Համարը 
N 12-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.08.2022
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվը 
08.08.2022
Ստորագրող մարմինը 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվը 
08.08.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.08.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

08 օգոստոսի 2022 թ.
ք. Երևան

N 12-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետով՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների

նախարարի 2022 թվականի

08.08-ի N 12-Ն հրամանի

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերի մեթոդական ցուցումները: Ընդ որում կոնդիցիաների պարամետրերը կարող են հիմնավորվել նաև այլ մեթոդական ցուցումներով, սակայն ընդերքաբանական փորձաքննության ժամանակ ստուգվում է կիրառված մեթոդաբանության արդյունքների և փորձագետի կամ փորձաքննության պատասխանատուի կողմից սույն մեթոդաբանությամբ հաշվարկված արդյունքների զուգամիտությունը և, եթե կիրառված մեթոդաբանության արդյունքում հիմնավորված կոնդիցիաների պարամետրերը 20 տոկոսով ավելի խիստ լինեն, քան սույն մեթոդաբանությամբ հաշվարկվածները, ապա այդ հիմքով դրանք վերադարձվում են լրամշակման:

2. Օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման նյութերի (այսուհետ՝ Հիմնավորման նյութեր) բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանի 2-րդ հավելվածով (այսուհետ՝ Բովանդակության պահանջներ):

3. Հիմնավորման նյութերի համապատասխան բաժինների բովանդակությունը շարադրվում է սույն հավելվածի պահանջներին համապատասխան:

4. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական (երկրաբանատնտեսական) գնահատումն իրականացվում է որոնողագնահատանքային աշխատանքների, նախնական ու մանրազնին հետախուզման, լրահետախուզման արդյունքներով և հանքավայրի շահագործման ընթացքում:

5. Որոնողագնահատանքային աշխատանքների արդյունքներով C2 կարգի պաշարների և P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների հաշվառման հիման վրա ընդերքօգտագործողի կողմից մշակվում են «Տեխնիկատնտեսական նկատառումներ (ՏՏՆ) հանքավայրում նախնական հետախուզման անցկացման նպատակահարմարության մասին՝ գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ»:

6. Նախնական հետախուզման արդյունքներով C1 և C2 կարգերի պաշարների հաշվառման հիման վրա ընդերքօգտագործողի կողմից մշակվում է «Տեխնիկատնտեսական զեկույց (ՏՏԶ) հանքավայրում նախնական հետախուզման անցկացման նպատակահարմարության մասին՝ նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ»:

7. Մանրազնին հետախուզման (լրահետախուզման) արդյունքների հիման վրա ընդերքօգտագործողի կողմից մշակվում է «Մանրազնին կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորում (ՏՏՀ)»: Հանքավայրի նախապատրաստվածությունը արդյունաբերական յուրացմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի թիվ 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետ՝ Դասակարգում) պահանջների համաձայն:

8. Շահագործվող հանքավայրերի վերագնահատումն իրականացվում է ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ, ինչպես նաև Դասակարգմամբ նախատեսվող դեպքերում: Հանքավայրի շահագործման ընթացքում ընդերքօգտագործողի կողմից մշակվում է «Շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորում (ՏՏՀ)»:

9. Անկախ սեփականության ձևից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերում նշված աշխատանքները, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-ը և ՏՏԶ-ները պարտադիր կարգով ներկայացվում են պետական ընդերքաբանական փորձաքննության:

10. Ոչ բյուջետային միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված աշխատանքները կարող են իրականացվել ներդրողի ցանկությամբ՝ ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով, և նրա ներկայացմամբ ենթարկվել պետական ընդերքաբանական փորձաքննության:

11. Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի հանքավայրերում մանրազնին հետախուզումը կարող է համատեղվել նախնական հետախուզման հետ:

 

2. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

12. Հանքավայրի (տեղամասի) արդյունաբերական գնահատման հիմնական նպատակը դրա իրական տնտեսական ներուժի բացահայտումն է, ինչը թույլ կտա փաստարկված եզրակացություն կատարել երկրաբանահետախուզական աշխատանքների հաջորդ փուլին կամ հանքավայրի շահագործմանն անցնելու նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել գնահատանքային, նախնական, մանրազնին և շահագործական կոնդիցիաները:

13. Հանքավայրի արդյունաբերական գնահատման նախորդ փուլից հաջորդին անցնելու դեպքում, տեղեկատվության հավաստիության աստիճանի բարձրացման հետ մեկտեղ, խստանում են տեխնիկատնտեսական հաշվարկների խորության և ճշտության նկատմամբ պահանջները: Մանրազնին կոնդիցիաների ՏՏՀ-ում կարևորագույն տեխնիկական, տեխնոլոգիական, էկոլոգիական ու կազմակերպչական լուծումների ընտրության և հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների որոշման հիմնավորվածության նկատմամբ ներկայացվում են նույն պահանջները, ինչ որ կազմակերպությունների նախագծման ժամանակ:

14. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման ժամանակ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել հանքարդյունաբերական կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների և կոնդիցիաների պարամետրերի վրա առավելապես ազդող հետևյալ հանգուցային խնդիրների օպտիմալ լուծումների հիմնավորմանը.

1) մշակման եղանակի ընտրություն,

2) բաց լեռնային աշխատանքների սահմանների հիմնավորում,

3) հանքավայրի բացման եղանակի և բացող փորվածքների տեղադիրքի ընտրություն,

4) հանքավերամշակող կազմակերպության տարեկան արտադրողականության որոշում,

5) օգտակար հանածոների առանձին մարմինների և դրանց մասերի մշակման տեխնոլոգիաների ընտրություն,

6) հանքային հումքի օգտագործման առավել ռացիոնալ ուղղությունների հիմնավորում՝ կախված դրանց որակից (բազմաճյուղ նշանակության օգտակար հանածոների տեսակների համար),

7) հիմնական և ուղեկից օգտակար հանածոների ու բաղադրիչների կորզման, ինչպես նաև հանքավերամշակող արտադրությունների թափոնների օգտագործման համալիրության աստիճանի հիմնավորում:

15. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման բոլոր փուլերում որպես օպտիմալության միասնական չափանիշ է ընդունվում մինչև կապիտալ ներդրումների ետգնման ժամկետը (յուրացման առաջին ժամանակաշրջան)՝ այդ ժամանակաշրջանի պաշարների յուրացման ամբողջ ժամկետում ստացվելիք առավելագույն տարբերակված ռենտան, իսկ կապիտալ ներդրումների ետգնումից հետո (յուրացման երկրորդ ժամանակաշրջան)՝ այդ ժամանակաշրջանի պաշարների յուրացման ամբողջ ժամկետում ստացվելիք առավելագույն շահույթը: Վերջին ցուցանիշի` զրոյից բարձր արժեքի դեպքում որոշում է ընդունվում հետախուզման հաջորդ փուլին կամ հանքավայրի շահագործմանն անցնելու վերաբերյալ:

16. Հանքավայրում նախնական և մանրազնին հետախուզման անցկացման նպատակահարմարության ՏՏՆ-ում և ՏՏԶ-ում պարտադիր պետք է տրվեն երկրաբանահետախուզական աշխատանքների հաջորդ փուլերի իրականացման համար առավել հեռանկարային մակերեսների հիմնավորումները:

17. Կոնդիցիաների պարամետրերը հիմնավորվում են ըստ.

1) հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների,

2) հանքավայրի մշակման տարբեր եղանակների,

3) օգտակար հանածոների առանձին մարմինների և դրանց մասերի միմյանցից զգալիորեն տարբերվող հզորության, որակի, հանքային հումքի արդյունաբերական տիպերի, արդյունահանման և վերամշակման առաջարկվող տեխնոլոգիաների,

4) առանձին բացում պահանջող օգտակար հանածոների առանձնացված տեղամասերի և մարմինների համար,

5) հիմնական, համատեղադրված և ընդերքից զուգընթաց կորզվող օգտակար հանածոների և բաղադրիչների օգտագործման տարբեր ուղղությունների:

18. Հանքային և հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ու առավել բարենպաստ էկոլոգիական պայմանների ապահովման նպատակով երկրաբանահետախուզական աշխատանքների հաջորդ փուլին կամ հանքավայրի շահագործմանն անցնելու դեպքում հարկավոր է.

1) ներառել տեղեկություններ հանրապետությունում տվյալ տեսակի օգտակար հանածոյի պահուստային հետախուզված հանքավայրերի հաստատված պաշարների առկայության մասին, ցույց տալով հանքավայրի աշխարհագրական տեղադիրքը, պաշարների քանակը, որակը և դրանց յուրացումից հրաժարվելու փաստարկված պատճառները,

2) վերլուծել հանքային, հարստացման, մետալուրգիական և այլ արտադրությունների այն տեսակի թափոնների օգտահանման աստիճանի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք կարող են դիտարկվել որպես հանքային հումքի ստացման այլընտրանքային աղբյուրներ:

 

3. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

19. Հանքավայրի արդյունաբերական գնահատման փուլից, հանքավայրի բարդությունից ու մասշտաբից և լուծվող խնդրի տեսակից կախված` օգտագործվում են տարբերակային, վերլուծական, տնտեսագիտամաթեմատիկական ծրագրավորման, երկրատեղեկատվական ծրագրերով մոդելավորման, մաթեմատիկական անալիզի, գծագրական, գծագրավերլուծական, ուղղակի հաշվարկների, խոշորացված հաշվարկների, համանմանության մեթոդները, ինչպես նաև տարբեր մեթոդների զուգակցումը:

20. Տարբերակային մեթոդը կիրառելի է հանքավայրերի արդյունաբերական գնահատման բոլոր փուլերում` ցանկացած խնդրի լուծման ժամանակ: Այն կարող է կիրառվել որպես ինքնուրույն, սակայն առանձնապես լայնորեն` այլ մեթոդների հետ զուգակցմամբ:

21. Վերլուծական մեթոդը «մաքուր տեսքով» կիրառվում է շատ հազվադեպ: Առավել հաճախ այն կիրառվում է մյուս մեթոդների հետ համատեղ (տարբերակային, գծագրական, համանմանության և այլն)` տեխնիկական, տեխնոլոգիական, տնտեսական պարամետրերի և ցուցանիշների միջև հայտնի կամ բացահայտված ֆունկցիոնալ և կոռելյացիոն կախվածությունների դեպքում:

22. Գծագրական մեթոդը համարվում է անփոխարինելի այնպիսի խնդիրների լուծման դեպքում, ինչպիսիք են բացման եղանակի և բացող փորվածքների տեղադիրքի ընտրությունը, բացհանքի միջանկյալ և վերջնական եզրագծերի կառուցումը, օգտակար հանածոյի, մակաբացման ապարների ու լեռնային փորվածքների ծավալների հաշվարկը և այլն: Այս մեթոդը կիրառում են նաև այլ մեթոդների հետ համատեղ. օրինակ, գծագրավերլուծական մեթոդով կառուցվում են ֆունկցիաների գրաֆիկներ, նոմոգրամներ:

23. Տեխնիկատնտեսական ցուցանիշների ուղղակի հաշվարկների մեթոդը առավել նպատակահարմար է կիրառել մանրազնին և, հատկապես, շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ներում: Առավել հաճախ այս մեթոդը հարկավոր է կիրառել արդյունահանման և վերամշակման հիմնական տեխնոլոգիական գործընթացների տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվարկման ժամանակ:

24. Խոշորացված հաշվարկների և համանմանության մեթոդները կարող են հաջողությամբ կիրառվել ՏՏՆ-ի և ՏՏԶ-ների մշակման ժամանակ: Առանձին խնդիրների լուծման դեպքում դրանք կարող են կիրառվել նաև այլ մեթոդների զուգակցմամբ` մանրազնին և շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ների մշակման ժամանակ:

 

4. ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒ ԲԱՎԱՐԱՐ ԿԱԶՄԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

25. Կոնդիցիաների պարամետրերը էկոլոգիական հետևանքների հաշվառմամբ ընդերքի օպտիմալ յուրացումն ապահովող հանքային հումքի որակին ու քանակին և հանքավայրի (կամ դրա առանձին մասի) մշակման լեռնաերկրաբանական պայմաններին ներկայացվող սահմանային պահանջների համախումբ է:

26. Սև, գունավոր, հազվագյուտ և ազնիվ մետաղների, ալմաստների, ֆոսֆորիտների, ապատիտների, բորի, ծծմբի, բարիտի, գրաֆիտի, տալկի, ասբեստի, աղի և այլ հանքաքարային հանքավայրերի պաշարների հաշվարկման համար կոնդիցիաների հիմնական պարամետրերն են.

1) օգտակար բաղադրիչի եզրագծային պարունակությունը նմուշում կամ նմուշների խմբում` ըստ հանքավայրի մշակման եղանակի, ստորգետնյա մշակման համակարգի, հանքային հումքի արդյունաբերական տիպի և այլն,

2) օգտակար բաղադրիչի նվազագույն արդյունաբերական պարունակությունը հաշվարկային կամ շահագործական բլոկում՝ ըստ հանքամարմինների հզորությունների (հանքաքարի որակի փոփոխման գործակցի),

3) օգտակար բաղադրիչի նվազագույն պարունակությունը հանքամարմնի հատույթում՝ ըստ անկման և տարածման հաշվեկշռային պաշարների եզրագծման համար,

4) պարունակությունների սահմանաքանակները համալիր հանքաքարերի համար,

5) վնասակար խառնուրդների առավելագույն թույլատրելի պարունակությունները հաշվարկային (շահագործական) բլոկում, հատույթում, միջակայքում, նմուշում,

6) անջատ (ընտրողական) հանույթի և վերամշակման ենթակա օգտակար հանածոյի առանձին տիպերի ու տեսակների պաշարների առանձնացման նկատմամբ պահանջները,

7) ուղեկից բաղադրիչների անվանացանկը (ըստ օգտակար հանածոների առանձին տեխնոլոգիական տիպերի և տեսակների), որոնց պաշարներն անհրաժեշտ է հաշվարկել հիմնավորելով այդ բաղադրիչների նվազագույն պարունակությունները հաշվարկային բլոկում կամ հատույթում,

8) օգտակար հանածոյի մարմնի նվազագույն հզորությունը՝ միայն ոչ հանքաքարային օգտակար հանածոների որոշ հանքավայրերի պաշարների հաշվարկման ժամանակ,

9) հաշվարկվող պաշարների եզրագծերում ընդգրկվող դատարկ ապարների և (կամ) ոչ կոնդիցիոն հանքաքարերի նրբաշերտերի առավելագույն թույլատրելի հզորությունը (միջակայքերի առավելագույն թույլատրելի երկարությունն ըստ տարածման և անկման),

10) հաշվարկվող պաշարների եզրագծերում ընդգրկվող կոնդիցիոն միջակայքերի նվազագույն թույլատրելի երկարություն (միջակայքերի նվազագույն թույլատրելի երկարությունն ըստ տարածման և անկման),

11) հանքաքարի պաշարների հաշվարկման պայմանները՝ երկրաչափացված եզրագծերում կամ վիճակագրորեն,

12) մեկուսացված (տարանջատված և առանձին բացում պահանջող) հանքամարմինների նվազագույն պաշարները՝ ըստ դրանց հեռավորության, տեղադրման խորության և բացման ծախսերի հաշվառմամբ,

13) մշակման յուրաքանչյուր եղանակի (բաց, ստորգետնյա) համար պաշարների հաշվարկման սահմանային խորությունը և պաշարների հաշվարկման սահմանների նկատմամբ ներկայացվող այլ պահանջներ:

27. Ոչ հանքաքարային օգտակար հանածոների պաշարների հաշվարկման համար հանքային հումքի կամ դրանից ստացվող արտադրանքի որակի նկատմամբ ներկայացվող պահանջները կանոնակարգվում են գործող ստանդարտներով (կամ գործող պայմանագրերով, որի արդյունքում օգտակար հանածոյի պաշարներին ներկայացվում են ավելի մեղմ պայմաններ), տեխնիկական պայմաններով, գնահատվող օգտակար հանածոյի վերամշակման տեխնոլոգիական փորձարկումների արդյունքներով:

28. Կոնդիցիաների պարամետրերի կազմի հիմնավորման ժամանակ հարկավոր է հաշվի առնել օգտակար հանածոյի տեսակը, դրա արդյունաբերական-տեխնոլոգիական տիպերը, հիմնական և ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների օգտագործման համալիրության աստիճանը, յուրացման լեռնաերկրաբանական պայմանները, օգտակար հանածոների մարմինների տարածման խորությունը, հանքային հումքի մշակման և վերամշակման եղանակները, տեխնոլոգիաները, բնապահպանական հայեցակետերը:

29. Կոնդիցիաների պարամետրերի կազմը պետք է բավարար լինի օգտակար հանածոյի պաշարների միանշանակ եզրագծման և հաշվարկման համար: Անթույլատրելի է կոնդիցիաների պարամետրերի կազմի մեջ ներառել երկու ցուցանիշներ, որոնք կապված են միմյանց հետ ֆունկցիոնալ կամ կոռելյացիոն կապով: Օրինակ, նվազագույն արդյունաբերական պարունակությունը ստորգետնյա մշակման եղանակի դեպքում ֆունկցիոնալ կապված է հաշվարկային (շահագործական) բլոկում հանքաբերության գործակցի հետ: Ուստի, հանքաբերության գործակիցը չի կարող դիտարկվել որպես կոնդիցիայի պարամետր: Ինչ վերաբերում է պաշարների հաշվարկման վիճակագրական մեթոդին, ապա այն կարող է օգտագործվել միայն հանքաքարի արդյունահանման այն տեխնոլոգիաների կիրառման դեպքում, որոնք հնարավորություն են ընձեռում իրականացնել հանքաքարի ընտրողական կամ անջատ հանույթ:

 

5. ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

30. Հանքավայրի հիդրոերկրաբանական բնութագիրը պետք է ներառի առկա ջրատար հորիզոնների քանակի և հզորության, ապարների ջրատարության բնույթի և աստիճանի, դրանց ֆիլտրացիոն հատկությունների, ստորերկրյա ջրերի սնուցման և ցամաքուրդի (դրենաժի) պայմանների, ջրատար հորիզոնների, ինչպես նաև ստորերկրյա ջրերի և մակերևութային ջրավազանների ու ջրհոսքերի միջև կապերի, հիդրոստատիկ ճնշման մեծության, ջրամերժ հատակով և ջրամերժ առաստաղով օգտակար հանածոյի մարմինների մեկուսացման աստիճանի, ջրերի քիմիական կազմի և մանրէաբանական վիճակի, բետոնի, մետաղների, պոլիմերների և փայտի նկատմամբ ջրերի ագրեսիվության, ջրերում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունների վերաբերյալ տեղեկությունները: Հանքավայրի հիդրոերկրաբանական պայմանների ուսումնասիրվածության և ստացված տեղեկատվությունը պետք է ապահովի լեռնային փորվածքներ ենթադրվող ջրաներհոսի քանակի հաշվարկման հուսալիությունը, հանքավայրի մշակման պայմանների վրա դրա ազդեցության գնահատումը և, անհրաժեշտության դեպքում, հանքավայրի չորացման համար միջոցառումների նախատեսումը: Պարտադիր կերպով պետք է հաշվարկվի լեռնային փորվածքներ՝ ի հաշիվ ստորերկրյա ջրերի և մթնոլորտային տեղումների, առավելագույն ջրաներհոսի մեծությունը: Նախատեսվում են միջոցառումներ չորացման և ջրահեռացման, ինչպես նաև բացհանքային (հանքարանային) ջրերի մաքրման (մեխանիկական, քիմիական, մանրէաբանական եղանակներով) և հնարավորության պարագայում դրանցից օգտակար բաղադրիչների կորզման համար: Իրականացվում է բացհանքային (հանքարանային), ինչպես նաև հանքավայրերի նախնական չորացման ժամանակ հեռացվող ջրերի՝ տնտեսական-խմելու, տեխնիկական ջրամատակարարման և ոռոգման նպատակներով օգտագործման հնարավորության գնահատումը, որոշվում է այդ նպատակներով օգտագործման համար ջրի հաշվեկշռային պաշարների հաշվարկման նպատակահարմարությունը: Իրականացված վերլուծությունների արդյունքում մակերևութային ջրհոսքեր (ջրավազաններ) և իջվածքներ բացհանքային (հանքարանային) ջրերի արտանետման մասին նախատեսված մասնագիտական եզրահանգումը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման սահմանված պահանջներին։

31. Գործող կամ նախագծվող ջրհան կառույցների վրա հանքավայրի շահագործման բացասական ազդեցության (կից ջրատար հորիզոնների` ըստ քիմիական կազմի կամ մանրէաբանական վիճակի ոչ կոնդիցիոն ջրերի ներթափանցում ջրհան կառույցներ, լեռնային սարքավորումների շահագործման հետ կապված թափոններով ջրհան կառույցի ստորերկրյա ջրերի աղտոտում) բացահայտման դեպքում պարտադիր պետք է մշակվեն համապատասխան միջոցառումներ՝ խոշորացված տեխնիկատնտեսական հաշվարկներով, գործող կամ նախագծվող ջրհան կառույցների պահպանման համար: Պետք է իրականացվի հանքավայրի մշակման պայմանների վրա մակերևութային ջրհոսքերի (ջրավազանների) ջրերի ազդեցության գնահատումը և, անհրաժեշտության դեպքում, մշակվեն առաջարկություններ համապատասխան բնապահպանական միջոցառումների վերաբերյալ:

32. Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է կատարել ՏՏՀ-ում նախատեսվող տարածքների վրա պոչամբարների և ջրատար թափոնաշեղջերի ձևավորման հնարավորության գնահատումը:

33. Հանքավայրի ինժեներաերկրաբանական բնութագիրը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.

1) հանքավայրի տիպն ըստ մշակման ինժեներաերկրաբանական պայմանների բարդության,

2) հանքաքարերի, ծածկող և պարփակող ապարների տեկտոնական խախտվածությունը, դրանց ճեղքավորությունը, հողմահարության աստիճանը, կարստավորությունը,

3) հանքաքարի և ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները՝ սահքի և սեղմման նկատմամբ դիմադրությունը, Պուասոնի գործակիցը, ամրության գործակիցն ըստ Մ. Մ. Պրոտոդյակոնովի, շերտավորությունը, թերթավորությունը, ծակոտկենությունը, կտորայնությունը, փխրելիությունը, խտությունը, ծավալային զանգվածը, բնական խոնավությունը, փքելիությունը, տևապնդելիությունը, կպչելիությունը, կավայնությունը, փափկելիությունը, հղկամաշունակությունը,

4) երկրաբանահետախուզական, կապիտալ, նախապատրաստական և շահագործական լեռնային փորվածքների բնութագիրը, դրանց պահպանման եղանակները, տեղեկություններ փլուզումների, փլվածքների և արտաթափվածքների վերաբերյալ, առանձին հանքամարմիններում և դրանց մասերում օգտակար հանածոյի և պարփակող ապարների կայունության ընդհանուր բնութագիրը,

5) գազաբերությունը, հանքաքարի և պարփակող ապարների ինքնաբռնկումը, հանքաքարի և ապարների հանկարծակի արտանետման վտանգը, հրավտանգավորությունը, լեռնային աշխատանքների անցկացման ժամանակ սիլիկոզաբերությունը՝ նշելով ըստ քիմիական անալիզի տվյալների սիլիցիումի ազատ երկօքսիդի պարունակությունը հանքաքարում և պարփակող ապարներում, հանքաքարերի նյութական կազմի փոփոխությունը օքսիդացման գործընթացների ազդեցության տակ՝ կախված պահպանման տևողությունից, երկրաջերմային պայմանները,

6) մակաբացման և պարփակող ապարների, այդ թվում՝ հողի բերրի շերտի և հողագոյացնող ապարների ագրոքիմիական անալիզների արդյունքները, տարբեր տեսակի վերականգնողական (ռեկուլտիվացիոն) աշխատանքների համար դրանց պիտանիության գնահատմամբ:

34. Օգտակար հանածոյի ճառագայթահիգիենիկ բնութագրումը պետք է իրականացվի հաստատված ճառագայթային անվտանգության նորմերին համապատասխան:

 

6. ՀԻՄՆԱԿԱՆ, ՈՒՂԵԿԻՑ ԵՎ ՀԱՄԱՏԵՂԱԴՐՎԱԾ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՈՒ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

35. Օգտակար հանածոների որակական բնութագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) օգտակար բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունը, միներալներում և հարստացման արգասիքներում դրանց գտնվելու ձևերն ու բաշխման հաշվեկշիռը,

2) պետական ստանդարտներով, տեխնիկական պայմաններով ու արդյունաբերության պահանջներով սահմանավորվող (լիմիտավորվող) ֆիզիկամեխանիկական հատկությունները, հատիկային կազմը և այլ ցուցանիշներ,

3) օգտակար բաղադրիչների պարունակությունների ներքին և արտաքին վերստուգման արդյունքների վերլուծությունը, հիմնական լաբորատորիայի տվյալների հավաստիության գնահատականն՝ անհրաժեշտության դեպքում նաև ըստ արբիտրաժային անալիզների՝ հիմնավորելով համապատասխան ճշտման գործակիցները,

4) օգտակար հանածոյի տարբեր բնական տիպերի և տեսակների՝ համատեղ կամ առանձին վերամշակման նպատակահարմարության վերաբերյալ նկատառումները,

36. Հանքային հումքի վերամշակման առաջարկվող տեխնոլոգիայի հիմնավորումը հենվում է դրա նյութական կազմի, կառուցվածքամակատեսքային առանձնահատկությունների, ֆիզիկամեխանիկական և այլ հատկությունների ուսումնասիրման տվյալների, ինչպես նաև տեխնոլոգիական՝ լաբորատոր, կիսաարդյունաբերական (կամ արդյունաբերական) փորձարկումների արդյունքների վրա: Օգտակար հանածոյի վերամշակման նախագծվող տեխնոլոգիան հենվում է առավել ժամանակակից տեխնոլոգիական սխեմաների վրա, որոնք նախատեսում են վերամշակման թափոնների հնարավորինս մեծ օգտահանման աստիճան:

37. Տեխնոլոգիական նմուշների բնութագրականության գնահատումը պետք է իրականացվի տեխնոլոգիական քարտեզագրման և հանքավայրի հետախուզման արդյունքում օգտակար հանածոյի նյութական կազմի, կառուցվածքամակատեսքային առանձնահատկությունների, ֆիզիկամեխանիկական և այլ հատկությունների ուսումնասիրման վերաբերյալ ստացված տեղեկատվության ամբողջ համախմբի հիման վրա:

38. Առանձին հանքամարմինների, ըստ տարածման և անկման օգտակար հանածոյի մարմնի առանձին տեղամասերի սահմաններում միներալային հումքի տեխնոլոգիական հատկությունների (հարստանալիության) վրա ազդող որակական ցուցանիշների էական տատանումների բացահայտման դեպքում հիմնավորվում է բնութագրական տեխնոլոգիական նմուշների ընտրությունը՝ հաշվի առնելով հանքավայրի մշակման նախատեսվող օրացուցային գրաֆիկը և արդյունահանված օգտակար հանածոյի միջինացման հնարավորությունը: Հարստացման տեխնոլոգիական պարամետրերի (օգտակար բաղադրիչի պարունակությունը խտանյութում և թափոնապոչերում, խտանյութեր օգտակար բաղադրիչների կորզումը, վերջիններիս ելքը) և ֆաբրիկա ուղարկվող հանքաքարում օգտակար բաղադրիչների պարունակությունների միջև կախվածության բացահայտման նպատակով տեխնոլոգիական հետազոտությունների պետք է ենթարկվեն «աղքատ»-ից մինչև «հարուստ» որակի հանքաքարերը:

39. Հանքավայրում հանքաքարերի մի քանի տեխնոլոգիական տիպերի առկայության դեպքում, որոնք ենթարկվում են առանձին վերամշակման, տեխնոլոգիական փորձարկումներն իրականացվում են հանքաքարի յուրաքանչյուր առանձնացված տիպի համար:

40. Օգտակար հանածոյի վերամշակման տեխնոլոգիական հետազոտություններով պետք է դիտարկվեն և լուծում ստանան հետևյալ հարցերը.

1) շրջանառու ջրամատակարարման ապահովման և հոսքաջրերի վնասազերծման համար անհրաժեշտ միջոցառումները,

2) չոր մագնիսական զատմամբ, ծանր կախույթներում (սուսպենզիաներում) և այլ մեթոդներով հանքաքարի նախնական հարստացման հնարավորությունը և տնտեսական նպատակահարմարությունը,

3) հարստացման պոչերի և մետալուրգիական խարամների գնահատումը՝ որպես հումք այս կամ այն արտադրանքի արտադրման համար:

 

7. ՄԱՐՔԵՏԻՆԳԸ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ, ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

41. Գունավոր, ազնիվ, հազվագյուտ մետաղների, թանկարժեք և բարձրորակ պակասուրդային (դեֆիցիտային) արհեստագործական քարերի հանքավայրերի գնահատման դեպքում չի պահանջվում հիմնական օգտակար բաղադրիչներից արտադրվող արտադրանքի իրացման հնարավոր ծավալների հիմնավորումը. բաղադրիչների թվարկված տեսակների համար այդ հարցը լուծվում է հանքավերամշակման կոմբինատի տարեկան արտադրողականության օպտիմալացման հիման վրա (տես՝ սույն հավելվածի 8-րդ գլուխը):

42. Հանքավայրերի արդյունաբերական գնահատումը պարտադիր կերպով պետք է պարունակի հետևյալ հարցերի դիտարկումը և լուծումը.

1) տվյալ կամ հանրապետության այլ կազմակերպություններում հանքային հումքի և բաղադրիչների վերամշակման հաջորդական նպատակահարմար շղթայի (ընդհուպ մինչև պատրաստի իրերի արտադրությունը) հիմնավորումը, կիսաֆաբրիկատների արտահանման վերաբերյալ որոշման ընդունումը պետք է լինի խիստ փաստարկված (օրինակ, հանրապետությունում արտադրվող այս կամ այն տեսակի կիսաֆաբրիկատի փոքր քանակը, ինչը տեղում դրա վերամշակման համար հնարավորություն չի ընձեռում ստեղծել շահութաբեր արտադրություն),

2) մարքետինգային հետազոտությունները՝ նպատակ ունենալով հիմնավորել հիմնական և հարակից, այդ թվում` հանքաքարի արդյունահանման և վերամշակման թափոններից ստացվող (օրինակ, պղնձի խտանյութերի մետալուրգիական վերամշակման ժամանակ առաջացող ծծմբական թթուն) արտադրանքների արտադրության հնարավոր և նպատակահարմար անվանացուցակն ու ծավալները, ընդ որում պետք է խորը ուսումնասիրվեն ներքին շուկայի պահանջարկը և արտահանման հնարավորությունը:

43. Բազմաճյուղ նշանակության հանքային հումքի (օրինակ, բենտոնիտներ, ցեոլիտներ, պեռլիտներ, դիատոմիտներ, պեմզաներ և այլն) գնահատման ժամանակ անհրաժեշտ է օգտակար հանածոյի որակատեխնոլոգիական ուսումնասիրվածության հիման վրա իրականացնել վերջինիս աստիճանահերթությունը ըստ օգտագործման ուղղությունների՝ հաշվի առնելով արտադրվող արտադրանքի պակասուրդությունը, արժողությունը և դրա որակի նկատմամբ արդյունաբերության պահանջները: Այդպիսի աստիճանահերթությունը նպաստում է օգտակար հանածոյի տարբեր տեսակների (սորտերի) տարածական առանձնացմանը և դրանց առանձին եզրագծմանը: Հայաստանում այսպիսի մոտեցման լավ օրինակ է հանդիսանում Սարիգյուղի հանքավայրի բենտոնիտային կավերի հետախուզումը, արդյունաբերական գնահատումը և պաշարների հաշվարկը, որոնց ընթացքում ըստ կավերի տեսակների (որակի նվազման կարգով) առանձին եզրագծված և հաշվարկված են պաշարները, որոնք պիտանի են յուղաճարպային (յուղերի մաքրում), երկաթահանքային (խտանյութերի գնդիկավորում) արդյունաբերությունների, խորը հորատման (կավալուծույթով հորատանցքերի պատերի ցեմենտացում) և ձուլման արտադրության (կաղապարման նյութեր) համար:

 

8. ՕՊՏԻՄԱԼ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

44. Տեխնիկատնտեսական հաշվարկները, կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումը և պաշարների հաշվարկը իրականացվում է առանձին՝ երկու ժամանակաշրջանների համար. առաջին ժամանակաշրջան՝ կապիտալ ներդրումների ետգնման ընդունելի ժամկետի սահմաններում, երկրորդ ժամանակաշրջան՝ մնացած պաշարների յուրացման ժամկետի սահմաններում:

45. Նախագծային լուծումների և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ժամանակ որպես օպտիմալության միասնական չափանիշ ընդունվում է.

1) առաջին ժամանակաշրջանի համար՝ այդ ժամանակաշրջանի պաշարների յուրացման ամբողջ ժամկետում ստացվող առավելագույն տարբերակված ռենտան (գերնորմատիվային շահույթը), այսինքն.

 

Ներմուծեք նկարագրությունը_21964

(1)

 

(1)-ը՝ սույն հավելվածի 45-րդ կետի 1-ին ենթակետում առկա բանաձևի համարն է։ Սույն հավելվածում առկա մյուս բանաձևերը նույնպես տրվում են նշված ձևաչափով՝ հերթական համարակալումով, հաշվի առնելով բազմաթիվ բանաձևերի առկայությունը և դրանց վրա հղումներ կատարելու անհրաժեշտությունը։

2) երկրորդ ժամանակաշրջանի համար՝ այդ ժամանակաշրջանի պաշարների յուրացման ամբողջ ժամկետում ստացվող առավելագույն շահույթը, այսինքն.

 

Ներմուծեք նկարագրությունը_21965

(2)

 

որտեղ՝ Ակ-ն՝ 1 տ հանքաքարի կորզվող արժողությունն է, դրամ/տ ($/տ), Ծբ-ն՝ 1 տ հանքաքարի արդյունահանման և վերամշակման բերված ծախսերն են, դրամ/տ ($/տ), Իա.վ.-ն՝ 1 տ հանքաքարի արդյունահանման և վերամշակման ինքնարժեքն է, դրամ/տ ($/տ), Qշ-ն՝ հանքաքարի շահագործական պաշարներն են, տ:

46. Խոշոր և բարդ օբյեկտներում հարկավոր է առանձնացնել յուրացման տարածաժամանակային փուլերը, որոնց պաշարները բնութագրվում են ջրաինժեներալեռնաերկրաբանական պայմանների, մշակման և բացման եղանակների ու այլ գործոնների էական տարբերություններով: Այսպիսի մոտեցում է կիրառվել Շահումյանի ոսկիբազմամետաղային հանքավայրի մանրազնին ՏՏՀ-ի նյութերի պետական փորձաքննության ժամանակ, որտեղ առանձնացվել են պաշարների յուրացման երեք փուլ. (1-ին՝ բացում հանքուղով, 2-րդ՝ բացում հանքափողով ոչ մեծ քանակի ջրաներհոսով, 3-րդ՝ բացում հանքափողով մեծ քանակի ջրաներհոսով), որոնց համար առանձին որոշվել են տեխնիկատնտեսական ցուցանիշները և կոնդիցիաների պարամետրերը:

47. Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հանքավերամշակող արտադրության էկոնոմիկայի և կոնդիցիաների պարամետրերի մեծությունների վրա առավել մեծ չափով ազդող հանքավայրերի արդյունաբերական գնահատման հետևյալ հանգուցային խնդիրների լուծմանը.

1) մշակման եղանակի հիմնավորում,

2) բացման եղանակի հիմնավորում,

3) հանքավերամշակող արտադրության օպտիմալ տարեկան արտադրողականության որոշում,

4) օպտիմալ մշակման համակարգերի ընտրում,

5) բաց լեռնային աշխատանքների սահմանների հիմնավորում,

6) ըստ հանքային հումքի արդյունաբերական արժողության հանքավայրի պաշարների աստիճանահերթության և դրանց մշակման ռացիոնալ կարգի հիմնավորում,

7) օգտակար հանածոների վերամշակման օպտիմալ տեխնոլոգիայի հիմնավորում:

48. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման աշխատանքներում առաջարկվում է լայնորեն օգտագործել Տեխնիկատնտեսական ցուցանիշների միջև վերլուծական կախվածությունները (տես՝ սույն հավելվածի 52-րդ կետում բերված 1-ին աղյուսակը), ինչը թույլ կտա ապահովել հանքավայրերի մշակման և կոնդիցիաների պարամետրերի օպտիմալացման խնդիրների միանշանակ լուծումը տարբերակավերլուծական մեթոդով:

49. Տարբերակավերլուծական մեթոդի էությունը կայանում է հանքավերամշակող կազմակերպության տարեկան արտադրողականության երկու տարբերակների համար կապիտալ ներդրումների ((3) և (4) բանաձևեր) և շահագործական ծախսերի ((5) հավասարման առաջին երկու գումարելիները) որոշման մեջ: Հանքավերամշակող կազմակերպության տարեկան արտադրողականության տարբերակները ընդունվում են հանքարանի լեռնային հնարավորությունների սահմաններում (տես՝ սույն հավելվածի 58-րդ կետը): Հանքաքարի տարբերակային ենթադրյալ հաշվեկշռային պաշարները (Qշ, (9) բանաձև) եզրագծվում և հաշվարկվում են այս կամ այն մշակման եղանակի ու համակարգի համար խոշորացված հաշվարկներով հիմնավորված կոնդիցիաների հիմնական պարամետրերի մոտավոր արժեքների օգտագործմամբ: Արդյունահանման ստորգետնյա եղանակի դեպքում ըստ համեմատվող յուրաքանչյուր համակարգի հանքամարմնի հզորության երկու տարբերակների համար որոշվում են նախապատրաստական կտրման և մաքրման աշխատանքների ծախսերը (6-րդ բանաձև), իսկ բաց մշակման դեպքում՝ տարեկան արտադրողականության երկու տարբերակների համար առանձին որոշվում են 1 տ հանքաքարի արդյունահանման (առանց մակաբացման ապարների հեռացման) և վերմշակման ու լցակույտեր մակաբացման ապարների հեռացման ծախսերը ((7) բանաձև):

50. Գնահատվող հանքավայրի համար հաստատուն թվային գործակիցների (K´, K´´, K´շին, K´´շին, Ի´լ,, Ի´´լ և այլն) մեծությունները որոշվում են բանաձևերի համապատասխան համակարգերի լուծմամբ:

51. Հանքաքարի վերամշակման տվյալ եղանակի համար հաստատուն α և b թվային մեծությունների արժեքները ((14) բանաձև) որոշվում են օգտակար հանածոների հարստացման արդյունքների մաթեմատիկական մշակմամբ (օրինակ` նվազագույն քառակուսիների մեթոդով):

52. Մշակման եղանակի (ստորգետնյա, բաց, համակցված) ընտրությունը մի շարք դեպքերում լինում է ակնհայտ և չի պահանջում հատուկ տեխնիկատնտեսական հիմնավորում: Ընդհանուր առմամբ մշակման եղանակի ընտրությունը և ստորգետնյա ու բաց աշխատանքների միջև սահմանների հիմնավորումը իրականացվում է մակաբացման սահմանային գործակցի (տես՝ սույն հավելվածի 81-87 կետերը) օգնությամբ, որի հաշվարկային մեծությունները` կախված օգտակար հանածոյի տեսակից, արժեքից և այլ գործոններից, տատանվում են շատ մեծ սահմաններում:

 

Աղյուսակ 1

 

Տեխնիկատնտեսական ցուցանիշների միջև վերլուծական կախվածությունները

 

Ցուցանիշների անվանումը

Չափ-ման միա-վորը

Կախվածության տեսքը (բանաձևը)

Բանաձևերի կարգային համարները

Պարզաբանումներ և ծանոթագրություններ

Հանքավերամշակող կազմակերպության կապիտալ ներդրումները

դրամ,
($/տ)

K=K´A+K´´

(3)

A–ն՝ տարեկան արտադրողականությունն է ըստ հանքաքարի, տ, K՛-ն՝ տեսակարար կապիտալ ներդրումների համամասնական բաժնեչափն է, դրամ/տ ($/տ), K՛՛-ն՝ կապիտալ ներդրումների մասն է, որը կախված չէ A-ից, դրամ ($/տ)

Նույնը շենքերի, շինություն-ների և լեռնակապիտալ աշխատանքների գծով

դրամ,
($/տ)

Kշին=K´շինA+K´´շին

(4)

Նույնը պասիվ հիմնական ֆոնդերի ստեղծման համար

1 տ հանքաքարի արդյունահանման և վերամշակման լրիվ ինքնարժեքը.

-մշակման ստորգետնյա եղանակի դեպքում,

այդ թվում ըստ մշակման համակարգի (նախապատ-րաստականկտրման և մաքրման աշխատանքներ),

-մշակման բաց եղանակի դեպքում

դրամ/տ,
($/տ)

դրամ /տ,
($/տ)

դրամ /տ,
($/տ)

Իլ.ս. = Ի´լ.ս.+ Ի´´լ.ս./A+K´շինA/Qշ+ K´´շին/Qշ

Ծմ.ն.= Ծ´մ.ն.+ Ծ´´մ.ն./mմ.

Իլ.բաց = Ի´ա.վ.+ Ի´´լ.բաց/A+ Ի´մակKմակ+K´շինA/Qշ+ K´´շին/Qշ

(5)

(6)

(7)

Qշ–ն՝ հանքաքարի շահագործական պաշարներն են, տ, առաջին և երկրորդ գումարելիների գումարը Ի´լ.ս.+ Ի´´լ.ս./A)-ն՝ 1 տ հանքաքարի արդյունահանման և վերամշակման լրիվ ինքնարժեքի մասն է առանց շինարարական աշխատանքների ամորտիզացիոն ծախսերի (3-րդ և 4-րդ գումարելիների գումարի) հաշվառման, Ի´լ.ս-ն՝ ինքնարժեքի համամասնական բաժնեչափն է, դրամ/տ ($/տ), Ի´´լ.ս.-ն՝ տարեկան ծախսերի հաստատուն մասն է, դրամ/տարի ($/տ), mմ մաքրման տարածության լայնությունն է, մ, Ծ´մ.ն. և Ծ´´մ.ն-ն՝ համապատասխանաբար մշակման համակարգի համամասնական և mմ–ից անկախ ծախսերն են, Ի´´լ.բաց-ն՝ տարեկան ծախսերի հաստատուն մասն է, դրամ/տարի ($/տ), Ի´ա.վ.-ն՝ 1 տ հանքաքարի արդյունահանման (առանց մակաբացման ապարների հեռացման) և վերմշակման համամասնական ծախսերն են, դրամ/տ ($/տ), Ի´մակ-ն՝ 1 մ3 մակաբացման ապարների հեռացման համամասնական ծախսերն են, դրամ/մ3 ($/տ), Kմակ-ն՝ մակաբացման շահագործական գործակիցն է, մ3/տ

1 տ հանքաքարի արդյունահանման և վերամշակման բերված ծախսերն են

դրամ /տ,
($/տ)

Ծբ = Իլ.ս.(կամ Իլ.բաց) + EնK/A

(8)

Eն-ն՝ կապիտալ ներդրումների արդյունավետության նորմատիվային (ընդունելի՝ ներդրողի և ընդերքի սեփականատիրոջ համար) գործակիցն է, միավորի մաս,

Հանքաքարի շահագործական պաշարները

տ

Qշ=Qհ.տKկ/Kո

(9)

Qհ.տ.–ն՝ հանքաքարի տարբերակային ենթադրյալ հաշվեկշռային պաշարներն են, տ, Kկ–ն՝ ընդերքից օգտակար հանածոյի (բաղադրիչի) կորզման գործակիցն է, միավորի մաս, Kո-ն՝ արդյունահանման ժամանակ հանքաքարի որակի փոփոխման գործակիցն է, միավորի մաս

Խտանյութի ելքը

միավորի մաս

gխ=(αKո - qթպ)/(bխ - qթպ)

gխ=αKոeխ/bխ

(10)

(11)

α, bխ, qթպ-ն՝ համապատասխանաբար, հանքամարմնի զանգվածում, խտանյութում և թափոնապոչերում օգտակար բաղադրիչի պարունակությունն է, % (գ/տ), eխ–ն՝ հանքաքարից օգտակար բաղադրիչի կորզումն է խտանյութի մեջ, միավորի մաս

Խտանյութից պատրաստի արտադրանքի (մետաղի) ելքը

միավորի մաս

gմ=(bխ - qթ)/(bմ - qթ)

gմ=bխeմ/bմ

(12)

(13)

bմ, qթ-ն՝ համապատասխանաբար, պատրաստի արտադրանքում և թափոններում օգտակար բաղադրիչի պարունակությունն է, % (գ/տ), eմ–ն՝ խտանյութից օգտակար բաղադրիչի կորզումն է պատրաստի արտադրանքի մեջ, միավորի մաս

Թափոնապոչերում օգտակար բաղադրիչի պարունակությունը

% (գ/տ)

q=ααKո +b

(14)

α և b–ն՝ հաստատուն թվային գործակիցներ են, միավորի մասեր

1 տ հանքաքարի կորզվող արժողությունը.
-խտանյութի իրացման դեպքում,
- պատրաստի արտադրանքի իրացման (մետաղի) դեպքում

դրամ/տ,
($/տ)

Ակխ =Գխgխ
(Ակմ=Գխgխ )

(15)

(16)

Ակխ-ն՝ 1 տ խտանյութի շուկայական (պայմանագրային) գինն է, դրամ/տ ($/տ),
Ակխ-ն՝ 1 տ իրացվող արտադրանքի (մետաղի) շուկայական (պայմանագրային) գինն է, դրամ/տ ($/տ),

53. Ստորգետնյա մշակման եղանակի դեպքում բացման եղանակի և բացող փորվածքների ընտրությունը իրականացվում է կապիտալ ներդրումների, շահագործական ծախսերի և հանքափողերի պահպանիչ բնամասերում թողնվող օգտակար հանածոյի կորուստների հաշվառմամբ: Եթե համեմատվող տարբերակները տարբերվում են միմյանցից նշված կորուստներով, ապա օպտիմալ լուծման ընտրությունը իրականացվում է (1) նպատակային ֆունկցիայի անմիջական օգտագործմամբ: Հակառակ դեպքում (երբ Kկ=const ) այդ նպատակային ֆունկցիան փոխակերպվում է «բերված ծախսերի նվազարկում» նպատակային ֆունկցիայի:

54. Հանքավայրի ձգվածության ուղղությամբ հիմնական բացող փորվածքի տեղադիրքի որոշումը կարող է իրականացվել տրանսպորտի նվազագույն աշխատանքի սկզբունքի հիման վրա:

55. Մշակման բաց եղանակի դեպքում բացման օպտիմալ տարբերակը, որպես կանոն, որոշվում է բերված ծախսերի նվազարկման հիման վրա` լեռնակապիտալ մակաբացման, արտաքին և ներքին խրամների, ստորգետնյա լեռնային փորվածքների տարբեր ծավալների ու արժեքների հաշվառմամբ:

56. Ընդունված նախագծային լուծումների հիման վրա որոշվում է լեռնակապիտալ աշխատանքների, հանքի շենքերի և շինությունների ծավալները, սարքավորումների տեսակները և քանակները:

57. Լեռնակապիտալ աշխատանքների ծավալները, որպես կանոն, որոշվում են ուղղակի հաշվարկներով: Հանքավերամշակող կազմակերպության շենքերի և շինությունների ծավալները ընդունվում են ըստ համանման նախագծերի: Հիմնական սարքավորումների, մեքենաների և տրանսպորտային միջոցների տեսակները և քանակները որոշվում են ուղղակի հաշվարկներով կամ (բավարար հիմնավորման դեպքում) ըստ համանման նախագծերի տվյալների: Երկաթուղային, ավտոմոբիլային ճանապարհների և այլ տրանսպորտային ուղիների, էլեկտրահաղորդման գծերի, գազամուղների, ջրմուղների շինարարության ծավալները որոշվում են գնահատվող հանքավայրի աշխարհագրատնտեսական կոնկրետ պայմանների և կազմակերպության արտադրական հզորության հաշվառմամբ:

58. Պաշարների հաշվարկման տարբերակներին համապատասխան ընդունվում են կազմակերպության տարեկան արտադրողականության տարբերակները: Կազմակերպության արտադրական հզորության վերին սահմանի որոշման համար հաշվարկվում է հանքի տարեկան արտադրողականությունն ըստ լեռնային հնարավորությունների:

1) Զառիթափ և թեք հանքամարմիններով ներկայացված հանքավայրերում հանքի տարեկան արտադրողականությունն ըստ լեռնային հնարավորությունների կարելի է որոշել հանքավայրի մշակման ինտենսիվության հաշվառմամբ, որն արտահայտվում է մաքրման աշխատանքների տարեկան իջեցման չափով:

2) Հանքի տարեկան արտադրողականության վերին սահմանը կարելի է որոշել նաև հանքավայրում մաքրման աշխատանքների զարգացման պայմանների հաշվառմամբ: Այդ դեպքում հանքի տարեկան արտադրողականությունը որոշվում է մեկ հանութային միավորի (խուց, բլոկ, հանքաստիճան) սահմաններում միաժամանակ աշխատող հանքախորշերի արտադրողականության և քանակի ու մաքրման հանույթի փուլում գտնվող հանութային միավորների քանակի հիման վրա: Հանութային միավորի արտադրողականությունը կախված է դրա երկրաչափական պարամետրերից, հանքամարմնի հզորությունից, օգտակար հանածոյի և պարփակող ապարների ամրությունից և կայունությունից: Հանութային միավորի արտադրողականության մեծությունը կարող է ընդունվել առաջավոր հանքային կազմակերպությունների տվյալների հիման վրա կամ ըստ համանման նախագծերի: Այս կամ այն համանման նախագծի ընդունումը հիմնավորվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

59. Հանքի օպտիմալ տարեկան արտադրողականությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_21966

(17)

(18)

որտեղ`

1) Կազմակերպության տարեկան արտադրողականության վերաբերյալ հարցի վերջնական լուծման ժամանակ այդ ցուցանիշի մեծությունն ըստ լեռնային հնարավորությունների համեմատվում է Ao-ի հետ և դրանցից ընդունվում է առավել փոքր մեծությունը:

60. Լայն տարածում ունեցող օգտակար հանածոների համար, որոնք բնութագրվում են արտադրվող ապրանքի ցածր փոխադրելիությամբ, կազմակերպության տարեկան արտադրողականությունը սահմանվում է ընդերքօգտագործողի կողմից մարքետինգի հիման վրա:

61. Ստորգետնյա մշակման համակարգերի ընտրությունը հարկավոր է իրականացնել հետևյալ հերթականությամբ.

1) իրականացվում է տեխնիկապես կիրառելի մշակման համակարգերի առանձնացումը հանքամարմինների կոնկրետ բնական պայմանների դեպքում,

2) համեմատման համար առանձնացված մշակման համակարգերի համար հաշվարկվում են տեխնիկատնտեսական ցուցանիշները,

3) օպտիմալության միասնական չափանիշի և համապատասխան նպատակային ֆունկցիայի հիման վրա ընտրվում են օպտիմալ մշակման համակարգերը կոնկրետ պայմանների համար:

62. Տեխնիկապես կիրառելի մշակման համակարգերի առանձնացումը հարկավոր է իրականացնել տարբերակված` առանձին հանքամարմինների և դրա մասերի համար, որոնք էականորեն տարբերվում են միմյանցից օգտակար հանածոների մարմինների հզորություններով, անկման անկյուններով (մի շարք դեպքերում` տեղադրման խորությամբ), հանքաքարի և պարփակող ապարների ամրությամբ, կայունությամբ և այլ ցուցանիշներով: Տեխնիկապես կիրառելի մշակման համակարգերի առանձնացման ժամանակ հատուկ ուշադրություն է պետք դարձնել հանքամարմինների եզրագծերի ներսում դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն հանքաքարերի միջակայքերի առկայության վրա: Այդ դեպքում համեմատվում են համախառն և անջատ հանույթով մշակման համակարգերը: Դրան համապատասխան առանձնացվում են նաև պաշարների հաշվարկման տարբերակները (կամ ենթատարբերակները): Հարկավոր է հաշվի առնել, որ որքան մեծ է հանքային հումքի արժողությունը և փոքր է հանքաբերության գործակիցը, այնքան ավելի նպատակահարմար է անջատ հանույթով մշակման համակարգերի կիրառումը:

63. Համեմատվող մշակման համակարգերի համար աշխատանքային և նյութական ծախսերի հաշվարկները անհրաժեշտ է իրականացնել տեխնոլոգիական նախագծման նորմերի, տեղեկատուների, համանման նախագծերի և լեռնաերկրաբանական պայմաններում ու տվյալ մշակման համակարգերը կիրառող առաջավոր հանքարդյունահանող կազմակերպությունների տվյալների օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում հարկավոր է մտցնել որոշակի ճշտումներ:

64. Չափազանց բարակ (մինչև 0,8 մ), բարակ (0,8-2,0 մ) և միջին հզորության (2-5 մ) հանքամարմինների համար` ըստ համեմատվող յուրաքանչյուր մշակման համակարգի, տեխնիկատնտեսական հաշվարկները կատարվում են հզորության երկու մեծությունների համար` (6) բանաձևում առկա Ծ´մ.ն. և Ծ´´մ.ն ցուցանիշների որոշման նպատակով:

65. Ընդերքից օգտակար հանածոների կորզման և արդյունահանման ժամանակ հանքաքարի որակի փոփոխման գործակիցները որոշվում են կորուստների և աղքատացման մասին մասնագիտական գրականության մեջ բերվող, ինչպես նաև առաջավոր հանքարդյունահանող կազմակերպությունների (համանման բնական պայմաններում գտնվող հանքամարմինների մշակման համար համակարգերի կիրառման դեպքում) տվյալների հիման վրա:

66. Համեմատվող մշակման համակարգերը կարող են չափազանց էականորեն տարբերվել միմյանցից արդյունահանման ծախսերով և ընդերքից հանքաքարի կորզման որակաքանակական ցուցանիշներով: Ուստի, համեմատվող մշակման համակարգերը կարող են նշանակալի ազդեցություն ունենալ կոնդիցիաների պարամետրերի հաշվարկային մեծությունների վրա, այդ թվում` հանքաքարում օգտակար բաղադրիչի եզրագծային պարունակության վրա, և, հետևաբար, հանքամարմնի արդյունաբերական եզրագծերի ու հանքաքարի հաշվեկշռային պաշարների վրա:

67. Դիտարկվող ընդհանուր դեպքի համար օպտիմալ մշակման համակարգը հարկավոր է ընտրել հետևյալ նպատակային ֆունկցիայի հիման վրա.

 

Ներմուծեք նկարագրությունը_21967

(19)

 

որտեղ` αi-ն i-րդ մշակման համակարգի կիրառման դեպքում հանքամարմնի զանգվածում օգտակար բաղադրիչի պարունակությունն է, %(գ/տ), αmini-ն i-րդ մշակման համակարգի կիրառման դեպքում նվազագույն արդյունաբերական պարունակությունն է, % (գ/տ), Qհi -ն i-րդ մշակման համակարգի կիրառման դեպքում գնահատվող հաշվարկային կամ շահագործական բլոկում հանքաքարի հաշվեկշռային պաշարներն են, տ, Kկi-ն i-րդ մշակման համակարգի կիրառման դեպքում ընդերքից հանքաքարի կորզման գործակիցն է, միավորի մաս,

68. Մասնավոր, բայց շատ հաճախ հանդիպող դեպքում, երբ հանքաքարի արդյունաբերական եզրագծերն ու հաշվեկշռային պաշարներն ըստ համեմատվող համակարգերի անփոփոխ են (օրինակ, հանքամարմինների և պարփակող ապարների միջև հստակ հպումների դեպքում), նպատակային ֆունկցիան պարզեցվում է.

 

Ներմուծեք նկարագրությունը_21968

(20)

 

1) Եթե հաշվարկային բլոկում օգտակար բաղադրիչի միջին պարունակությունը մեծ է «կրիտիկականից», ապա օպտիմալը այն համակարգն է, որը բնութագրվում է Kկ -ի առավել մեծ արժեքով, հակառակ դեպքում` αmini -ի առավել փոքր արժեքով:

2) Այս ցուցանիշից ավելի հարմար է օգտվել հզոր և չափազանց հզոր հանքամարմինների մշակման համակարգերի ընտրման ժամանակ:

69. Հզորություններով, անկման անկյուններով, հանքաքարի և պարփակող ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններով, հանքաքարերի արդյունաբերական տիպերով և արժողություններով միմյանցից տարբերվող հանքամարմինների և դրանց մասերի համար օպտիմալ մշակման համակարգերի ընտրության հետ կապված աշխատատար հաշվարկների կրճատման նպատակով օպտիմալ մշակման համակարգերի տարբերակված ընտրումը առաջարկվում է իրականացնել նոր գնահատման ցուցանիշների` «հանքամարմնի զանգվածում օգտակար բաղադրիչի կրիտիկական պարունակության» (այսուհետև` «կրիտիկական պարունակություն») և «հանքամարմնի կրիտիկական հզորության» (այսուհետև` «կրիտիկական հզորություն») հիման վրա: «Կրիտիկական պարունակությունը» և «կրիտիկական հզորությունը» գնահատման այնպիսի ցուցանիշների արժեքներն են, որոնց դեպքում համեմատվող մշակման համակարգերն ապահովում են հավասար արդյունավետություն:

70. «Կրիտիկական պարունակությունն» ընդհանուր դեպքում` ((67) նպատակային ֆունկցիա) որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_21969

(21)

 

որտեղ՝ αկր(2)-ն առավել մեծ եզրագծային պարունակությամբ եզրագծված հանքամարմնի արդյունաբերական եզրագծերում օգտակար բաղադրիչի «կրիտիկական պարունակությունն» է, (մշակման II համակարգի կիրառման դեպքում), % (գ/տ), Δα-ն հավելաճող պաշարներում օգտակար բաղադրիչի պարունակությունն է, % (գ/տ), ΔQh -ը հանքաքարի հավելաճող պաշարներն են, տ, Qh2 -ն առավել մեծ եզրագծային պարունակությամբ եզրագծված հանքաքարի հաշվեկշռային պաշարներն են, տ, «1»-ը և «2»-ը համեմատվող մշակման համակարգերի կարգային համարներն են:

1) (68) նպատակային ֆունկցիայի օգտագործմամբ «կրիտիկական պարունակության» որոշման բանաձևը պարզեցվում է.

 

Ներմուծեք նկարագրությունը_21971

(22)

 

2) Եթե հաշվարկային բլոկում օգտակար բաղադրիչի միջին պարունակությունը մեծ է «կրիտիկական պարունակության» մեծությունից, ապա օպտիմալը այն համակարգն է, որը բնութագրվում է Kկ-ի առավել մեծ արժեքով, հակառակ դեպքում` αmin -ի առավել փոքր արժեքով:

3) Այս ցուցանիշից ավելի հարմար է օգտվել հզոր և չափազանց հզոր հանքամարմինների մշակման համակարգերի ընտրման ժամանակ:

71. «Կրիտիկական հզորություն» գնահատման ցուցանիշից հարկավոր է օգտվել չափազանց բարակ, բարակ և, որոշ դեպքերում, միջին հզորությամբ հանքամարմինների մշակման համակարգերի ընտրման ժամանակ, քանի որ հզորությունների նշված խմբերի (հատկապես առաջին երկուսի) համար օգտակար հանածոյի մարմնի հզորությունը ունենում է նշանակալի ազդեցություն մշակման համակարգի ծախսերի և արդյունահանման ժամանակ հանքաքարի որակի փոփոխման գործակցի վրա:

72. «Կրիտիկական հզորության» որոշման համար անհրաժեշտ է համեմատվող յուրաքանչյուր մշակման համակարգի համար բացահայտել ծախսերի (Ծմ.ն.), արդյունահանման ժամանակ հանքաքարի որակի փոփոխման գործակցի (Kո ), և վերջնական արդյունքում` (αmin-ի փոփոխման օրինաչափությունները հանքամարմնի հզորությունից կախված: Ըստ համեմատվող համակարգերի (20) նպատակային ֆունկցիայի մեջ տեղադրելով (αmin-ի արժեքները և ստացված արտահայտությունները հավասարեցնելուց հետո, որոշվում է որոնելի մեծությունը` m=mկր  պայմանից:

73. Առավել հետաքրքրություն է ներկայացնում չափազանց բարակ հանքամարմինների մշակման համակարգերի ընտրումը, երբ անհրաժեշտ է համեմատել հանքաքարի անջատ հանույթով (պարփակող ապարների պայթեցմամբ մշակման տարածության լցմամբ կամ ենթահարկային շտրեկներով ճեղքային պոկմամբ) և համախառն հանույթով (հանքաքարի պահեստավորմամբ կամ առաստաղաաստիճանային պահանգային ամրակապմամբ) մշակման համակարգերը: Հաշվի առնելով, որ համեմատվող համակարգերը բնութագրվում են Kկ-ի գործնականում միևնույն արժեքներով, mկր-ի որոշման բանաձևը կունենա հետևյալ տեսքը.

 

Ներմուծեք նկարագրությունը_21970

(23)

 

որտեղ` Դmin2–ն համախառն մշակման համակարգի կիրառման դեպքում նվազագույն արդյունաբերական պարունակության դրամական արտահայտությունն է, դրամ/տ ($/տ), mմ.ն.–ը մաքրման տարածության լայնությունն է համախառն համակարգի կիրառման դեպքում, մ, Δmա–ն հանքաքարի հետ միասին պոկվող կողային ապարների հաստությունն է համախառն հանույթով մշակման համակարգի կիրառման դեպքում, մ, l´1–ը հանքաքարի արդյունահանման և վերամշակման ծախսերի համամասնական բաժնեչափն է, դրամ/տ ($/տ):

1) αmin և Դmin2  մեծությունների որոշման մեթոդները բերվում են սույն հավելվածի 90-92-րդ և 94 կետերում:

74. Բաց եղանակով մշակման դեպքում պաշարների հաշվարկման տարբերակներին համապատասխան գծագրական նյութերում տեխնոլոգիական նախագծման նորմերով կառուցվում են բացհանքի վերջնական եզրագծերը, որոնց սահմաններում հաշվարկվում են լեռնային զանգվածի, օգտակար հանածոյի և մակաբացման ապարների ծավալները: Բացի դա, ներկայացվում է բացհանքի դիրքն ընդունված արտադրական հզորություններին (ըստ տարբերակների) հասնելու պահին: Կոնդիցիաների ՏՏՀ-ներում անհրաժեշտ է որոշել մակաբացման միջին, շահագործական, եզրագծային, ինչպես նաև ընթացիկ (ըստ շահագործման փուլերի) գործակիցները:

75. Բացհանքի միջին տարեկան արտադրողականությունն ըստ մակաբացման ապարների և լեռնային զանգվածի որոշվում է ըստ հանքաքարի արտադրական հզորության և մակաբացման շահագործական գործակցի հիման վրա:

76. Հաշվի առնելով օգտակար հանածոյի և մակաբացման ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, ինչպես նաև հանքավայրի լեռնաերկրաբանական, հիդրոերկրաբանական պայմանները, չափերը և ըստ հանքաքարի, մակաբացման ապարների և լեռնային զանգվածի բացհանքի տարեկան արտադրողականության տարբերակները և օգտագործելով տեխնոլոգիական նախագծման նորմերը, տեղեկատու նյութերը, նախագծերը և նմանակ կազմակերպությունների տվյալները իրականացվում է հորատման, հանութաբարձման և տրանսպորտային սարքավորումների ընտրությունը և դրանց քանակների հաշվարկը, որոշվում է հորատանցքերի և պայթանցքերի հորատմամբ և պայթեցմամբ, հանքաքարի բարձմամբ և տեղափոխմամբ զբաղված բանվորների թիվը, որոշվում է հիմնական նյութերի ծախսը, ինչպես նաև Kկ-ի և Kո-ի մեծությունները:

77. Բաց մշակման եղանակի դեպքում գործնականում միշտ տնտեսապես նպատակահարմար է իրականացնել լեռնային զանգվածի արդյունաբերական եզրագծերում առկա դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն օգտակար հանածոների անջատ հանույթը: Ուստի, այդպիսի դեպքերում անջատ հանույթով մշակման համակարգերի կիրառման համար անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ ծախսեր:

78. Լեռնային զանգվածի միավորի արդյունահանման ծախսերի բարձրացումը անջատ հանույթով մշակման համակարգերի դեպքում` համեմատած համախառն համակարգերի հետ, կախված բարդ հանքախորշի տեսակից և հանքաբերության գործակցից, չի գերազանցում 10-15%: 1 տ կոնդիցիոն հանքաքարի ինքնարժեքը կկազմի.

 

Ներմուծեք նկարագրությունը_21972

(24)

 

որտեղ՝ Ծլ.զ. -ն 1 տ լեռնային զանգվածի արդյունահանման ինքնարժեքն է (առանց մակաբացման ապարների հեռացման ծախսերի), դրամ/տ, Kթ-ն 1 տ լեռնային զանգվածի արդյունահանման թանկացման գործակիցն է, (Kթ = 1.1-1.15), Khանք –ն hանքաբերության գործակիցն է:

79. Բաց լեռնային աշխատանքների սահմանային (օպտիմալ) եզրագծերը սահմանվում են մակաբացման սահմանային և եզրագծային գործակիցների հավասարության պայմանի հիման վրա:

80. Մակաբացման սահմանային գործակիցը որոշվում է (2) նպատակային ֆունկցիայի կիրառմամբ:

81. Մակաբացման սահմանային գործակիցը անհրաժեշտ է որոշել հետևյալ երկու հնարավոր դեպքերի համար.

1) Հանքավայրի մշակումը տնտեսապես նպատակահարմար է իրականացնել միայն բաց եղանակով:

2) Հանքավայրի մշակումը տնտեսապես նպատակահարմար է իրականացնել համակցված բաց-ստորգետնյա եղանակով:

82. Առաջին դեպքը բնութագրական է ցածրարժեք օգտակար հանածոյով ներկայացված հանքավայրերի համար, երբ ստորգետնյա մշակումը տնտեսապես բոլորովին աննպատակահարմար է, իսկ երկրորդը` այն հանքավայրերի համար, որոնց մշակումը տնտեսապես հնարավոր է ինչպես բաց, այնպես էլ ստորգետնյա եղանակով:

83. Մակաբացման սահմանային գործակիցը առաջին դեպքի համար հանքաքարային հանքավայրերի գնահատման ժամանակ որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_21973

(25)

 

1) b1  և b2 մեծությունները որոշվում են` կախված արտադրվող վերջնարտադրանքի տեսակից:

ա. Խտանյութի արտադրման դեպքում.

 

Ներմուծեք նկարագրությունը_21974

(26)

(27)

 

որտեղ` Ի´ա.վ –ն (8.7) հավասարման առաջին երկու գումարելիների գումարն է, դրամ/տ ($/տ):

բ. Մետաղի արտադրման դեպքում.

 

Ներմուծեք նկարագրությունը_21975

(28)

(29)

 

որտեղ` Իխվ–ն 1 տ խտանյութի տեղափոխման և մետալուրգիական վերամշակման ծախսերն են, դրամ/տ ($/տ):

84. Մշակման համակցված եղանակի դեպքում (II դեպք) մակաբացման սահմանային գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_21976

(30)

 

 1) d1  և d2  մեծությունները նույնպես որոշվում են` կախված արտադրվող վերջնարտադրանքի տեսակից:

ա. խտանյութի արտադրման դեպքում.

 

Ներմուծեք նկարագրությունը_21977

(31)

(32)

 

 

որտեղ՝ αmin(ս)–ն ստորգետնյա մշակման եղանակի դեպքում նվազագույն արդյունաբերական պարունակությունն է, % (գ/տ), Kկ.բ.-ն և Kկ.ս.–ն արդյունահանման ժամանակ ընդերքից հանքաքարի կորզման գործակիցն է բաց և ստորգետնյա եղանակներով մշակման դեպքում, համապատասխանաբար, Kո.բ. -ն բաց մշակման դեպքում հանքաքարի որակի փոփոխման գործակիցն է:

բ. մետաղի արտադրման դեպքում.

 

Ներմուծեք նկարագրությունը_21978

(33)

(34)

 

(31) և (32) բանաձևերում b1-ի արժեքը որոշվում է (26) բանաձևով, իսկ (33) և (34) բանաձևերում` (28) բանաձևով:

85. Մակաբացման սահմանային գործակցի որոշման ժամանակ (25) և (30) բանաձևերի կիրառման ոլորտներն են. երբ αmin(ս) >α > b2 /b1, հարկավոր է օգտագործել (25) բանաձևը, երբ α > αmin(ս) անհրաժեշտ է օգտագործել (30) բանաձևը:

86. Հանքաքարի և խտանյութերի վերամշակման տեխնոլոգիաների օպտիմալ տարբերակների ընտրությունը հարկավոր է իրականացնել նվազագույն արդյունաբերական պարունակության արժեքներից ամենափոքրի հիման վրա.

 

Ներմուծեք նկարագրությունը_21979

(35)

 

87. Տեխնիկական լուծումների էկոլոգիական հիմնավորումը իրականացվում է Բովանդակության պահանջների 34-րդ կետի համաձայն:

88. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները բերվում են Բովանդակության պահանջների 31-րդ կետի աղյուսակ 1-ին համապատասխան:

 

9. ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

89. Պարունակությունների սահմանաքանակները (եզրագծային, նվազագույն արդյունաբերական, նվազագույնը հատույթում) որոշվում են միաբաղադրիչ և բազմաբաղադրիչ հանքաքարերի համար: Բազմաբաղադրիչ հանքաքարերի գնահատման դեպքում պարունակությունների սահմանաքանակները անհրաժեշտ է որոշել նկատելի կորզվող արժողություն ունեցող օգտակար բաղադրիչների հաշվառմամբ:

90. Պարունակության սահմանաքանակները (αսահ) որոշվում են մեկ հաշվարկային բանաձևով, հաշվի առնելով վերջնարտադրանքի տեսակը:

91. Խտանյութի արտադրման դեպքում.

 

Ներմուծեք նկարագրությունը_21980

(36)

որտեղ` Դսահ–ն որոնելի սահմանաքանակի արժեքային (դրամական) արտահայտությունն է, դրամ/տ ($/տ), և որոշվում է: Եզրագծային պարունակության որոշման ժամանակ Kո =1:

92. Մետաղի արտադրման դեպքում.

 

Ներմուծեք նկարագրությունը_21981

(37)

Այս դեպքում ևս եզրագծային պարունակության որոշման ժամանակ Kո =1:

93. Պարունակությունների սահմանաքանակների արժեքային արտահայտությունները որոշվում են առանձին` հանքավայրի մշակման տարբեր եղանակների (ստորգետնյա, բաց) համար:

94. Նվազագույն արդյունաբերական պարունակության արժեքային արտահայտությունը (Դսահ ) որոշվում է.

1) բաց մշակման եղանակի դեպքում.

 

Ներմուծեք նկարագրությունը_21982

(38)

 

որտեղ՝ Իվ-ն 1 տ հանքաքարի հավելաճող պաշարների հարստացման ծախսերն են դրամ/տ ($/տ), Իա.տ. -ն 1 տ հանքաքարի արդյունահանման և տեղափոխման ծախսերը, դրամ/տ ($/տ), Իմ. -ն 1 տ մակաբացման ապարների արդյունահանման և տեղափոխման ծախսերը, դրամ/տ ($/տ):

2) ստորգետնյա մշակման դեպքում.

 

Ներմուծեք նկարագրությունը_21983

(39)

(40)

 

որտեղ՝ Իլ.-ն 1 տ հանքաքարի արդյունահանման և վերամշակման լրիվ ինքնարժեքն է, Ծն.կ.-ն հանքաքարի նախապատրաստական-կտրման փորվածքների մարման ծախսերն են, αպ-ն հիմնական ֆոնդերի պասիվ մասի ամորտիզացիոն հատկացումների ու լեռնակապիտալ աշխատանքների մարման ծախսեր են:

95. Եզրագծային պարունակության արժեքային արտահայտությունը (Դեզր) ստորգետնյա մշակման եղանակի դեպքում որոշվում է.

 

Ներմուծեք նկարագրությունը_21984

(41)

 

որտեղ Ծ´´մ.-ն մաքրման տարածության ամբողջ լայնության համար հաստատուն ծախսերն են, որը որոշվում է հետևյալ արտահայտությամբ.

 

Ներմուծեք նկարագրությունը_21985

(42)

 

որտեղ՝ Ծմ–ն 1 տ հանքաքարի մաքրահանույթի ծախսերն են, դրամ/տ ($/տ), Ծ´մ–ն մաքրահանույթի ծախսերի համամասնական մասն է, դրամ ($/տ):

96. Հատույթում (հատույթների խմբում) օգտակար բաղադրիչի նվազագույն պարունակության արժեքային արտահայտությունը հարկավոր է որոշել մշակման եղանակի և համակարգի, որոնելի պարունակությամբ հանքաքարերի ներառուկների տարածական տեղադրման, ձևի և չափերի հաշվառմամբ: Պարունակության այս սահմանաքանակի որոշումը պետք է խստորեն կապված լինի Գպաշարների հաշվարկի մեջ ներառվող դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն հանքաքարերի նրբաշերտերի առավելագույն թույլատրելի հզորությունգ կոնդիցիաների պարամետրի հիմնավորման հետ:

97. Պարունակությունների բնեղեն սահմանաքանակների որոշման ժամանակ համալիր հանքաքարերի համար, առաջին հերթին, անհրաժեշտ է դրանք որոշել յուրաքանչյուր բաղադրիչի համար, ընդունելով հանքաքարը որպես միաբաղադրիչ: Եթե գնահատվող հանքաքարի որակը նմուշում, միջակայքում, բլոկում բաղադրիչներից թեկուզ միայն մեկի համար բավարարում է համապատասխան պարունակության սահմանաքանակին, ապա այդ նմուշները, միջակայքերն ու բլոկներն ընդգրկվում են հաշվեկշռային պաշարների հաշվարկման եզրագծերի մեջ` անկախ մյուս բաղադրիչների պարունակություններից: Իսկ եթե բաղադրիչներից յուրաքանչյուրի պարունակությունը ցածր է միաբաղադրիչ հանքաքարի համար որոշված համապատասխան սահմանաքանակից, ապա անհրաժեշտ է, որպեսզի բոլոր բաղադրիչների գումարային կորզվող արժողությունը լինի ոչ պակաս, քան տվյալ պարունակության սահմանաքանակի արժեքային արտահայտությունն է.

 

Ներմուծեք նկարագրությունը_21986

(43)

 

որտեղ` Ակ –ն 1 տ հանքաքարի կորզվող արժողությունն է ըստ i-րդ բաղադրիչի, դրամ/տ ($/տ), n–ը գնահատվող օգտակար բաղադրիչների քանակն է հանքաքարում:

98. Արտադրվող վերջնարտադրանքի տեսակից կախված (15), (16), (10), (12) և (14) բանաձևերի օգտագործմամբ կազմվում է հանքաքարի կորզվող արժողությունների աղյուսակը օգտակար բաղադրիչների տարբեր պարունակությունների համար: Բաղադրիչների պարունակությունների փոփոխման քայլը ընտրվում է օգտակար հանածոյի տեսակի և տվյալ բաղադրիչի պարունակության որոշման ճշտության հաշվառմամբ: Քայլը կարող է ընդունվել ավելի մեծ` միջարկման (ինտերպոլյացիայի) կիրառմամբ:

99. Երկբաղադրիչ հանքաքարերի համար առավել հարմար է օգտագործել պարունակությունների բնեղեն սահամաքանակների շարքերը:

100. Ուղեկից բաղադրիչների հաշվառման վերոնշյալ եղանակը զերծ է բերման գործակիցների եղանակի այն թերությունից, որի դեպքում խտանյութեր բաղադրիչների կորզման գործակիցներն, անկախ հանքաքարում դրանց պարունակությունից, ընդունվում են որպես հաստատուն մեծություններ:

101. Հանքաքարային հանքավայրերի ստորգետնյա մշակման եղանակի դեպքում Գօգտակար հանածոյի մարմնի նվազագույն հզորությունգ կոնդիցիաների պարամետրը չի հիմնավորվում. հանքամարմնի այս կամ այն հզորության համար որոշվում է նվազագույն արդյունաբերական պարունակությունը` հանքամարմնի հզորությունից դրա ֆունկցիոնալ կախվածության հաշվառմամբ: Այդ դեպքում բավական է սահմանել մաքրման տարածության լայնությունը կամ մաքրման ճեղքի լայնությունը:

102. Ոչ հանքաքարային օգտակար հանածոների ստորգետնյա մշակման դեպքում օգտակար հանածոյի մարմնի նվազագույն հզորությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_21987

(44)

 

որտեղ՝ Ծայլ–ն 1 տ օգտակար հանածոյի արդյունահանման ու վերամշակման լրիվ ինքնարժեքի և մշակման համակարգի ծախսերի, պասիվ հիմնական ֆոնդերի ամորտիզացիայի գումարի միջև եղած տարբերությունն է, դրամ/տ ($/տ), mբ–ն մաքրման տարածության կախված և պառկած կողերի կողմից թողնվող բնամասերի գումարային հաստությունն է, մ:

Այս մեթոդով Ավանի քարաղի հանքավայրի համար որոշվել է` mmin= 10 մ (երբ՝ mբ=4 մ):

103. Հանքավայրերի բաց մշակման դեպքում հիմնական օգտակար հանածոյի յուրացման համար կառուցված բացհանքի վերջնական եզրագծերում տեղադրված օգտակար հանածոների (հանքաքարային և ոչ հանքաքարային) առանձին մարմինների նվազագույն հզորությունը պետք է որոշվի երկրաբանական, լեռնատեխնիկական գործոնների, հանքային հումքի նշանակության ու արժողության և այլ գործոնների հաշվառմամբ: Դիտարկվող դեպքի համար mmin-ի մեծությունը կարող է սահմանվել 2-3 մ չափով:

104. Ստորգետնյա մշակման ժամանակ դատարկ ապարների և ըստ որակի ոչ կոնդիցիոն օգտակար հանածոյի առանձին ներառուկների բացառումը պաշարների հաշվարկից կարող է իրականացվել.

1) բնամասերի տեսքով դրանց թողնելու հնարավորության դեպքում,

2) դրանց ընտրողական հանույթի կամ մշակված տարածություն կամ արտաքին լցակույտեր հեռացման հնարավորության դեպքում:

105. Եթե դատարկ ապարների ներառուկները ներկայացված են ապարաշերտերը հատող երակների (դայկաների), հզոր տեկտոնական բեկվածքների (խզվածքների), դատարկ ապարների և այլ տիպի երկրաբանական առաջացումներով, ապա ընդերքում բնամասերի տեսքով դրանց թողնելը հեշտությամբ իրականացվելի է: Ոչ կոնդիցիոն հանքաքարերի բնամասերն ընդերքում թողնելու հնարավորության համար անհրաժեշտ է, որ դրանք ունենան համեմատաբար տարածական մեծ չափեր, բնութագրվեն կայունությամբ, եզրագծվեն երկրաբանահետխուզական աշխատանքների տվյալներով և արգելք չհանդիսանան մաքրման աշխատանքների տեխնոլոգիական գործընթացների իրականացման համար:

106. Կախված չափերից, կայունության աստիճանից և տարածական դիրքից` նշված բնամասերը կարող են դասավորվել ինչպես հանութային միավորների միջև, այնպես էլ դրանց ներսում: Վերջինս, օրինակ, կարող է լինել համատարած և խցասյունային մշակման համակարգերի դեպքում:

107. Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 2-րդ և հատկապես 3-րդ ու 4-րդ խմբերի հանքավայրերի հանքամարմիններում ոչ կոնդիցիոն հանքաքարերի ներառուկները հաճախ ունեն փոքր չափեր, և, որպես կանոն, չեն կարող թողնվել բնամասերի տեսքով: Պաշարների հաշվարկից այդպիսի բնամասերի բացառումը (հանումը) հնարավոր է միայն վերջիններիս ընտրողական հանույթի դեպքում, ինչը պահանջում է համախառն և ընտրողական հանույթով մշակման համակարգերի համեմատական գնահատում: Եթե օպտիմալ է հանդիսանում ընտրողական հանույթի կատարում ապահովող մշակման համակարգը, ապա պաշարների հաշվարկը, որպես կանոն, իրականացվում է հանքաբերության գործակցի կիրառմամբ: Բավարար ճշգրտությամբ կարելի է համարել, որ 1 տ հանքային զանգվածին ընկնող մշակման համակարգի ծախսերը գործնականում կախված չեն հանքաբերության գործակցից, իսկ 1 տ օգտակար հանածոյի հաշվարկով` հակադարձ համեմատական են այդ գործակցին.

 

Ներմուծեք նկարագրությունը_21988

(45)

 

որտեղ՝ Ծլ.զ. –ն ըստ մշակման համակարգի 1 տ լեռնային զանգվածի ծախսերն են, դրամ/տ ($/տ), Kհանք –ն հանքաբերության գործակիցն է, միավորի մասեր:

108. Եթե դատարկ ապարների (ոչ կոնդիցիոն հանքաքարերի) ներառուկները անզեն աչքով տարբերվում են կոնդիցիոն օգտակար հանածոյից, ապա 2-3 մետրանոց ներառուկների անջատ հանույթը (հանքախորշային տեսակավորումը) գործնականում իրականանալի է: Հակառակ դեպքում անհրաժեշտ է նախատեսել հանքախորշերի առաջանցիկ նմուշարկում` արագընթաց (էքսպրես) անալիզների կատարմամբ, իսկ անջատ կորզվող ներառուկի չափը մեծացնել մինչև 5-6 մ:

109. Մշակման բաց եղանակի դեպքում պաշարների հաշվարկից դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն հանքաքարերի ներառուկների դուրս հանումը հնարավոր է միայն ընտրողական հանույթի կիրառման պայմաններում: Կախված բարդ հանքախորշի տիպից, անջատ հանույթով համակարգերի օգտագործումից և ուրիշ գործոններից` պաշարների հաշվարկից դուրս հանվող միջակայքերի երկրաչափական պարամետրերը կարող են ընդունվել 3-4 մ-ից մինչև 5-10 մ:

110. Բաց լեռնային աշխատանքների սահմանային (օպտիմալ) եզրագծերը որոշվում են մակաբացման սահմանային և եզրագծային գործակիցների հավասարության հիման վրա:

111. Իբրև կոնդիցիաների պարամետր մակաբացման սահմանային գործակիցը կարող է անմիջականորեն օգտագործվել հորիզոնական և սակավաթեք տեղադրմամբ օգտակար հանածոների մարմինների եզրագծման ժամանակ` որպես բացհանքի վերջնական եզրագծերում մակաբացման ապարների ու օգտակար ստվարաշերտի հզորությունների գծային հարաբերություն:

112. Եթե հանքավայրը մշակվում է միայն բաց եղանակով, ապա բացհանքի սահմանային խորությունը միաժամանակ հանդիսանում է նաև հաշվեկշռային պաշարների հաշվարկման սահմանային խորություն: Համակցված մշակման դեպքում բացհանքի սահմանային խորությունը հանդիսանում է բաց լեռնային աշխատանքների հաշվեկշռային պաշարների հաշվարկման խորությունը:

113. Տեղանքի հարթ ռելիեֆի և ըստ տարածման օգտակար հանածոների մարմինների նշանակալի չափերի դեպքում, երբ բացհանքի կողմնային մասերը կարելի է անտեսել, բացհանքի սահմանային (օպտիմալ) խորությունը կարելի է որոշել հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_21989

(46)

 

որտեղ՝ mհոր–ը օգտակար հանածոյի մարմնի հորիզոնական հզորությունն է, մ, β1–ը և β2–ը բացհանքի կողերի թեքության անկյուններն են կախված և պառկած կողերի կողմից, համապատասխանաբար:

114. Օգտակար հանածոների իզոմետրական ձևի մարմինների և տեղանքի հարթ ռելիեֆի դեպքում բացահանքի սահմանային խորությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_21990

(47)

 

որտեղ՝ b = 2ctgδmհոր + L(ctgβ1+ ctgβ2), α = p(ctgβ1+ ctgβ2)ctgδ, L–ը hանքավայրի երկարությունն է ըստ տարածման, մ, δ-ն կողմնային մասերում բացահանքի կողերի թեքության անկյունն է, աստիճան:

115. Թեք ռելիեֆի դեպքում բացահանքի խորությունը փոփոխական է: Ուստի այն պետք է որոշել երկրի մակերևույթի այս կամ այն կետից: Եթե որպես այդպիսիք ընդունվեն օգտակար հանածոյի մարմնի երկայնական առանցքի վրա դասավորված բազմաթիվ կետեր, ապա գծային ձգված բացահանքերի համար ցանկացած լայնակի կտրվածքում օպտիմալ Hօ խորությունը կարելի է որոշել հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_21991

(48)

 

որտեղ` α-ն հանքամարմնի անկման անկյունն է, աստիճան, φ-ն լայնակի կտրվածքում երկրի մակերևույթի թեքման անկյունն է, աստիճան:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2022 թվական: