Համարը 
ՀՕ-209-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
07.05.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.05.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերը, 8-րդ կետը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով, 9-րդ և 10-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին

 

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

 «12) Հանրապետության նախագահին։»։

 

 Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

 1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2․ Հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա այդպիսի առևտրային բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին։»․

 2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով․ «Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող առևտրային բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Կենտրոնական բանկը։»․

 3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3. Հիմնադրամը ձևավորվում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից։»․

 4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`

1) օտարերկրյա պետություններից,

2) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,

3) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից,

4) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,

6) անանուն անձանցից։»:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) վերնագրի «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․

2) 1-ին մասի «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․

3) 1-ին մասի երրորդ նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով․

4) 1.1-ին մասի առաջին պարբերության երկրորդ նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով․

5) 1.1-ին մասի երկրորդ պարբերության «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․

6) 2-րդ մասի առաջին նախադասության «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով․

7) 3-րդ մասի «մուծած գումարները» բառերը փոխարինել «կատարած նվիրատվությունները» բառերով, իսկ «մուծումները» բառը՝ «նվիրատվությունները» բառով․

8) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ։»․

9) 7-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով․

10) 8-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» բառերով։

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերը, 8-րդ կետը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով, 9-րդ և 10-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-209-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: