Համարը 
ՀՕ-5-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2020.02.07/9(1564) Հոդ.48
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.01.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.02.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրը նշանակման մասին տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները».

 

2) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները (այսուհետ՝ օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանում): Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումն ապահովում է միայն ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների նախաձեռնությամբ, ինչպես նաև օրենքով սահմանված հիմքերով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում այդ ստորաբաժանումներին տրված հանձնարարության կատարման նպատակով իրականացվող հեռախոսային խոսակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը:

2. Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման անմիջական ղեկավարումն իրականացնում է օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետը, որին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ: Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման ընդհանուր ղեկավարումն իրենց համակարգերում իրականացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:».

3) 4-րդ մասի «Գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ոստիկանության կամ» բառերը հանել, իսկ «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման» բառերով.

2) 5-րդ մասի «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «, ներառյալ` ազգային անվտանգության մարմինները,» բառերը.

2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը անհապաղ զեկուցում է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը անհապաղ զեկուցում են» բառերով.

3) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը յուրաքանչյուրն իր համակարգի մասով հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ Հայաստանի Հանրապետության վարչապետին տարեկան հաշվետվություն են ներկայացնում, որը պարունակում է նախորդ տարվա ընթացքում`».

4) ամբողջ տեքստի «Գլխավոր վարչություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանում» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրը նշանակման մասին տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 4

Երևան

ՀՕ-5-Ն