Համարը 
N 468-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2019.12.30/31(667).1 Հոդ.283.1
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
18.12.2019
Ստորագրող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.12.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՄ ԲԱՇԽՈՂԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 41-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

18 դեկտեմբերի 2019 թվականի
ք. Երևան

N 468-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՄ ԲԱՇԽՈՂԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 41-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 41-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 18-ի N 468-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են էներգետիկայի բնագավառում ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիայի փոխանցման հարաբերությունները, ինչպես նաև սպառողի էներգատեղակայանքներով ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են՝

1) Սպառող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) սպառման պահանջարկ ունեցող անձ, որն էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ՝ երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում.

2) Ենթասպառող` սպառող, որի էլեկտրամատակարարումն իրականացվում է այլ սպառողի սպառման համակարգից, և որն ունի մատակարարի հետ սահմանված կարգով կնքված` էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր.

3) Բաշխող՝ Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձ։

3. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան, որը նախատեսված է Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար:

4. Սպառողների, Ենթասպառողների և Բաշխողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» օրենքով, սույն կարգով, մատակարարման և օգտագործման կանոններով, Սպառողի և Բաշխողի միջև կնքված պայմանագրով (այսուհետ՝ Փոխհատուցման պայմանագիր) և այլ իրավական ակտերով:

5. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքները պահպանել պատշաճ վիճակում, իր հաշվին կատարել դրանց նորոգումը և կրել դրա պահպանման ծախսերը:

6. Սպառողն իրավունք ունի իր էլեկտրական էներգիան փոխանցել այլ անձի, եթե նման փոխանցումը Սպառողի կողմից չի իրականացվում իբրև ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակ, և այդ փոխանցումը բխում է Սպառողի գործունեության էությունից (առևտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում):

7. Փոխհատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր և անժամկետ։

8. Փոխհատուցման պայմանագրում նշվում կամ դրան կցվում են Սպառողի էներգատեղակայանքներին միացված Ենթասպառողի տվյալները (անվանումը, անունը, գտնվելու (բնակության) վայրը, սպառման համակարգի հասցեն, առևտրային և վերստուգիչ հաշվիչների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը, Ենթասպառողի էլեկտրական թույլատրելի առավելագույն հզորությունը),

9. Բաշխողը պարտավոր է Փոխհատուցման պայմանագրի համաձայն վճարել Սպառողի՝ սույն կարգով հաշվարկվող ծառայության վճարների ամսական չափը (այսուհետև` ծառայության վճար)։

10. Ենթասպառողի կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի էներգատեղակայանքների օտարման անհրաժեշտության դեպքում Սպառողն այդ մասին երեք ամիս առաջ տեղեկացնում է Բաշխողին։

11. Սպառողն իր էներգատեղակայանքների հարաչափերի կամ տեղակայման վայրի փոփոխության դեպքում պարտավոր է երեք ամիս առաջ տեղեկացնել Բաշխողին։ Իրականացվող փոփոխությունները պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

12. Սույն կարգով սահմանված տեղեկացում և (կամ) փաստաթղթերի հանձնում նախատեսող դեպքերում այն պետք է կատարվի պատշաճ կարգով:

13. Տեղեկացումը կամ փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ կարգով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով, եթե սույն կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման կոնկրետ ձև նախատեսված չէ:

14. Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի մատուցած ծառայության վճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

C = A + K (1)

 

որտեղ`

C-ն ծառայության վճարն է (դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),

A-ն Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի էներգատեղակայանքների սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի մեծությունն է (դրամ/ամիս),

K-ն Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի տրանսֆորմատորում և գծերում առաջացող կորուստների դիմաց փոխհատուցվող ամսական գումարն է (դրամ/ամիս):

15. Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման նպատակով Սպառողի էներգատեղակայանքների սպասարկման համար առաջացող լրացուցիչ ծախսերի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

A = a1 (n1 + n2/2) + a2(n3 + n4/2) + Wենթ(a3 + a4 + a5 +a6 +a7) (2)

 

որտեղ`

a1-ը մեկ բջջի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, Սպառողին փոխհատուցվող ծառայության վճարն է (7 821 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),

n1-ը 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում միայն այլ սպառողների էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող բջիջների գումարային քանակն է,

n2-ը 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում Սպառողի և Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող բջիջների ընդհանուր քանակն է,

a2-ը մեկ միացման կետի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, Սպառողին փոխհատուցվող ծառայության վճարն է (424 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),

n3-ը 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում միայն Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող միացման կետերի քանակն է,

n4-ը 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում Սպառողի և Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող միացման կետերի քանակն է,

Wենթ-ը Սպառողի կողմից Ենթասպառողներին կամ Բաշխողի այլ ցանցերին փոխանցված էլեկտրաէներգիայի ամսական քանակն է (կՎտժ), որը հաշվառվում է Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի առևտրային հաշվառքի սարքերով,

a3-ը 110 կՎ լարման ենթակայաններում, Սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարի չափն է (0,785 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),

a4-ը 35 կՎ լարման ենթակայաններում, Սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարն է (1,406 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),

a5-ը 6(10) կՎ լարման ենթակայաններում, Սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարն է (1,580 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),

a6-ը Սպառողի 6(10) կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով 1 կՎտժ էլեկտրաէներգիայի տեղափոխման ծառայության վճարն է (0,757 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),

a7-ը Սպառողի 35 կՎ և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով 1 կՎտժ էլեկտրաէներգիայի տեղափոխման ծառայության վճարն է (1,344 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի):

16. Սպառողի էներգատեղակայանքներով Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման նպատակով մեկից ավելի ենթակայաններ կամ էլեկտրահաղորդման գծեր օգտագործվելու դեպքում սույն կարգով նախատեսված A մեծությունը յուրաքանչյուր ենթակայանի կամ էլեկտրահաղորդման գծի համար հաշվարկվում է առանձին, որը սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված սահմանային արժեքները գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար N 1 աղյուսակում ամրագրված արժեքներին.

 

Աղյուսակ N 1

 

 

դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի)

Սպառողի
սպառման
համակարգի
լարումը

Սպառողի ենթակայանի
շահագործման
փոխհատուցվող
ծախսերի սահմանային
մեծությունը

Սպառողի
էլեկտրահաղորդման
գծերի շահագործման
փոխհատուցվող ծախսերի
սահմանային մեծությունը

6(10) կՎ

87 985

16 294

35 կՎ

351 940

27 699

110 10

703 880

29 328

 

17. Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման հետևանքով Սպառողի տրանսֆորմատորներում և էլեկտրահաղորդման գծերում առաջացող կորուստները փոխհատուցող գումարը՝ K-ն, հաշվի է առնվում բանաձևում, եթե դրանք ներառվում են սպառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակության մեջ։ Այն որոշվում է հետևյալ բանաձևով.

 

K = WենթT (a8 + a9)/(100 - a8 - a9) (3)

 

որտեղ՝

T-ն Սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինն է (ցերեկային, դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի).

a8-ը կորուստներն են տրանսֆորմատորներում (տոկոսային արտահայտությամբ), որոնք ընդունվում են հավասար 1,3-ի, եթե Սպառողը սնվում է 6 կՎ և բարձր լարման ցանցերից.

a9-ը կորուստներն են գծերում (տոկոսային արտահայտությամբ), որոնք ընդունվում են հավասար 1-ի, եթե Ենթասպառողները կամ Բաշխողի այլ ցանցերը սնվում են 6 կՎ և բարձր լարման ցանցերից և 3-ի, եթե Ենթասպառողները կամ Բաշխողի այլ ցանցերը սնվում են 0,4 կՎ և ցածր լարման ցանցերից։

18. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում է սույն կարգի դրամային մեծությունները՝ դրանց նկատմամբ կիրառելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։ Վերանայման արդյունքում սահմանված մեծությունները ուժի մեջ են մտնում տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: