառայությունների մատուցում.

4) ցուցահանդեսների ձևավորում.

5) իրավաբանական և ֆիզիկական անձանց ճարտարապետությանը, քաղաքաշինությանը և շինարարական արվեստին վերաբերող փաստավավերագրական նյութերի կրկնօրինակների տրամադրում՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

4. Սահմանել, որ «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է։

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա. ապահովել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող` «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված և սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրումը, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,

բ. հաստատել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունները և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Ալեքսանդր Թամանյանի ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փաստացի օգտագործվող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության և «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել միացման պայմանագիրը և փոխանցման ակտը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

 2016 թ. ապրիլի 8

Երևան