Համարը 
N 116-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2005.05.02/11(188) Հոդ.128
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
15.03.2005
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005164


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 մարտի 2005 թ.

 N 116-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին» ծանուցման օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ
 

Տ. Սարգսյան

 

2005 թ. մարտի 22
Երևան

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

 

Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

 

Սույն ծանուցման մեջ կիրառվող բոլոր սահմանումները համապատասխանում են
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումներին:

 

Երաշխավորողը

Ձեր ավանդների հատուցման երաշխավորող է հանդիսանում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև՝ Հիմնադրամ):

Հիմնադրամի գտնվելու վայրը……………………………………………………………………..

Հեռախոսը.…………………………………………………………………………………………...

 

Հատուցման դեպքը, երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը

 

 Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ՝ հատուցման դեպք) է համարվում «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին անվճարունակ կամ սնանկ ճանաչելը, և եթե բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ի վիճակի չէ օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում վերադարձնել ավանդները:

Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի թիվ 70-Ն որոշմամբ: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝

  • միայն դրամային ավանդի դեպքում - երկու միլիոն դրամ,
  • միայն արտարժութային ավանդի դեպքում - մեկ միլիոն դրամ,
  • և´ դրամային (մեկ միլիոնից ավել) և´ արտարժութային ավանդների դեպքում - մինչև երկու միլիոն դրամ,
  • և´ դրամային (մեկ միլիոնից պակաս) և´ արտարժութային ավանդների դեպքում - դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ մինչև մեկ միլիոն դրամ:

Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները` նույնպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը - համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:


 

Չերաշխավորված բանկային ավանդ

 

Ձեր ավանդը երաշխավորված չէ, եթե՝

ա) Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,

բ) Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,

գ) Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,

դ) Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,

ե) Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,

զ) Ձեր ավանդը ներդրված է բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում:

Անկախ ավանդի ներդրման արժույթից՝ հատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով՝ դեպքի տեղի ունենալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:


 

Երաշխավորված ավանդների հատուցման կազմակերպումը

 

Հատուցման դեպքի տեղի ունենալուց մեկ ամիս հետո Հիմնադրամը՝ անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Գործընթացն սկսվում է զանգվածային լրատվական միջոցներում հատուցման վերաբերյալ Հիմնադրամի համապատասխան հայտարարություն տալու պահից: Երաշխավորված ավանդի գումարի վճարումն իրականացնող բանկին կարող եք դիմում ներկայացնել ոչ ուշ, քան հատուցումն սկսելու պահից մեկ տարվա ժամկետում:

Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո, Ձեր՝ անվճարունակ բանկի հանդեպ ունեցած դրամական պահանջը՝ հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման առավելագույն չափը գերազանցող գումարը համարվում է սնանկ կամ անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_10501