Համարը 
ՀՕ-11-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.29
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.01.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 178.1-ին հոդվածով.

 

«Հոդված 178.1. Որդեգրված կամ խնամակալության (հոգաբարձության) հանձնված կամ խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը

 

1. Որդեգրողի կողմից որդեգրված կամ խնամակալության (հոգաբարձության) հանձնված կամ խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում որդեգրողների կամ խնամակալների (հոգաբարձուի) նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «178,» թվից հետո լրացնել «178.1,» թվով.

2) 2-րդ մասի 1-ին կետը «178,» թվից հետո լրացնել «178.1,» թվով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-11-Ն