Համարը 
N 1165-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2019.06.07/14(650).1 Հատուկ բաժին
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
10.05.2019
Ստորագրող մարմինը 
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
10.05.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.05.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.06.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 10 ՄԱՅԻՍԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 1165-Ա ՀՐԱՄԱՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

       

10 մայիսի 2019 թ.

N 1165-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԲԱՍԵՆ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Կ-ԴԳ-002104 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ, 8-րդ մասերը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2019 թվականի ապրիլի 12-ի թիվ 01/3335-19 և 2019 թվականի ապրիլի 15-ի թիվ 01/3370-19 գրությունները այն մասին, որ «ԲԱՍԵՆ» արտադրական կոոպերատիվին պատկանող դեղատնային կրպակը գործում է և իրականացնում է դեղերի մանրածախ իրացում, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 3 հավելվածի 43.1 կետով նախատեսված պահանջը, այն է` «Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում՝

1) դեղատանը կամ դեղատնային կրպակում աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները.

2) դեղատանը կամ դեղատնային կրպակում աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականի և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականի, իսկ դեղագործի դեպքում` համապատասխան որակավորում ունեցող դեղագործի միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը:»,

ուստի ելնելով վերոգրյալից՝

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «ԲԱՍԵՆ» արտադրական կոոպերատիվին Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի օգոստոսի 24-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու (Արարատի մարզ, գ. Գեղանիստ, 11-րդ փողոց 7) N Կ-ԴԳ-002104 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԲԱՍԵՆ» արտադրական կոոպերատիվին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան