Համարը 
N 2044-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 11.30.20-12.13.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.12.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.12.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.12.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

11.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2044-Ն

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող հայտարարագրերի նմուշային ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող հայտարարագրերի լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

11.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՁԵՎԸ

 

Ա․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

 

Ա.1. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

   

1.

Անուն, ազգանուն, հայրանուն

 

2.

Ծննդյան օր, ամիս, տարի

 

3.

Հանրային ծառայությունների համարանիշ

 

4.

Հաշվառման հասցե

 

5.

Փաստացի բնակության հասցե (եթե

տարբերվում է հաշվառման հասցեից)

 

6.

Գործատուի անվանումը

 

7.

Զբաղեցրած պաշտոնը

 

8.

Էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամարներ

 

9.

Հայտարարագրի ներկայացման օրը, ամիսը,

տարին

 

 

ստորագրություն ______________

 

Ա.2. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

   

1.

Ընտանիքի անդամի կապը հայտարարատու անձի հետ

□ Ամուսին

□ Անչափահաս զավակ

□ Հայտարարատու անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձ

□ Համատեղ բնակվող չափահաս անձ

2.

Անուն, ազգանուն, հայրանուն

 

3.

Ծննդյան օր, ամիս, տարի

 

4.

Հանրային ծառայությունների համարանիշ

 

5.

Հաշվառման հասցե

 

6.

Փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից)

 

7.

Գործատուի անվանումը

 

8.

Զբաղեցրած պաշտոնը

 

9.

Էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամարներ

 

 

ստորագրություն ______________

 

Ա.3. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ

 

   

1.

Բանկային հաշվի սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

2.

Բանկի անվանումը

 

3.

Բանկի հասցեն (օտարերկրյա բանկի դեպքում)

 

4.

Բանկային հաշվի տեսակը

 

5.

Բանկային հաշվի համարը

 

6.

Բանկային հաշվի արժույթը

 

 

ստորագրություն ______________

 

Բ․ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՍԿԶԲԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ

 

   

1.

□ Բաժնի տվյալները լրացվում են հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ

2.

□ Բաժնի տվյալները լրացվում են ուսումնասիրվող ժամանակահատվածի սկզբի դրությամբ

 

Բ.1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

 

   

1.

Սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

2.

Անշարժ գույքի տեսակը

 

3.

Սեփականության իրավունքի տեսակը (համատեղ, բաժնային)

 

4.

Հայտարարատու սեփականատիրոջ բաժինը

 

5.

Գտնվելու վայրի հասցեն

 

6.

Անշարժ գույքի հաշվառման համարը

 

7.

Անշարժ գույքի մակերեսը

 

8.

Անշարժ գույքը ձեռք բերելու տարին

 

9.

Անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը

 

10.

Եթե գույքը ծանրաբեռնված է երրորդ անձի իրավունքներով, նրա անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը

 

11.

Երրորդ անձի իրավունքի տեսակը

 

12.

Երրորդ անձի նկատմամբ ապահովված պարտավորության չափը (արժեքը)

 

 

ստորագրություն ______________

 

Բ.2. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑԸ

 

   

1.

Սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

2.

Տրանսպորտի միջոցի տեսակը

 

3.

Մակնիշը, սերիան

 

4.

Թողարկման տարին

 

5.

Նույնականացման համարը

 

6.

Տրանսպորտի միջոցը ձեռք բերելու տարին

 

7.

Տրանսպորտի միջոցը ձեռք բերելու եղանակը

 

8.

Եթե գույքը ծանրաբեռնված է երրորդ անձի իրավունքներով, նրա անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը

 

9.

Երրորդ անձի իրավունքի տեսակը

 

10.

Երրորդ անձի նկատմամբ ապահովված պարտավորության չափը (արժեքը)

 

 

ստորագրություն ______________

 

Բ.3. ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

 

 

Բ.3.1. ԲԱԺՆԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

1.

Սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

2.

Արժեթղթի կամ այլ ներդրման տեսակը

 

3.

Արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը

 

4.

Արժեթղթի կամ այլ ներդրման արժույթը

 

5.

Թողարկողի (ընկերության) լրիվ անվանումը

 

6.

Թողարկողի (ընկերության) կանոնադրական

կապիտալում մասնակցության չափը

 

7.

Արժեթուղթը կամ այլ ներդրումը ձեռք բերելու

տարին

 

8.

Արժեթուղթը կամ այլ ներդրումը ձեռք բերելու եղանակը

 

9.

Եթե արժեթուղթը կամ այլ ներդրումը ծանրաբեռնված է երրորդ անձի իրավունքներով, նրա անվանումը կամ

անունը, ազգանունը, հայրանունը

 

10.

Երրորդ անձի իրավունքի տեսակը

 

11.

Երրորդ անձի նկատմամբ ապահովված պարտավորության չափը (արժեքը)

 

 

ստորագրություն ______________

 

 

Բ.3.2. ՊԱՐՏՔԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

1.

Սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

2.

Արժեթղթի տեսակը

 

3.

Արժեթղթի արժեքը

 

4.

Արժեթղթի արժույթը

 

5.

Արժեթուղթը ձեռք բերելու տարին

 

6.

Արժեթուղթը ձեռք բերելու եղանակը

 

7.

Եթե արժեթուղթը ծանրաբեռնված է երրորդ անձի իրավունքներով, նրա անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը

 

8.

Երրորդ անձի իրավունքի տեսակը

 

9.

Երրորդ անձի նկատմամբ ապահովված պարտավորության չափը (արժեքը)

 

 

ստորագրություն ______________

 

Բ.4. ՀԱՆՁՆՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ

 

 

Բ.4.1. ՀԱՆՁՆՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.

Պարտատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

2.

Պարտապանի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը

 

3.

Պարտապանի հասցեն

 

4.

Փոխառության գումարը (չափը)

 

5.

Փոխառության արժույթը

 

ստորագրություն ______________

 

Բ.4.2. ՀԱՆՁՆՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԸ

1.

Հայտարարատու անձի անունը, ազգանունը, հայրանունը

 

2.

Բանկի անվանումը

 

3.

Բանկի հասցեն (օտարերկրյա բանկի դեպքում)

 

4.

Ավանդի գումարը (չափը)

 

5.

Ավանդի արժույթը

 

 

ստորագրություն ______________

 

Բ.5. ՉՈՐՍ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻՑ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԸ (ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ)

 

   

1.

Սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

2.

Գույքի տեսակը

 

3.

Գույքի նկարագրությունը

 

4.

Գույքի արժեքը

 

5.

Գույքը ձեռք բերելու տարին

 

6.

Գույքը ձեռք բերելու եղանակը

 

7.

Եթե գույքը ծանրաբեռնված է երրորդ անձի իրավունքներով, նրա անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը

 

8.

Երրորդ անձի իրավունքի տեսակը

 

9.

Երրորդ անձի նկատմամբ ապահովված պարտավորության չափը (արժեքը)

 

 

ստորագրություն ______________

 

Բ.6. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

   

1.

Սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

2.

Գույքի տեսակը

□ Բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների)

□ Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ

□ Կանխիկ դրամ

3.

Գումարի չափը (արժեքը)

 

4.

Գումարի արժույթը

 

5.

Եթե դրամական միջոցները ծանրաբեռնված են երրորդ անձի իրավունքներով, նրա անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը

 

6.

Երրորդ անձի իրավունքի տեսակը

 

7.

Երրորդ անձի նկատմամբ ապահովված պարտավորության չափը (արժեքը)

 

 

ստորագրություն ______________

 

Բ.7. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

 ստորագրություն ______________

 

Գ․ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Գ.1. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.

Պարտապանի անունը, ազգանունը և հայրանունը

 

2.

Պարտատիրոջ անվանումը կամ անունը, ազգանունը և հայրանունը

 

3.

Պարտատիրոջ հասցեն

 

4.

Պարտավորության չափը (արժեքը)

 

5.

Պարտավորության արժույթը

 

6.

Բնամթերային ձևով առկա պարտավորության նկարագրությունը

 

7.

Պարտավորության ծագման տարին

 

8.

Պարտավորության ծագման իրավական հիմքը

 

 

ստորագրություն ______________

 

Գ.2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

ստորագրություն ______________

 

Դ․ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Դ.1. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

 

   

1.

Եկամուտը ստացողի անունը, ազգանունը և հայրանունը

 

2.

Եկամտի տեսակը

 

3.

Եկամուտ վճարողի անվանումը կամ անունը, ազգանունը և հայրանունը

 

4.

Եկամուտ վճարողի հասցեն

 

5.

Ստացված եկամտի չափը (արժեքը)

 

6.

Ստացված եկամտի արժույթը

 

7.

Բնամթերային ձևով ստացված եկամտի նկարագրությունը

 

 

ստորագրություն ______________

 

Դ.2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

ստորագրություն ______________

 

Ե․ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

 

Ե.1. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՕՏԱՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

1.

Սեփականատիրոջ անունը, ազգանունը,

հայրանունը

 

2.

Անշարժ գույքի տեսակը

 

3.

Սեփականության իրավունքի տեսակը

(համատեղ, բաժնային)

 

4.

Հայտարարատու սեփականատիրոջ բաժինը

 

5.

Գտնվելու վայրի հասցեն

 

6.

Անշարժ գույքի հաշվառման համարը

 

7.

Անշարժ գույքի մակերեսը

 

8.

Գործարքի տեսակը

□ Սեփականատիրոջ կողմից գույքի ձեռքբերում

□ Սեփականատիրոջ կողմից գույքի օտարում

9.

Գույքի ձեռքբերման կամ օտարման հիմքը

 

10.

Գործարքի կնքման ամսաթիվը

 

11.

Գործարքի արժեքը

 

12.

Գործարքի արժույթը

 

13.

Գործարքի մյուս կողմի անվանումը կամ

անունը, ազգանունը, հայրանունը

 

14.

Գործարքի մյուս կողմի հասցեն

 

ստորագրություն ______________

 

Ե․2. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՕՏԱՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑԸ

1.

Սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

2.

Տրանսպորտի միջոցի տեսակը

 

3.

Մակնիշը, սերիան

 

4.

Թողարկման տարին

 

5.

Նույնականացման համարը

 

6.

Գործարքի տեսակը

□ Սեփականատիրոջ կողմից գույքի ձեռքբերում

□ Սեփականատիրոջ կողմից գույքի օտարում

7.

Գույքի ձեռքբերման կամ օտարման հիմքը

 

8.

Գործարքի կնքման ամսաթիվը

 

9.

Գործարքի արժեքը

 

10.

Գործարքի արժույթը

 

11.

Գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը

 

12.

Գործարքի մյուս կողմի հասցեն

 

ստորագրություն ______________

 

Ե․3. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՕՏԱՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

1.

Սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

2.

Արժեթղթի տեսակը

 

3.

Արժեթուղթը թողարկողը

 

4.

Գործարքի տեսակը

□ Սեփականատիրոջ կողմից գույքի ձեռքբերում

□ Սեփականատիրոջ կողմից գույքի օտարում

5.

Գույքի ձեռքբերման կամ օտարման հիմքը

 

6.

Գործարքի կնքման ամսաթիվը

 

7.

Գործարքի արժեքը

 

8.

Գործարքի արժույթը

 

9.

Գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը

 

10.

Գործարքի մյուս կողմի հասցեն

 

ստորագրություն ______________

 

Ե․4. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՕՏԱՐՎԱԾ՝ ՉՈՐՍ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻՑ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԸ (ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ)

1.

Սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

2.

Գույքի տեսակը

 

3.

Գույքի նկարագրությունը

 

4.

Գործարքի տեսակը

□ Սեփականատիրոջ կողմից գույքի ձեռքբերում

□ Սեփականատիրոջ կողմից գույքի օտարում

5.

Գույքի ձեռքբերման կամ օտարման հիմքը

 

6.

Գործարքի կնքման ամսաթիվը

 

7.

Գործարքի արժեքը

 

8.

Գործարքի արժույթը

 

9.

Գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը

 

10.

Գործարքի մյուս կողմի հասցեն

 

 

ստորագրություն ______________

Ե.5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

ստորագրություն ______________

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

11.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգը սահմանում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված կարգով նախաձեռնված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող հայտարարագրի (այսուհետ՝ հայտարարագիր) լրացման կանոնները։

2. Հայտարարագիրը լրացվում է հայտարարագիր ներկայացնող (այսուհետ՝ հայտարարատու) անձի կողմից և պարունակում է իր և իր ընտանիքի անդամներին առնչվող տեղեկություններ՝ ըստ հայտարարագրում նախատեսված բաժինների։

3. Հայտարարագրի բոլոր դաշտերը ենթակա են պարտադիր լրացման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին դաշտը վերաբերելի չէ։

4. Յուրաքանչյուր տվյալ լրացվում է այդ տվյալին վերաբերելի դաշտում, իսկ հավելյալ տեղեկատվության առկայության պարագայում այն ներառվում է հայտարարագրի յուրաքանչյուր բաժնի վերջում առկա «Լրացուցիչ տեղեկություններ» աղյուսակում։

5. «Ա» բաժինը լրացվում է՝ հիմք ընդունելով հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ արդիական տեղեկատվությունը։

6. «Ա․1» ենթաբաժինը լրացվում է մեկ անգամ, «Ա․2» ենթաբաժինը լրացվում է հայտարարատու անձի ընտանիքի անդամների քանակով՝ նշում կատարելով հայտարարատու անձի հետ կապի տեսակի մասին։ «Ա․3» ենթաբաժինը լրացվում է հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս պատկանող բանկային հաշիվների քանակով։

7. «Բ» բաժնի աղյուսակները լրացվում են հայտարարագրի ներկայացման օրվա և ուսումնասիրվող ժամանակահատվածի սկզբի դրությամբ սեփականության իրավունքով անձին պատկանող գույքի բոլոր միավորների համար։ Բաժնի սկզբում կատարվում է նշում այն օրվա վերաբերյալ, որի դրությամբ լրացվում են աղյուսակի տվյալները։ Անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ տվյալները լրացվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի կանոններով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգով կամ չի բխում հայտարարագրի ձևից։ «Բ» բաժնի աղյուսակներում որպես գույքը ձեռք բերելու եղանակ նշվում է այն գործարքի տեսակը, որի հիման վրա անձը ձեռք է բերել աղյուսակում լրացված գույքը։

8. «Բ․1» ենթաբաժինը լրացվում է հայտարարատու անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող անշարժ գույքի միավորների քանակով։

9. «Բ․2» ենթաբաժինը լրացվում է հայտարարատու անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող տրանսպորտի միջոցների միավորների քանակով։

10. «Բ․3» ենթաբաժնում «Բ.3.1» աղյուսակը լրացվում է հայտարարատու անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող բաժնային արժեթղթերի, ինչպես նաև այլ ներդրումների (բաժնեմաս, փայաբաժին) համար, իսկ «Բ․3.2» աղյուսակը՝ հայտարարատու անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող պարտքային և արժեթղթերի համար։ «Բ.3.1» և «Բ․3.2» աղյուսակները լրացվում են՝ ըստ յուրաքանչյուր թողարկողի (կազմակերպության) և արժեթղթի (ներդրման) տեսակի։

11. «Բ․4» ենթաբաժնում «Բ.4.1» և «Բ․4.2» աղյուսակները լրացվում են հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների կողմից հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ հանձնված համապատասխանաբար փոխառությունների և ավանդների քանակով։

12. «Բ.5» ենթաբաժինը լրացվում է հայտարարատու անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի միավորների քանակով։

13. «Բ․6» ենթաբաժինը լրացվում է հայտարարատու անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող դրամական միջոցների բոլոր տեսակների քանակով՝ նշելով, թե դրամական միջոցի որ տեսակի համար է լրացվում աղյուսակը։

14. «Գ» բաժնում «Գ․1» ենթաբաժինը լրացվում է հայտարարագրի ներկայացման պահին հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների պարտավորությունների համար՝ ըստ պարտատերերի և պարտավորության հիմքերի։ Լրացման ենթակա չէ այն պարտավորությունը կամ դրանց հանրագումարը, որը չի գերազանցում 200 000 դրամը: Որպես պարտավորության ծագման իրավական հիմք նշվում է այն գործարքի տեսակը, որի հիման վրա ծագել է պարտա- վորությունը։

15. «Դ» բաժնում «Դ․1» ենթաբաժինը լրացվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների կողմից ստացված բոլոր եկամուտների համար՝ ըստ եկամտի տեսակի և եկամուտը տրամադրող անձանց։ Ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները լրացվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 41-րդ հոդվածի կանոններով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգով կամ չի բխում հայտարարագրի ձևից։

Սույն ենթաբաժնի լրացման նպատակով անձի եկամուտների մեջ չի ներառվում «Ե» բաժնում արտացոլված գործարքների կնքման արդյունքում ստացված գույքը։

16. «Ե» բաժնում «Ե․1» ենթաբաժինը լրացվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների կողմից կատարված անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման բոլոր գործարքների քանակով՝ նշում կատարելով գործարքի տեսակի վերաբերյալ (ձեռքբերում կամ օտարում)։ «Ե» բաժնի աղյուսակներում որպես գույքի ձեռքբերման կամ օտարման հիմք նշվում է այն գործարքի տեսակը, որի հիման վրա անձը ձեռք է բերել կամ օտարել է աղյուսակում լրացված գույքը։

17. «Ե.2» ենթաբաժինը լրացվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների կողմից կատարված տրանսպորտի միջոցի ձեռքբերման կամ օտարման բոլոր գործարքների քանակով՝ նշում կատարելով գործարքի տեսակի վերաբերյալ (ձեռքբերում կամ օտարում)։

18. «Ե.3» ենթաբաժինը լրացվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների կողմից կատարված արժեթղթերի կամ այլ ներդրումների (բաժնեմաս, փայաբաժին) ձեռքբերման կամ օտարման բոլոր գործարքների քանակով՝ նշում կատարելով գործարքի տեսակի վերաբերյալ (ձեռքբերում կամ օտարում)։

19. «Ե.4» ենթաբաժինը լրացվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների կողմից կատարված չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի ձեռքբերման կամ օտարման բոլոր գործարքների քանակով՝ նշում կատարելով գործարքի տեսակի վերաբերյալ (ձեռքբերում կամ օտարում)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2020 թվական: