Համարը 
N 278
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.05.1993
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.05.1993
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.05.1993
Ուժը կորցնելու ամսաթիվը 
03.10.1997


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 1993 թ. N 278

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 20-ի «Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» թիվ 358 որոշման, և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ կարգի 4-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունը կիրառվում է մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձևակերպման և իրացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան կարգի հաստատման պահից:

3. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` 5-օրյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան հրահանգ` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 5-օրյա ժամկետում հաստատել ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման արժեքի որոշման ժամանակավոր կարգ:

5. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմինները:

6. Սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգը կիրարկել 1993 թվականի հունիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ




 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
մայիսի 26-ի N 278 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ակցիզային հարկով հարկվում են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքները:

(խմբ. 11.01.95 թիվ 9 որոշում)

2. Ակցիզային հարկ վճարողներ են հանդիսանում սույն կարգի 1-ին կետում նշված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծող (բացի նախկին ԽՍՀՄ անդամ հանդիսացող պետություններից) ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, դրանց մասնաճյուղերը, բաժանմունքները և ներկայացուցչությունները (այսուհետև` ձեռնարկություններ) և քաղաքացիները (ձեռնարկությունները և քաղաքացիներն այսուհետև անվանվում են վճարողներ):

 

II. ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ

 

3. Հարկման օբյեկտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ներմուծվող ապրանքների ներմուծման արժեքը:

4. Ակցիզային հարկով հարկումից ազատվում են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ (տրանզիտային) եղանակով փոխադրվող արտասահմանյան ապրանքները.

բ) մարդասիրական օգնության կարգով և բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքները.

գ) քաղաքացիների կողմից ներմուծվող ապրանքները` սահմանված կարգի համաձայն ապրանքային քանակություն չկազմելու դեպքում.

դ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձինք, երբ հետագա արտադրական վերամշակման նպատակով ներմուծում են իրենց արտադրանքի հետ տեխնոլոգիական կապ ունեցող հումք կամ կիսաֆաբրիկատ:

 

III. ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

5. Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմիններում: Հարկի գումարները մուտքագրվում են նրանց դեպոզիտային հաշիվներ և ամեն ամիս փոխանցվում են հանրապետական բյուջե` ըստ եկամուտների համապատասխան հոդվածների:

6. Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի գումարը հաշվարկվում է վճարողների կողմից` ինքնուրույնաբար, արտացոլվում մաքսային փաստաթղթերում` ելնելով հարկման ենթակա ապրանքների ծավալից (ներմուծման արժեքով) և սահմանված կարգով հաստատված դրույքաչափերից:

7. Ակցիզային հարկի գումարը, վճարողի ընտրությամբ, վճարվում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական շրջանառության մեջ գտնվող դրամով կամ տարադրամով, որի վերահաշվարկումը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամի կատարվում է վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած տարադրամային կուրսից ելնելով:

8. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծող վճարողների կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների գծով հարկի վճարումը կատարվում է մինչև մաքսային փաստաթղթերի ձևակերպումը կամ ձևակերպման պահին: Հարկի վճարումը կարող է կատարվել մինչև 30-օրյա ժամկետում`

ա) երբ վճարողները ներկայացնում են բանկի կամ այլ ֆինանսական հաստատության երաշխիքային նամակ.

բ) երբ վճարողները մաքսային մարմինների հետ կնքվող պայմանագրով պարտավորվում են պատասխանատու պահպանության թողնել ներմուծված ապրանքների մի մասը` հարկի գումարին համապատասխանող չափով, և համաձայնվում հարկի գումարի ժամանակին չվճարման դեպքում մաքսային մարմինների կողմից այդ մասի իրացմանը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նույն վճարողին կարող է տրվել միայն մեկ ժամկետային արտոնություն:

 

IV. ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄԸ

 

9. Տեղեկատվական հոսքերում միասնական ծածկագրման (կոդավորման) հիմք է ընդունվում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային տեսականին *»):

10. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները հետագա հարկային վերահսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանն են հանձնում ակցիզային հարկով հարկման ենթակա ներմուծվող ապրանքների մաքսային փաստաթղթերի մեկ օրինակը:

11. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները պատասխանատվություն են կրում տեղեկության` սահմանված ձևով և ժամկետներում հաղորդման, մաքսային փաստաթղթերում ծածկագրման և հարկի հաշվարկման ճշտության համար:

*) Հրատարակել է Բրյուսելում` մաքսային համագործակցության խորհրդի կողմից,

թարգմանվել և հաստատվել է նախկին ԽՍՀՄ-ում «Ապրանքների նկարագրման և

ծածկագրման ներդաշնակված համակարգը», ներդնող միջգերատեսչական

հանձնաժողովի կողմից 1990 թ.: