ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2020 թվականի N 984-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԻ, ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.1» ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ա որոշման հավելվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի չափերը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2020 թ. հունիսի 19 Երևան  | 
| 
 Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի օրական չափերը հաստատել մեկ մասնակցի (մարզիկ, մրցավար, բժիշկ, ներկայացուցիչ, ուղեկցող` հաշմանդամություն ունեցող մարզիկի դեպքում) համար՝ մինչև 6800 դրամ` ծախսերը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների սննդի ընդունման օրական վճարի չափերը հաստատել մեկ մասնակցի (մարզիկ, մրցավար, բժիշկ, ներկայացուցիչ, ուղեկցող` հաշմանդամություն ունեցող մարզիկի դեպքում) համար 3000 դրամ:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Է. Աղաջանյան | 
| 
 Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մրցանակակիրների դրամական պարգևատրման չափեր հաստատել.
1) ըստ անհատական հաշվարկի՝
| 
 (ՀՀ դրամ)  | 
| 
 NN  | 
 Պարգևատրվողներ  | 
 1-ին տեղ  | 
 2-րդ տեղ  | 
 3-րդ տեղ  | 
| 
 Համայնքային փուլի միջոցառում  | ||||
| 
 1.  | 
 Մրցանակակիր  | 
 7000  | 
 6000  | 
 5000  | 
| 
 Մարզային փուլի միջոցառում  | ||||
| 
 2.  | 
 Մրցանակակիր  | 
 12000  | 
 10000  | 
 8000  | 
| 
 Հանրապետական փուլի միջոցառում  | ||||
| 
 3.  | 
 Մրցանակակիր  | 
 45000  | 
 35000  | 
 25000  | 
2) ըստ թիմային հաշվարկի՝
| 
 (ՀՀ դրամ)  | 
| 
 NN  | 
 Պարգևատրվողներ  | 
 1-ին տեղ  | 
 2-րդ տեղ  | 
 3-րդ տեղ  | 
| 
 Համայնքային փուլի միջոցառում  | ||||
| 
 1.  | 
 Մրցանակակիր թիմ, ընտանիք (հայր, մայր, երեխա) կամ մարզական զանգվածային միջոցառման մասնակից իրավաբանական անձ  | 
 մինչև 70000  | 
 մինչև 60000  | 
 մինչև 50000  | 
| 
 Մարզային փուլի միջոցառում  | ||||
| 
 2.  | 
 Մրցանակակիր թիմ, ընտանիք (հայր, մայր, երեխա) կամ մարզական զանգվածային միջոցառման մասնակից իրավաբանական անձ  | 
 մինչև 120000  | 
 մինչև 100000  | 
 մինչև 80000  | 
| 
 Հանրապետական փուլի միջոցառում  | ||||
| 
 3.  | 
 Մրցանակակիր թիմ, ընտանիք (հայր, մայր, երեխա) կամ մարզական զանգվածային միջոցառման մասնակից իրավաբանական անձ  | 
 մինչև 450000  | 
 մինչև 350000  | 
 մինչև 250000:  | 
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների հանրապետական փուլի մրցավարների դրամական պարգևատրման չափեր հաստատել՝ մեկ մրցավարի համար մինչև 20000 դրամ:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող զանգվածային մարզական միջոցառումների մրցանակների չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նշված միջոցառումների համար նախատեսված հատկացումների շրջանակը:
(3-րդ կետը լրաց. 15.04.22 N 518-Ն)
(հավելվածը լրաց. 15.04.22 N 518-Ն)
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Է. Աղաջանյան |