Համարը 
N 624-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.06.2014
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.06.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ «ԼՅՈՒԲԱՎԱ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2014 թվականի N 624-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ «ԼՅՈՒԲԱՎԱ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 61-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` որպես «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) պետական բաժնեմասի (80 տոկոս) կառավարման լիազորություններն իրականացնող մարմին, և հաշվի առնելով 20 տոկոս բաժնետերերի իրավունքներն ու շահերը, ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպել ընկերության սեփականությունը հանդիսացող՝ ստորև նշված գույքի առանձնացումը`

1) հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող 49 հասարակ անվանական բաժնետոմս (հաշվեկշռային արժեքը՝ 49.0 հազ. դրամ).

2) շենք, շինություններ և հարակից հողատարածքներ (գնահատված արժեքը՝ 406651.0 հազ. դրամ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործընթացի ավարտից հետո սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անշարժ գույքի ներդնումը հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով, պահպանելով պետական մասնակցությամբ 49 տոկոս չափը.

2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոխանցման մասին պայմանագրերի կնքումը` այդ կետում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

3) առաջարկել հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ներդրումային գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացել իր միջոցների հաշվին:

4. Հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի կառավարման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 24.10.19 N 1476-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 19-ի N 624-Ա որոշման

 

ց ա ն կ

 

«Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությանԸ սեփականության իրավունքով պատկանող ԵՎ Հայաստանի Հանրապետությանն անհատույց փոխանցման ենթակա գույքի

NN ը/կ

Գույքի անվանումը

Գնահատված արժեքը հազ. դրամ)

Կադաստրային արժեքը հազ. դրամ)

1.

Լաբորատորիա՝ 3655.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով

345871.474

41004.25

2.

Կոմպլեկտավորման պահեստ՝ 550.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով

27663.589

9705.396

3.

Դարբնոցային մասնաշենք՝ 253.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով

13894.054

4901.625

4.

Ա/Պ պահեստ՝ 30.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով

1221.811

250.73

5.

Մետաղական պահեստ՝ 82.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով

4825.739

1642.452

6.

Պարիսպ՝ 16.4 խոր. մետր ծավալով

953.208

-

7.

Հողատարածք՝ 5937.84 քառ. մետր ընդհանուր մակերեսով

12221.125

1483.589

Ընդամենը

406651.0

58988.042

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան