Համարը 
N 503-Լ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հրապարակվել է կայքում 11.04.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
09.04.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
09.04.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

9 ապրիլի 2020 թվականի N 503-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 3-րդ կետը «ներդրումային ֆոնդեր,» բառերից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպություններ,» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, սույն որոշմամբ հաստատված միջոցառումից չեն կարող օգտվել այն տնտեսավարողները, ովքեր օգտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 357-Լ որոշմամբ սահմանված միջոցառումից:».

3) 6-րդ կետում «միայն մեկի» բառերը փոխարինել «մեկի կամ մի քանիսի» բառերով.

4) 6-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ՝ կանխավճարների և գերավճարների» բառերով.

5) 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր),».

6) 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր/լիզինգ),».

7) 6-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների կողմից սննդի և դեղերի ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ սննդի և դեղերի վարկեր):».

8) 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) առավելագույն փաստացի տոկոսադրույքը համաֆինանսավորման դեպքում՝ ֆինանսական կազմակերպության կողմից դրամով տրամադրվելիք իր մասի համար 12 %, արտարժույթով տրամադրվելիք իր մասի համար՝ 9 %, իսկ առավելագույն փաստացի տոկոսադրույքը վերաֆինանսավորման դեպքում՝ 6 %:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 357-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Ընդ որում, սույն որոշմամբ հաստատված միջոցառումից չեն կարող օգտվել այն տնտեսավարողները, ովքեր օգտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ սահմանված միջոցառումից:».

2) 5-րդ կետում «ծախսերի» բառը փոխարինել «ծախսերից մեկի կամ մի քանիսի» բառերով.

3) 5-րդ կետի երկրորդ և չորրորդ պարբերությունները «համար,» բառից հետո լրացնել «բացառությամբ՝ կանխավճարների և գերավճարների,» բառերով.

4) 5-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 6-րդ կետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում՝ նույն տնտեսավարողի արտադրական նպատակներով: Օգտագործման նպատակայնության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ներդրումների աջակցման կենտրոնը:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 4-րդ կետում «ծախսերի» բառը փոխարինել «ծախսերից մեկի կամ մի քանիսի» բառերով.

2) 4-րդ կետի երկրորդ և հինգերորդ պարբերությունները «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ՝ կանխավճարների և գերավճարների» բառերով.

3) 4-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«-հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր),».

4) 4-րդ կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«-նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր/լիզինգ),».

5) 4-րդ կետի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«-ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների կողմից սննդի և դեղերի ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ սննդի և դեղերի վարկեր):».

6) 5-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- առավելագույն փաստացի տոկոսադրույքը համաֆինանսավորման դեպքում՝ ֆինանսական կազմակերպության կողմից դրամով տրամադրվելիք իր մասի համար 12 %, արտարժույթով տրամադրվելիք իր մասի համար՝ 9 %, իսկ առավելագույն փաստացի տոկոսադրույքը վերաֆինանսավորման դեպքում՝ 6 %»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 410-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը «ներդրումային ֆոնդերի,» բառերից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպությունների,» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 3-ի «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 460-Լ որոշման հավելվածի 4-րդ կետը «ներդրումային ֆոնդերի,» բառերից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպությունների,» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 9

Երևան