ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 19-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-402) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«3. Մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2002 թ. նոյեմբերի 27 Երևան ՀՕ-442-Ն
|
|