ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2020 թվականի N 653-Լ
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Սահմանել`
1) մաքսային և հարկային ծառայությունների մեդալների և կրծքանշանների տեսակները` համաձայն N 1 հավելվածի.
2) մաքսային և հարկային ծառայությունների մեդալների և կրծքանշանների ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) մաքսային և հարկային ծառայությունների մեդալների և կրծքանշանների շնորհման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. հոկտեմբերի 21
Երևան |
|
Հավելված N 1
ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի
հոկտեմբերի 21-ի N 653-Լ որոշման |
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
I. ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Մաքսային և հարկային ծառայությունների մեդալներն են՝
1) «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալ.
2) «Մաքսային մարմնում երկարամյա ծառայության համար» կամ «Հարկային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալ.
3) «Մաքսային ծառայությունում ներդրած նշանակալի ավանդի համար» կամ «Հարկային ծառայությունում ներդրած նշանակալի ավանդի համար» մեդալ:
2. Մաքսային և հարկային ծառայությունների կրծքանշաններն են` «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» կամ «Հայաստանի Հանրապետության պատվավոր հարկային ծառայող»:
II. ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
3. «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալը բաղկացած է հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 38 մմ է, այն ոսկեգույն է պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և պատված է բարձր հարգի ոսկյա շերտով: Սկավառակի դիմերեսին պատկերված է ՀՀ ռելիեֆային խորհրդանշանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ռելիեֆային խորհրդանշանը՝ կենտրոնական մասում պատված եռագույն էմալով: Խորհրդանշանը վերևի մասում եզերվում է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» գրվածքով: Մեդալի դարձերեսին հայերեն ուռուցիկ մեծատառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ», անգլերեն «FOR COOPERATION AND INTERACTION», ռուսերեն «ЗА СОТРУДНИЧЕСТВО И ВЗАИМОДЕЙСТВИЕ» բառերը: Կախիչը պատրաստվում է ամուր մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող ժապավենով: Ժապավենի հիմնամասը կապույտ է, որի վրա առկա են 7 մմ լայնքով կարմիր և 5 մմ լայնքով մոխրագույն զոլակներ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը` 47 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար 50 մմ է կախիչի դարձերեսին ամրացված է մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:
4. «Մաքսային մարմնում երկարամյա ծառայության համար» կամ «Հարկային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալը բաղկացած է հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 38 մմ է, այն ոսկեգույն է, պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և պատված է բարձր հարգի ոսկյա շերտով: Սկավառակի դիմերեսին պատկերված է ՀՀ մաքսային ծառայության կամ ՀՀ հարկային ծառայության ռելիեֆային խորհրդանշանը՝ կենտրոնական մասում պատված եռագույն էմալով: Մեդալի դարձերեսին հայերեն ուռուցիկ մեծատառերով գրված են «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» կամ «ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը:
Կախիչը պատրաստվում է ամուր մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող ժապավենով: Ժապավենի հիմնամասը կապույտ է, որի վրա առկա են 7 մմ լայնքով կարմիր և 5 մմ լայնքով մոխրագույն զոլակներ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը` 47 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար 50 մմ է: Կախիչի դարձերեսին առկա է մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:
5. «Մաքսային ծառայությունում ներդրած նշանակալի ավանդի համար» կամ «Հարկային ծառայությունում ներդրած նշանակալի ավանդի համար» մեդալը բաղկացած է հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 38 մմ է, այն ոսկեգույն է, պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և պատված է բարձր հարգի ոսկյա շերտով: Սկավառակի դիմերեսին պատկերված ՀՀ մաքսային ծառայության կամ ՀՀ հարկային ծառայության ռելիեֆային խորհրդանշանը՝ կենտրոնական մասում պատված եռագույն էմալով: Մեդալի դարձերեսին հայերեն ուռուցիկ մեծատառերով գրված են «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» կամ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» բառերը:
Կախիչը պատրաստվում է ամուր մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող ժապավենով: Ժապավենի հիմնամասը կապույտ է, որի վրա առկա են 7 մմ լայնքով կարմիր և 5 մմ լայնքով մոխրագույն զոլակներ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը` 47 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար 50 մմ է: Կախիչի դարձերեսին առկա է մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:
6. «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» կամ «Հայաստանի Հանրապետության պատվավոր հարկային ծառայող» կրծքանշանը բաղկացած է ութանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 38 մմ է, այն ոսկեգույն է, պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և պատված է բարձր հարգի ոսկյա շերտով: Սկավառակի դիմերեսին պատկերված է ՀՀ մաքսային ծառայության կամ ՀՀ հարկային ծառայության ռելիեֆային խորհրդանշանը՝ կենտրոնական մասում պատված եռագույն էմալով: Խորհրդանշանը վերևի մասում է՝ «ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ» կամ «ՊԱՏՎԱՎՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ» գրվածքով:
Կախիչի լայնությունը 18 մմ է, բարձրությունը՝ 25 մմ, այն ունի ութանիստ բազմանկյան ձև, պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և պատված է բարձր հարգի ոսկյա շերտով: Կախիչի դիմերեսին պատկերված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ռելիեֆային խորհրդանշանը՝ պատված եռագույն էմալով: Կախիչի դարձերեսին առկա է կրծքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք (բուսետ):
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. ԱվինՅԱՆ |
|
Հավելված N 2
ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի
հոկտեմբերի 21-ի N 653-Լ որոշման |
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ
«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ
|
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ |
|
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ |
|
«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ |
|
«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ |
|
«ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆ |
|
«ՊԱՏՎԱՎՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. ԱվինՅԱՆ |
|
Հավելված N 3
ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի
հոկտեմբերի 21-ի N 653-Լ որոշման |
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված մաքսային կամ հարկային ծառայության մեդալների և կրծքանշանների շնորհման հետ կապված հարաբերությունները:
2. Մաքսային կամ հարկային ծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) քաղաքացիական ծառայողները (այսուհետ՝ ծառայող) մաքսային կամ հարկային մարմնի ղեկավարի և (կամ) պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (այսուհետ՝ պաշտոնատար անձ) կողմից երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները կամ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվում են մեդալով կամ կրծքանշանով:
3. Մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում խրախուսանքը կիրառվում է պաշտոնատար անձի հրամանով՝ պաշտոնատար անձի նախաձեռնությամբ կամ ոլորտը համակարգող կոմիտեի նախագահի տեղակալի կամ ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:
4. Մեդալի կամ կրծքանշանի տեսակը կիրառելիս հաշվի են առնվում ծառայողի կողմից խրախուսման արժանի արարքի բնույթը, նրա վերաբերմունքը ծառայության նկատմամբ և մասնագիտական որակները: Մաքսային կամ հարկային մարմնում երկարամյա ծառայության մեդալի շնորհման ներկայացնելիս հաշվի է առնվում նաև պարգևատրման ներկայացվող ծառայողի ծառայության ստաժը, նախկինում խրախուսված լինելու հանգամանքը:
5. Միևնույն ծառայողի նկատմամբ նույն մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում խրախուսման տեսակը կրկին չի կարող կիրառվել:
6. Ծառայողին մեդալով կամ կրծքանշանով պարգևատրումը, որպես կանոն, իրականացվում է մեդալով կամ կրծքանշանով նախորդ պարգևատրումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո՝ բացառությամբ «Մաքսային մարմնում երկարամյա ծառայության համար» կամ «Հարկային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալով պարգևատրելու դեպքերի:
7. Մեդալը կամ կրծքանշանը ծառայողին հանձնվում է հանդիսավոր պայմաններում պաշտոնատար անձի կամ նրա լիազորած անձի կողմից:
8. Մեդալի հանձնման հրամանը կամ քաղվածքը կցվում է ծառայողի անձնական գործին:
9. Մեդալով պարգևատրվողին հանձնվում է վկայական՝ սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան: Կրծքանշանով պարգևատրվողին հանձնվում է վկայական՝ սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան: Վկայականի չափերն են` լայնությունը 8 սմ, երկարությունը 20 սմ:
10. Մեդալի կամ կրծքանշանի կամ դրանց վկայականների կորստի կամ վնասման դեպքում կրկնօրինակ չի տրվում:
II. ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով պարգևատրվում են «Մաքսային ծառայության մասին» և (կամ) «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքներով սահմանված հարկային կամ մաքսային մարմնի խնդիրների իրականացման, հարկային և (կամ) մաքսային մարմինների գործունեությանն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև միջազգային իրավապահ մարմինների միջև համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդ ունենալու համար:
12. «Մաքսային մարմնում երկարամյա ծառայության համար» կամ «Հարկային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալով պարգևատրվում են ծառայողական պարտականությունները կատարելիս բարձր ցուցանիշներ ձեռք բերած այն ծառայողները, որոնց ծառայության ստաժը տվյալ ծառայությունում օրացուցային հաշվարկով կազմում է առնվազն 10 տարի:
13. «Մաքսային ծառայությունում ներդրած նշանակալի ավանդի համար» կամ «Հարկային ծառայությունում ներդրած նշանակալի ավանդի համար» մեդալով պարգևատրվում են այն ծառայողները, որոնք տվյալ ծառայությունում ունեն մեծ ավանդ և ակնառու հաջողություններ, դրսևորել են բացառիկ մասնագիտական կարողություններ և որոնց ծառայության ստաժը տվյալ ծառայությունում օրացուցային հաշվարկով կազմում է առնվազն 25 տարի:
14. «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» կամ «Հայաստանի Հանրապետության պատվավոր հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրվում են մաքսային կամ հարկային մարմնի առջև դրված խնդիրներ լուծած, բարձր մասնագիտական կարողություններ դրսևորած, մաքսային կամ հարկային գործի բնագավառում ավանդ ներդրած, իրենց վարքով ծառայակիցների շրջանում հեղինակություն վայելող այն ծառայողները, որոնք ունեն տվյալ ծառայությունում 10 տարուց ավելի բարեխիղճ ծառայության ստաժ:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. ԱվինՅԱՆ |
Ձև N 1
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆ |
«____________________________»
անվանումը |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
_________________________________
_______________________________
հրամանով
________________________________
անուն
________________________________
հայրանուն
________________________________
ազգանուն
պարգևատրված է
____________________________ մեդալով
N ______________
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
__________________________
ստորագրություն___________________________ Կ.Տ. |
Ձև N 2
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ |
«____________________________»
անվանումը |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
_______________________________
_______________________________
հրամանով
________________________________
անուն
________________________________
հայրանուն
________________________________
ազգանուն
պարգևատրված է
_______________________ կրծքանշանով
N ______________
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
________________________
ստորագրություն___________________________ Կ.Տ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2020 թվական: