Համարը 
ՀՕ-364-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.531
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.05.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքով սահմանված լիցենզավորման, այդ թվում` լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման, դադարեցման և այլ ընթացակարգերը և պահանջները չեն տարածվում սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիաների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետում`

ա) «4. Արժութային կարգավորման բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

  4. Արժութային կարգավորման բնագավառ                
1. արտարժույթի դիլերային առքուվաճառք ԿԲ Բ - - - Ո Հ Վ
2. արտարժույթի առքուվաճառք ԿԲ Բ - - - Ո Հ Վ
3. արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների կազմակերպում ԿԲ Բ - - - - Հ Վ

բ) «6. Բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-12-րդ կետերով`

8. վարկային կազմակերպության գործունեություն ԿԲ Բ - - - Ո Հ Վ
9. դրամական (փողային) փոխանցումների իրականացում ԿԲ Բ - - - Ո Հ Վ
10. վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների իրականացում ԿԲ Բ - - - Ո Հ Վ
11. քարտային վճարումների պրոցեսինգի իրականացում ԿԲ Բ - - - Ո Հ Վ
12. վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկում և իրացում ԿԲ Բ - - - Ո Հ Վ

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վեց ամիս հետո:

 

Հոդված 4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա ստացած արժութային դիլեր համարվող անձանց տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության լիցենզիաներ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր է նշված անձանց գրավոր դիմումի հիման վրա վերաձևակերպել լիցենզիաները` առանց լրացուցիչ փաստաթղթեր և վերաձևակերպման հետ կապված տուրքեր և այլ վճարներ պահանջելու:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հունիսի 22
Երևան
ՀՕ-364-Ն