Համարը 
ՀՕ-496-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2003.01.22/5(240) Հոդ.68
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
11.12.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.01.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 114-րդ հոդվածի «երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1541-րդ հոդվածով.
 

«Հոդված 1541. Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը
 

Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո՝ նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի տասը տոկոսի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 

«Հոդված 158. Առևտրի ոլորտում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, առանց համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը
 

Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև պիտանիության ժամկետն անցած ապրանքները, առանց այդ մասին նախապես գրավոր հայտարարություն տալու, վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Առանց սպառողների կյանքի, առողջության համար անվտանգությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատի և (կամ) համապատասխանության նշանի պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանք վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Մանրածախ առևտրի խանութի ճակատային մասում սահմանված ցուցանակի բացակայությունը, խանութներում գործունեության համար նախատեսված անհրաժեշտ առևտրատեխնոլոգիական, սառնարանային սարքավորումների և գույքի բացակայությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչ քսանապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 180-րդ հոդվածի «հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի» և «տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի» բառերը համապատասխանաբար փոխարինել «քսանապատիկից մինչև երեսնապատիկի» և «երեսնապատիկից մինչև հիսնապատիկի» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 2191-րդ հոդվածի առաջին մասից հանել «, 114 հոդվածներով, », «158 հոդվածի առաջին և չորրորդ մասերով,» և «180,» բառերը: Մասը «113» թվից հետո լրացնել «հոդվածով» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 2191-րդ հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 1541-րդ, 180-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 2447-րդ հոդվածի «158 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով և 188 հոդվածով» բառերը փոխարինել «158-րդ և 188-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հունվարի 11
Երևան
ՀՕ-496-Ն