Համարը 
ՀՕ-266-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1292
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետի «հարկային մարմինների» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով.

2) 3-րդ կետից հանել «՝ անկախ նրանց գործունեության ոլորտից, տարածքային պատկանելիությունից» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 10-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը «հարկվող» բառից հետո լրացնել «կամ Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված» բառերով.

2) 15-րդ կետից հանել «գույքային իրավունքի հետ կապված» բառերը.

3) 20-րդ կետի՝

ա. «ստացվող ակտիվի գնի» բառերից հետո լրացնել «, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում՝ կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով» բառերով,

բ. «և (կամ) տեղակայման ծախսերի» բառերը փոխարինել «, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի» բառերով.

4) 24-րդ կետի «Օրենսգրքով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված եկամուտ չհամարվող տարրերի և սույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների» բառերով.

5) 25-րդ կետի երկրորդ նախադասությունը «ֆիզիկական անձի» բառերից առաջ լրացնել «ռեզիդենտ» բառով.

6) 26-րդ կետը «24-րդ կետով սահմանված դեպքերի» բառերից հետո լրացնել «և սույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների» բառերով.

7) 27-րդ կետը «համախառն եկամուտ՝» բառերից հետո լրացնել «հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ ստացման ենթակա» բառերով.

8) 28-րդ կետի «Օրենսգրքով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված ծախս չհամարվող տարրերի» բառերով.

9) 32-րդ կետը «բաժնեհավաք» բառից հետո լրացնել «կամ փայահավաք» բառերով, իսկ «որպես շահույթի բաշխում» բառերից հետո՝ «(այդ թվում՝ միջանկյալ բաշխում)» բառերով.

10) 34-րդ կետի «40-րդ գլխում» բառերը փոխարինել «10-րդ բաժնում» բառերով.

11) 35-րդ կետը «անձի» բառից հետո լրացնել «կողմից» բառով.

12) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42) ապրանքի տեղափոխություն՝ հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերի և (կամ) առաքման կետերի միջև տեղափոխվող կամ պահատվության, հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով կամ վերամշակման հանձնվող կամ վերադարձվող կամ վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքների վերամշակման արդյունքում վերադարձվող կամ որևէ առաքման վայրից կամ առաքման կետից ձեռք բերված և տեղափոխվող (այդ թվում՝ փոխադրողի միջոցով) ապրանքի տեղաշարժ՝ առանց ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի՝ մեկ անձից մեկ այլ անձին փոխանցման.».

13) 50-րդ կետի «և (կամ) ակցիզային հարկի» բառերը փոխարինել «, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի» բառերով.

14) 63-րդ կետի «ե» ենթակետը «տեղեկությունների» բառից հետո լրացնել «՝ այդ մարմիններին ներկայացնելու դեպքերում» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասը «համապատասխան» բառից հետո լրացնել «բաժիններում կամ» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետում «այսուհետ՝ նաև ԱԱՀ» բառերը փոխարինել «այսուհետ նաև՝ ԱԱՀ» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ. կենսաթոշակային վճարը.»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «շահութահարկով» բառից հետո լրացնել «, իսկ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով՝ արտոնագրային հարկով» բառերով.

2) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող շրջանառության հարկով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` շահութահարկով և ԱԱՀ-ին փոխարինող շրջանառության հարկով, բացառությամբ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների.

2) արտոնագրային հարկի համակարգի շրջանակներում՝ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով, կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող արտոնագրային հարկով, իսկ անհատ ձեռնարկատերերը` շահութահարկով և ԱԱՀ-ին փոխարինող արտոնագրային հարկով.».

3) 3-րդ մասի 3-րդ կետը «հարկումից» բառից հետո լրացնել «, բացառությամբ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հարկի հաշվարկը կատարվում է հայկական դրամով։»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 15-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «մեթոդները» բառից հետո լրացնել «և հաշվառման եղանակները» բառերով.

2) 3-րդ մասի 6-րդ կետը «հարկի հիմնական» բառերից հետո լրացնել «դրույքաչափից տարբերակված» բառերով.

3) 3-րդ մասի 7-րդ կետի «չնշված» բառը փոխարինել «նշված» բառով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը «արտահանման մաքսային հայտարարագրի» բառերից հետո լրացնել «գրանցման» բառով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 19-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «իրավունքից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում Օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը վաղաժամ դադարեցնելու մասին գրավոր հայտարարություն ներկայացնելու դեպքերի վրա:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 27-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «իրականացման ժամանակահատվածից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի» բառերով.

2) 1-ին մասի 8-րդ կետը «ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ» բառերից հետո լրացնել «ոչ ռեզիդենտ» բառերով.

3) 4-րդ մասի 1-ին կետը «ցանկացած» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գտնվող» բառերով.

4) 5-րդ մասի 1-ին կետի «իրավական» բառը փոխարինել «իրավաբանական» բառով.

5) 10-րդ մասի 1-ին կետի`

ա. «ա» ենթակետը «տարածքում» բառից հետո լրացնել «ապրանքների մատակարարման,» բառերով,

բ. «գ» ենթակետը «ձեռքբերում» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծում» բառերով,

գ. «դ» ենթակետը «տարածքում» բառից հետո լրացնել «ապրանքների մատակարարում,» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «ունի» բառը փոխարինել «ունեն» բառով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) իրականացնել հարկ վճարողի գործարքների մոնիտորինգ, գործունեության այլ ոլորտային վերլուծություններ և դրանց արդյունքներով գնահատված ռիսկերի նվազեցման վերաբերյալ ծանուցագրերի միջոցով իրազեկել հարկ վճարողներին.»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետի «տրանսպորտային միջոցը վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների, որոնց մատուցման վայրը որոշվում է սույն մասի 6-րդ կետով սահմանված կարգով» բառերը փոխարինել «շարժական գույքի վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների)» բառերով.

2) 4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. շարժական գույքը (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների, որոնց մատուցման վայրը որոշվում է սույն մասի 6-րդ կետով սահմանված կարգով) վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայություններ),»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետից հանել «կամ ֆինանսական ակտիվի» բառերը:

 

Հոդված 16. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Օրենսգրքի կիրառության նպատակով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքը ճշգրտվում է հետևյալ դեպքերում.

1) գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է.

2) գործարքի առարկան հանրային կամ կոմունալ ծառայություն է, և գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով նախատեսված է, որ այդ ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո կարող է ճշգրտվել.

3) գործարքի առարկա համարվող ապրանքի քանակը, ծավալը և (կամ) որակական հատկանիշները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, ստուգվում են գնորդի կողմից ապրանքի ընդունման պահին, և պարզվում է, որ դրանցից որևէ մեկը չի համապատասխանում պայմանագրով սահմանված պայմաններին, որի հետևանքով ապրանքը (կամ դրա մի մասը) ենթակա է մասնակի ընդունման կամ վերադարձման.

4) գործարքի առարկա համարվող ապրանքները մատակարարվել են ավելի, քան սահմանված է եղել հաշվարկային փաստաթղթով, և գնորդի կողմից ավելի մատակարարված ապրանքներն ընդունվել են.

5) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման այն գործարքների դեպքում, երբ կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների ծավալը գործարքի ավարտին ավելի կամ պակաս է սկզբնապես դուրս գրված համապատասխան հաշվարկային փաստաթղթով նախատեսված ծավալից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

ա. աշխատանքները կամ ծառայություններն արդեն իսկ (փաստացի) կատարվել կամ մատուցվել են գործարքի իրական պայմաններին համապատասխանող՝ դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված պայմաններով,

բ. աշխատանքի կամ ծառայության բովանդակությունն այնպիսին է, որ աշխատանքի կամ ծառայության արդյունքի հետ հանձնումը հնարավոր չէ:

Դուրս գրված այն հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի մասով, որի դուրսգրման օրը ներառող հարկային տարվանից անցել է երեք հարկային տարի, չի կարող դուրս գրվել համապատասխանաբար ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ վավերագիր:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 44-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին «տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու» բառերը փոխարինել «դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու» բառերով.

2) 2-րդ մասը «երրորդ հարկային տարին լրանալուց հետո» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի)» բառերով.

3) 5-րդ մասը՝

ա. «պարտավորությունները» բառից հետո լրացնել «կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարները» բառերով,

բ. «անցել է երեք տարի» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ սույն մասով» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասով սահմանված ժամկետի և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի միջև ընկած ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից կարող է ներկայացվել սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում ներառված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային պարտավորությունները նվազեցնող կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարներն ավելացնող հարկային հաշվարկ, որը հարկային մարմնի կողմից կարող է ստուգվել այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում:».

4) 6-րդ մասի առաջին նախադասության «հարկային մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով.

5) 6-րդ մասի երրորդ նախադասության «ճշտում» բառը փոխարինել «կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների փոփոխություն» բառերով.

6) 6-րդ մասի 3-րդ կետը «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «՝ ստուգմանը կամ ուսումնասիրությանը վերաբերող հարկի կամ վճարի գծով» բառերով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 19. Օրենսգրքի 46-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «չմարվող հարկային պարտավորության» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տեղական հարկերի)» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) միասնական հաշվից գումարների հաշվանցումը տվյալ հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվին:».

3) 5-րդ մասը «բացառությամբ Օրենսգրքով» բառերից հետո լրացնել «և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

 

Հոդված 20. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում «մինչև դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը, բայց ոչ ուշ, քան կազմակերպության լուծարման օրը» բառերով:

 

Հոդված 21. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում «Եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մինչև անհատ ձեռնարկատիրոջ՝» բառերը փոխարինել «Եթե անհատ ձեռնարկատերը մինչև» բառերով:

 

Հոդված 22. Oրենսգրքի 51-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հարկային մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության մեջ նշված հարկային պարտավորության չափը չի կարող փոփոխվել, եթե տեղեկատվությունը տրամադրվել է Օրենսգրքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասը «գույքի» բառից հետո լրացնել «և ժառանգի (ժառանգների) կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու» բառերով.

4) 6-րդ մասի «հարկային տարվա դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «ամսվան հաջորդող երրորդ ամսվա 20-ը» բառերով:

 

Հոդված 23. Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «ժամանակաշրջանը» բառից հետո լրացնել «կամ Օրենսգրքով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքի կամ գործունեության կատարման օրը» բառերով:

 

Հոդված 24. Օրենսգրքի 53-րդ հոդվածում`

1)ուղղ.

2)ուղղ.

1)ուղղ. 8-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գործունեության դադարեցման ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից գործունեությունը վերսկսելու և այդ մասին համապատասխան հայտարարություն չներկայացնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված` գործունեությունը փաստացի վերսկսելու օրվանից:».

2)ուղղ. 9-րդ մասի՝

ա. 1-ին կետի «հաշվարկումը» բառը փոխարինել «և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկումն ու վճարումը» բառերով, իսկ «պարապուրդում» բառից հետո լրացնել «կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում» բառերով,

բ. 6-րդ կետը «դուրս գրվող» բառերից հետո լրացել «, ինչպես նաև մինչև գործունեության դադարեցումն ընկած հաշվետու ժամանակաշրջաններում կատարված բոլոր ծախսերի գծով դուրս գրված» բառերով,

գ. 7-րդ կետից հանել «մինչև գործունեության դադարեցումն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար» բառերը,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ հայտարարություն ներկայացնելը:».

3)ուղղ. 10-րդ մասի «Հաշվարկված հարկի կամ վճարի վերաբերյալ հարկային» բառերը փոխարինել «Հարկային» բառով:

 

Հոդված 25. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասը «հաշվարկները ներկայացնելու դեպքերի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի վրա» բառերով:

 

Հոդված 26. Օրենսգրքի 55-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի՝

ա. 1-ին կետը «պակասեցումները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ձեռք բերված ապրանքի տեղափոխությունը» բառերով,

բ. 2-րդ կետի «միայն ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը» բառերը փոխարինել «ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, իսկ Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված տեղեկատվությունը (տվյալները) պարունակելու դեպքում՝ նաև ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը» բառերով.

2) 4-րդ մասի 8-րդ կետի «սակագինն» բառը փոխարինել «սակագինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը)» բառերով.

3) 4-րդ մասի 9-րդ կետի «բ» ենթակետից հանել «պաշտոնը,» բառը.

4) 4-րդ մասի 9-րդ կետի «գ» ենթակետը «նշումը» բառից հետո լրացնել «, առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը» բառերով.

5) 4-րդ մասի 10-րդ կետի «բ» ենթակետից հանել «պաշտոնը,» բառը.

6) 4-րդ մասի 10-րդ կետի «գ» ենթակետը «նշումը» բառից հետո լրացնել «, ապրանքների նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը գնորդին է հանձնվում առաքման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը» բառերով.

7) 7-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետից հանել «պաշտոնը,» բառը.

8) 7-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետը «նշումը» բառից հետո լրացնել «, տեղափոխվող ապրանքի նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը» բառերով.

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող գյուղատնտեսական արտադրանքի, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող կամ վարձակալությամբ օգտագործվող գույքի, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների, ինչպես նաև կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրվող գույքի գծով առաջացող ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով:»:

 

Հոդված 27. Օրենսգրքի 56-րդ հոդվածում`

1) 5-րդ մասի 2-րդ կետի առաջին նախադասությունում «ծառայությունների ձեռքբերման» բառերը փոխարինել «ձեռքբերման, աշխատանքների ընդունման և ծառայությունների ստացման» բառերով.

2) 6-րդ մասից հանել «(բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնակատարը կամ գործակալը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, չի համարվում ԱԱՀ վճարող)» բառերը.

3) 8-րդ մասի 1-ին կետը «օրը» բառից հետո լրացնել «, կամ աշխատանքները պետք է կատարվեն, կամ կատարումը ավարտվի հաշվարկային փաստաթղթում նշված՝ աշխատանքների կատարման կամ կատարումն ավարտելու օրը, կամ ծառայությունները պետք է մատուցվեն, կամ մատուցումն ավարտվի հաշվարկային փաստաթղթում նշված՝ ծառայությունների մատուցման կամ մատուցումը ավարտելու օրը» բառերով.

4) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթն ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նախաձեռնությամբ կարող է չեղարկվել հետևյալ դեպքերում.

1) հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել այն հարկ վճարողի անունով, որին ապրանք չի մատակարարվել, որի համար աշխատանք չի կատարվել, և (կամ) որին ծառայություն չի մատուցվել.

2) հարկային հաշիվը դուրս է գրվել Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ.

3) Օրենսգրքի 345-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում.

4) ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը կամ ծառայությունների մատուցմանը վերաբերող հաշվարկային փաստաթուղթը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետևանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք).

5) հաշվարկային փաստաթղթով մատակարարվող ապրանքի, կատարվող աշխատանքի կամ մատուցվող ծառայության ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որևէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ:

 Չեղարկված հաշվարկային փաստաթուղթը դրա կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ, չի առաջացնում:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Այն գործարքի մասով, որի կատարման օրը ներառող հարկային տարվանից անցել է երեք հարկային տարի, հաշվարկային փաստաթուղթ (այդ թվում՝ ճշգրտող) չի կարող դուրս գրվել:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13. Ճշգրտման ենթակա գործարքի մասով դուրս է գրվում ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ վավերագիր:»:

 

Հոդված 28. Օրենսգրքի 57-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից հանրային ծառայությունների ենթակառուցվածքները շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով տեղափոխվող ապրանքների, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից տեղափոխվող հիմնական միջոցների, ինչպես նաև» բառերով.

2) 2-րդ մասի «բ» կետը «տարանցման հայտարարագրով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ցանցային կապի միջոցներով ապրանքների հետագծելիությունն ապահովող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքերով (այսուհետ՝ ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարք)» բառերով.

3) 3-րդ մասի 2-րդ կետի «առաքման» բառը փոխարինել «մատակարարման» բառով.

4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված այն ապրանքները, որոնք Օրենսգրքի 358.1-ին հոդվածով սահմանված դեպքում փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի:»:

 

Հոդված 29. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. առաջին պարբերության «սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 2-րդ, 2.1-ին և 3-րդ մասերով» բառերով,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, դադարել է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ մինչև հայտարարությունում նշված օրը, և եթե հարկ վճարողը, որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվա դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ապա ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտն ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում):».

2) 2-րդ մասի առաջին պարբերությունից հանել «բացառապես» բառը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1 Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ԱԱՀ վճարողներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն.

2) հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառված) կազմակերպությունը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը՝ համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողն Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն.

3) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին:».

4) 5-րդ մասը՝

ա. «ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ոչ առևտրային կազմակերպությունները և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը մինչև Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամը գերազանցելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների), ինչպես նաև Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում:»:

 

Հոդված 30. Օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:»:

 

Հոդված 31. Օրենսգրքի 62-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «՝ անկախ ապրանքի մատակարարման պայմանագրով տարայի վերադարձ նախատեսված լինելու հանգամանքից» բառերը.

2) 4-րդ մասի 2-րդ կետի երկրորդ պարբերության «բ» ենթակետը «ակցիզային հարկի գումարը» բառերից հետո լրացնել «եթե այդ գումարը չի ներառվել վերամշակման արդյունք հանդիսացող ներմուծվող ապրանքի հաշվեկշռային արժեքում» բառերով.

3) 6-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերության «օրն ընդգրկող հարկային տարվան նախորդող հարկային տարվա սկզբից մինչև համապատասխան գործարքի կատարումը» բառերը փոխարինել «օրվան նախորդող 365 օրվա ընթացքում» բառերով.

4) 7-րդ մասից հանել «էական» բառը.

5) 9-րդ մասի երկրորդ պարբերության «սահմանված հարկման բազայի» բառերը փոխարինել «որոշված հարկման բազայի» բառերով:

 

Հոդված 32. Օրենսգրքի 63-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածներով սահմանված գործարքների ու գործառնությունների» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների գծով միայն ՀԴՄ կտրոն է տրամադրել գնորդին:»:

 

Հոդված 33. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Շրջանառելի` բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները բավարարող շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի օտարումը.».

2) 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով (բացառությամբ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքերի) արտահանված ապրանքների մատակարարումը.».

3) 41-րդ կետի «իրերի» բառը փոխարինել «գույքի» բառով.

4) 47-րդ կետի՝

ա. առաջին պարբերության «անձանց» բառը փոխարինել «հարկ վճարողների» բառերով,

բ. «ը» ենթակետը «ներդրումային ֆոնդի կառավարման» բառերից առաջ լրացնել «բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների և այլ հարկ վճարողների կողմից» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 48-րդ և 49-րդ կետերով.

«48) օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջության ոլորտի ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայությունները, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.

49) ներդրումային ֆոնդի կողմից անշարժ գույքի օտարումը տվյալ ներդրումային ֆոնդում մասնակցություն ունեցող անձին, եթե անշարժ գույքը նախկինում ներդրումային ֆոնդի կողմից, որպես ներդրումային ֆոնդում փայի կամ բաժնետոմսի դիմաց ներդրում, ձեռք է բերվել տվյալ անձից.».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 50-րդ և 51-րդ կետերով.

«50) «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից այն օտարերկրյա ապրանքների՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը, որոնք իրացվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց.

51) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետությունում գործող անմաքս առևտրի խանութներ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը:»:

 

Հոդված 34. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում «այդ» բառը փոխարինել «անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսվող» բառերով:

 

Հոդված 35. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը «ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «(մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ԱԱՀ-ի գումարները)» բառերով:

 

Հոդված 36. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «գրանցվել է» բառերը փոխարինել «ստացել է պետական գրանցում» բառերով:

 

Հոդված 37. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը «ավել» բառից հետո լրացնել «կամ պակաս» բառերով, իսկ «պակասեցում» բառից առաջ՝ «ավելացում կամ» բառերով:

 

Հոդված 38. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «59-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «59-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով.

2) 3-րդ մասի «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող հարկային տեսչություն» բառերը փոխարինել «հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող ստորաբաժանում» բառերով:

 

Հոդված 39. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասում «59-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «59-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով:

 

Հոդված 40. Օրենսգրքի 88-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակի ԱՏԳ ԱԱ 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0 ծածկագրերին վերաբերող տողի`

ա. երրորդ սյունակից հանել «արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ» բառերը,

բ. չորրորդ սյունակի «55 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 550 դրամ» բառերը փոխարինել «1 լիտրի համար՝ 800 դրամ» բառերով.

2) 1-ին մասի աղյուսակի ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ծածկագրերին վերաբերող տողը լրացնել նաև ԱՏԳ ԱԱ 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 ծածկագրերով.

3) 3-րդ մասի «իրացման դեպքում» բառերը փոխարինել «օտարման դեպքում» բառերով:

 

Հոդված 41. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.

«6) «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա այն օտարերկրյա ապրանքների՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը, որոնք իրացվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց.

7) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետությունում գործող անմաքս առևտրի խանութներ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը:»:

 

Հոդված 42. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամը:»:

 

Հոդված 43. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «այսուհետ սույն բաժնում՝» բառերը փոխարինել «այսուհետ՝» բառով:

 

Հոդված 44. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ ենթակետը «հաշվեգրվող տույժերը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով շահութահարկ վճարողին (հարկային գործակալին) վերադարձվող (փոխհատուցվող)՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները» բառերով:

 

Հոդված 45. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով՝

1) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այսուհետ սույն մասում` շենք) օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այսուհետ սույն մասում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի և փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, գործարքի կատարման օրը ներառվում է նոր սեփականատիրոջ եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարողը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում նոր սեփականատիրոջ մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում, ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքից ցածր գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) օտարելու դեպքում`

ա. օտարող ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի չափով, որից նվազեցվում է օտարման օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ շենքի հաշվեկշռային արժեքը, ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր,

բ. գնորդ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար շենքի սկզբնական արժեքը որոշվում է կադաստրային արժեքով, իսկ շենքի կադաստրային արժեքի և փաստացի ձեռքբերման գնի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ.

2) շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի և փաստացի վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում`

ա. ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ցածր գումարով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում`

- վարձատու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը), և շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները (կարճաժամկետ կամ գործառնական վարձակալության դեպքում), ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր,

- վարձակալ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար վարձակալության հետ կապված ծախսերը հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը), և շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսի (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) և փաստացի վարձավճարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ,

բ. ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի անհատույց օգտագործման հանձնելու դեպքում`

- փոխատու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը), և շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր,

- փոխառու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար վարձավճարները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը), և շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսը (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը)՝ որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ:

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է որպես սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված եկամտի և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ.

3) ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ոչ պակաս գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում հարկերը հաշվարկվում են, և ակտիվներն ու պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը:

Սույն մասի դրույթները չեն կիրառվում, եթե սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):».

2) 3-րդ մասի 5-րդ կետից հանել «, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա հունիսի 30-ը ներառյալ» բառերը.

3) 4-րդ մասի՝

ա. 9-րդ կետի «335-րդ» բառը փոխարինել «327-րդ» բառով,

բ. 11-րդ կետի «ա» ենթակետի «անհուսալի» բառը փոխարինել «հարկման նպատակով դուրս գրման ենթակա» բառերով,

գ. 11-րդ կետի «թ» ենթակետի «առաջացման» բառը փոխարինել «կետանցված դառնալու օրվան» բառերով:

 

Հոդված 46. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասում «10-12-րդ մասերով» բառերը փոխարինել «11-13-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 47. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասում, 121-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում, 150-րդ հոդվածի 13-րդ մասում, 258-րդ հոդվածի 2-րդ մասում «1-4-րդ կետերով» բառերը փոխարինել «1-5-րդ կետերով» բառերով:

 

Հոդված 48. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող յուրաքանչյուր ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարքներին վերաբերող՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով հիմնավորված ծախսերի այն մասը, որը ամսական կտրվածքով գերազանցում է երեք միլիոն դրամը:»:

 

Հոդված 49. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) մինչև հանքի շահագործման սկիզբը կատարված մակաբացման աշխատանքների գծով ճանաչված ակտիվներն ամորտիզացվում են հաստատված օգտակար հանածոյի ընդհանուր պաշարի արդյունահանմանը համամասնորեն՝ ներառվելով արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքում։ Հանքի շահագործումն սկսելուց հետո կատարված մակաբացման աշխատանքների գծով ծախսերը վերագրվում են մակաբացման աշխատանքների արդյունքում արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին: Մակաբացման աշխատանքների գծով ծախսերի՝ արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին վերագրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

 

Հոդված 50. Օրենսգրքի 125-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 «Սույն մասի կիրառության իմաստով՝

1) այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝

 ա. որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում,

 բ. որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում.

2) եթե նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը կամ նոտարը մինչև հաշվառման օրվան հաջորդող օրվա ավարտը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝

 ա. հաշվառման օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա այդ օրվանից մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում,

բ. հաշվառման օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա այդ օրվանից մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում:».

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների ձեռքբերման համար այդ երկրներում (տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությանը կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարը դրա կատարման օրվան հաջորդող 366-րդ օրն այդ կազմակերպության համար համարվում է Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտ, որի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով:»:

 

Հոդված 51. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը «արտադրանք են համարվում» բառերից հետո լրացնել «հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում» բառերով.

2) 1-ին կետի «զ» ենթակետի «բազմամյա տնկիների» բառերը փոխարինել «պտղատու այգիների, հատապտղանոցների» բառերով:

 

Հոդված 52. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «բացառությամբ տրված փոխառության դիմաց ոչ ռեզիդենտ կազմակերպություններից կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ստացվող տոկոսային եկամտի» բառերը փոխարինել «բացառությամբ տրված փոխառության կամ ներդրված ավանդի կամ բանկային հաշվի մնացորդի դիմաց ստացվող տոկոսային եկամտի» բառերով:

 

Հոդված 53. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «կատարված» բառը փոխարինել «հաշվարկված» բառով:

 

Հոդված 54. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետից հանել «կամ նույն կետով սահմանված ժամկետի լրանալը» բառերը:

 

Հոդված 55. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասում և 315-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվառման վայրի հարկային մարմին» բառերը փոխարինել «հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում» բառերով:

 

Հոդված 56. Օրենսգրքի 135-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1 Նախորդ հարկային տարվա համար ներկայացված շահութահարկի (այդ թվում՝ ճշտված) հաշվարկը հիմք է հանդիսանում այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար, եթե հաշվարկը ներկայացվել է մինչև տվյալ հարկային տարվա վերջին կանխավճարի կատարման վերջնաժամկետը:».

2) 6-րդ մասի «61-րդ հոդվածի» բառերը փոխարինել «59-րդ հոդվածի» բառերով:

 

Հոդված 57. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-66-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց համար կատարվող աշխատանքները, նրանց մատուցվող ծառայությունները կամ նրանց՝ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացվող եկամուտները, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողների (ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների) ստացվող դրամական ապահովությունը.».

2) 16-րդ կետի՝

ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույք (բնակարան, առանձնատուն (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հող, ավտոտնակ, ավտոմեքենա) նույն տեսակի գույքի՝ տարվա ընթացքում երկրորդ և ավելի թվով օտարումը, եթե դրանց և´ ձեռքբերումը, և´ օտարումը տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում,»,

բ. «դ» ենթակետերից հանել «անձնական օգտագործման» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-րդ կետով.

«37) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա շահառուներին վճարվող հատուցման գումարները:»:

 

Հոդված 58. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի «հաշվարկվում է լրացուցիչ» բառերը փոխարինել «ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ» բառերով.

2) 10-րդ մասի 1-ին կետի «տասը» բառը փոխարինել «քսան» բառով.

3) 12-րդ մասը «կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում» բառերից հետո լրացնել «կամ պայմանագրային ներդրումային ֆոնդում» բառերով.

4) 13-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն մասով սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:»:

 

Հոդված 59. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասում «նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ» բառերը փոխարինել « ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների» բառերով:

 

Հոդված 60. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասը «ներդրված գումարը» բառերից հետո լրացնել «՝ ներդրման չափով» բառերով:

 

Հոդված 61. Օրենսգրքի 160-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 160. Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը

 

1. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝

1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով վերադարձման ենթակա եկամտային հարկը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց չի վերադարձվում, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը.

2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիպոտեկային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը.

3) հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիպոտեկային վարկի պայմանագրի մասով:

3. Սույն հոդվածով սահմանված գումարները`

1) վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման եռամսյակային պարբերականությամբ.

2) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման, եթե հարկային գործակալն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.

3) հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը:

4. Սույն հոդվածով սահմանված գումարներից վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց վերադարձման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հարկային տարվա եռամսյակները դիտարկվում են առանձին-առանձին:

5. Եթե սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձնելուց հետո հարկային մարմին է ներկայացվում եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկ, կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկով տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում`

1) համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի և եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ հարկային գործակալին կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.

2) համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով, կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի վերահաշվարկ:

6. Սույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն հոդվածի կիրառության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմնին:»:

 

Հոդված 62. Օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, 180-րդ հոդվածում «բնապահպանական տեսչություն» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին» բառերով:

 

Հոդված 63. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասը «և դրանց» բառերից հետո լրացնել «կամ ընդերքօգտագործման թափոնների» բառերով:

 

Հոդված 64. Օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում, ինչպես նաև բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով վարչարարության և ստուգման իրավասություն ունեցող ստորաբաժանում.».

2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 65. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում՝

1) «ա» ենթակետի աղյուսակի չորրորդ տողի երկրորդ սյունակի «6» թիվը փոխարինել «4» թվով.

2) «բ» ենթակետի աղյուսակի երրորդ տողի երրորդ սյունակի «2500» թիվը փոխարինել «1650» թվով:

 

Հոդված 66. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 4-րդ մասում «բնապահպանական տեսչությունն» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն» բառերով:

 

Հոդված 67. Օրենսգրքի 220-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բնօգտագործման վճար վճարողները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները:».

2) 2-րդ մասի «ընդերքի պետական տեսչություն, բնապահպանական տեսչություն» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին» բառերով:

 

Հոդված 68. Օրենսգրքի 236-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «պետական գրանցումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից» բառերով.

2) 3-րդ մասը «պետական գրանցումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից» բառերով.

3) 4-րդ մասը «Անշարժ գույքի կադաստր վարող» բառերից առաջ լրացնել «Բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից,» բառերով:

 

Հոդված 69. Օրենսգրքի 251-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «պետական գրանցումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից» բառերով.

2) 5-րդ մասը «պետական գրանցումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից» բառերով.

3) 5-րդ մասի «տվյալ համայնքում հաշվառված` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բոլոր օբյեկտների» բառերը փոխարինել «փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի» բառերով.

4) 6-րդ մասը «Շարժական գույքի կադաստր վարող» բառերից առաջ լրացնել «Բացառությամբ հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից կատարված օտարման դեպքերի,» բառերով:

 

Հոդված 70. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 6-րդ կետում և Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում «իրացման շրջանառության և այլ եկամուտների հանրագումարների ամբողջությունը» բառերը փոխարինել «իրացման շրջանառությունների հանրագումարը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կարող են համարվել շրջանառության հարկ վճարող սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում: Սույն մասով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարվա ընթացքում համարվում են շրջանառության հարկ վճարող անկախ սույն գլխով սահմանված սահմանափակումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ շրջանառության հարկ վճարող համարվող հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն: Սույն բաժնի կիրառության իմաստով՝ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում՝ առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես՝ սպասարկումը, մուտքի թույլտվությունը:»:

(70-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Հոդված 71. Օրենսգրքի 258-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. «հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները» բառերը փոխարինել «հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները» բառերով,

բ. աղյուսակի առաջին և հինգերորդ տողերից հանել «և ավտոտրանսպորտային միջոցների» բառերը,

գ. աղյուսակի «Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտներ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ

6

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ

20»,

դ. աղյուսակի ութերորդ տողի «8» թիվը փոխարինել «10» թվով.

դ1. աղյուսակի ութերորդ տողի «8» թիվը փոխարինել «10» թվով,

ե. աղյուսակի վերջին տողը «Այլ գործունեությունից» բառերից հետո լրացնել «կամ այլ ակտիվների օտարումից» բառերով.

2) 2-րդ մասի «ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի» բառերը փոխարինել «ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի վեց տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:».

5) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի վեց տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:»:

(71-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

(71-րդ հոդվածը 21.06.18 ՀՕ-338-Ն օրենքի 85-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ կետերի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.2019 թվականին:)

(71-րդ հոդվածը սույն օրենքի 119-րդ հոդվածի 3.1-ին մասի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.2020 թվականին:)

Հոդված 72. Օրենսգրքի 260-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 260. Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը

 

1. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության (բացառությամբ առևտրական (առք ու վաճառքի) և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը:

2. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեության) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարի և Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված՝ շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:

3. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի՝ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարի և Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված՝ շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:

4. Առևտրական (առք ու վաճառքի) կամ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ապրանքների առանձնացված հաշվառում:»:

 

Հոդված 73. Օրենսգրքի 264-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում, Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասի 25-ապատիկը նվազեցվում է շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից:»:

 

Հոդված 74. Օրենսգրքի 267-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «գործունեությունն» բառից հետո լրացնել «(այդ թվում` արտոնագրային հարկի օբյեկտ համարվող գործունեությունը)» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:»:

 

Հոդված 75. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «հայտարարության ներկայացման օրվանից» բառերը փոխարինել «հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ)» բառերով.

2) 3-րդ կետի «6-րդ կամ 8-րդ» բառերը փոխարինել «6-րդ, 8-րդ կամ 9-րդ» բառերով:

 

Հոդված 76. Օրենսգրքի 270-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) Օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի:»:

 

Հոդված 77. Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասը, 276-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասի 1-ին կետը և 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը, 277-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի առաջին տողը, 278-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը, 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

(77-րդ հոդվածը խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Հոդված 78. Օրենսգրքի 275-րդ հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ մասերը «հարկային մարմին են ներկայացնում» բառերից առաջ լրացնել «Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.

2) 3-րդ մասը «հարկային մարմին է ներկայացվում» բառերից առաջ լրացնել «Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.

3) 4-րդ մասից հանել «, եթե մինչև արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ կատարվել է սույն գլխով սահմանված կարգով և չափով հաշվարկված արտոնագրային հարկի վճարում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի» բառերը և երկրորդ պարբերությունը.

4) 5-րդ մասից հանել «, եթե մինչև նոր հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ կատարվել է ավելացված ելակետային տվյալների մասով սույն գլխով սահմանված կարգով և չափով հաշվարկված արտոնագրային հարկի վճարում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի» բառերը և երկրորդ պարբերությունը.

5) 6-րդ մասից հանել «թղթային կամ» բառերը.

6) 7-րդ մասից հանել «՝ առանց արտոնագրային հարկի վճարման» բառերը:

 

Հոդված 79. Օրենսգրքի 275-րդ հոդվածի 7-րդ, 420-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ, 421-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «Սահմանամերձ համայնքներում» բառերը փոխարինել «Սահմանամերձ բնակավայրերում» բառերով, իսկ 410-րդ հոդվածի 5-րդ մասի «սահմանամերձ համայնքներում» բառերը՝ «սահմանամերձ բնակավայրերում» բառերով:

 

Հոդված 80. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «100 մ2 » բառերը փոխարինել «600 մ2 » բառերով:

 

Հոդված 81. Օրենսգրքի 277-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակում «Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեու-թյուն

տարածք,
մինչև 20մ2 ներառյալ

30000 դրամ

21000 դրամ

21000 դրամ

5250 դրամ

10500 դրամ

տարածք, 20-ից մինչև
50 մ2 ներառյալ

30000 դրամ՝ գումարած
20 մ2 գերազանցող
մինչև յուրաքանչյուր
10 մ2 համար` 15000 դրամ

21000 դրամ՝ գումարած
20 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 10500 դրամ

21000 դրամ՝ գումարած
20 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 10500 դրամ

5250 դրամ՝ գումարած
20 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 2625 դրամ

10500 դրամ՝ գումարած
20 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 5250 դրամ

 

տարածք,
50 մ2 ավելի` մինչև
300 մ2 ներառյալ

75000 դրամ ՝ գումարած
50 մ2 գերազանցող
մինչև յուրաքանչյուր
10 մ2 համար` 21000 դրամ

52500 դրամ՝ գումարած
50 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 15000 դրամ

52500 դրամ՝ գումարած
50 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 15000 դրամ

13125 դրամ՝ գումարած
50 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2 համար` 7500 դրամ

52500 դրամ՝ գումարած
50 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2 համար` 15000 դրամ

տարածք,
300 մ2 ավելի` մինչև
500 մ2 ներառյալ

600000 դրամ՝ գումարած
300 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2 համար` 12000 դրամ

427500 դրամ՝ գումարած
300 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 8000 դրամ

427500 դրամ՝ գումարած
300 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 8000 դրամ

200625 դրամ՝ գումարած
300 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2 համար` 4000 դրամ

427500 դրամ՝ գումարած
300 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2 համար` 8000 դրամ

տարածք,
500 մ2 մակերեսից ավելի

840000 դրամ՝ գումարած
500 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2 համար` 6000 դրամ

587500 դրամ՝ գումարած
500 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 3500 դրամ

587500 դրամ՝ գումարած
500 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 3500 դրամ

280625 դրամ՝ գումարած
500 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2 համար` 1750 դրամ

587500 դրամ՝ գումարած
500 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 3500 դրամ».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 82. Օրենսգրքի 280-րդ հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ մասերը «հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության,» բառերից հետո լրացնել «ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման,» բառերով.

2) 3-րդ մասը «հանրային սննդի ոլորտում իրականացվող,» բառերից հետո լրացնել «ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման,» բառերով.

3) 1-ին և 2-րդ մասերից հանել «հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության,» բառերը.

4) 3-րդ մասից հանել «հանրային սննդի ոլորտում իրականացվող,» բառերը:

 

Հոդված 83. Օրենսգրքի 282-րդ հոդվածում՝

1) 2-րդ և 5-րդ մասերը «հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության,» բառերից հետո լրացնել «ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման,» բառերով.

2) 4-րդ մասը «հանրային սննդի ոլորտում իրականացվող,» բառերից հետո լրացնել «ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման,» բառերով.

3) 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերից հանել «հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության,» բառերը.

4) 4-րդ մասից հանել «հանրային սննդի ոլորտում իրականացվող» բառերը:

 

Հոդված 84. Օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասը «եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ» բառերից հետո լրացնել «՝ դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի հետ» բառերով:

 

Հոդված 85. Օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, իսկ արտոնագրային հարկի պարտավորությունը հաշվառվում է արտոնագրային հարկով հարկվող գործունեության իրականացման ժամանակահատվածի սկզբի ամսաթվով» բառերը:

 

Հոդված 86. Օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 2-րդ կետը «պետական» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացվել է գրավոր հանձնարարական, իսկ» բառերով:

 

Հոդված 87. Օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ընդ որում, հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը վերստուգում անցկացնելու որոշում կարող է կայացնել միայն այն դեպքում, երբ հարկային ստուգում իրականացրած անձանց գործողությունների դեմ բերված բողոքը հնարավոր է բավարարել միայն վերստուգման դեպքում, և եթե վերստուգում իրականացնելու մասին հարկ վճարողը հայտնել է իր գրավոր համաձայնությունը: Վերստուգում իրականացնելու մասին հարկ վճարողի կողմից գրավոր համաձայնություն չհայտնվելու դեպքում հարկային ստուգում իրականացրած անձանց գործողությունների դեմ բերված բողոքն այդ մասով մերժվում է:»:

 

Հոդված 88. Օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) հարկային մարմնի մոնիտորինգային համակարգի միջոցով իրականացվող վերլուծության արդյունքները:»:

 

Հոդված 89. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) հարկային մարմնի մոնիտորինգային համակարգի միջոցով իրականացվող վերլուծության արդյունքները:»:

 

Հոդված 90. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 358.1-ին հոդվածով.

 

Հոդված 358.1. Ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառումը

 

1. ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների՝ մինչև նշանակման վայր (բեռնաթափման վայր) տեղաշարժի նկատմամբ հսկողության իրականացման նպատակով Կառավարության սահմանած կարգով և Կառավարության սահմանած հարկ վճարողների շրջանակի համար կիրառվում են ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքեր, որոնք հարկ վճարողներին տրամադրվում են անվճար՝ վերադարձման պայմանով:

(90-րդ հոդվածը խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Հոդված 91. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր (աշխարհագրական տարածք)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր (աշխարհագրական տարածք).»:

 

Հոդված 92. Օրենսգրքի 363-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ռեզիդենտ հարկ վճարողի և հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված հարկ վճարողների միջև իրականացվող գործարքը, անկախ այդ հարկ վճարողների փոխկապակցվածության հանգամանքից, համարվում է վերահսկվող:»:

 

Հոդված 93. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) 4-րդ և 5-րդ կետերը «գյուղատնտեսական արտադրանքի» բառերից առաջ լրացնել «Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) կրպակներում թերթերի և ամսագրերի իրացումը, եթե թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության տեսակարար կշիռը գերազանցում է ամբողջ իրացման շրջանառության 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով:»:

 

Հոդված 94. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 381-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերը, 384-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 416-րդ հոդվածի 1-ին մասը «կանխիկ դրամով» բառերից հետո լրացնել «կամ պլաստիկ քարտերի միջոցով» բառերով:

 

Հոդված 95. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նաև համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).»:

 

Հոդված 96. Օրենսգրքի 386-րդ հոդվածի 4-րդ մասում «զբաղվողներից» բառը փոխարինել «զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից» բառերով:

 

Հոդված 97. Օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «կազմակերպությունների» բառից հետ լրացնել «կամ անհատ ձեռնարկատերերի» բառերով:

 

Հոդված 98. Օրենսգրքի 388-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.

2) 4-րդ մասը «կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով, իսկ «կազմակերպությունների» բառից հետո՝ «կամ անհատ ձեռնարկատերերի» բառերով:

 

Հոդված 99. Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում՝

1) ԱՏԳ ԱԱ 010511 ծածկագրի տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«0207

ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ 0105 ապրանքային դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ սառեցրած

միս».

2) ԱՏԳ ԱԱ 010511 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«0209

անյուղ մսից առանձնացված չհալեցրած կամ այլ եղանակով չստացած ընտանի թռչունների ճարպ՝ թարմ, պաղեցրած, սառեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած

միս

0210

ընտանի թռչունների միս և մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած. մսից կամ մսի սննդային ենթամթերքից ստացված մանր և խոշոր աղացվածքի ալյուր

միս».

3) ԱՏԳ ԱԱ 3210 00 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«3211 00

պատրաստի չորարարներ

չորարարներ

3212

գունանյութեր (ներառյալ՝ մետաղական փոշիներ և փաթիլներ)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ՝ արծնները), փայլաթիթեղ՝ դրոշմատպման համար, ներկանյութեր և ներկող այլ նյութեր՝ բաժնեծրարված կամ փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար

գունանյութեր».

4) ԱՏԳ ԱԱ 3303 00 ծածկագրի տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3303 00

օծանելիք, հարդաջուր

օծանելիք».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«3403 19 100 0
3403 19 900 0
3403 99 000 0

քսայուղեր, այլ յուղեր

Նավթավերամշակման արտադրանք»:

Հոդված 100. Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և «Անմաքս առևտուր» բառերը, իսկ նույն մասի «ընթացակարգերով» բառը փոխարինել «ընթացակարգով» բառով:

 

Հոդված 101. Օրենսգրքի 392-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «, բացառությամբ «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների» բառերը:

 

Հոդված 102. Օրենսգրքի 393-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված» բառերը փոխարինել «Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ներմուծվող» բառերով, իսկ «իսկ» բառից հետո լրացնել «Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արտադրվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերը, ինչպես նաև» բառերով.

2) 5-րդ մասի 3-րդ կետից հանել «, 2402» թիվը:

 

Հոդված 103. Օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասը «կողմից» բառից հետո լրացնել «, հարկային մարմնի սահմանած ձևի դիմումի հիման վրա,» բառերով և նույն մասից հանել «՝ հարկ վճարողի դիմումի հիման վրա» բառերը:

 

Հոդված 104. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 396.1-ին հոդվածով.

 

«Հոդված 396.1. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա ապրանքների դրոշմավորման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանված լինելու դեպքում հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար Օրենսգրքով, այլ օրենքներով և դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները:»:

 

Հոդված 105. Օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում սույն մասով սահմանված տուգանքի կիրառության իմաստով, յուրաքանչյուր 15 լրացած օրվա հաշվարկը սկսվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կատարման ենթակա հարկային պարտավորության մեծությունն արտահայտող վարչական ակտի ամսաթվից:»:

 

Հոդված 106. Օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասում «հարկային հաշվարկում» բառերը փոխարինել «շրջանառության հարկի հաշվարկում» բառերով:

 

Հոդված 107. Օրենսգրքի 404-րդ հոդվածից հանել «, իսկ յուրաքանչյուր հարկային տարվա շահութահարկի հաշվարկում հարկային վնասը (առանց հաշվի առնելու նախորդ հարկային տարիներից փոխանցվող հարկային վնասի մեծությունը) մեկ միլիոն դրամ և ավելի չափով ավել ցույց տալու համար գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով» բառերը:

 

Հոդված 108. Օրենսգրքի 410-րդ հոդվածում`

1) 1-ին, 3-րդ և 5-րդ մասերը «առանց ուղեկցող փաստաթղթի» բառերից հետո լրացնել «կամ առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի» բառերով.

2) 1-5-րդ մասերը «տեղափոխության փաստաթղթավորման» բառերից հետո լրացնել «կամ ապրանքների հետագծելիության ապահովման» բառերով.

3) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության դեպքում սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով ապրանքի գին (արժեք) է համարվում ապրանքի ձեռքբերման գինը:»:

 

Հոդված 109. Օրենսգրքի 416-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «կանոնների» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դեպքի)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած լինելու դեպքում կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից այդ ծրագրերի և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտության արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում տպագրված կամ փաստացի վաճառված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության անվանման, ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության կոդի, քանակի և (կամ) ծավալի վերաբերյալ տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն հարկային մարմին ուղարկելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում են հինգ միլիոն դրամի չափով:»:

 

Հոդված 110. Օրենսգրքի 421-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի, կազմակերպությունից և (կամ) անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի համար Օրենսգրքի 57-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի գումարը, և կազմակերպությունը և (կամ) անհատ ձեռնարկատերը նախազգուշացվում են: Սույն մասով սահմանված խախտումը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրվելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի (տեսակների) մասով կրկին կատարվելու դեպքում կազմակերպությունից և անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս, քան երեք ամսվա) համար` Օրենսգրքի 57-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի կրկնակի չափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար Օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործակիցը հաշվի չի առնվում:».

2) 4-րդ մասի «3-րդ մասի» բառերը փոխարինել «1-ին և 3-րդ մասերի» բառերով:

 

Հոդված 111. Օրենսգրքի 444-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի բոլոր «հայտարարված շահաբաժինների վրա» բառերը փոխարինել «ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա» բառերով.

2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Օրենսգրքի 11-րդ (բացառությամբ Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի) և 12-րդ բաժիններն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ ըստ անշարժ գույքի սեփականատերերի` Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողներին հաշվառող մարմիններ ներկայացնելուն վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:»:

 

Հոդված 112. Օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետի «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերը փոխարինել «հավաստագրի տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով» բառերով.

2) 5-րդ կետի «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերը փոխարինել «հավաստագրի տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով, ինչպես նաև բացառությամբ սույն օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթների, որոնք շարունակում են գործել 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիպոտեկային վարկերի մասով» բառերով.

3) 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 113. Օրենսգրքի 446-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Օրենսգրքի 62-րդ, 109-րդ, 145-րդ և 147-րդ հոդվածների կիրառության նպատակով անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների դեպքում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, գույքահարկով հարկման բազա համարվող կադաստրային արժեքը, իսկ հողամասերի դեպքում՝ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2-րդ հոդվածի համաձայն, հողի հարկով հարկվող օբյեկտները:»:

 

Հոդված 114. Օրենսգրքի 449-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ հարկային հաշիվներում առանձնացված և չհաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով:»:

 

Հոդված 115. Օրենսգրքի 450-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը՝ յուրաքանչյուր տոննայի հաշվով 22000 դրամի չափով, համարվում է Օրենսգրքի 92-րդ հոդվածի իմաստով ակցիզային հարկի հաշվանցվող (պակասեցվող) գումար և ներառվում է 2018 թվականի հունվար ամսվա հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումար, և Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշիվ: Սույն մասի կիրառությունն ապահովելու նպատակով հարկ վճարողները պարտավոր են հաշվառել 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դիզելային վառելիքի ապրանքային մնացորդները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ հարկային մարմնի հաստատած ձևին համապատասխան, ներկայացնել հարկային մարմին մինչև 2018 թվականի հունվարի 20-ը ներառյալ:»:

 

Հոդված 116. Օրենսգրքի 451-րդ հոդվածում՝

1) 4-րդ և 5-րդ մասերը «հիմնական միջոցների» բառերից հետո լրացնել «և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով» բառերով.

2) 5-րդ մասի 1-ին կետը «տարբերությունները» բառից հետո լրացնել «՝ հաշվի առած նաև 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը և օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառության իմաստով՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր դասակարգելու և հաշվառելու նպատակով սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:».

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ վճարված և փաստացի շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները հաշվանցվում են 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի տվյալ հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի կանխավճարների գումարները գերազանցող փաստացի շահութահարկի գումարներից:»:

 

Հոդված 117. Օրենսգրքի 456-րդ հոդվածի 8-րդ մասի «8-րդ» բառը փոխարինել «7-րդ» բառով:

 

Հոդված 118. Օրենսգրքի 457-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ շրջանառության հարկ վճարողների) մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով: Մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկում:»:

 

Հոդված 119. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված դեպքերի:

1. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ կետն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը:

2. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, 28-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը, 29-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը, 3-րդ կետը, 47-րդ հոդվածը, 70-րդ հոդվածի 2-րդ կետը, 71-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերը և 3-րդ կետը, 72-րդ հոդվածը, 74-րդ հոդվածի 2-րդ կետը, 75-րդ հոդվածի 2-րդ կետը, 77-րդ հոդվածը, 82-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը, 83-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը, 90-րդ հոդվածը, 95-րդ հոդվածը և 108-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից: Մինչև սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 3-րդ մասի, 70-րդ հոդվածի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերի և 3-րդ կետի, 72-րդ հոդվածի, 74-րդ հոդվածի 2-րդ կետի, 75-րդ հոդվածի 2-րդ կետի, 77-րդ հոդվածի, 82-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, 83-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի ուժի մեջ մտնելը 2018 թվականի ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև 2018 թվականի ավարտը շարունակում են համարվել ավելացված արժեքի հարկ վճարող, եթե 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ հարկային մարմին չեն ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2018 թվականի ընթացքում արտոնագրային հարկ են վճարում և արտոնագրային հարկ վճարող են համարվում մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) համար: 2018 թվականի 2-րդ կիսամյակում ներառված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 281-րդ հոդվածի իմաստով որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը վճարված արտոնագրային հարկի գումարները մուտքագրվում են միասնական հաշիվ 2018 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում:

3. Սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետըուղղ. և 4-րդ կետն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

3.1. Սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին կետի «դ1» ենթակետը և 5-րդ կետն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 61-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է՝

1) 2018 թվականի հունվարի 1-ից հետո կառուցապատողից (պետությունից կամ համայնքից) ձեռք բերված բնակարանների կամ բնակելի տների նկատմամբ.

2) անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ:

5. Սույն օրենքի 111-րդ հոդվածի 2-րդ կետը, 112-րդ հոդվածի 3-րդ կետըուղղ. և 113-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից և գործում են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

6. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջաններին վերագրվող շահույթների մասով 2017 թվականի հունվարի 1-ից հետո ստացած շահաբաժինների գծով հաշվարկված (պահված) եկամտային հարկի գումարները համարվում են գերավճարներ` համապատասխան ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում:

7. Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն ապրանքները, որոնց համար մինչև 2018 թվականի հունվարի 1-ն օրենսդրությամբ սահմանված չի եղել դրոշմապիտակներով դրոշմավորման իրավական պահանջ, և որոնք անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող անձանց կողմից ձեռք են բերվել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, և որպես ապրանքային մնացորդ, առկա են նրանց մոտ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ, անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից կարող են իրացվել առանց դրոշմապիտակներով դրոշմավորման մինչև 2018 թվականի մարտի 31-ը ներառյալ:

(119-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29
Երևան

ՀՕ-266-Ն