Համարը 
ՀՕ-114-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.07.24/47(1500) Հոդ.622
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.06.2019
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.07.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «սահմանված» բառից հետո լրացնել «կամ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրով (ծրագրերով) սահմանված» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 48.1-ին հոդվածի 6-րդ մասը «հողամասերից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այդ հոդվածով չսահմանված հողամասերից` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «արգելված է» բառերից հետո լրացնել «կամ այն հողամասերի, որոնք տրամադրվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի (ծրագրերի) շրջանակներում» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասում՝

1) առաջին նախադասությունը «ծրագրեր» բառից հետո լրացնել «(այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր)» բառերով.

2) երրորդ նախադասությունը «կանոնադրական» բառից հետո լրացնել «կամ բաժնեհավաք» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում՝

1) առաջին նախադասությունը «ծրագրեր» բառից հետո լրացնել «(այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր)» բառերով.

2) երկրորդ նախադասությունը «պայմանագրում» բառից հետո լրացնել «կամ ՊՄԳ պայմանագրում» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.

«2.2) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում՝ մասնավոր գործընկերոջը.»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի (ծրագրերի) շրջանակներում կարող են կիրառվել սույն հոդվածի 1-6-րդ կետերում նշված կարգավորումներից տարբերվող կարգավորումներ:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝

1) 1-ին մասն առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությունով. «Նշված իրավունքը կարող է իրականացվել նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում:».

2) 2-րդ մասը «կապիտալում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում կատարվող ներդրման» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-114-Ն