Համարը 
N 547-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2020.04.15/41(1596) Հոդ.457
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
09.04.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.04.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՍՏԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2020 թվականի N 547-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՍՏԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով կատարված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 13

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 547-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՍՏԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով կատարված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգը։

2. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների (բացառությամբ այն աշխատանքների և (կամ) ծառայությունների, որոնց կատարման և (կամ) մատուցման վայրը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը) գծով ծախսերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով չփաստաթղթավորելու դեպքում կարող են փաստաթղթավորվել ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ապրանքներ ձեռք բերող, աշխատանքներ ընդունող և (կամ) ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից կատարված՝ անկանխիկ եղանակով վճարումը հիմնավորող փաստաթղթով և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից դուրս գրված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման փաստը հիմնավորող փաստաթղթով:

3. Այլ պետություններում վճարված պետական և տեղական հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով ծախսերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով չփաստաթղթավորելու դեպքում կարող են փաստաթղթավորվել հարկ վճարողի կողմից կատարված՝ անկանխիկ եղանակով վճարումը հիմնավորող փաստաթղթով:

4. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կողմ հանդիսացող այլ պետության ռեզիդենտ հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետությունում հաշվառված իր մշտական հաստատության համար կատարված ծախսերը (բաշխվող ծախսերը) կարող են փաստաթղթավորվել ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերով և ոչ ռեզիդենտ կազմակերպության ու մշտական հաստատության միջև կազմված՝ մշտական հաստատությանը վերագրվող ծախսերին վերաբերող փաստաթղթով, եթե համաձայնագրով մշտական հաստատությանը վերագրվող ծախսերի նվազեցման սահմանափակումներ սահմանված չեն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան