Համարը 
N 555-Լ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հրապարակվել է կայքում 16.04.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.04.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.04.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2020 թվականի N 555-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 358-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) տեքստում և հավելվածում «նպաստի» բառը փոխարինել «աջակցության» բառով, իսկ հավելվածը «մարտի 25-ը» բառերից հետո լրացնել «(ներառյալ)» բառով.

2) հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կամ աշխատանք չունեցող» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 410-Լ որոշման հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 411-Լ որոշման հավելվածի 2-րդ կետից հանել «, անհատ ձեռնարկատեր չէ (կամ անհատ ձեռնարկատեր է, սակայն այդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցրել է գործունեությունը) և չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ» բառերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 412-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) 3-րդ կետը «ալկոհոլային խմիչք» բառերից հետո լրացնել «՝ հիմք ընդունելով մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ընկած վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար ապրիլի 1-ի դրությամբ հարկ վճարողների կողմից ներկայացված վերջին հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 418-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ծնողը (սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝ ծնողներից մեկը) 2020 թվականի մարտի 25-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.».

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով և նոր պարբերությամբ.

«3) աշխատանքից ազատված ծնողը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշման և սույն կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը չի համարվում աշխատանք), իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձում և դրան հավասարեցված այլ վճարումներում չի հաշվառվում։».

3) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Աշխատանքից ազատված ծնողը շահառուների ցանկում ներառվում է նաև այն դեպքում, երբ նրա համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ չի հաշվարկվել։».

4) 11-րդ կետից հանել «, բացառությամբ այն դեպքի, երբ շահառուն ներկայացրել է Հրատապ դրամական աջակցությունը իր բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով ստանալու դիմում։ Դիմումը ներկայացվում է Ծառայության տարածքային բաժին կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ Ծառայություն» բառերը.

5) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը.

6) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրվանից շահառուն, online.ssa.am կայքէջում մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, տեղեկանում է վճարման ցուցակում ներառված լինելու կամ չլինելու վերաբերյալ։»:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու մասին» N 427-Լ որոշման հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետը և 8-րդ կետը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 3-ի «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 460-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 410-Լ որոշման և սույն կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցող ծառայությունը չի համարվում վարձու աշխատանք), իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումներում չի հաշվառվում.

2) աշխատանքից ազատված անձը վճարման ցուցակում ներառվում է նաև այն դեպքում, երբ նրա համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ չի հաշվարկվել։».

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրվանից շահառուն, online.ssa.am կայքէջում մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, տեղեկանում է վճարման ցուցակում ներառված լինելու կամ չլինելու վերաբերյալ։»։

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 6-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 484-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, անհատ ձեռնարկատեր չէ (կամ անհատ ձեռնարկատեր է, սակայն այդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցրել է գործունեությունը) և չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին ենթակետը:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 500-Լ որոշման հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 507-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 14-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը (եթե շահառուն ցանկանում է գումարն ստանալ քարտային հաշվին փոխանցելու միջոցով), կամ բանկի անվանումը, որի միջոցով շահառուն ցանկանում է ստանալ աջակցության գումարը (եթե շահառուն չի ներկայացնում քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը)։».

2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Աջակցության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝

1) շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով, եթե շահառուն ներկայացրել է իր վճարային քարտի 16-նիշանոց համարը, կամ

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-իN 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր կնքած բանկերի միջոցով՝ եթե շահառուն չի ներկայացրել իր վճարային քարտի 16-նիշանոց համարը կամ ներկայացված 16-նիշանոց համարը սխալ է կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի քարտային հաշվին։ Ընդ որում, սույն ենթակետում նշված դեպքում, բանկը միանվագ աջակցության գումարը վճարում է բանկին գումարն ստանալու պահանջ ներկայացրած՝ դիմող ծնողին կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։»։

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 10-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 427-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 536-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 3-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը (եթե շահառուն ցանկանում է գումարն ստանալ քարտային հաշվին փոխանցելու միջոցով), կամ բանկի անվանումը, որի միջոցով շահառուն ցանկանում է ստանալ աջակցության գումարը (եթե շահառուն չի ներկայացնում քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը):».

2) 9-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «30-ը (ներառյալ)» բառերից հետո լրացնել «ժամանակահատվածում որևէ օր» բառերով.

3) 11-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ և մարտի 30-ի NN 410-Լ, 411-Լ, 412-Լ որոշումներով հաստատված միջոցառումների շահառուների ցանկի և» բառերը.

4) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի 3-րդ ենթակետը.

5) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Աջակցության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝

1) շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով, եթե շահառուն ներկայացրել է իր վճարային քարտի 16-նիշանոց համարը, կամ

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր կնքած բանկերի միջոցով՝ եթե շահառուն չի ներկայացրել իր վճարային քարտի 16-նիշանոց համարը կամ ներկայացված 16-նիշանոց համարը սխալ է կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի քարտային հաշվին։ Ընդ որում, սույն ենթակետում նշված դեպքում, բանկը միանվագ աջակցության գումարը վճարում է բանկին գումարն ստանալու պահանջ ներկայացրած՝ դիմող ծնողին կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. ապրիլի 14

Երևան