Համարը 
ՀՕ-52-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.06.19/39(1492) Հոդ.490
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
03.06.2019
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.06.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.06.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով.

«17) ստանալ նույնականացման քարտ՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 4-րդ մասը «իրավունք ունի» բառերից հետո լրացնել «ամսվա ընթացքում» բառերով, իսկ նույն մասի «երեսնապատիկի» բառը փոխարինել «վաթսունապատիկի» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում «անվտանգությունն» բառը փոխարինել «անվտանգությունը կամ մերձավոր ազգականների հետ կապն» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում «երեսնապատիկի» բառը փոխարինել «վաթսունապատիկի» բառով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին նախադասությունից հանել «, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի,» բառերը.

2) վերջին նախադասության «Հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը» բառերը փոխարինել «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Համատեղ բնակվելու իրավունքով և» բառերը:

 

Հոդված 8. Օրենսգրքի 95-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Բուժական ուղղիչ հիմնարկում կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական այլ հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի միջոցի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:».

2) 2-րդ կետի «դ» ենթակետի «քսանհինգ» բառը փոխարինել «տասնութ» բառով.

3) 3-րդ կետի «բ» ենթակետի «քսան» բառը փոխարինել «տասնհինգ» բառով։

 

Հոդված 10. Օրենսգրքի 108-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի խնդրանքով կամ նրա կամ նրա խցակիցների անձնական անվտանգությանն սպառնացող վտանգի դեպքում քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալը կարող է տեղափոխվել մենախուց: Տվյալ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է՝ հաշվի առնելով դատապարտյալին խցում պահելու` ներքին կանոնակարգով սահմանված պահանջները:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հունիսի 13

Երևան

ՀՕ-52-Ն