Համարը 
ՀՕ-65-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.06.19/39(1492) Հոդ.503
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
10.06.2019
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.06.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.06.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 10-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157.9-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «քաղաքաշինական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 157.10-րդ հոդվածում՝

1) վերնագրի և տեքստի «քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողին» բառերով.

2) վերնագրի և տեքստի «կամ» բառից հետո «տեսչության» բառը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասում «Պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ կետում «պետական տեսչությունների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 215-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) «պետական տեսչությունների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով.

2) «ԽՍՀՄ օրենսդրական ակտերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 225-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Պետական հրդեհային հսկողության մարմինները» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2) 1-ին մասի «Պետական հրդեհային հսկողության (Պետական հրդեհային տեսչության) մարմինները քննում են» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է» բառերով.

3) 2-րդ մասի «Պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.

4) 2-րդ մասի «ա» և «բ» կետերի «հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.

5) 2-րդ մասի «գ» կետի «հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության ավագ պետական տեսուչները» բառերը փոխարինել «hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով.

6) 2-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենսգրքի 244.11-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները» բառերը փոխարինել «Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2) 1-ին մասի «քննում են» բառերը փոխարինել «քննում է» բառերով.

3) 2-րդ մասի «Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների» բառերը փոխարինել «Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.

4) 2-րդ մասի 1-ին կետի «քաղաքաշինական պետական տեսչության պետը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.

5) 2-րդ մասի 2-րդ կետի «քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով.

6) 2-րդ մասի 3-րդ կետի «քաղաքաշինական պետական տեսուչները» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածում՝

1) վերնագրի և տեքստի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով.

2) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետը» բառերը փոխարինել «տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի վեցերորդ պարբերությունում «էներգապետհսկողության մարմինների» բառերը փոխարինել «էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հունիսի 13

Երևան

ՀՕ-65-Ն