Համարը 
N 616-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2003.06.18/33(268) Հոդ.561
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.05.2003
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2003
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
04.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2003 թվականի N 616-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության: «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական հիմնարկի իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան։

2. «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը:

3. Սահմանել, որ`

ա) «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում լրացուցիչ կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական ու հրատարակչական գործունեության իրականացումն է.

բ) «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև նշված կազմակերպությանը հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Թույլատրել «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի, իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) բարձրագույն կրթություն,

բ) ուսումնական կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.

գ) հետազոտություններ և մշակումներ՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում,

դ) հրատարակչական գործ,

ե) ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում և տվյալների բազաների հետ կապված գործունեություն՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության գույքը՝ 16084,4 հազ. դրամ ընդհանուր արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության՝ 1166,3 հազ. դրամ ընդհանուր արժեքով շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մինչև վերակազմակերպումը՝ «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական նախահաշիվների հիման վրա, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել նշված կազմակերպության պետական գրանցումը և հաստատել սեփականության ու անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ մայիսի 30

Երևան