Համարը 
ՀՕ-151-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 04.19.21-05.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 20.04.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.03.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.04.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ 2-րդ հոդվածն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 8-րդ մասի «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 342.2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացվող ուսումնասիրության առկայության, դրա ընթացքի կամ արդյունքների մասին տեղեկություններն առանց իրավասու մարմնի թույլտվության հրապարակելը՝

պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 350-րդ հոդվածը «փորձը» բառից հետո լրացնել «(բացառությամբ եթե կատարվել է օրենքով սահմանված դեպքերում առաքինության ստուգման նպատակով)» բառերով:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։

2. Սույն oրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 17
Երևան
ՀՕ-151-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական: