Համարը 
N 455-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.12.19/32(635) Հոդ.285
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
12.12.2018
Ստորագրող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվը 
12.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

12 դեկտեմբերի 2018 թվականի

ք. Երևան

N 455-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշման՝

1) 1-ին կետի «ա» ենթակետում և N 1 հավելվածում «արտադրող-բաշխող» բառերը փոխարինել «արտադրող-երաշխավորված մատակարար» բառերով.

2) 1-ին կետի «բ» ենթակետը և N 2 հավելվածը ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման` երաշխավորված մատակարար-շուկայի օպերատոր պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 3).».

4) N 3 հավելվածում «բաշխող-հաշվարկային կենտրոն» բառերը փոխարինել «երաշխավորված մատակարար-շուկայի օպերատոր» բառերով.

5) 1-ին կետի «դ» ենթակետում և N 4 հավելվածում «բաշխող-համակարգի օպերատոր» բառերը փոխարինել «երաշխավորված մատակարար-համակարգի օպերատոր» բառերով.

6) 1-ին կետի «ե» ենթակետում և N 5 հավելվածում «բաշխող-հաղորդող» բառերը փոխարինել «երաշխավորված մատակարար-հաղորդող» բառերով.

7) 1-ին կետի «ա» և «ե» ենթակետերով հաստատված համապատասխանաբար N 1 և N 5 հավելվածների 1-ին գլուխներում «Հաշվարկային կենտրոն» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.».

8) 1-ին կետի «ա», «գ», «դ» և «ե» ենթակետերով հաստատված համապատասխանաբար N 1, N 3, N 4 և N 5 հավելվածներում «հաշվարկային կենտրոն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

2. Հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 22-ի «Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 43-Ն՝

1) որոշման մեջ «բաշխող» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «էլեկտրական էներգիա ընդունող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 1.2 կետից հանել «30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ» բառերը.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3 կետով.

«1.3. 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն որոշմամբ սահմանված պայմանագրի օրինակելի ձևում ամրագրված Էլեկտրական էներգիա ընդունողին վերաբերող դրույթները կայանի բաշխման ցանցին միացման տեխնիկական բնույթի իրավահարաբերությունների մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման գործառույթի մասով՝ էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ։».

4) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1 Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում Կառուցողի առաքած էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը Էլեկտրական էներգիա ընդունողը կատարում է կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին առաջին որոշումը և էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև հաջորդ հաշվարկային ամսվա 25-ը՝ կայանից երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձին առաքվող էլեկտրական էներգիայի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվարկային ամսում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը:»:

3. Հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 25-ի «Հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (արտահանող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 60-Ն որոշման մեջ «հաշվարկային կենտրոն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։

4. Հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 31-ի «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝

1) հավելվածի 1-ին գլխում «Հաշվարկային կենտրոն» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.».

2) հավելվածում «Հաշվարկային կենտրոն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։

5. Հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 6-ի «Էլեկտրական էներգիայի առուվաճառքի (էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններ-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 102-Ն որոշման՝

1) մեջ «(էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) էլեկտրակայաններ-բաշխող)» բառերը փոխարինել «(օրենքով գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար)» բառերով.

2) 1-ին կետով սահմանված՝

ա. հավելվածի 1-ին կետի 5-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.».

«7) Շուկայի կանոններ՝ Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային և ցանցային կանոններ, որոնք կանոնակարգում են էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների մասնակիցների առևտրային փոխհարաբերությունները, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցերի զարգացման պլանավորման, կառավարման, կարգավորման և այդ ցանցեր մուտքի ապահովման հետ կապված հարաբերությունները:».

բ. հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վաճառողի կողմից առաքված էլեկտրական էներգիան ենթակա է գնման Գնորդի կողմից Հանձնաժողովի սահմանած սակագնով, իսկ Շուկայի կանոններով այլ կարգավորում նախատեսված լինելու դեպքում, այդ կարգավորմանը համապատասխան գնով՝ համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:».

գ. հավելվածում «Հաշվարկային կենտրոն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։

6. Հանձնաժողովի 2016 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-սպառող (որակավորված սպառող)) և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 242-Ն որոշման`

1) մեջ «(բաշխող-սպառող (որակավորված սպառող))» բառերը փոխարինել «(բաշխող-մեծածախ շուկայի մասնակից)» բառերով.

2) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված՝

ա. N 1 հավելվածում «Որակավորված սպառող» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Պատվիրատու» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

բ. N 1 հավելվածում «Այլընտրանքային մատակարար» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

գ. N 1 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող՝ էլեկտրական էներգիան բացի Երաշխավորված մատակարարից նաև այլ անձի վաճառելու իրավունք ունեցող՝ Կանոններով սահմանված լիցենզավորված անձ,».

դ. N 1 հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետը և 5-րդ, 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված՝

ա. N 2 հավելվածի 1-ին կետի 2-րդ և 8-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. N 2 հավելվածի 1-ին կետի 3-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող՝ էլեկտրական էներգիան բացի Երաշխավորված մատակարարից նաև այլ անձի վաճառելու իրավունք ունեցող՝ Կանոններով սահմանված լիցենզավորված անձ,».

«7) Ներկրող՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիան (հզորություն) ներկրելու իրավունք ունեցող անձ,».

գ. N 2 հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ ենթակետով.

«12) Երաշխավորված մատակարար՝ էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձ:».

դ. N 2 հավելվածում «Բաշխող» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Երաշխավորված մատակարար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

ե. N 2 հավելվածում «Այլընտրանքային մատակարար» և «Որակավորված մատակարար» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

զ. N 2 հավելվածում «Որակավորված սպառող» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Պատվիրատու» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:

7. Հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի «Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 218-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 կետով.

«2.1. 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն որոշմամբ սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերում ամրագրված Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման և միացման գործառույթների մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման գործառույթի մասով՝ Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ։»։

8. Հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 344-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 2-րդ կետի 7-րդ և 41-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) Արտահանող՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիա (հզորություն) արտահանելու իրավունք ունեցող անձ.».

«41) Ներկրող՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիա (հզորություն) ներկրելու իրավունք ունեցող անձ.».

2) Կանոններում «Այլընտրանքային մատակարար» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

3) Կանոնների 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. ԷՄՇ-ի մասնակիցներն են Արտադրողները, Բաշխողը, էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձինք, Որակավորված սպառողները, էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձինք, Փոխհոսք և Փոխանակում իրականացնողները:».

4) Կանոնների 35-րդ կետում «Համակարգի օպերատորը» բառերից առաջ լրացնել «Բաշխողը,» բառը.

5) Կանոնների 56-րդ կետում «N 4 հավելվածով» բառերը փոխարինել «N 3 հավելվածով» բառերով.

6) Կանոնների 71-րդ և 72-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ Էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքված էլեկտրական էներգիան ենթակա է գնման Բաշխողի կողմից՝ Հանձնաժողովի կողմից տվյալ կայանի համար սահմանված սակագնով, իսկ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ) գերազանցելու դեպքում՝ այդ դրույքով կամ սակագնով։

72. Ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար Բաշխողի կողմից Էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից Էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է տնտեսական կարգավորման շրջանակում:».

7) Կանոնների 76-րդ կետի 5-րդ ենթակետում «փոքր ՀԷԿ-երը» բառերից առաջ լրացնել «օրենքով գնման երաշխիք ունեցող» բառերը.

8) Կանոնների 76-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) օրենքով գնման երաշխիքային ժամկետը լրացած փոքր ՀԷԿ-երը։»,

9) Կանոնների 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«78. Որակավորված սպառողը Հաշվարկային ժամանակահատվածում իր սպառման պահանջարկի բավարարման համար իրավունք ունի էլեկտրական էներգիան գնել Բաշխողից կամ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողից` Բաշխողի կամ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողի հետ կնքված Պայմանագրում ամրագրված Առաքման կետում, կամ անձամբ ներկրել էլեկտրական էներգիա:».

10) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ գլխով.

 

«Գլուխ 13.1. Բաշխման և հաղորդման ցանցեր էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների մուտքի առանձնահատկությունները

 

94.1. ԷՄՇ-ի մասնակիցների միջև Հաղորդման և Բաշխման ցանցեր ոչ խտրական մուտքի իրավունքի տրամադրման, ինչպես նաև իրենց միջև էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու հարաբերությունները, հաշվի առնելով սույն կանոնների 94.2 կետով նախատեսված առանձնահատկությունը, կարգավորվում են սույն կանոնների 13-րդ գլխով սահմանված կանոնների համաձայն այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ԷՄՇ-ի մասնակցի լիցենզիայի պայմաններին։

94.2. Եթե սույն կանոնների 83-րդ կետի համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը (WԱԾ) ստացվում է բացասական նշանով, ապա էլեկտրական էներգիան վաճառող ԷՄՇ-ի մասնակիցը Անհավասարակշռության ծավալը գնում է Բաշխողից` տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ):».

11) Կանոնների 135-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և սույն կետի 2-րդ ենթակետով հաշվարկված» բառերը.

12) ուժը կորցրած ճանաչել Կանոնների 135-րդ կետի 2-րդ ենթակետը.

13) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ բաժնով.

 

«ԲԱԺԻՆ 12.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

213. 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն կանոններում ամրագրված՝

1) Ներկրողին և (կամ) Արտահանողին վերաբերող դրույթները կիրառվում են մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի մատակարարման (այդ թվում՝ երաշխավորված մատակարարման) լիցենզիա ունեցող և այն լիցենզավորված անձանց նկատմամբ, ովքեր օրենքով և (կամ) համապատասխան լիցենզիայով ու դրա շրջանակում օժտված են այդ գործառույթն իրականացնելու իրավունքով, այնքանով որքանով այդ դրույթները չեն հակասում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և դրա համաձայն տրամադրված լիցենզիայի պայմաններին.

2) Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման գործառույթի մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման և հաշվեկշռման գործառույթի մասով՝ էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ.

3) Փոխհոսք իրականացնողի վերաբերող դրույթները կիրառվում են մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց նկատմամբ, որոնց էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու իրավասությունը վերապահված է սույն կանոններով։»։

9. Հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները, Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ժամանակավոր ցուցանիշները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 161-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ բաժնով.

 

«ԲԱԺԻՆ 7.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

267. 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն կանոններում ամրագրված Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման գործառույթի մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման գործառույթի մասով՝ երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ։»։

10. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցող` լիցենզավորման ենթակա գործունեությունների տեսակները հաստատելու մասին» N 75-Ն որոշումը.

2) Հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի` արտադրող (հողմային էլեկտրակայաններ)-բաշխող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 135-Ն որոշումը.

3) Հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի և էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 48-Ն որոշումը.

4) Հանձնաժողովի 2015 թվականի մարտի 4-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում ներկրման և արտահանման նպատակներով էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 29-Ն որոշումը։

11. Պայմանագրային կողմերին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը վերակնքել սույն որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված պայմանագրերը:

(11-րդ կետը փոփ. 26.06.19 N 225-Ն)

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մ. Սողոմոնյան