Համարը 
N 1656-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.11.09/70(442) Հոդ.1301
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.10.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.10.2005
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
25.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1656-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման վերնագրում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, ինչպես նաև որոշման 1-ին կետում «և անօգտագործելի հողերի» բառերը փոխարինել «հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի)» բառերով,

բ) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով,

գ) որոշման 3-րդ կետից հանել «և անօգտագործելի» բառերը,

դ) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշման հավելվածում ընդգրկված համայնքների, հողերից գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը (անօգտագործելի) յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գնահատվում են առանձին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ 1997 թվականի համար սահմանված գործակցով հաշվարկված, գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված զուտ եկամուտներով և կադաստրային գներով` համաձայն N 2 հավելվածի:

3.2. Որոշման N 2 հավելվածով նախատեսված գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտները և կադաստրային գները հիմք են հանդիսանում, համապատասխանաբար, հողի հարկի հաշվարկման, ինչպես նաև օտարելու (այդ թվում` ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում` վաճառքի կամ մեկնարկային գների, վարձավճարի որոշման համար»,

ե) որոշման հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով,

զ) որոշմամբ հաստատված կարգում`

1-ին կետի առաջին պարբերությունից հանել «և այլ նշանակության» բառերը,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.

«2. Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտների և կադաստրային գների հաշվարկման համար հիմք են ընդունվում յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված միջին զուտ եկամուտներն ու կադաստրային գները` համաձայն N 2 հավելվածի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   
2005 թ. հոկտեմբերի 15
Երևան
 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1101-Ն որոշման

Հողագնահատման շրջանը և ընդգրկված մարզերը

Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի)`

Հողագնահատման շրջանը և ընդգրկված մարզերը

Գյուղատնտեսական նշանակության այլ  հողատեսքերի (անօգտագործելի)`

զուտ եկամուտը           (դրամ/հեկտար)

կադաստրային գինը
(դրամ/հա)

զուտ եկամուտը
(դրամ/հեկտար)

կադաստրային գինը  (դրամ/հա)

Մերձարաքսյան  (ՀՀ Արարատի և Արմավիրի մարզեր)

2300

57500.0

Սևան   (ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր)

4300

107500.0

Ուրց-Կոտայք-Շամիրամ (ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզեր)

2700

67500.0

Ներքին Դեբեդ-Աղստև (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզեր)

5300

132500.0

Կոտայք-Թալին  (ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզեր)

3200

80000.0

Վերին Դեբեդ-Աղստև (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզեր)

6000

150000.0

Վեդի-Ներքին Արփա  (ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր)

2500

62500.0

Փամբակ-Ներքին Ձորագետ 
(ՀՀ Լոռու մարզ)

5900

147500.0

Ուրց-Վայոց ձոր  (ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր)

2700

67500.0

Վերին Ձորագետ  (ՀՀ  Լոռու մարզ)

6100

152500.0

Ախուրյան-Սպիտակ (ՀՀ Շիրակի և Լոռու մարզեր)

3600

90000.0

Սյունիք  (ՀՀ Սյունիքի մարզ)

2800

70000.0

Աշոցք (ՀՀ Շիրակի մարզ)

4500

112500.0

Որոտան  (ՀՀ Սյունիքի մարզ)

5000

125000.0

Ապարան-Հրազդան  (ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզեր)

5100

127500.0

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան