Համարը 
N 49-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 12.28.20-01.10.21 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվը 
30.12.2020
Ստորագրող մարմինը 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՐՈՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

30 դեկտեմբերի 2020 թ.

N 49-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՐՈՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

Հրամայում եմ

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի օգոստոսի 31-ի՝ «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 25-Ն հրամանի՝

1) հավելված 1-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար և հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2021թ. հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար և հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-11-րդ դասարանների համար։ Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը:»,

2) հավելված 2-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3) հավելված 3-ի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

4) հավելված 1-ի 14-րդ կետում, հավելված 2-ի 14-րդ կետում, հավելված 3-ի 22-րդ կետում «հունվարի 24-ը» բառերը փոխարինել «հունվարի 10-ը» բառերով,

5) հավելված 1-ի 15-րդ կետում, հավելված 2-ի 15-րդ կետում, հավելված 3-ի 23-րդ կետում «հունվարի 17» բառերը փոխարինել «հունվարի 10» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար`

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: