Համարը 
N 645-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.584
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.05.2003
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.06.2003
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
07.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2003 թվականի N 645-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.02.17 N 160-Ն)

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 23.02.17 N 160-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.02.17 N 160-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 4
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 645-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 23.02.17 N 160-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված անշարժ գույքի հարկով հարկվող օբյեկտ համարվող անավարտ (կիսակառույց) շինությունների (այսուհետ՝ շինություններ)՝ ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման չափանիշները:

(1-ին կետը փոփ. 23.02.17 N 160-Ն)

2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի N 1 հավելվածով՝ շինությունները (բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, անհատական բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության և դրանց կից շինություններ) դասվում են ըստ ավարտվածության երեք աստիճանի՝

ա) մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝

շինությունները համարվում են մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը և միջհարկային ծածկը.

բ) 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝

շինությունները համարվում են 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) և տանիքը.

գ) 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝

շինությունները համարվում են 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման ու հարակից աշխատանքները:

(2-րդ կետը փոփ. 23.02.17 N 160-Ն)

(հավելվածը փոփ. 23.02.17 N 160-Ն)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ