Համարը 
ՀՕ-90-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.06.15/47(1227) Հոդ.553
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.05.2016
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.06.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 280-րդ հոդվածի վերնագիրը և տեքստը «պատրաստելը» բառից հետո լրացնել «կամ արտադրելը» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 280.1-ին հոդվածով.

 

«Հոդված 280.1.

Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը

 

1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ միջին ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հունիսի 13

Երևան

ՀՕ-90-Ն