Համարը 
N 337-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2020.05.04/15(683) Հոդ.95
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
17.04.2020
Ստորագրող մարմինը 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.04.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 58-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

17 ապրիլի 2020 թ.

N 337-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 58-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 09.08.22 N 822-Ն)

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության ձևը»` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 09.08.22 N 822-Ն)

2. Հաստատել «Հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը»՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի փետրվարի 24-ի «Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության ձևը, լրացման կարգը, հաշվետվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 58‑Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Անանյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2020 թվականի ապրիլի 17-ի

N 337-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

 

Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություն

 ------------------------------------------------------------------------------------------------------------------------- Ներմուծեք նկարագրությունը_21290

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ______________ թ. որոշմամբ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«
 
»

Հիմնադրամի

-- ▼

թ. գործունեության մասին

1. Հիմնադրամի`

1.1 Լրիվ անվանումը

 

1.2 Գտնվելու վայրը

 

1.3 Պետական գրանցման համարը

 

1.4 Պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը

 

1.5 ՀՎՀՀ-ն

 

1.6 Հեռախոսը (այդ թվում` բջջային)

Ներմուծեք նկարագրությունը_21293

1.7 Պաշտոնական ինտերնետային կայքը

 

1.8 Էլեկտրոնային փոստը

 

2. Հիմնադրի անուն, ազգանուն կամ անվանում`

2.1 Ներմուծեք նկարագրությունը_21293

   

3. Հոգաբարձուների խորհրդի անդամների անուն, ազգանուն`

3.1 Ներմուծեք նկարագրությունը_21293

   

4. Կառավարչի անուն, ազգանուն`

4.1 Ներմուծեք նկարագրությունը_21293

   

5. Աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը

 

6. Անձեռնմխելի կապիտալի չափը

 

7. Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտ

 

8. Ֆինանսավորման աղբյուրները`

8.1 Ֆինանսավորումն ըստ խմբերի

8․2 Ստացված ֆինանսական միջոցների նպատակը

8.3 Չափը

8.4

8.1.1 Պետական և համայնքային բյուջեներից դրամական մուտքեր

     
     

Ներմուծեք նկարագրությունը_21293

8.1.2 Իրավաբանական անձանցից դրամական մուտքեր

     
     

Ներմուծեք նկարագրությունը_21293

8.1.3 Ֆիզիկական անձանցից դրամական մուտքեր

     
     

Ներմուծեք նկարագրությունը_21293

9. Հիմնադրի ներդրումը`

9.1 Դրամական միջոցներ

 

9.2 Գույք

9.2.1 Տեսակը

9.2.2 Արժեքը

9.2.3

     

Ներմուծեք նկարագրությունը_21293

10. Նվիրատվությունները/ նվիրաբերությունները

10.1 Նվիրատուները/նվիրաբերողներն ըստ խմբերի`

10.2 Նվիրված/նվիրաբերված գույք

 

10.2.1 Տեսակը

10.2.2 Արժեքը

10.3

10.1.1 Հայաստանի Հանրապետություն/համայնքներ

     
     

Ներմուծեք նկարագրությունը_21293

10.1.2 Իրավաբանական անձինք

     
     

Ներմուծեք նկարագրությունը_21293

10.1.3 Ֆիզիկական անձինք

     
     

Ներմուծեք նկարագրությունը_21293

11. Իրականացված ծրագրերը`

11.1 Ծրագրի անվանումը

11.2 Ծախսված գումարը

11.3

   

Ներմուծեք նկարագրությունը_21293

12. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը

 

13. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը

 

 

Կից ներկայացվում է

 

Ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը`

Ֆայլի անուն

Էջերի քանակը

   

Կցել

 

Ջնջել

 

Նշումներ՝

 

 

 

 

Այլ փաստաթղթեր`

Ֆայլի անուն

 

Ներմուծեք նկարագրությունը_21293

Կցել

 

Ջնջել

Հիշել ժամանակավորապես

 

Գրանցել

(ձևը փոփ. 07.07.21 N 667-Ն, 09.08.22 N 822-Ն)

1. Հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության ձևի (այսուհետև` Հաշվետվություն) «ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ» դաշտում նշվում է հաշվետվության հաստատման ամսաթիվը՝ օրացույցի օգնությամբ:

(1-ին կետը փոփ. 09.08.22 N 822-Ն)

2. Հաշվետվության «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» դաշտի առաջին մասում նշվում է հաշվետվություն ներկայացնող Հիմնադրամի անվանումը՝ ինքնաշխատ եղանակով, իսկ երկրորդ մասում այն հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվետվությունը՝ բացվող ցանկի օգնությամբ:

3. Հաշվետվության 1.1-1.5 կետերում համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով լրացվում են Հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), տվյալների անհամապատասխանության դեպքում՝ սխալներն ուղղելու հնարավորությամբ:

4. Հաշվետվության 1.6-1.8 կետերում լրացվում են Հիմնադրամի հեռախոսահամարը (այդ թվում` բջջային), պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում) և էլեկտրոնային փոստը, ընդ որում 1.6 դաշտում առկա ստեղնի օգնությամբ հնարավոր է ավելացնել լրացուցիչ տողեր այլ հեռախոսահամարներ ավելացնելու նպատակով:

(4-րդ կետը լրաց. 09.08.22 N 822-Ն)

5. Հաշվետվության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում լրացվում են, համապատասխանաբար հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների և կառավարչի անուն ազգանունները, եթե հաշվետու տարվա ընթացքում այդ կետերում նշված անձինք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից, ընդ որում լրացուցիչ տողեր ավելացվում են 2․1, 3․1 և 4․1 կետերում առկա ստեղների միջոցով։

6. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում Հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց (բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում աշխատանք կատարողների) ընդհանուր քանակը:

(6-րդ կետը խմբ. 07.07.21 N 667-Ն, 09.08.22 N 822-Ն)

7. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է անձեռնմխելի կապիտալի չափը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: Նշված կետը լրացնում են միայն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները:

8. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում է անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափը:

9.Հաշվետվության 8-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆինանսավորման աղբյուրները (ստացված դրամական միջոցների հանրագումարը, բացառությամբ հիմնադրամի հիմնադրի կողմից կատարված ներդրումների) ըստ ֆինանսավորումն իրականացրած անձանց խմբերի՝ պետական և համայնքային բյուջեներից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, ներառյալ՝ անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված դրամական միջոցները: Ընդ որում տվյալ խմբում մի քանի նպատակներով ֆինանսավորման առկայության դեպքում առանձին տողով նշվում է միայն ֆինանսավորման յուրաքանչյուր նպատակը և համապատասխան ֆինանսավորման չափը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 8․4 կետում առկա ստեղնի միջոցով:

(9-րդ կետը խմբ. 07.07.21 N 667-Ն, լրաց. 09.08.22 N 822-Ն)

10. Հաշվետվության 9-րդ կետում լրացվում են հիմնադրի կողմից հաշվետու տարվա ընթացքում կատարված (այդ թվում` անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով) ներդրումները: Ընդ որում, դրամական միջոցների դեպքում լրացվում է հանրագումարը, իսկ գույք ներդնելու դեպքում` յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 9․2․3 կետում առկա ստեղնի միջոցով:

11. Հաշվետվության 10-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամին կատարած գույքային (բացառությամբ դրամական միջոցների) նվիրատվությունները և նվիրաբերությունները՝ ըստ նվիրատվություն/ նվիրաբերություն կատարած անձանց խմբերի՝ Հայաստանի Հանրապետություն համայնքներ, իրավաբանական և ֆիզիկական անձինք, ներառյալ՝ անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված գույքը: Ընդ որում, տվյալ խմբում մի քանի գույքի առկայության դեպքում առանձին տողով նշվում է միայն յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 10․3 կետում առկա ստեղնի միջոցով:

12. Հաշվետվության 11-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերը՝ յուրաքանչյուր ծրագրի անվանումը և յուրաքանչյուր ծրագրի համար ծախսված գումարի չափը: Մեկից ավելի ծրագրեր իրականացնելու դեպքում լրացուցիչ տողեր ավելացվում են 11․3 կետում առկա ստեղնի միջոցով:

13. Հաշվետվության 12-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում օգտագործված միջոցների ընդհանուր չափը, ներառյալ՝ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը, պահպանման ծախսերը և այլն:

14. Հաշվետվության 13-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում միայն կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի ընդհանուր չափը:

15. Հաշվետվությանը կցվում է հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնադրամի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 10 միլիոն ՀՀ դրամը:

16. Հիմնադրամը հնարավորություն ունի Հաշվետվության «Նշումներ» դաշտում ավելացնելու իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ և «Կցել» ստեղնի միջոցով ընտրել և հաշվետվությանը կցել այլ նյութեր պարունակող ֆայլեր։ Կցված ֆայլը հեռացվում է «Ջնջել» ստեղնի միջոցով:

17. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա հաշվետվության մեջ արտացոլվում են միայն 1-ին կետում լրացվող տեղեկությունները և «Նշումներ» դաշտում կատարվում է նշում այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:

18. Հաշվետվության «Հիշել ժամանակավորապես» ստեղնի միջոցով հնարավոր է պահպանել լրացված տեղեկությունները՝ հետագայում դրանցում փոփոխություններ կատարելու կամ հաշվետվությունը գրանցելու նպատակով: Այս դեպքում հաշվետվությունը չի հրապարակվում:

19. Հաշվետվության «Գրանցել» ստեղնի միջոցով Կազմակերպությունը հաստատում է իր կողմից լրացված տեղեկությունները և հաշվետվությունը ներբեռնելուց, ստորագրելուց և վերբեռնելուց հետո հրապարակվում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am):

(19-րդ կետը լրաց. 09.08.22 N 822-Ն)

20. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե լրացման ենթակա տեղեկության առկայության դեպքում այն չի պարունակում N 1 հավելվածի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:

(20-րդ կետը փոփ. 09.08.22 N 822-Ն)

21. Հաշվետվությունը լրացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված եկամուտների և ծախսերի հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառմամբ, հայերեն, ՀՀ դրամով:

(21-րդ կետը լրաց. 09.08.22 N 822-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 07.07.21 N 667-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.08.22 N 822-Ն)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2020 թվականի ապրիլի 17-ի

N 337-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Հիմնադրամն իր գործունեության մասին հաշվետվությունը, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում, նաև ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am):

2. Հիմնադրամի կողմից սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը, աուդիտորի եզրակացությունը (առկայության դեպքում) սահմանված կարգով հրապարակելը համարվում է Լիազոր մարմին ներկայացում: