ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2020 թվականի N 1167-Լ
ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 14
Երևան |
|
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
հուլիսի 9-ի N 1167-Լ որոշման |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ Ե Վ
ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
Քաղ. Երևան |
____ _____________ 2020 թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ___________________ -ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 700-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և __________________ կազմակերպությունը` ի դեմս _________________-ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա (այսուհետ` կազմակերպություն), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պայմանագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշմամբ հաստատված՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակության և դրամական միջոցների փոխանցման հետ կապված հարաբերությունները լիազոր մարմնի և կազմակերպության միջև (այսուհետ՝ կողմեր)։
2. Սույն պայմանագրում հասկացությունները կիրառվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի իմաստով։
3. Սույն պայմանագրով կազմակերպությունը պարտավորվում է շահառուից ընդունել բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները, ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկությունների հիման վրա առերևույթ գնահատել շահառուի համապատասխանությունը ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին) և դրանց համապատասխանելու դեպքում՝ այդ տեղեկությունները համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ներկայացնել լիազոր մարմնին՝ համաձայն սույն պայմանագրի NN 1 և 2 ձևերի։
4. Լիազոր մարմինը պարտավորվում է շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու մասին որոշման վերաբերյալ տեղեկացնել կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին։ Ընդ որում՝ շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում՝ սույն պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում կազմակերպության բանկային հաշվին փոխանցել համապատասխան դրամական միջոցները։
5. Կողմերն անվերապահորեն ընդունում են, որ`
1) սույն պայմանագրի շրջանակներում կազմակերպությանը փոխանցված պետական աջակցության գումարները կարող են օգտագործվել բացառապես երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին համապատասխան (ծրագրերով նախատեսված նպատակներով) և չեն կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, կամ որևէ կերպ կանխիկացվել.
2) կազմակերպությունը միանվագ դրամական աջակցության և կանխավճարի ապահովագրության ծրագրերի համար հարցումը կատարում է, եթե ընդունում է շահառուին հիպոտեկային վարկ տրամադրելու որոշում, և շահառուն, ներկայացված փաստաթղթերի համաձայն, համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին).
3) շահառուին միանվագ դրամական աջակցության և կանխավճարի ապահովագրության ծրագրերում ընդգրկելու մասին որոշումը ուժի մեջ է լիազոր մարմնի կողմից կազմակերպությանը տեղեկացնելու օրվանից հաշված՝ 60 օրացուցային օրվա ընթացքում (60-օրյա ժամկետը լրանալուց հետո միանվագ դրամական աջակցության և կանխավճարի ապահովագրության ծրագրերում ընդգրկվելու համար ներկայացվում է նոր դիմում).
4) երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի հիմնական պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշմամբ.
5) եթե շահառուն կատարել է շահառուի և կազմակերպության միջև կնքված համապատասխան պայմանագրով նախատեսված կանխավճարը, ապա միանվագ դրամական աջակցության գումարն ուղղվում է հիպոտեկային վարկի մայր գումարի մարմանը.
6) եթե երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերով նախատեսված գումարն ուղղվում է հիպոտեկային վարկի մնացորդային մայր գումարի վաղաժամկետ մարմանը (այդ թվում՝ սույն կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում), ապա հիպոտեկային վարկի վաղաժամկետ մարման համար «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված տույժեր չեն գանձվում։ Այս դեպքերում հիպոտեկային վարկի վաղաժամկետ մարման համար կարող է գանձվել «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով (համապատասխան պայմանագրով) նախատեսված տուգանք՝ հետևյալ ընթացակարգով. կազմակերպությանը փոխանցված պետական աջակցության գումարից նախ մարվում են հիպոտեկային վարկի մնացորդային մայր գումարի վաղաժամկետ մարման համար նախատեսված տուգանքը, որից հետո մնացած գումարը ուղղվում է վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։
6. Սույն պայմանագրի ձևերը և սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը (տեղեկությունները) լիազոր մարմնի և կազմակերպության միջև փոխանակվում են էլեկտրոնային եղանակով (բացառությամբ ծրագրով նախատեսված դեպքերի)` լիազոր մարմնի կողմից տրամադրված ծրագրային ապահովության միջոցով, իսկ պետական աջակցության գումարների վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը (տեղեկությունները)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով):
II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Կողմերն իրավունք ունեն՝
1) սույն պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.
2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.
3) իրականացնելու օրենքներով նախատեսված այլ իրավունքներ:
8. Կազմակերպությունը պարտավոր է՝
1) շահառուին միանվագ դրամական աջակցության և կանխավճարի ապահովագրության ծրագրերում ընդգրկելու մասին որոշումը ստանալու դեպքում՝ շահառուի և կազմակերպության միջև հիպոտեկային վարկի պայմանագիր կնքվելուց, իսկ եթե աջակցությունը տրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկ ստացած շահառուին՝ հիպոտեկային վարկը (վարկի հերթական փուլը) փաստացի տրամադրելուց հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմնին ներկայացնել այդ մասին տեղեկություններ՝ համաձայն N 3 ձևի.
2) շահառուին կանխավճարի ապահովագրության ծրագրերում ընդգրկելու մասին որոշումն ընդունվելու դեպքում շահառուի կողմից ամեն տարի հերթական տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը վճարելուց հետո լիազոր մարմնին ներկայացնել այդ մասին տեղեկություններ՝ համաձայն N 4 ձևի.
3) շահառուից վերցնել գրավոր հավաստում՝ հիպոտեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ անհատական բնակելի տունը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջի (պայմանի) վերաբերյալ տեղեկացված լինելու մասին, իսկ այդ ընթացքում բնակարանը օտարելու գործընթաց սկսվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել լիազոր մարմնին (բացառությամբ վարկի վաղաժամկետ մարման դեպքի).
4) լիազոր մարմնին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել պետական աջակցության գումարները երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին համապատասխան օգտագործելու մասին՝ համաձայն N 5 ձևի, իսկ որևէ պատճառով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին համապատասխան օգտագործելու անհնարինության դեպքում պետական աջակցության գումարները վերադարձնել պետական բյուջե և այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին՝ համաձայն N 6 ձևի.
5) ծրագրում ընդգրկելը մերժելու մասին տեղեկությունը ստանալու դեպքում այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել շահառուին.
6) լիազոր մարմնի կարգադրությունը (պահանջը)՝ համաձայն N 7 ձևի, ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում սխալմամբ շահառուի անվամբ փոխանցված պետական աջակցության գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ապահովելով տեղեկությունների տրամադրումը լիազոր մարմնին՝ համաձայն N 8 ձևի: Բանկը պատասխանատվություն չի կրում պետական աջակցության այն գումարների համար, որոնք երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին համապատասխան (ծրագրերով նախատեսված նպատակներով) օգտագործվել են մինչև կարգադրությունը (պահանջը) ստանալու աշխատանքային օրը (ներառյալ)։
9. Լիազոր մարմինը պարտավոր է`
1) ոչ ուշ, քան հարցումը ստանալուն հաջորդող 5-րդ աշխատանքային օրը կազմակերպությանը տրամադրել շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին տեղեկություն՝ համաձայն N 9 ձևի.
2) սույն պայմանագրի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկությունները ստանալուց հետո եռօրյա ժամկետում բանկային հաշվին փոխանցել համապատասխան դրամական միջոցները և այդ մասին տեղեկացնել բանկին՝ համաձայն N 10 ձևի.
3) շահառուին երեխայի ծննդյան աջակցության ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացնելուց հետո եռօրյա ժամկետում բանկային հաշվին փոխանցել համապատասխան դրամական միջոցները և այդ մասին տեղեկացնել բանկին՝ համաձայն N 10 ձևի.
4) «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների գաղտնիությունը:
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ
10. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունները կողմերը մատուցում են անհատույց (անվճար)։ Սույն պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը չեն փոխհատուցվում:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
11. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:
12. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
13. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ կազմակերպության կողմից պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:
14. Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին շահառուին պատշաճ կարգով ծանուցել պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագրի իմաստով պատշաճ կարգով ծանուցում է համարվում պայմանագիրը լուծելու մասին դիմումում նշված հեռախոսահամարին հաղորդագրություն կամ էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկություն ուղարկելը կամ շահառուի բնակության վայրի հասցեով ծանուցելը:
15. Սույն պայմանագիրը լուծվում է լուծման օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կողմերի կողմից պատշաճ կատարելու, ինչպես նաև չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով:
16. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում այն կնքելու օրը:
17. Մինչև սույն պայմանագրի 6-րդ կետում նշված ծրագրային ապահովությունը ներդնելը՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները (սույն պայմանագրով սահմանված ձևերը) փոխանակվում են լիազոր մարմնի և կազմակերպության միջև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով):
V. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|
_________________________________ _________________________________ |
|
|
|
Գտնվելու վայրը` ՀՀ, Երևան, Կառավարական 3 |
|
Գտնվելու վայրը`_____________________________ |
|
|
|
Հեռ.` _____________________________________ |
|
Հեռ.` _____________________________________ |
|
|
|
Էլ. փոստ` _________________________________ |
|
Էլ. փոստ` _________________________________ |
|
|
|
|
|
ՀՎՀՀ` ——————————————— |
_______________________________________ |
|
____________________________________________ |
(անունը, ազգանունը) |
|
(անունը, ազգանունը) |
|
|
|
_______________________________________ |
|
_______________________________________ |
(ստորագրությունը) |
|
(ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Ձև N 1
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային
ապահովության պետական աջակցության
ծրագրի իրականացման պայմանագրի
Ց Ա Ն Կ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Միանվագ դրամական աջակցության և կանխավճարի ապահովագրության ծրագրերի համար կազմակերպությունը լիազոր մարմնին է տրամադրում՝
1) գործի համարը (ձևավորվում է ինքնաշխատ եղանակով), ծրագիրը, որի համար դիմում է շահառուն.
2) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, փաստացի բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.
3) շահառուի ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող անձի հետ) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.
4) շահառուի երեխայի (երեխաների) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վկայականի սերիան ու համարը.
5) շահառուի երեխայի (երեխաների) ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը.
6) կազմակերպության հավաստումը, որ նախատեսվող գործարքը (անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական գինը, կառուցվող անհատական բնակելի տան գնահատված շուկայական արժեքը, կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության և այլն) համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին).
7) կազմակերպության հավաստումը, որ շահառուն տվել է իր համաձայնությունը՝ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) և անչափահաս բոլոր երեխաների անունով գրանցելու վերաբերյալ (միայն միանվագ դրամական աջակցության ծրագրի դեպքում).
8) կազմակերպության հավաստումը, որ շահառուն տվել է իր համաձայնությունը՝ հիպոտեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ անհատական բնակելի տունն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է պետությանը վերադարձնելու պայմանի վերաբերյալ (միայն միանվագ դրամական աջակցության ծրագրի դեպքում)։
Ձև N 2
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային
ապահովության պետական աջակցության
ծրագրի իրականացման պայմանագրի
Ց Ա Ն Կ
ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի համար կազմակերպությունը լիազոր մարմնին է տրամադրում՝
1) գործի համարը (ձևավորվում է ինքնաշխատ եղանակով), ծրագիրը, որի համար դիմել է շահառուն.
2) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, փաստացի բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.
3) շահառուի երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վկայականի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4) շահառուի երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը.
5) ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նույնականացման տվյալները, անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական գինը.
6) հիպոտեկային վարկի տեսակը (անշարժ գույքի ձեռքբերում կամ անհատական բնակելի տան կառուցում), պայմանագրի համարը, օրը, ամիսը, տարին, գործողության ժամկետը, պայմանագրում սահմանված վարկային կոդը.
7) վերջին 12 ամիսների ընթացքում հիպոտեկային վարկի մարումները և մարված հիպոտեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը.
8) կազմակերպության հավաստումը, որ իր կողմից իրականացված վերջին մոնիթորինգի արդյունքում հիպոտեկային վարկի նպատակայնության հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել և մոնիթորինգի իրականացման օրը, ամիսը տարին.
9) հիպոտեկային վարկի մնացորդային չափը երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ.
10) կազմակերպության հավաստումը, որ շահառուն տվել է իր համաձայնությունը՝ հիպոտեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ անհատական բնակելի տունը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է պետությանը վերադարձնելու պայմանի վերաբերյալ.
11) կազմակերպության բանկային հաշիվը, որին փոխանցվում են պետական աջակցության գումարները։
Ձև N 3
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային
ապահովության պետական աջակցության
ծրագրի իրականացման պայմանագրի
Ց Ա Ն Կ
ՇԱՀԱՌՈՒԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Շահառուին միանվագ դրամական աջակցության և կանխավճարի ապահովագրության ծրագրերում ընդգրկելու մասին որոշումը ստանալու դեպքում, շահառուի և կազմակերպության միջև հիպոտեկային վարկի պայմանագիր կնքվելուց հետո կազմակերպությունը լիազոր մարմնին է տրամադրում՝
1) գործի համարը, ծրագիրը, որի համար դիմել է շահառուն.
2) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.
3) ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նույնականացման տվյալները, անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական գինը, շուկան (առաջնային կամ երկրորդային) կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը.
4) հիպոտեկային վարկի տեսակը (անշարժ գույքի ձեռքբերում կամ անհատական բնակելի տան կառուցում),պայմանագրի համարը, օրը, ամիսը, տարին, գործողության ժամկետը, պայմանագրում սահմանված վարկային կոդը.
5) փաստացի կատարված կանխավճարի չափը՝ ըստ հիպոտեկային վարկի պայմանագրի.
6) հիպոտեկային վարկի չափը, հատկացման եղանակը (միանվագ կամ փուլային).
7) պայմանագրով սահմանված՝ ապահովագրված հիպոտեկային պարտավորության չափը, ապահովագրավճարի դրույքաչափը, տարեկան ապահովագրական վճարի չափը, ինչպես նաև բանկի հավաստումը, որ շահառուն վճարել է տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը (միայն Կանխավճարի ապահովագրության ծրագրի դեպքում).
8) հիպոտեկային վարկի գումարը փաստացի հատկացնելու օրը, ամիսը, տարին (եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկ ստացած շահառուին),
9) կազմակերպության հավաստումը, որ կնքված պայմանագիրը համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին).
10) կազմակերպության բանկային հաշիվը, որին փոխանցվում են պետական աջակցության գումարները։
Ձև N 4
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային
ապահովության պետական աջակցության
ծրագրի իրականացման պայմանագրի
Ց Ա Ն Կ
ՇԱՀԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ 10 ՏՈԿՈՍԸ ՎՃԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Շահառուին կանխավճարի ապահովագրության ծրագրերում ընդգրկելու մասին որոշում ընդունվելու դեպքում, շահառուի կողմից հերթական տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը վճարելուց հետո կազմակերպությունը լիազոր մարմնին է տրամադրում՝
1) գործի համարը, ծրագիրը, որի համար դիմել է շահառուն.
2) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
3) հիպոտեկային վարկի պայմանագրի համարը, օրը, ամիսը, պայմանագրում սահմանված վարկային կոդը.
4) հիպոտեկային վարկի մնացորդային մայր գումարը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ.
5) կազմակերպության բանկային հաշիվը, որին փոխանցվում են պետական աջակցության գումարները։
Ձև N 5
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային
ապահովության պետական աջակցության
ծրագրի իրականացման պայմանագրի
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Կազմակերպությունը, պետական աջակցության գումարները երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին համապատասխան օգտագործելու դեպքում լիազոր մարմնին է տրամադրում՝
1) գործի համարը, ծրագիրը, որի շրջանակներում փոխանցվել է գումարը.
2) կազմակերպության անվանումը, վարկային կոդը.
3) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4) երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին համապատասխան օգտագործված գումարի չափը (այդ թվում՝ առկայության դեպքում՝ հիպոտեկային վարկի մնացորդային մայր գումարի վաղաժամկետ մարման համար նախատեսված տուգանքը վճարելու համար օգտագործված գումարի չափը՝ առանձնացված), գումարը օգտագործելու օրը, ամիսը, տարին:
Ձև N 6
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային
ապահովության պետական աջակցության
ծրագրի իրականացման պայմանագրի
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Կազմակերպությունը, պետական աջակցության գումարները որևէ պատճառով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին համապատասխան օգտագործելու անհնարինության պատճառով պետական աջակցության գումարը պետական բյուջե վերադարձնելու դեպքում լիազոր մարմնին է տրամադրում՝
1) գործի համարը, ծրագիրը, որի շրջանակներում փոխանցվել է գումարը.
2) կազմակերպության անվանումը, վարկային կոդը.
3) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4) վերադարձված գումարի չափը և գումարը վերադարձնելու օրը, ամիսը, տարին:
Ձև N 7
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային
ապահովության պետական աջակցության
ծրագրի իրականացման պայմանագրի
Ց Ա Ն Կ
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ՊԱՀԱՆՋՈՒՄ) ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Լիազոր մարմինը սխալմամբ շահառուի անվամբ փոխանցված պետական աջակցության գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու համար կազմակերպությանն է ներկայացնում՝
1) գործի համարը, ծրագիրը, որի շրջանակներում փոխանցվել է գումարը.
2) կազմակերպության անվանումը, վարկային կոդը.
3) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4) պետական բյուջե վերադարձվող գումարի չափը:
Ձև N 8
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային
ապահովության պետական աջակցության
ծրագրի իրականացման պայմանագրի
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Կազմակերպությունից լիազոր մարմնի կարգադրության հիման վրա սխալմամբ շահառուի անվամբ փոխանցված պետական աջակցության գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու դեպքում լիազոր մարմնին է տրամադրում՝
1) գործի համարը, ծրագիրը, որի շրջանակներում փոխանցվել է գումարը.
2) կազմակերպության անվանումը, վարկային կոդը.
3) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4) վերադարձված գումարի չափը և գումարը վերադարձնելու օրը, ամիսը, տարին:
Ձև N 9
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային
ապահովության պետական աջակցության
ծրագրի իրականացման պայմանագրի
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՇԱՀԱՌՈՒԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ (ԿԱՄ ՇԱՀԱՌՈՒԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Լիազոր մարմինը շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին որոշում ընդունելու դեպքում կազմակերպությանն է տրամադրում՝
1) գործի համարը, ծրագիրը, որի համար դիմել է շահառուն.
2) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
3) նշում՝ շահառուին ծրագրում ընդգրկելու կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու մասին, իսկ մերժելու դեպքում՝ նաև մերժման պատճառը (ծրագրի այն հիմնական պայմանը, որին չի բավարարում շահառուն)։
Ձև N 10
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային
ապահովության պետական աջակցության
ծրագրի իրականացման պայմանագրի
Ց Ա Ն Կ
ՇԱՀԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Կազմակերպությունից սույն պայմանագրի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո դրամական միջոցները բանկային հաշվին փոխանցելու օրը կազմակերպությանն է տրամադրում՝
1) գործի համարը, ծրագիրը, որի շրջանակներում փոխանցվում է գումարը.
2) կազմակերպության անվանումը, վարկային կոդը.
3) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4) փոխանցված գումարի չափը, փոխանցելու օրը, ամիսը, տարին: